Օֆ, վերջապես կարդացի բոլոր հեքիաթները, հազար ու մի ուրիշ բաներ էի կողքից անում, ժամանակ չէի ունենում:
1. Տխուր արքայազնը. Տխուր էր շատ, մռայլություն կար, happy end չկար, համենայն դեպս նման հեքիաթները հաստատ երեխաների համար չեն, մեծերի համար են: Իմ կարծիքով չի կարելի երեխաների հեքիաթային մանկությունը կոտրել, դեռ այդ տարիքում նրանց դեգրադացնել:
2. Կանաչ-դեղին սեր. Սիրեցի էս հեքիաթը, լավ ու գեղեցիկ էր գրված, հետաքրքիր բովանդակություն ուներ, հաճույքով էր կարդացվում:
3. Գույները. Նույնպես ուներ իր գեղեցկությունը, իր հետաքրքրությունը: Շատ ծավալուն չէր ու այստեղ այդքան սյուժե չկար, պատմություն չկար, ինչքան մեկնաբանություն: Սա էլ իր ոճում եւ իր չափով էր հետաքրքիր:
4. Սխալ հեքիաթ. Շաաաատ ծավալուն հեքիաթ: Ճիշտն ասած այդքան էլ դուրս չեկավ, հաճելի չէր հեքիաթում լսել ռոքերի, Էմոյի եւ այլ բաների մասին: Ամենասկզբից դուրս գալիս էր, երբ դեռ սխալ հեքիաթի մեջ չէր մտել Օլին, (որքան հասկացա դա Անդերսենյան Օլե Լուկոյեն էր): Բացի դրանից Ագետի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ հաճախ խառնվում էր գրական խոսելաձեւը սովորական «առօրեական»ի հետ:
Ամեն դեպքերում որքան էլ դուրս չեկավ, ասեմ, որ հեղինակը լավ երեւակայություն ունի: Հալալ է իրեն, որ նման յուրահատուկ հեքիաթ է գրել:
5. Տափակ հեքիաթ Միփի մասին. Միփն էլ դուրս չեկավ:Լավը չէր, հետաքրքիր չէր էդքան էլ:
Շնորհակալություն Chuk-ին՝ այս մրցույթի համար, շնորհակալություն մասնակիցներին՝ հեքիաթների համար եւ այսքան ակտիվ մեկնաբանողողներին (չնայած դեռ չեմ կարդացել դրանք):
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Claudia Mori (02.12.2011), Արէա (02.12.2011)
Freeman (02.12.2011)
Էս մրցույթի ընդսմինը պարմանուհին էր
Ընդ որում` երկու պատմվածքում... Բացառված չի, որ նույն հեղինակի կողմից![]()
երանի ձեզ ։)
E-la Via (03.12.2011)
Քվեարկել եմ չորրորդ տարբերակի՝ «Սխալ հեքիաթի» օգտին։
Հիմա՝ բոլոր տարբերակների մասին հերթով։
1. «Տխուր արքայազնը»։
Հեչ դուր չեկավ։ Դեպրեսիվապեսիմիստախեղդ պատմություններ չեմ սիրում ընդհանրապես, իսկ հեքիաթներ՝ առավել ևս։ Սկիզբը խոստումնալից էր. երբ նոր էի սկսել կարդալ, համոզված էի, որ վերջում արքայազնը գտնելու է իր ճակատագիրը։ Մի տեսակ խաբուսիկ էր ինձ համար, չգիտեմ։ Որ վերջացավ, ինձ թվաց՝ հաջորդ էջում շարունակություն եմ կարդալու, բայց վերջինս չգտնելով՝ խիստ հիասթափվեցի։ Ընդհանրապես էս հեքիաթի ասելիքը չհասկացա։ Ինձ համար լրիվ կիսատ էր։ Կարող էր հետաքրքիր շարունակություն ունենալ, բայց... Չեմ սիրում, երբ որևէ ստեղծագործության մեջ դեպրեսիվությունն ու պեսիմիզմն ինքնանպատակ են լինում։
2. Կանաչ–դեղին սեր
Հենց վերնագիրը կարդացի, անմիջապես հիշեցի համապատասխան վերնագրով օրագրի հեղինակին՝ Նուշությունին։ Ենթադրում եմ, որ հենց ինքն է հեղինակը։
Զգացվում է, որ հեղինակն ահագին աշխատել է հեքիաթի վրա, բայց ահագին թերություններ կային, իմ կարծիքով։ Նախ բառապաշարը մի տեսակ շատ էր արհեստականորեն պաճուճազարդ։ Հատկապես էն Դեղնուկի կերպարը լրիվ պուպուշախեղդ էր արված, նյարդայնացնող էր, ճիշտն ասած։ Սյուժեն պարզունակ էր, բայց որպես մանկական հեքիաթ՝ երևի կուտվի։ Ամեն դեպքում լրիվ տեղավորվում էր հեքիաթի ֆորմատի մեջ։
3. «Գույները»
Միտքը վատը չէր, բայց հեքիաթի ֆորմատի մեջ էնքան էլ չէր տեղավորվում։ Էլի պարզունակ էր, իմ կարծիքով։
4. «Սխալ հեքիաթ»
Համով–հոտով, երևակայության մեծ թռիչքներով ու հավես հեփի էնդով հեքիաթ էր։ Ու ընդհանրապես, իմ կարծիքով, ինքը լրիվ ճիշտ հեքիաթ էր։ Համ իմաստ կար մեջը, համ հումոր, համ կերպարներն էին վառ ու պատկերավոր, համ էլ ֆորմատով էր լրիվ համապատասխանում հեքիաթին։
Դե, հեղինակին չճանաչել անհնար է, էլ անունը չտանք, պարզ է։
5. «Տափակ հեքիաթ Միփի մասին»
Սրա իմաստն էլ չհասկացա։ Համուհոտ կար, հումոր էլ, բայց էլի կիսատության զգացողություն մնաց։ Ես ինչ–որ հետաքրքիր շարունակություն էի սպասում, էն էլ շարունակություն ընդհանրապես չեղավ։ Ու, իբր, էդ քիչ էր, դեռ վերջում էլ հեղինակը քցիպավարի հայտարարեց, որ էն հազար տարվա հնության սառեցրած մկնակույտից բացի, մեզ ուրիշ ոչինչ չի կարող առաջարկել։ Իբր՝ հավեսներդ չունեմ, առեք էս հոտած մկնեղենը ու կորեք աչքիցս, հեփի էնդ–մեփիենդ չունեմ ձեզ տալու
։ «Տափակ» բառն էլ խորամանկորեն դրել է վերնագրում, որ, իբր, տեսեք՝ հենց սկզբից զգուշացնում եմ, մնացածի համար ես մեղավոր չեմ։
Չնայած impression–ից ավելին էի սպասում, բայց կարծում եմ՝ հեղինակն ինքն է։ Լրիվ իմփրեշընական էր։
Արտամրցութային տարբերակը չեմ կարդացել։ Նախ հենց բուն գաղափարը՝ չափածո հեքիաթ, արդեն մի տեսակ չգրավեց։ Այնուամենայնիվ, որոշեցի ինձ ստիպելով առաջին մի քանի տողը կարդալ, բայց կարդալուց հետո էլ տրամադրվածությունս չփոխվեց, ես էլ չցանկացա բռնանալ հավեսիս վրա ու էլ չշարունակեցի, կներեք։
Արէա ջան, բայց ախր դու մինչ այդ բոլորին կոչ էիր անում, որ ուշադրություն դարձնեն, թե ովքեր են քվեարկել տվյալ ստեղծագործության օգտին, ու համապատասխան հետևություններ անեն, անձամբ քեզ հոգեհարազատ լինելու մասին խոսք չկար, հետևաբար էդ կոչդ իսկապես վիրավորական էր «Տխուր արքայազնի» օգտին չքվեարկածների համար։ Էդ հետո ավելացրիր քեզ համար հոգեհարազատության հանգամանքը, երբ արդեն մարդիկ հասցրել էին վիրավորվել։
Ճիշտ նույն ձևով վիրավորական է նաև էն հայտարարությունը, որ, իբր, մարդիկ քվեարկում են չորրորդ տարբերակի օգտին էն պատճառով, որ գիտեն հեղինակին։ Կարծում եմ՝ հրապարակավ նման բան պնդելու համար մարդ պետք է իսկապես լուրջ հիմքեր ունենա, ինչը տվյալ դեպքում չկա։ Ու հետաքրքիր է, որ չի դիտարկվում էն տարբերակը, որ մարդկանց մի մեծ խմբի կարող է պարզապես դուր գալ տվյալ հեքիաթասացի ոճը՝ առանց ուրիշ որևէ պատճառի՝ առանց ԽԾԲ–ական նկատառումների և այլ անձնական դրդապատճառների։ Գուցե ոչ թե մարդիկ քվեարկում են տվյալ հեքիաթի օգտին, որովհետև հեղինակն իրենց սիրած հեքիաթասացն է, այլ հեղինակն իրենց սիրած հեքիաթասացն է, որովհետև իրենց դուր են գալիս նրա բոլոր հեքիաթները, ու այս մեկն էլ բացառություն չէ։
Հիմա ես էլ առաջին հեքիաթը հեչ չեմ հավանել, ու եթե նույն սկզբունքով առաջնորդվեմ, ապա հաշվի առնելով, թե Արէան ինչ արտակարգ ջանքեր է թափում էդ տարբերակի վարկանիշը բարձրացնելու համար, պիտի եզրակացնեմ, որ դրա հեղինակը կամ ինքն է կամ իրեն շատ մոտ մեկը։ Բայց չեմ ուզում էդպես մտածել, ավելի շուտ հակված եմ մտածելու, որ իրեն ուղղակի շատ է դուր եկել էդ տարբերակը, հետո՞ ինչ, որ ինձ ու էլի ոմանց դուր չի եկել։ Մարդկանց ճաշակներն ու ընկալումները տարբեր են, ու դրանց՝ մերի հետ չհամընկնելը բնավ պարտադիր չէ, որ ինչ–որ անարդար հիմք ունենա։ Եկեք ավելի հանդուրժող լինենք ուրիշի ճաշակի ու նախընտրությունների նկատմամբ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.12.2011, 08:32:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
armen9494 (03.12.2011), CactuSoul (05.12.2011), Chuk (03.12.2011), Claudia Mori (03.12.2011), ivy (03.12.2011), StrangeLittleGirl (03.12.2011), Մանուլ (04.12.2011)
Վիրավորվե՞լ:
Ուլուանա ջան, ես էլ եմ շատ բաներից վիրավորվում: Ես էլ էս "հին" ու "նոր" տարանջատումից եմ վիրավորվում: Ես էլ վիրավորվում եմ, երբ երկու "հին" ակումբցի իրար հետ ջան ու ջիգյարով բանավիճում են, իսկ երբ "նոր" ակումբցին հայտնում է համարյա նույն կարծիքը ինչ նրանցից մեկը, մյուսը կարա հանգիստ ճպցնի երեսին, թե` դու ավելի լավ ա մտածես նոր խոսաս: Կամ` դու ո՜ւր էիր, որ մենք մ.թ.ա.-ից սենց բաներ էինք անում: Կամ` էս ի՜նչ ա դառել ակումբը` որևէ կոնկրետ գրառումից հետո ու ավելի շատ էդ գրառումների տակ դրվող տասնյակ շնորհակալություններից: Բայց ոչ ոքի դա չի հետաքրքրում, հիմա վիրավորվո՞ւմ են: Անձամբ ես որևէ մեկին վիրավորելու ոչ հավես, ոչ էլ բնավորություն ունեմ: Ուղղակի ակումբում կան մարդիկ ում կարծիքն ու տեսակետը իմ համար մի քանի անգամ ավելի շատ նշանակություն ունի, քան մյուսներինը (և դա իհարկե ինքնանպատակ չէ, էդ մարդիկ են հասել դրան, իրենց պահվածքով, իրենց էթիկայով, իրենց ինտելեկտով (սա իհարկե չի նշանակում, որ միայն նրանք են այդպիսին` նրանցը նկատել եմ: Ինչպես որ ես, ակումբի 90% ի համար ամենայն հավանականությամբ աննկատ եմ)) և ուրախ էի, որ էդ մարդկանցից մի քանիսին տեսա իմ համեմատաբար հավանած տարբերակի օգտին քվեարկածների շարքում:
Ես չարացած մտա էս թեմա, ու տենց էլ գնաց: Վիրավորված մարդկանցից ներողություն եմ խնդրում, իմ սկզբունքներին ընդհանրապես դեմ ա որևէ մեկին որևէ չափով վիրավորելը, վկան էս երկու տարվա ընթացքում կատարածս գրառումները: Ուղղակի չարացել էի, կներեք:
Եթե ես կարծիք եմ հայտնում որևէ տարբերակի մասին` նշում եմ նրա լավ ու վատ կողմերը: Եթե ես որևէ տարբերակի օգտին էսպիսի կարծիք գրեի. "Վա՜յ էս Վարդուշն ա գրել, շատ պուպուշն ա՜, սրա օգտին եմ քվեարկելո՜ւ" արդյո՞ք որևէ մեկը հիմք չէր ունենա կարծելու թե ես քվեարկել եմ, որովհետև հեղինակը Վարդուշն ա:
Այ եթե դու էսպիսի բան գրեիր, ես ուղղակի կժպտայի ու բնավ էլ ցավագին չէի տանի, ինչը կվկայեր, որ այդպիսի բան չկա: Սակայն թեմայում մենք բոլորովին այլ պատկերի ականատես եղանք:
Ժողովուրդ ջան, իրականում իմ համար էդքան էլ կարևոր չի առաջին տարբերակի հաղթանակը, առանձնապես մի գլուխգործոց էլ սա չէր, ուղղակի ուզում էի որ չորրորդը չհաղթեր, որովհետև (հեղինակից ներողություն եմ խնդրում) էս տարբերակը մի ուրիշ կարգի վիրավորում ա իմ, գուցե բավականին ցածր, գրական ճաշակը, ու չեմ կարծում, որ որևէ լուրջ գրական մրցույթում էս տարբերակն ընդհանրապես ձայն կհավաքեր:
Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում բոլորից: Լավ մնացեք:
CactuSoul (05.12.2011), Claudia Mori (03.12.2011), Malxas (03.12.2011), Moonwalker (03.12.2011), Smokie (03.12.2011), StrangeLittleGirl (03.12.2011), Արէա (03.12.2011), Շինարար (03.12.2011)
Ուրախ եմ, որ վերջապես կարողացա կարդալ բոլոր տարբերակները.
1. Տխուր արքայազնը
Հեքիաթում ինչ-որ հետաքրքիր միտք կար, բայց ամբողջությամբ լրացված չէր, կարծես մի բան պակաս էր:Եթե հեղինակը մի քիչ էլ աշխատած լիներ, կարծում եմ արդյունքում ավելի հետաքրքիր բան կստացվեր:
2. Կանաչ–դեղին սեր
Կարծում եմ հեքիաթներից միակն էր, որ մանկական էր: Հետաքրքիր բաներ մեջը կային, օրինակ Քուրջուփալաս թագուհու կերպարըԲայց Դեղնուկի կերպարի այդքան անթերի լինելը ու արհեստական բառապաշարը խեղդում էին ամեն ինչ...Չնայած որպես մանկական հեքիաթ վատը չէր, ու եթե մրցույթը հայտարարված լիներ մանկական հեքիաթ թեմայով, ապա հաստատ այս տարբերակի օգտին կքվեարկեի:
3. Գույները
Այս հեքիաթը ընդհանրապես դուրս չեկավ, կամ էլ միգուցե չհասկացա իմաստը...Չնայած, որ այդքան կարճ էր, միևնույնն է՝ ձանձրալի էր:
4. Սխալ հեքիաթ
Սա իմ ամենահավանած տարբերակն էՆախ սկսենք վերնագրից: Եթե բոլոր տարբերակներից հնարավորություն ունենայի միայն մեկը կարդալու, ապա հաստատ սա կկարդայի-վերնագիրը շատ կրեատիվ է: Մի քիչ երկարությունն էր վախեցնում, բայց այնքան հետաքրքիր ընթերցվեց, որ նույնիսկ չնկատեցի: Կերպարները, հումորը, արագ ընթացող իրադարձությունները-իրոք շատ լավ էին համադրված: Այստեղ մի մասը կարծես ճանաչում են հեղինակին(կամ էլ փորձում են գուշակել), ես հաստատ չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ այսպիսի ֆանտազիա ունեցող մարդը շատ հետաքրքիր կերպար է ու երևի ինչ-որ բաներ հենց իրենից է մտցրել հեքիաթի մեջ (оրինակ կոնֆետ սիրելը
)
Մի խոսքով չեմ կարող ասել, թե այս հեքիաթը ինչպիսի գրական արժեք է ներկայացնում, բայց որ ճիշտ արտադրանք է՝ լավ փաթեթավորված (կրեատիվ վերնագրով) և այժմյան ընթերցողների մեծ մասին (որոնք փնտրում են արագություն, էմոցիաներ...) համապատասխան-դա, իմ կարծիքով, հաստատ է
5. Տափակ հեքիաթ Միփի մասին
Այս հեքիաթում հեղինակը կարողացել էր ստեղծել մի կերպար, որը իրոք սիրվում է: Թերթ կարդացող ու հատկապես հեծանիվ քշող կատուն իրոք շատ է սիրվում: Նույնիսկ որպես հեծանիվի լոգո նման կերպարը շատ կրեատիվ է ու օրինակ ես, որպես կատու ու հեծանիվ քշել սիրող մարդ, անպայման կուզենայի ունենալ այդ լոգոյով հեծանիվ...Բայց ցավոք միայն Միփի կերպարը դուրս եկավ, իսկ սյուժեն, կարծես, հեղինակը ալարած լիներ զարգացնել: Բայց եթե իրոք սիրում է սյուժեներ, հեքիաթներ գրել, խորհուրդ կտայի Միթի կերպարը զարգացնել և միգուցե ստացվի Վինի Թուխի, Կառլսոնի և նմանատիպ այլ կերպարներին համարժեք մի կերպար
Հ.Գ. Շնորհակալություն կազմակերպչին: Մի քանի ամիս է, որ կարդում եմ ակումբի գրառումները, բայց ոչ մի անգամ նմանատիպ բուռն քննարկումների չեմ հանդիպել![]()
armen9494 (03.12.2011), CactuSoul (05.12.2011), Claudia Mori (03.12.2011), Freeman (04.12.2011), ivy (03.12.2011)
Փաստորեն երբ խոսքը գնում է կանաչ կարմիրի մասին , սկսում ենք հաշվի չառնել այն փաստը, որ հեղինակը գուցե ոճական հնարքներ է բանեցրել ու պաճուճապատել իր հեքիաթը, իսկ սխալի դեպքում հաշվի չենք առնում այն փաստը , որ հեքիաթում ինչ փնթրի ու հեքիաթին ոչ հարիր բառի ասես չհանդիպեցինք, հետն էլ տառասխալներով , զարմանալի է , մանավանդ այս պարագայում , երբ անմիջապես մանրակրկտորեն նկատվել և բերման էր ենթարկվել հեքիաթասաՑ բառում սխալ գրված Ծ տառը :
դե հիմա, որ ջղայնացնում եք ասեմ ,որ այս հեքիաթում ահագին գրագողություն կար, Շրեկի որոշ տեսարաններ ուղղակի մի քիչ փոխած ու հայկական բազառային իրավիճակների էր բերված, որը խոսում է այն մասին , որ սիրելի հեքիաթասաՑի մուսան կամաց- կամաց դավաճանում է չնայած , եթե հեղինակի անունը տայիք մյուս հեքիաթներն էլ կարդայի, կարող է նման շուլերություններ էլի հայտնաբերեի:
ճիշտն ասած այդ միտքը առաջինը ես եմ հայտնել , Արեան էլ համաձայնել է իմ կասկածների հետ, այնպես որ էս հարցում նրան հանգիստ թողեք: Իսկ լուրջ հիմքեր կան նույնիսկ ձեր գրառումներում, անմիջապես նշում եք , որ հեղինակը հայտնի է , ինքը էլի լավ հեքիաթներ ունի , այսինքն անմիջապես երևում է , որ տվյալ հեքիաթի մասին դատում եք , ոչ թե հենց այս հեքիաթով, այլ մտովի վերհիշում եք նրա մյուս բոլոր հեքիաթները, որոնց մեջ հնարավաոր է և լավերը կան , հոգեբանների ասած արդեն կա նախատրամադրվածություն տվյալ հեղինակի հանդեպ, նա արդեն հասցրել է իրեն լավ կողմերից ցույց տալ, ի տարբերություն մյուսների:
Նմանատաիպ "վայ էս մեր սիրելի հեքիաթասացի գրածն է ու մի հատ լայն ժպիտ"արտահայտություն եղավ , շատ հին ակումբցիների գրառումներում:Գուցե ուղղակի զուգադիպություն էր , բայց փաստը մնում է փաստ...
ամեն ինչ էլ հնարավոր է... Այստեղից ուղղակի պետք է որոշակի հետևություն անել , վերջին խոսքը վերաբերում է Արեային ...
Իրականում ազնիվ լինելու դեպքում պետք է ասել , որ հեքիաթներից և ոչ մեկը չբռնեց քննությունը , ոչ համուհոտ կար , ոչ երևակայության մեծ թռիչք, բառապաշարի մասին էլ չխոսենք , կոնկրետ իմ վրա ավելի շատ ազդեցին ոչ թե կանաչ -դեղինի պաճուճապատ բառերը , այլ սխալի միայն շուկաներում, (լավ կներեք մեղմեմ ) փողոցում օգտագործվող բառապաշարը:Բռփեչ, շփթփ,.......![]()
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Քվեարկության արդյունքն արդեն պարզ է, միայն մի բան է հետաքրքրում՝ «Սխալ հեքիաթը» տարիքային ո՞ր խմբի համար է: Երեխայի համար չէի կարդա («Կանաչ-դեղին սերը» կկարդայի՝ պաթոսիկ բառերը մեկ-մեկ բաց թողնելով), մեծահասակի համար էլ........ Կներեք, գուցե ես լուրջ խնդիր ունեմ գրական ճաշակի հետ, դրա համար չեմ հասկանում այս հեքիաթի սրամտությունը:
Վերջին խմբագրող՝ Lem: 03.12.2011, 14:17:
ախպեր ջան, եթե կարող ես ավելի լավ հեքիաթ գրել, գրի, մտցրու աչքներս, քեզ էլ կհավանենք
ինչն ա խնդիրը, ես չեմ կարողանում հասկանալ
արդեն ստեղ ոչ թե պրինցիպի հարց ա կամ եսիմ ինչ, այլ սիլնայա լիչնայա նիպրիյազն, որն ավելի ա աչք ծակում, քան մնացածների "ամբոխային սերը" առ ոմն հեքիաթասաց
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Claudia Mori (03.12.2011), Ripsim (03.12.2011)
Էրեխեք, ինչ կլինի դադարեք էս խոսակցությունները... Ինչ հետևություններ, ինչ բաներ...
Ու կորչեն բոլոր սխալ ու ճիշտ հեքիաթները, եթե նման քննարկումների պիտի բերեն:
Ես հասկանում եմ, որ մարդուն մի բան դուր չի գալիս ու պիտի արտահայտի իր տեսակետը, բայց ամեն ինչ էլ սահմաններ ունի... Ուրիշի գրածի մասին կանաչ, հետ տվող սմայլիկ դնելը մի քիչ ոնց որ թե արդեն դուրս է գալիս էդ սահմաններից...
CactuSoul (05.12.2011), Chuk (03.12.2011), Claudia Mori (03.12.2011), impression (03.12.2011), Ripsim (03.12.2011), Ամպ (03.12.2011), Մանուլ (04.12.2011), Շինարար (03.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ