Հարցազրույց ակումբի Աշունաղջիկ Meme - ի հետ
Ամբողջական անունը -Մերի
Ծննդյան թիվը, ամիսը, օրը - 1991 թիվ,Դեկտեմբերի 10
Ծննդավայրը - Երևաաան
Մասնագիտությունը - մանկաբարձուհի
Հոբբին - Գրել,ստեղծագործել.նկարվել
Սիրած գրողը - Տերյան
Սիրած դերասանը/դերասանուհին - Vin Dizel, Monica Belluchi
Սիրած ֆիլմը - My sassy Girl,Поцелуй на удачу,Lucky Seven,August Rush,ու էլի կան
Սիրած երաժիշտը/երաժշտական խումբը - Նինա Պաստորի,Ալեխանդրո Սանզ, Bryan Adams, Bon Jovi
Սիրած կենդանին - նապաստակ, շուն
Սիրած միրգը - բանան, ելակ
Սիրած գույնը - դեղին, աշնան դեղին էլի, վարդագույն
Կարգախոսը - Ապրել ներկայով, հավատալ հրաշքներին, գնահատել այն ինչ ունեմ,և ինչին դեռ հասնելու եմ:
Սիրահարվա՝ծ է-ոչ սիրահարված չեմ
-Ողջույն, ո՞նց ես, ես քեզ ռոմանտիկ եմ համարում, կհակառակվե՞ս:
-Ողջուն Ամելիս, շատ ուրախ եմ ու պայծառ....
Գիտե՞ս միշտ էս բառը խորթա եղել ինձ համար, անգամ ամաչել եմ այն արտասանել, բայց զագցմունքայնություն, այ էս բառը ինձ համար է, ու չեմ հակառակվի, կարող եմ հանգիստ ասել, որ զգացմունքային եմ, ու էն պատճառով չի ,որ ամեն ինչի վրա լաց եմ լինում, այլ նրա համար, որ ես իմ աշխարհն ունեմ,ու դրա ամեն փոփոխությունը իմ ձևով եմ ընդունում, ուրախանում դրա վրա, ու կողքից ինձ նայելիս էլ արդեն մարդկանց համար դառնում եմ տարբեր իրենցից:
Իսկ ինձ զգացմունքայնությանս մեջ գտել եմ մոտ երկու տարի...
-Երկու տարի՞, իսկ դա ինչով է պայմանավորված, ես մտածում էի, որ եթե ռոմանտիկ ես, միշտ էլ ռոմանտիկ ես քեզ զգում, թե ռեալիստ ես՝ ռեալիստ:
- Գիտե՞ս, երևի միշտ էլ եղել եմ զգացմունքային, բայց կոմպլեքսներս իմ մեջ շատ են եղել, արտահայտելու համար...իսկ հիմա դրանց որոշ մասը հաղթահարել եմ,ու կարող եմ ուրախանալ, ու խանգարող ոչինչ չկա, հասկանալու ու թեկուզ ցույց տալու համար,(ոչ հատուկ) որ զգացունքային եմ.......դրա համար էլ ճիշտ երկու տարի է ի՞նչ զգացել եմ ու հայտնաբերել, որ ես զգամունքային եմ , և ռեալիստ չեմ....
- Աաա, իսկ ինչու՞ էիր կոմպլեքսավորված, գուցե ընտանիքի՞ցդ էր, կասե՞ս, որոնք էին քո՝ կոմպլեքսներից ազատվելու ուղիները:
- Բացարձակ կապ չունի, ես ինքս եմ իմ համար ստեղծել կոմպլեքսներ, ու տանջվել դրանց ձեռքը ՝ իհարկե չզգալով, իսկ ազատվելու համար եթե ճիշտն ասեմ ինձ ամենաշատը Ակումբնա օգնել , ավելի կոնկրետ օրագիրս՝ մտքերիս թռիչքն ու ազատությունը՝ ինձ վերագտնելու համար:
-Փաստորեն օրագրովդ «վերածնունդ» ես ապրում , իսկ վերածնված մարդն ինչպիսի՞ն է՝ ըստ քեզ:
- Այո, ու էնքան ուրախ եմ, որ կա իմ կյանքում օրագիրս, ինքն ամենաշատնա ինձ օգնում, կարծես կենդանի ու շնչավոր մեկը լինի կողքիս....Ես շնչավոր եմ դարձրել նրան.....
Վերածնվա՜ած ,երկար կարելի է խոսել թեմայի շուրջ, շատ բարդ ու ծավալուն հարց ես տվել, կփորձեմ մի փոքր հակիրճ լինել....
Դե կախված նրանից, թե ինչպես է վերածնվել, ի՞նչն փոփոխություն է կրել տվյալ մարդու կյանքը, կարծում եմ ամենակարևորը վերածնված մարդը լի է լինում նոր ու մեծ հույսով, երջանիկ՝ կյանքը նորից գեղեցիկ դարձնելու ու նոր կյանքին ուրիշ տեսանկյունից նայելու, կյանքը վերափոխելու, ապրելու ուրիշ ձև, եթե կա հնարավորությունը.....
Կարծում եմ լավ է վերածնվելը, էդ մեծ հնարավորություն ա կարգավորելու ու փոխելու կյանքդ քո ուզածի նման....Ոնց որ կարճ չէր
-Ինձ թվում է մարդկանց քիչ ես վստահում, եթե օրագրիդ շունչ ես տվել, ինչևէ, բայց ի՞նչ է նշանակում «եթե հնարավորություն կա», մի՞թե այդ հնարավորությունը ամեն պահի մարդու ձեռքին չէ:
- Չէի ասի, ես մարդկանց հետ էլ նույն կերպ եմ, ու ավելի ջերմ ու սրտաբաց եմ, բայց երբ չկան մարդիկ ու մենակ ես, կամ կա հիշողությունդ պահելու, գրառելու ցանկություն, ու ոչ ուրիշներին ցուցադրելու, ապա ես կիսվում եմ օրագրիս հետ.....
Չէ, գիտես, ես մի քիչ ուրիշ կերպ մտածեցի, հոգեպես կա էդ հնրավորությունը, իհարկե ճիշտ ես, բայց ֆիզիկապես շատ բաներ կարող են տուժված լինել, մարմնական վնասվածքներ, փոփոխություն ապրելակերպի միջև՝ անցյալի հետ համեմատած, ես դրա մասին էի խոսում.....
-Մե’ր, դու հավատում ես հրաշքներին, իսկ ի՞նչ հրաշքներ են եղել քո կյանքում:
-Բոլորիս կյանքում են եղել ու լինում են հրաշքներ, չնայած ոչ բոլորն են ընդունակ տեսնելու այդ...
Երկար կարող եմ ծավալվել էս թեմայի շուրջ, ինձ համար գեղեցիկ ամեն ինչ հրաշք է...Իմ կյանքում էլ բազում անգամ եղել են հրաշքներ, ժպտացել եմ լիաթոք, որ սա հրաշք է, ի՜նչ երջանիկ եմ ես, բայց հարցդ կարդալուց հետո միանգամից հիշեցի ամենամեծ ու ամենթանկ հրաշքը , որ կատարվելա կյանքումս՝ իմ ընտանիքի կյանքում, որ ես հիմա լիարժեք երջանիկ եմ, ու դրանցից հետո էլ սկսել եմ էլ ավելի հավատալ հրաշքների գոյությանն ու իրականացմանը՝ իսկ թե ինչ հրաշքա թող մնա գաղտնի....
-Փաստորեն դու գաղտնիքներ էլ ես սիրում![]()
- Ընդհանրապես. ես չեմ սիրում գաղտնիքներ, ատում եմ դրանց, մի քիչ կոպիտ հնչեց, բայց ավեի լավ է դատարկվել, կիսվել, քան դրանք պահաել հոգում և ծանրացնել ինքդ քեզ ....
Իսկ էս դեպքում կստացվի, որ արդեն կյանքս եմ պատմում, նենց որ ......
Անցնենք հաջորդին Ամելիս ...
-Մեր, դու առաջիններից էիր, որ ինձ ջերմորեն ընդունեց ակումբում, բոլորի՞ հետ ես այդպես:
-Մի տեսակ ուրիշ հաճելի ժպիտ եկավ դեմքիս....
Գլուխ գովալ իսկապես չեմ սիրում, ու հենց էնպես էլ էս խոսքերս չեմ ասում, բայց գիտե՞ս երբեմն մարդիկ զարմանում են ինչի՞ եմ էդքա՜ն լավը,ու ինչի՞ եմ վստահում բոլորին....Մի կողմից վատ գիծա կարծում եմ, հետո էլ շուտ եմ հիասթափվում, լինում են դեպքեր՝ ճիշտ քո դեպքում, որ լավ մարդիկ են հանդիպում, ու չեմ ափսոսում այն ի՞նչ արել եմ դիմացաինիս համար, դե քո դեպքում դեռ ոչ, բայց լուծելի խնդիրա....Ճիշտն ասած չէի հիշում, որ ես առաջինն եմ եղել, ու էստեղ էնքան նորեկներ կան որ մի բան նկատել եմ իրենց մեջ լավը, ու ուղղակի կամ օգնել եմ, կամ ծանոթացել, կամ էլ ընկերացել, որն ամենալավնա տվյալ դեպքում իմ ու քո համար կարծում եմ...Ես ուրախ եմ, որ առաջինն եմ եղել, որ ուրախացել ես, որ ուրեմն լավ մարդիկ են ակումբում, էդ կարևորա ամեն մեկիս համար, իմ համար էլ Եվուկնա եղել, առաջին ընկերս....Ուֆֆ, ինչ երկարա ստացվում
:
-Ճիշտ է՝ մարդկանց վստահելը մի կողմից լավ բան է, մյուս կողմից՝ ոչ, բայց ինչու՞ ես հիասթափվում մարդկանցից, չէ որ մարդիկ անկանխատեսելի են:
-Էդ էլ դու ես ճիշտ, բայց երևի իմ բնավորությունիցա, իմ զգացունքայնությունս մեջս շատ լինելուցա, որ կորցնելուց հետո, հիասթափությունս ու ափսոսանքս մեծա լինում, ու ոչ բոլոր մարդկանցից, երևի սխալ ես հասկացել ինձ, այլ հենց տվյալ մարդուց, ու էլ արդեն նույն կերպ ոնց կայի իրեն նկատմամբ, չեմ կարողանում լինել , ու ափսոսում եմ, որ երբեմն փչացնում են այն լավը, որ մտածել եմ իրենց մասին, չնայած իրենց միշտ լավն եմ շարունակում ցանկանալ ինչքան էլ ցավեցրած լինեն ինձ ....
Ոնց որ բողոքիս գիրքը բացած լինեի, էնպես եմ խոսում կարծես լավ ընկերներ չունեմ, կան, ուղղակի գիտե՞ս կարևորը իրենց մաղվելուց հետո՝ պետք է կարողանալ պահել լավերին կողքիդ, ինչպես ասում են՝ եթե կյանքը մեկին հեռացրել է քո ճանապարհից, դա նրանից չէ որ նրանք վատն են, այլ եկել է իրենց քո կյանքից հեռանալու ժամանակը, չնայած երբեմն դժվարությամբ եմ համակերպվում էդ մտքի հետ, դե երբ ընկերանում ես, ապրում նաև իր կյանքով, ուրախանում երջանկության վրա, տխրում իր հետ, կորցնելիս ավելի դժվարա լինում՝ հիասթափության քանակն էլ մեծ, երևի ես եմ ուրիշ ձև ապրում, պետք է թեթև լինել, պետք է....
-Վատ բաներից քիչ խոսանք, համ էլ որ թեթև ապրենք: Բացի աշունից ի՞նչն է քեզ ոգեշնչում, Տրամադրությունդ բարձրացնում, կամ ոչ թե ի՞նչը , այլ ով, կան չէ՞ մարդիկ, որոնց հետ խոսելիս ոգևորվում ես, դրական լիցքեր ստանում:
-Շատ ճիշտ ես, ապրես...
Ի՝նչ լավ հարցա, պատասխանելս եկավ
Կան իհարկե, ու կարծում եմ յուրաքանչյուրս էլ ունենք նման մարդկանց կարիք, ու նման մարդկանց կարիք մեր կողքին միշտ էլ ունենք ու կունենանք, իսկ իմ դեպքում իրենք ավելի շատ իմ նման ուրախ են, որ կարողա մի խոսք ասեն, բայց ես էդ պահին աշխարհով մեկ լինեմ, ու ժպիտս ամբողջ օրը դեմքիցս չիջնի՝ ամենառաջինը դա իմ հայրիկն է կոնկրետ, որ ամենալավն է կարողանում ոգևորել ինձ, դրական լիցքերի պաշար պարգևել մի քանի րոպեյում, և ընկերներնս են, որոնք մոտ գտնվելով սրտիս, կարող են գուշակել նրան ուրախացնելու գաղտնքիները, իմ դեմքին ժպիտ բերելու գաղտնիքը.....ու էդ ժամանակ ինքս էլ անկախ ինձանից աշխարհ նվիրել եմ ուզում նման մարդկանց, որովհետև արժանի են:
-Օ, շատ շռայլ ես
-Շնորհակալ եմ...
Ամ ու վե՞րջ...ես էլ իամցել էի նեղացել ես, որ չէր ստացվել հանդիպման օրը մեր հարցազրույցը, մեկ էլ չդիմացա ու գրեցիր
-Ինչու՞ պիտի նեղանամ, ես էլ եմ ուզում թեթև ապրել: Դու նման բանից կնեղանայի՞ր:
-Չէ Ամ ջան, երբեք ուղղակի տխրում էիր որ չստացվեց, հիմա ինչ վերջացրել ենք...
-Ոչ մենք դեռ հարցազրույցում ենք![]()
… Գիտես չէ՞, էս աշխարհիս երեսին մի բան չկա որ բոլորին դուր գա, ասում եմ բա ակումբում ի՞նչը դուրդ չի գալիս:
-Եսիմ Ամ , չեմ կարծում, որ էս հարցին կարող եմ պատասխանել, երևի թեմայի հետ ես, դե՜ եթե լավ կամ հետաքրիր չի, ուրեմն չեմ մտնում...
-Է, սենց չեղավ, մի քիչ բողոքվի, գիտեմ, հեսա կասես չեմ սիրում բողոքել:
-Ինչի՞ց բողոքեմ, այսօր ջղայնացած չեմ ակումբի վրա, ու չէմ էլ կարող հիշել ինչի՞ վրա եմ ջղայանանում երբեմն....
աշունա, ամեն ինչ գեղեցիկա, չնայած մութ օր է, մենակ ես եմ պարապ-սարապ նստած տանը....դրա վրա եմ ջղայնանում, ու բողոքում, թե չէ ի՞նչ ակու՜մբ....եթե ակումբը կարող է ինձ աշխատանքի ընդունել, չեմ բողոքի![]()
-Լավն ես էլի, հո զոռո՞վ չի... Մե՜ր, այ Մեր, չե՞ս ասի որն է քո հմայքի գաղտնիքը, հը՞ն:
-Հաա, շնորհակալ եմ, քո մասին էլ նույն կարծիքին եմ
Վայ Ամ նենց հարց ես տվել, ոնց որ հայտնի մարդ եմ,համ ամաչեցի, համ էլ չգիտեմ կարո՞ղ եմ պատասխանել
...Պետք է ծավալվեմ
Դե՜, տենց գաղտնիք չկա, գիտե՞ս...Ամենքս էլ ծնվում ենք սիրուն, մնում ենք սիրուն.... գլուխգովան մարդկանց չեմ սիրում, ինձ էլ չեմ սիրում, երբ գլուխ եմ գովում, բայց մեկ-մեկ լինումա ....
Նախ ասեմ, որ ամենառաջին կարևոր փաստը, որ ոչ մի աղջիկ չպետք է մոռանա , որ միշտ պետք է խնամված լինի, չեմ ասում էնքան շպարվի, որ դժվարությամբ ճանաչեն իրեն դրսում, ամեն ինչը նուրբ է գեղեցիկ, մեկ էլ ինձ թվում է պետք է երբեմն ժպտալ, ոչ ամեն օր, հասկացար էլի ոնց, այսինքն որ միշտ մռայլ չլինես, ոնց մեր բակից ոմանք...Ես նման մարդկանց չեմ սիրում, չեմ ասում, դեպք լինի ժպտան, բայց իրենք մշտական են էդ դեմքը հագնում....Չգիտեմ, ժպիտը կարոևրա ըստ իս հմայքի համար՝ սա չպետքա մոռանալ, որովհետև ասածվածք կա չէ.
- Ինչքան լուրջ է դեմքը, այնքան ավելի գեղեցիկ է ժպիտը,- չնայած որ սա էլ հարաբերկանա, ինչի՞, բացատրեմ՝ դե երևի մեր հարևանը էս ասածվածքովա շարժվել, որ երբեք չի ժպտում, չեմ ասում մինչ ականջները, բայց պետքա էլի....ինքս էլ դրսում տխուր չէ, ջղայն դեմքով եմ քայլում, շատերն են ասել, էս խոսքերը շատ են երևի տպավորվել մեջս,ու դիմացինիս թվումա գնում եմ կռվելու մեկի հետ, բայց էդ դրանից չի, լինումա, որ երբեմն էլ ճանապարհին ջղայնացնում են, իսկ ես ավելի շատ ուրախ եմ, քան տխուր, որովհետև ինչքան ժպտանք, էնքան ավելի կյանքդ լի կլինի գույներով ու հաճելի րոպեներով...ես էսպես եմ կարծում....
-Մի խոսքով՝ ժպիտը, հա ու մեկ էլ խնամքը: Լիրվ համամիտ եմ:
Անցնենք ավանդական հարցին. ո՞նց գտար Ակումբը:
-Ակումբը գտել եմ մամայիս հետ, աղցանների փնտրտոքների մեջ էինք. ու ակումբն էլ բերեց, քննարկումները տեսա, ու հաճելի էր...Ուզում էի շուտ գրանցվել. ու....
-Մեր, հարցազրույցը ավարտված եմ համարում, ո՞նց անցավ էս մեր երկարաձիգ հարցազրույցը
-Շատ հաճելի մթնոլորտում, սկզբից իրոք որ դժվար էր, ինչքան էլ փորձում էի մտքերումս լինել մենակ, բայց հետո արդեն հավես էր..Ապրես, էնքան լավն էր, որ ամեն տարի հաճույքով կպատասխանեմ հարցերիդ, դե դա քեզանիցա գալիս....Նորից շնորհակալ եմ....Շաատ շաատ լավն էր հարզացրույցը, էսքան հարցեիցդ հետո մի հարց էլ ես տամ էլի՜, դու բողոքներ չունես ինձանից....
-Իհարկե չունեմ, դեռ շնորհակալ եմ, որ էսքան դիմացար ձեռքիս![]()
Էջանիշներ