User Tag List

Էջ 585 979-ից ԱռաջինԱռաջին ... 85485535575581582583584585586587588589595635685 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,761 համարից մինչև 8,775 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #8761
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դու ինչ մի հատ երրորդ ուժ դուրս եկար

    Ապեր, մենք մարտ ամսից պարում-մարում էինք, երկխոսությամբ նախ նախագահական արտահերթ ընտրությունների էինք հասնում, մարտի մեկի հավաստիացմանը ծափ էինք տալիս, ելույթ-մելույթ, ԲՀԿ-ին օդային համբույրններ Կարճ ասած լիքը գործ կար անելու: Ու էս թեմայով մի հատ անեգդոտ եմ ուզում հիշացնեմ.

    Էն որ հերը հաաառփած մտնում ա տուն, հազիվ պատը գրկած ուզում ա դիվանին հասնի, մեկ էլ երեխան վազելով գալիս ա, ասում ա.
    - պապ, մի հատ թիթեռ կնկարես
    էս հերը պատը բռնած ասում ա.
    - արա, պապան հիմա էսքան գործը թողնի, քո համար թիթեռ նկարի՞

    Հա, քնաի չեմ մոռացել - 6%
    Բարձր հարթակներից հնչեցվում էր էն միտքը, թե պիտի «քաղաքակիրթ, պատշաճ» պայքարի բոլոր հնարավոր միջոցները սպառվեն, նոր դիմեն ճնշումների։ Ու նաև հիշում եմ էդ թեզը պաշտպանողների բոցաշունչ ելույթները տարբեր զլմ-ներով, հստակ քաղաքական հաշվարկների մասին հիշեցումները։ Մդա... իսկ դու ասում ես երրորդ ուժ...

    Հ.Գ. Տրիբուն ջան, արի ռեալիստ լինենք։ Ժառանգությունից որ հաստատ շատ ձայն կհավաքի ՀԱԿ-ը։ Ամեն դեպքում ես 10-12%-ի արանքում եմ տատանվում։

  2. #8762
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը

    Ընգեր, բայց հերթական ընտրություններին մասնակցելը շատ լուրջ քաղաքական հաշվարկ ա, ու ահավոր ուժեղ ճնշում ա: Բա ինչ մի հատ շախմատային քայլ ա Նեց մի հատ քայլ ա, որ մենակ ՀԱԿ-ն ա հերթական ընտրություններին մասնակցելու:

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Տրիբուն ջան, արի ռեալիստ լինենք։ Ժառանգությունից որ հաստատ շատ ձայն կհավաքի ՀԱԿ-ը։ Ամեն դեպքում ես 10-12%-ի արանքում եմ տատանվում։
    Չէ, 6% ու վերջ: Քո խաթեր կարամ մի տոկոս ավել գրեմ:

    Ընգեր, էս պահի դրությամբ ՀԱԿ-ը հազիվ էտքանով էլ մտնի ԱԺ, իսկ Ժառանգությունը, ցավոք սրտի, ընդհանրապես չի մտնելու: ՀԱԿ-ին Սերոժը, մատուցած ծառայությունների դիմաց, տալու ա Ժառանգության տեղերը:

  3. #8763
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, 6% ու վերջ: Քո խաթեր կարամ մի տոկոս ավել գրեմ:

    Ընգեր, էս պահի դրությամբ ՀԱԿ-ը հազիվ էտքանով էլ մտնի ԱԺ, իսկ Ժառանգությունը, ցավոք սրտի, ընդհանրապես չի մտնելու: ՀԱԿ-ին Սերոժը, մատուցած ծառայությունների դիմաց, տալու ա Ժառանգության տեղերը:
    Տրիբուն ջան, որ Ժառանգությունը չի մտնելու ԱԺ, էդ էսօրվա դրությամբ չափից ավելի պարզ ա: Ու հետաքրքիր կլինի էն ժամանակ լսել Ս.Սաֆարյանի իրա քաշից ծանր փրթածները. լյուստրացիայի մասին օրենք, էլ չգիտեմ ինչ, չափից ավելի պատասխանատու հայտարարություններ-մեկնաբանություններ: Ժառանգությունից մենակ Զարուհուն եմ չափից ավելի հարգում զուտ իր սկզբունքայնության համար, բայց ոչ որպես քաղաքական գործչի:

    Ինձ ուղղակի շատ հետաքրքիր ա, թե ՀԱԿ-ը ոնց ա էլի ժողովուրդ հավաքելու, երբ կհայտարարի, որ ընտրությունները կեղծված էին, բայց տարբեր գերխելացի թեզերով կհիմնավորի իր ԱԺ մտնելը ու մանդատ ստանձնելը:

  4. #8764
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ուղղակի շատ հետաքրքիր ա, թե ՀԱԿ-ը ոնց ա էլի ժողովուրդ հավաքելու, երբ կհայտարարի, որ ընտրությունները կեղծված էին, բայց տարբեր գերխելացի թեզերով կհիմնավորի իր ԱԺ մտնելը ու մանդատ ստանձնելը:
    Վայ քու տունը շինվի, մի երկու հազար հոգի կհավաքվի ու խելոք դեմքով մի բան կբլթցնեն էլի: Խոսքի, որ պայքարը ԱԺ-ում շարունակելու համար իրենց 5 հոգանոց խումբը հեսա իմփիչմենթ ա սկասելու

    Դաշնակներն էլ ուղարկեցին ՀԱԿ-ին գրողի ծոցը:

    Կոնգրեսը թող միանա ՀՅԴ պլատֆորմին

    Նա հարց է բարձրացնում, թե ինչու հանկարծ ՀԱԿ-ը, թողնելով արտահերթ ընտրությունների թեման, սկսել է խոսել Ընտրական օրենսգրքից, այն դեպքում, երբ ՀՅԴ-ն ու Ժառանգությունը դեռ մեկ տարի առաջ էին բարձրացնում փոփոխությունների հարցը, իսկ ՀԱԿ-ն իրենց չաջակցեց: Հովհաննիսյանը նաեւ պատճառ չի գտնում ՀԱԿ ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկվող պլատֆորմին միանալու համար, նշելով, որ ՀՅԴ պլատֆորմն արդեն գոյություն ունի, եւ ՀԱԿ-ը կարող է միանալ դրան:
    Էն ժամանակ, որ ժառանգությունն ու դաշնակները էս պլատֆորմն էին ստեղծում, ՀԱԿ-ը երկխոսության մոլուցքի մեջ սաղին «երկխոսության չուզողներ» անվանեց, քիչ էր մնում ազգի դավաճան հաներ - էլ երրորդ ուժ, էլ նախանձներ, էլ մարգինալացվածներ, էլ աշխարհիս բոլոր մեղքեր .... վստահեք մեզ, հավատացեք մեր իմաստուն առաջնորդին, ինքը շախմատ ա խաղում ...

    ԱԺ ընտրություններ ժամանակ ՀԱԿ-ի օգտին դաժե Զուրաբյան Լևոնը չի քվեարկելու, որ պրծնի էս դարդից մի ձևի

  5. #8765
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱԿ-ը «նորմալ» է համարում քաղաքական ուժերի արձագանքը

    Կոնգրեսը, հիշեցնենք, անցած շաբաթ հայտարարեց, որ պատրաստակամ է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հարցը խորհրդարանում, ստանալ միջազգային հանրության աջակցությունը եւ հասնել օրենսդրական փոփոխությունների:

    Իշխող Հանրապետական կուսակցությունն անմիջապես բացառեց նման հեռանկարը` հայտարարելով, թե Ընտրական օրենսգիրքը արդեն իսկ փոփոխված է: «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները հայտարարեցին, որ կողմ են ազատ ու արդար ընտրություններին, բայց ռեալ չհամարեցին իրենց կուսակցության մասնակցությունը ՀԱԿ-ի առաջարկած գործընթացներին:

    Խորհրդարանական ընդդիմությունից «Ժառանգության» խմբակցության ղեկավարը Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Կոնգրեսից որեւէ առաջարկ չեն ստացել: Երբ կոնկրետ առաջարկ ստանան, քննարկեն:

    Իսկ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անցած շաբաթավերջին հայտարարել էր` ինչո՞ւ պիտի Դաշնակությունը Կոնգրեսի առաջարկին միանա, թող Կոնգրեսը միանա իրենց առաջարկած պրոեկտներին:

    Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական ուժերի այս հայտարարություններին` նշեց. - «Իշխանությունների պատասխանը ընդամենը վկայակոչում է այն, որ նրանք իսկապես սիստեմատիկ կեղծարարությամբ են զբաղվել եւ պատրաստվում են նույն բանը անել այս ընտրություններին: Այսինքն որեւէ ուրիշ բան այս իշխանություններից մենք չէինք էլ սպասում: Իսկ մնացած քաղաքական ուժերի արձագանքը ես համարում եմ այս պահին շատ նորմալ»:

    Նրա դիտարկմամբ, նշված ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկը միանշանակորեն չի հրաժարվել միասնական պլատֆորմի գաղափարից:

    Ի պատասխան Վահան Հովհաննիսյանի հարցադրմանը, թե երբ մեկուկես տարի առաջ Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը միավորեցին ուժերը` պայքարելու նոր Ընտրական օրենսգրքի համար, ինչո՞ւ էր ՀԱԿ-ը հեգնանքով ու ծաղրանքով վերաբերում եւ այդպես էլ չմիացավ դրան` Զուրաբյանը նշեց. - «Մեր դիրքորոշումը այս հարցում պահպանվել է: Մենք անիմաստ ենք համարում մասնակցել իշխանությունների կողմից կազմակերպված քննարկումներին, որը թույլ է տալիս իշխանություններին լեգիտիմացնել այդ քննարկումները եւ ցույց տալ, որ իբր նրանց կողմից մշակված Ընտրական օրենսգրքի մեջ կա նաեւ ընդդիմության ներդրումը: Խոսքը լրիվ այլ գործընթացի մասին է, գործընթաց, որում հավասար համագործակցության հետեւանքով կմշակվի ընդհանուր պլատֆորմ, որը արդեն կներկայացվի հանրությանը, որը թույլ կտա արդեն ճնշումներ գործադրել իշխանությունների վրա»:

    Դաշնակցության ներկայացուցիչը նաեւ հայտարարել էր, որ Կոնգրեսի` հատկապես վերջին ժամանակների նախաձեռնությունները ավելի շատ հակված են տպավորություն թողնել` ռեալ արդյունք բոլորովին չխոստանալով: Ի պատասխան Կոնգրեսի համակարգողը կոչ արեց զերծ մնալ փոխադարձ կշտամբանքներից. - «Ընտրությունների արդար եւ օրինական անցկացմամբ շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերը պետք է աշխատեն կենտրոնանալ պրակտիկ քայլերի վրա, եւ ճիշտ կլինի, որ մենք, այս գործընթացի հաջողությունը ապահովելու համար, զերծ մնանք փոխադարձ կշտամբանքներից»:

    Հարցին` ընդդիմադիր ուժերի արձագանքը հույս ներշնչո՞ւմ է, թե պլատֆորմի ստեղծումը հնարավոր է, Զուրաբյանը արձագանքեց. - «Այս արձագանքը այս պահին որեւէ խոչընդոտ չի ստեղծում նման գործընթացի ծավալման համար… Կարող ենք գտնել այդ արձագանքների մեջ ինչ-որ պրոբլեմներ, բայց ոչ մի լուրջ խոչընդոտ քաղաքական ուժերի դիրքորոշման առումով ես չեմ տեսնում: Կարեւոր է սկսել համախմբումը այս ուղղությամբ: Եթե այդ պրոցեսը թափ հավաքի, ուրեմն վստահ եղեք, որ հետագայում շատ անսպասելի ուժերի աջակցությունն է հնարավոր դառնալու»:
    Անկեղծ ներողություն եմ խնդրում նրանից, ում կարող ա խոսքերս վիրավորեն, բայց պիտի ասեմ. էս տղեն հոգեկան հիվանդ ա։ Թավով ու կարմիրով ընդգծած մասին հատկապես ուշադրություն դարձրեք։ Սա կարո՞ղ ա համարվել սթափ բանականության տեր մարդու խոսք (միտք)։ Փաստորեն էն նախաձեռնությունը որը իշանությունն ա նախաձեռնել (ներառյալ խորհրդարանական ընդդիմությունը) էդ ի սկզբանե քըխ ա, այ բայց որ կոնգրեսն ա նախաձեռնում (դիտավորյալ անտեսելով էն հանգամանքը, որ ակամա նույն էդ իշխանության միջոցով ա հնարավոր միայն էդ պլատֆորմին իրավական ուժ տալ), էդ արդեն լրիվ ուրիշ բան ա, քանի որ դա հնարավորություն ա տալու ժողովրդական ճնշում գործադրել։

    Զարմանալի ա էլի՝ ինչ մակարդակի կարա հասնի մարդկային ցինիզմը։ Ինչո՞վ ա էս կարգի բարբաջանքը ու մարդկանց տխմարի տեղ դնող քարոզը զիջում Գալուստ Սահակյանի հռետորաբանությանը։

  6. #8766
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք՝ թեմայից շեղվեմ. տղեք, ափսոս չի՞ էդ էներգիան, գրառելու պոտենցիալը, պահեք էլի, դեմը ընտրություններ ա լիքը, մի վատնեք էդ ռեսուրսը, որ մի քանի ամսից մտնենք կարգին ցբխենք իրար
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (20.12.2011), Vaio (20.12.2011)

  8. #8767
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆն էր չէ՞, խելոք դեմքերով նկարներ հավաքում:

    Էս խեղճ տղուն, լուրջ եմ ասում, Լևոնը ԱԺ-ի տեղը վերջում գժանոց ա ուղարկելու:
    Մեֆն էլ չի հավաքում Տրիբուն ջան, Մեֆն արդեն ունի բոլորը

  9. #8768
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱԿ-ը «նորմալ» է համարում քաղաքական ուժերի արձագանքը

    Անկեղծ ներողություն եմ խնդրում նրանից, ում կարող ա խոսքերս վիրավորեն, բայց պիտի ասեմ. էս տղեն հոգեկան հիվանդ ա։ Թավով ու կարմիրով ընդգծած մասին հատկապես ուշադրություն դարձրեք։ Սա կարո՞ղ ա համարվել սթափ բանականության տեր մարդու խոսք (միտք)։ Փաստորեն էն նախաձեռնությունը որը իշանությունն ա նախաձեռնել (ներառյալ խորհրդարանական ընդդիմությունը) էդ ի սկզբանե քըխ ա, այ բայց որ կոնգրեսն ա նախաձեռնում (դիտավորյալ անտեսելով էն հանգամանքը, որ ակամա նույն էդ իշխանության միջոցով ա հնարավոր միայն էդ պլատֆորմին իրավական ուժ տալ), էդ արդեն լրիվ ուրիշ բան ա, քանի որ դա հնարավորություն ա տալու ժողովրդական ճնշում գործադրել։

    Զարմանալի ա էլի՝ ինչ մակարդակի կարա հասնի մարդկային ցինիզմը։ Ինչո՞վ ա էս կարգի բարբաջանքը ու մարդկանց տխմարի տեղ դնող քարոզը զիջում Գալուստ Սահակյանի հռետորաբանությանը։
    Դավ ջան, ես չգիտեմ դու ուրիշ երկրների (դեմոկրատական) քաղաքական անցուդարձերին հետևում ես թե չէ, բայց ասեմ՝ ամեն տեղ նույնն ա, եթե չասեմ ավելի վատ ու ցինիկ… պրոբլեմն ուրիշ տեղ ա…

  10. #8769
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան, ես չգիտեմ դու ուրիշ երկրների (դեմոկրատական) քաղաքական անցուդարձերին հետևում ես թե չէ, բայց ասեմ՝ ամեն տեղ նույնն ա, եթե չասեմ ավելի վատ ու ցինիկ… պրոբլեմն ուրիշ տեղ ա…
    Մեֆ, ես մեծապես փաթեթավորած ունեմ, թե ուրիշ տեղ ոնց ա. մեր դարդ ու ցավն էլ ա մեզ հերիք։ Ես չեմ ուզում, որ մերոնք էլ սկսեն մրցել ցինիկության աստիճանով։

    Պրոբլեմը հաստատ ուրիշ տեղ ա։ Էլի եմ մի անգամ ասել. սաղ էն «Հ» տառի առկայությունն ա Լևոնի գլխավորած կառույցներում... նավսած ա էդ տառը Մեֆ ջան...

  11. #8770
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք՝ թեմայից շեղվեմ. տղեք, ափսոս չի՞ էդ էներգիան, գրառելու պոտենցիալը, պահեք էլի, դեմը ընտրություններ ա լիքը, մի վատնեք էդ ռեսուրսը, որ մի քանի ամսից մտնենք կարգին ցբխենք իրար
    ՀԱԿ-ի տակտիկան ա ապեր։ Կափարիչը մի փոքր բաց ենք թողնում, որ ներսում ճնշումը շատ չմեծանա ու «կանտրոլ»-ի տակից դուրս չկա։ Մարդ էս, մեկ էլ տեսար կրիտիկական մասսա հավաքվեց, կընկնենք կրակը...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (20.12.2011)

  13. #8771
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք՝ թեմայից շեղվեմ. տղեք, ափսոս չի՞ էդ էներգիան, գրառելու պոտենցիալը, պահեք էլի, դեմը ընտրություններ ա լիքը, մի վատնեք էդ ռեսուրսը, որ մի քանի ամսից մտնենք կարգին ցբխենք իրար
    Տենց մի ասա, հիմիկվանից պետք ա ցբխել, որ հետո տհաճ սյուրպրիզներ չլինեն:

  14. #8772
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱԿ-ը «նորմալ» է համարում քաղաքական ուժերի արձագանքը

    Անկեղծ ներողություն եմ խնդրում նրանից, ում կարող ա խոսքերս վիրավորեն, բայց պիտի ասեմ. էս տղեն հոգեկան հիվանդ ա։ Թավով ու կարմիրով ընդգծած մասին հատկապես ուշադրություն դարձրեք։ Սա կարո՞ղ ա համարվել սթափ բանականության տեր մարդու խոսք (միտք)։ Փաստորեն էն նախաձեռնությունը որը իշանությունն ա նախաձեռնել (ներառյալ խորհրդարանական ընդդիմությունը) էդ ի սկզբանե քըխ ա, այ բայց որ կոնգրեսն ա նախաձեռնում (դիտավորյալ անտեսելով էն հանգամանքը, որ ակամա նույն էդ իշխանության միջոցով ա հնարավոր միայն էդ պլատֆորմին իրավական ուժ տալ), էդ արդեն լրիվ ուրիշ բան ա, քանի որ դա հնարավորություն ա տալու ժողովրդական ճնշում գործադրել։

    Զարմանալի ա էլի՝ ինչ մակարդակի կարա հասնի մարդկային ցինիզմը։ Ինչո՞վ ա էս կարգի բարբաջանքը ու մարդկանց տխմարի տեղ դնող քարոզը զիջում Գալուստ Սահակյանի հռետորաբանությանը։
    Ընգեր, Մեֆը շատ ճիշտ ասում, նորմալ քաղաքաական գործընթաց ա - Սերժի շեստյոռկա կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, ամեն ձև հիմա պայքարում ա ՀՅԴ-ին ու Ժառանգությանը մինչև վերջ չեզոքացնելու համար: Ինչքան շատ չեզոքացնի էտ հարիֆներին, էնքան շատ թուլափայ կստանա Սերժից Բայց, առավելագույնը 7% Եթե հիմա էս էլ չանեն, վաբշե կարող ա խորհրդարան չմտնեն:

  15. #8773
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ես մեծապես փաթեթավորած ունեմ, թե ուրիշ տեղ ոնց ա. մեր դարդ ու ցավն էլ ա մեզ հերիք։ Ես չեմ ուզում, որ մերոնք էլ սկսեն մրցել ցինիկության աստիճանով։

    Պրոբլեմը հաստատ ուրիշ տեղ ա։ Էլի եմ մի անգամ ասել. սաղ էն «Հ» տառի առկայությունն ա Լևոնի գլխավորած կառույցներում... նավսած ա էդ տառը Մեֆ ջան...
    Ապեր չեմ ասում իրանց դարդով տապակվես, ուղղակի ասում եմ որ իրանց մոտ էլ ա նույն բանը, բայց արդյունքն ա տարբեր… կարանք այբուբենն էլ փոխենք, կարանք հիերոգլիֆներով էլ գրենք, նույնն ա լինելու… մենք միշտ նույն բանից ենք բողոքում, հավատա սովետի վախտով էլ բողոքի տեքստը նույնն էր, սովետից առաջ էլ… անուններն եին տարբեր…

  16. #8774
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱԿ-ի տակտիկան ա ապեր։ Կափարիչը մի փոքր բաց ենք թողնում, որ ներսում ճնշումը շատ չմեծանա ու «կանտրոլ»-ի տակից դուրս չկա։ Մարդ էս, մեկ էլ տեսար կրիտիկական մասսա հավաքվեց, կընկնենք կրակը...
    ապեր ՀԱԿ-ն էլ որ չլինի էլի բան չենք անելու, ամբողջ քաղաքական դաշտն էլ ներողություն որ խնդրի ու հեռանա ասպարեզից, էլի բան չենք անելու… ավելի վատ ա լինելու սենց գոնե մեկի վրա կարանք մեղքը գցենք, քրֆենք… Սերոժն էլ որ գնաց էլի բան չի փոխվելու… մենք՝ հայերս փոփոխությունը լավ չենք տանում…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.12.2011)

  18. #8775
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր ՀԱԿ-ն էլ որ չլինի էլի բան չենք անելու, ամբողջ քաղաքական դաշտն էլ ներողություն որ խնդրի ու հեռանա ասպարեզից, էլի բան չենք անելու… ավելի վատ ա լինելու սենց գոնե մեկի վրա կարանք մեղքը գցենք, քրֆենք… Սերոժն էլ որ գնաց էլի բան չի փոխվելու… մենք՝ հայերս փոփոխությունը լավ չենք տանում…
    Էդ ժամանակ կսկսենք Ամերիկայից բողոքել
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 585 979-ից ԱռաջինԱռաջին ... 85485535575581582583584585586587588589595635685 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •