Լավ հարցազրույց էր: Ամելին իմ վրա մի մարդու տպավորություն ա թողել, ով փորձում ա իր և իր շրջապատի մարդկանց խորությունը հասկանա:
Շատ լուրջ հարցազրույցը փորձեմ իմ "տափակ" հարցերով ավելի թեթևացնեմ
Եթե այնուամենայնիվ բանակը աղջիկների կարիքն ունենա ու դու որպես հայրենասեր աղջիկ որոշես հայրենիքիդ առաջ պարտքդ տալ, մազերդ զոհաբերելուն կդիմանա՞ս: (ախր ծառայության առաջին օրերին անպայման քաչալացնում են)
Երբևէ պատահե՞լ ա, որ ինքդ քեզ ասես. "Ափսոս տղա չեմ ծնվել, ես պիտի տղա ծնվեի, որ..." Որ տղա ծնվեիր ի՞նչ կանեիր, որը հիմա քեզ չես կարող թույլ տալ:
Ի՞նչը կարա պատճառ հանդիսանա, որ դու սկսես քաղաքականությամբ զբաղվել: Քո կարծիքով, քեզ պետական ի՞նչ պաշտոն կսազար:
Կարո՞ղ ես էսքան տարվա մասնագիտական կրթությունդ դնես մի կողմ ու սկսես նոր ու լրիվ տարբեր մասնագիտությամ մեջ խորանալ:
Երբևէ տղայի ապտակած կա՞ս, եթե ոչ ապա,հարցս վերաձևակերպեմ՝ կարող ես էտպիսի բան անել եթե քեզ ահավոր ջղայնացնեն ...
Էջանիշներ