Varzor (11.11.2011)
ապեր, ես էլ էս նկարներին նայելով եմ կարծիք կազմում թե դուք ոնց եք հասկացել… ծանոթության կարգով ասեմ որ սրանք ներկայացնում են Հայաստանը
Կցորդ 53333
… նաև կարծում եմ որ "Ճպուռն ու Մրջյունը" և "Անխելք Մարդը" առակները ևս սխալ են հասկացվել…
Varzor (11.11.2011)
ԱղբյուրԱ1+»-ի հարցերին պատասխանում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
....
Նրանց հաշվարկները չիրականացան, թեեւ այդպես մտածելու որոշակի հիմքեր կարող էին ունենալ: Այսինքն, ցանկացած երկրում ընտրությունից՝ ընտրություն ընկած ժամանակահատվածը քաղաքական առումով համարվում է անապատ, իսկ հատկապես դա ճիշտ է Հայաստանի պարագայում, որտեղ ըստ էության, ընտրություններն են քաղաքականացնում ժողովրդին, եւ ընտրությունից՝ ընտրություն ընկած ժամանակաշրջանում որեւէ ընդդիմության, հատկապես եթե նա մշտական ահաբեկումների, ռեպրեսիաների եւ տարբեր տեսակի պրովոկացիաների է ենթարկվում, շատ դժվար է դիմանալ:
Հիմա իշխանությունը ստիպված է ընդունել մի փաստ, որ ընդդիմությունը կարողացավ այդ անապատն անցնել: Նրանք չկարողացան ջախջախել եւ ճնշել շարժումը: Սա նաեւ մեկ այլ բան ցույց տվեց՝ այն ռեժիմն ու օլիգարխիան, որը Սերժ Սարգսյանին բերեց իշխանության եւ որն ի դեմս նրա՝ տեսնում էր իր սեփականության, հարստության, ժողովրդին հարստահարելու գործընթացը շարունակելու երաշխավոր, այսուհետեւ կորցրել է անվերապահ հավատը Սերժ Սարգսյանի այդ կարողության նկատմամբ:
....
...մնացածը էլ ուժ չունեի կարդալու։
Էս մեր գերխելացի ախպերը կարող ա՞ մոռացել ա, որ իրանց նպատակը ընտրությունից ընտրություն անապատը անցնելը չէր։ Համենայն դեպս իրենք էին էդպես ներկայացնում։ Բացի վերջին հայտարարություններից ոչ մի անգամ չենք հանդիպել ընտրությունից ընտրությունը դիմանալու թեզին, բայց մեկ էլ հոպ, դուրս ա գալիս, որի կարողացանք անցնել էդ դժվարին շրջանը։ Բա ուր կորան էն չարչրկված արտահերթը, հրաժարականը ու մնացած ոչ կարևոր պահանջները։
Տղերք, էս արդեն նույնիսկ մուտիլովկի դասական սահմանման մեջ էլ չի տեղավորվում։
Դու մնացածը իզուր չես կարդացել:
Տվյալ «դեպքի» համար մի քիչ դժվար է տարբերակելը, մուտիլովկա է՞, թե՞ զառանցանք է՝
Ես հակված եմ երկրորդ տարբերակին: Ու ինձ թվում է ծանր դեպք է: Առանց հեգնանքի եմ ասում:Եթե կոնգրեսի ազդեցության դաշտում գտնվում է ընդդիմադիր ընտրազանգվածի 95 տոկոսը, արդյո՞ք այդքան կարեւոր է փորձել մյուս 5 տոկոսն էլ միավորել: Իհարկե, եթե ստացվի, կանենք:
....
Մենք այսօր մեր առջեւ դրել ենք մեկ խնդիր՝ այն պահից, երբ տապալվեցին բանակցային ճանապարհով ժողովրդավարության անցման հնարավորությունները, մենք հայտարարել ենք, որ ժողովրդի միակ խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ այն պետք է ապահովել ժողովրդի ճնշման ներքո։ Սա մեր միակ խնդիրն է:
....
մենք անգամ փորձել ենք բանակցել ռեժիմի հետ, որովհետեւ իսկապես աշխարհի փորձն էլ ցույց է տվել, որ ժողովրդավարության անցման ամենալավ տարբերակը դա է:
...
Բայց եթե ռեժիմը հրաժարվում է, ուրեմն մենք այսօրվանից հայտարարում ենք, որ ժողովրդավարության միակ արգելակը Սերժ Սարգսյանն է, եւ մենք պետք է հասնենք նրա հրաժարականին ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը: Մենք ցանկացած քաղաքական գործընթաց օգտագործելու ենք այս նպատակով՝ ամեն ինչ անելու ենք, ամեն գործիք ուղղելու ենք այս նպատակի իրականացման համար:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին, եթե չկարողանանք արտահերթ ընտրությունների գործը գլուխ բերել, ապա միեւնույնն է, մենք հերթական ընտրություններն էլ օգտագործելու ենք միայն այդ նպատակով` Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելու: Այսօր խնդիրների խնդիրը սա է:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (12.11.2011)
Չգիտեմ՝ ինչ ասեմ։ Ինձ թվում ա՝ մենք չենք հասկանում էս գործընթացների ողջ խորությունը։
Հ.Գ. էն 95%-ը էս ամեն ինչի կուլմինացիան էր։ Իրոք, ՀԱԿ-ը էսօր էդ 5%-ի խնդիրը հաստատ չունի։
Varzor (11.11.2011)
Կարճ կարող էր ասել, որ "...մենք փորձեցին գործնականում ստուգել մեր թույլ ու աննպատակ լինելու գործոնը: Մտանք անապատ, խոստացանք ջրհոր փորել, չնայած գիտեինք, որ ջրհոր փորելու ոչ կարողություն ունենք, ոչ գործիք: Դե բնական է` չփորեցինք: Բայց հո անապատն անցանք: Ջհանդամ, թե հետներս եկածները տենց էլ ծարավ մնացին ..."![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ու էս ծանր դեպքը միակը չի:
Փաստորեն, ոչ մեկը չի ուզում արտահերթ ընտրություններ, ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ իշխանությունները: Բայց դե մարդ ես, կարող ա ժողոովուրդն ուզում ա, ու եթե ուզում ա, պիտի բիրիքով գա Ազատության հրապարակ: Չէ, ախպեր, ժողովուրդն էլ չի ուզում, հանգիստ թողեք ժողովրդին, գնացեք ձեր հերթական ընտրություններն արեք, ընթացքում էլ երկխոսեք:Սերժ Սարգսյանը մաքրում է շրջապատը
Հարցազրույց Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ
...............
Կգա հերթական ընտրությունների ժամանակը, ու եթե մինչ այդ հասած չենք լինի արտահերթի, ապա Հայ Ազգային Կոնգրեսը պարտավոր կլինի մասնակցել քաղաքական ցանկացած գործընթացի` այդ գործընթացն օգտագործելու համար՝ սեփական նպատակներին հասնելու:Այնպես որ, եթե ժողովուրդն ուզում է, որ վաղը արտահերթ ընտրություններ լինեն, ապա պետք է միայն մեկ բան անի. համախմբվելու է ու 200, 300 հազար հոգով գալու է Ազատության հրապարակ: Գալու է` ասելու, որ չի վստահում հերթական ընտրություններին եւ ուզում է արտահերթ ընտրություններ:
.............
Վիշապ (13.11.2011)
Ой, и тебя посчитали...
Կայֆը գիտես որն ա, որ իրանք ոչ մի կերպ չեն ուզում հաշված լինել, թե էդ իրանց ասած ընդդիմադիր զանգվածը ամբողջ հասարակություն քանի տոկոսն ա կազմում։ Մարդ ես, ընտրությունների ոչ բարեհաջող ելքի դեպքում գոնե տեղ կունենանք կռուտիտ լինելու՝ հղում անելով ընտրակեղծիքները, որոնք ՀԱԿ-ի 80% ձայները մոնղոլավարի սարքեցին 15-20%։
Բացի սա, մինչ այդ հլը պիտի սահմանենք, թե վերջապես որն ա էն կրիտիկական մասսան, որը թույլ կտա հայտարարել, որ չենք վստահում էդ անտեր հերթականին, ու արտահերթ ենք ուզում։ 200 հազար հավաքվեցին, մի 50 հազար քիչ էր։ Բալքիմ մի 250 հազար հավաքվի ժողովուրդը, էլի մի 50 հազար պակասություն ա անելու, որովհետև արտահերթ պահանջելը էդ լուրջ քաղաքական գործընթաց ա, ու ինքը ՏՈՏԱԼ մոբիլիզացիա ա պահանջում։ Կհավաքվեք՝ կպահանջենք, չեք հավաքվի՝ հերթականի կգնանք, պառլամենտում իմպիչմենթ կանենք։
Հ.Գ. Չբռնե՞մ ընտրություններին ՀԱԿ-ին տամ ձենս։ Ընենց հետաքրքիր ա, թե ո՞նց են անհատ պատգամավորների հետ բանակցությունների արդյունքում/միջոցով Սերժին գահընկեց անելու։
Վերջին խմբագրող՝ davidus: 12.11.2011, 12:53:
Varzor (14.11.2011)
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ