Ժողովուրդ, էկել եմ մի հատ մրցույթի առաջարկ անելու: Ավելի շուտ, առաջարկում եմ թխել, ձևափոխել, մեզ հարմար ձևով օգտագործել արդեն գոյություն ունեցող գաղափարը:
Ուրեմն ԿՄ-ում մի հատ գրական մրցույթ կա, բայց անգլերեն ա: Իմաստը սենց ա. սկզբում մասնակիցները գրանցվում են, հետո թեմա ա առաջարկվում, որի շուրջ պիտի ստեղծագործեն (էդ թեման կարա շատ աբստրակտ լինի, կարա մի փոքր պարբերություն լինի, ամեն ինչ կարա լինի մի խոսքով): Գործերը ներկայացնելու վերջնաժամկետ ա դրվում, ու մասնակիցները մինչև էդ պիտի հասցնեն ուղարկել իրենց գործերը: Հետո քվեարկություն ա բացվում: Դրա արդյունքում մասնակիցների ուղիղ կեսը դուրս ա մնում պայքարից: Հետո նոր թեմա ա առաջարկվում, էլի պիտի մինչև վերջնաժամկետն ուղարկեն: Նորից քվեարկության արդյունքում կեսը դուրս ա մնում: Չորրորդ անգամ արդեն ընտրվում ա լավագույն մասնակիցը: Ի դեպ, դուրս մնացողներն էլ կարող են շարունակել իրենց մասնակցությունը just for fun տարբերակով: Ի՞նչ կասեք: Կարող ենք մեզ հարմարացնել, օգտագործել:
Էջանիշներ