Chuk;2302867[B-ի խոսքերից
]Ես մասնավորապես նկատի ունեի մեթոդը, որը Լևոնն իր ելույթում ա ներկայացրել:[/B] Ոչ, արդյունքը չի կարևորը, այլ մեթոդը: Մեթոդներից մեկը կարող ա անիրատեսական լինի, մյուսն՝ իրատեսական: Սա ոչ միայն ավանդների դեպքում, այլ ցանկացած հարցի դեպքում: Դու քննարկում ես զուտ «ավանդների վերադարձը» թեզը, իսկ ես ասում եմ, որ տրամաբանորեն առաջարկված մեթոդն իրականանալի ա, իրատեսական ա: Չբացառելով, որ լինելու դեպքում կարող ա վնասներն ավելի շատ լինեն: Բայց էդ էլ արդեն «իմ խելքի բանը չի»: Ու մեր մեջ ասած ես ավելի առարկայական բանավեճ կուզեի տեսնել էս հարցով (ակումբում չէ, այլ ավելի բարձր մակարդակով): Ցավոք Հայաստանում հրապարակային բանավեճների կուլտուրա էդպես էլ չի մտնում:
Ի դեպ երեկ «Քաղաքացիական ֆորումի» շրջանակներում Ազատության հրապարակում քննարկվել ա «100 քայլ» ծրագիրը, բանախոսն էլ եղել ա Բագրատյանը: Ափսոս, չէի կարող գնալ ու չգիտեմ կոնկրետ ինչեր ա քննարկվել: Կարծում եմ ձայնագրություններ կլինեն, հենց գտնեմ, կտեղադրեմ:
Էջանիշներ