էկեք ամեն անգամ մի հոգու խնդրենք, որ մրցույթը վարի, ի՞նչ կլինի.... ոչ մեկ չի հոգնի, ոչ մեկի ուսերին բեռը չի ծանրանա....![]()
էկեք ամեն անգամ մի հոգու խնդրենք, որ մրցույթը վարի, ի՞նչ կլինի.... ոչ մեկ չի հոգնի, ոչ մեկի ուսերին բեռը չի ծանրանա....![]()
Իրոք շատ դժվար է, բայց դե ուզում ենք մի քիչ հայտվել վերացականի գեղեցիկի աշխարհում, անհամբեր կսպասեմ երբ կկարողանաս կազմակերպել մրցույթը
Ամեն դեպքում մոդերատոր ա ցանկալի, հակառակ դեպքում որոշ տեխնիկական (հաղթահարելի) խնդիրներ են առաջանալու:
Ամեն դեպքում կուզեի էս առաջարկը քննարկվեր:
Հով, էն քո երկար առաջարկն էլ գրի էլի, արդեն համարյա բան չեմ հիշում, եթե ժամանակ ունես հենց էս բաժնում նոր թեմա բացի, քննարկենք: Իսկ մինչև էդ քննարկել ու որոշելը առնվազն մի մրցույթ ես կկազմակերպեմ, հիմա ակտիվ մտածում եմ, թե որ տարբերակի վրա կանգնեմ, որ հենց էսօր սկսենք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
My World My Space (22.11.2011), Yellow Raven (22.11.2011)
առաջարկս մոտավորապես էս տեսքն ունի խիստ համառոտ ներկայացմամբ:
Ստեղծագործական մրցույթների անցկացման կարգ
Քանի որ անցկացված բազմաթիվ մրցույթներում եղել են դեպքեր, երբ որոշ գործեր չեն համապատասխանել մրցույթի պահանջներին, ֆորմատին, ձևին, ինչը երբեմն դժգոհությունների առիթ դարձել, առաջարկում եմ
- Ստեղծել 3 հոգանոց ժյուրի, որը մինչ մրցույթի թեմայում տեղադրելը կորոշի տվյալ ստեղծագործության համապատասխանությունը մրցույթի չափանիշներին:
- Էս դեպքում միայն քվեարկության հարցը՝ «որ տարբերակն է ավելի հոգեհարազատ», ճիշտ կլինի, քանի որ մինչ այժմ անցակացվող մրցույթներում մրցույթի պահանջներին համապատասխան գործ ուղարկողները երբեմն հայտնվել են ոչ շահեկան դիրքերում՝ մրցույթի կանոններից դուրս բայց գեղեցիկ ստեղծագործությունների հեղինակների համեմատությամբ:
- Մրցույթի ավարտին հեղինակի համաձայնությամբ կարող է տեղադրվել նաև մրցույթի չափանիշներին չհամապատասխանող ճանաչված տարբերակը:
- Ժյուրիի անդամների ընտրությունն այլ թեմա է, համաձայնելու դեպքում կառաջարկեմ ավելի մանրամասն:
Հ.Գ. պատրաստ եմ քարկոծվելու
Հով, չեմ քարկոծելու, բայց դեմ եմ առաջարկիդ:
Շատ կձգձգվի մրցույթը: Դու պատկերացրու, որ էդ երեք հոգին առանձին-առանձին պիտի կարդան գործերը, հետո միասին քննարկեն, գան որոշման: Դու պատկերացնո՞ւմ ես՝ դա ինչքան ժամանակ ա խլելու: Ոնց էլ լինի, նրանց միջից գոնե մեկը կգտնվի, ով «դեռ չի հասցրել», «դեռ չի կողմնորոշվում», «դեռ համաձայն չի»...
Եթե նախամրցութային ընտրության անհրաժեշտությունն իսկապես տեսնում ես, ապա ավելի հարմար կլինի՝ հենց մրցույթ կազմակերպողն էլ անի էդ ընտրությունը, թեև պիտի հաշվի առնենք, որ գուցե ինքն էլ չունենա էդքան ժամանակ, որ ամբողջը կարդա՝ մինչև մրցույթի քննարկումների սկիզբը (եթե նույնիսկ մրցույթ մեկնարկելու ժամանակ չի գտնում):
Ավելի լավ չի՞ լինի, որ ի վերջո քննարկողներն ու քվեարկողները իրենք իրենց համար որոշեն, թե տվյալ տարբերակը ինչքանով էր համապատասխան կամ անհամապատասխան թեմային ու նախագծին: Ի վերջո, էդ համապատասխանություն կոչվածն էլ մի քիչ վիճելի հարց է, ու լավ կլինի, որ ամեն մարդ ինքն իր համար որոշի:
Yellow Raven (22.11.2011), Ձայնալար (24.11.2011), Շինարար (23.11.2011), Ուլուանա (03.12.2011), Ռուֆուս (23.11.2011)
Էլ չեմ ասում, որ դեռ մի քանի ամիս էլ կանցնի՝ մինչև էդ երեք հոգին ընտրվի:![]()
Իմ կարծիքով մինչ այժմ կազմակերպված մրցույթներում անհամապատասխանության խնդիր չի ծագել, այն ստեղծագործությունները, որոնք չեն համապատասխանել թեմային ուղղակի հայտնվել են վերջին տեղերում ու վերջ:
Կարծում եմ, որ սենց մեծ ռեֆորմների կարիք չկա, կարելի է նույնիսկ արդեն այսօր հայտարարել մրցույթի թեման, որ մեր ստեղծագործողները սկսեն մտածել
Չուկ, ժդյոմ![]()
Շինարար (23.11.2011)
Ու՜ֆ, այ մարդ, հեսա մեկնարկը հայտարարելու եմ, ու էլի «թռնեն» դեմքիս, թե «էս ի՜նչ անկապ մրցույթ ես հայտարարել»
Լավ եմ անելու![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ivy (22.11.2011), Yellow Raven (25.11.2011), Նաիրուհի (23.11.2011)
Այվ ջան մի հոգու ընտրությունը սուբյեկտիվ կլինի ԻՄՀԿ,
հետո էլ ինչի՞ ենք դնում մրցույթի պայման, եթե պիտի չպահվի, ու քվեարկողները որոշեն թե որն է ավելի «հոգեհարազատ», էդ մրցույթ չի արդեն....
իսկ էդ երեք հոգու պահը սենց ա րավում ամեն մեկը կարդում ա, իրա գնահատականն ա տալիս, որն ուղարկում ա մոդերին, մոդերն էլ ըստ դրա դնում ա, ու ընդ որում ժյուրին էլ չի իամանում թե ում գրածն ա կարդում ինքը: ասենք 2 հատ պլյուս ա ստացել, 1 հատ մինուս, ուրեմն դրվում ա:
թե չէ սենց պատմվածքի սկիզբ ա տրվում, որ պիտի վերջ գրվի, մարդիկ բան են գրում, որ սկզբի հետ կապ չունի, բայց «հոգեհարազատ» ա, ու հաղթում ա..... իսկ ստեղ պայմանը վերջ գրելն էր.... այ սա պիտի բացառվի առաջին հերթին....
երեք հոգուն ընտրելը հեշտ ա
կարան լինեն ասենք 15 հոգի թեկնածու, մոդերն իրա հայեցողությամբ ընտրի երեքին ու համաձայանցնելով նրանց հետ ուղարկի....![]()
Վահիկ ջան հիշողությունից ո՞նց ես...
առնվազն 2 մրցույթ հաստատ հիշում եմ էս պահին, որ իմ ասածով ա էղել ու հաղթել ա անհամապատասխան գործը.... ու հարցն էլ ա էդ դեպքում պրովակացիոն «որն է ավելի հոգեհարազատ....», դուրս ա գալիս ոչ թե որոշակի ֆորմատի այլ հոգեհարազատության մրցույթ.... էլ ի՞նչ կանոն, արի Չուկին ասենք ազատ թեմայով շարադրության մրցույթ հայտարարի.....
Ուլուանա (03.12.2011)
Ժողովուրդ ես գրական գործերից գլուխ չեմ հանըմբայց նոր կարդում էի ու մտածեցի մի ձև էլ այս երեք հոգուն ընտրելու համար. որպեսզի ոչ մեկ չնեղանա մոդերից, տալիս են որոշակի ժամանակ (օրինակի համար մինչև այսօրվա 11:59
) ու էդ նախապես ընտրված 15 հոգուց յուրաքանչյուրը քվեարկում ա ինչ-որ մի թեկնածուի օգտին, բայց իր օգտին քվեարկելու իրավունք չունի: Ինչ-որ մեկի չքվեարկելու դեպքում իր ձայնը համարվում է ձեռնպահ: Առաջին ամենաշատ միավորներ հավագած եռյակը կլինի ժյուրին:
Չգիտեմ ինչքանով ա առաջարկածս խելքին մոտ, բայց կարծում եմ էս ձևով մոդերից դժգոհ մարդ չի լինի:
Միգուցե ինձ չվերաբերվող գործին եմ խառնվում, բայց եթե հնարավոր է, այնպիսի թեմա հայտարարվի, որ մասնակցողը հետագայում կարողանա այն օգտագործել
որպես իր ստեղծագործություն:
Ժող ես վաղուց էի ուզում էս առաջարկն անել, բայց քանի որ մրցույթ չկար առաջարկս անիմաստ կլիներ: Հիմա քանի սկսելը եկեք մի բան քննարկենք:
Առաջարկում եմ հանել բազմակի ընտրության հնարավորությունը: Փորձեմ հիմնավորել առաջարկս.
Ենթադրենք մրցույթին մասնակցում է հինգ ստեղծագործություն` Ա, Բ, Գ, Դ, Ե և Զ: Քվեարկում են 10 հոգի:
5 հոգի համարում է որ ամենալավը Ա -ն է և քվեարկում է Ա -ի օգտին, բայց քանի որ կա բազմակի ընտրության հնարավորություն քվեարկում է նաև Բ - ի օգտին որը զիջում է Ա -ին բայց էդքան էլ վատը չէ, ու նաև Գ - ի օգտին, որը ճիշտ է զիջում է Ա -ին ու Բ -ին, բայց էլի շատ վատը չէ:
4 հոգի դարձյալ համարում է որ ամենալավը Ա-ն է, քվեարկում է Ա -ի օգտին, և որպես մնացածից տարբերվող Գ -ի օգտին:
1 հոգի կարծում է որ ամենալավը Գ -ն է և քվեարկում է միայն Գ-ի օգտին:
Ինչ ստացվեց. չնայած նրան, որ 10 հոգուց 9 -ը համարում է , որ ամենալավը Ա -ն, հաղթում է Գ տարբերակը:
Խնդիրը կարելի էր լուծել ըստ տեղերի քվեարկման հնարավորության դեպքում, օրինակ. Ա - 10 միավոր, Բ - 9 միավոր, Գ - 8 միավոր և այլն, սակայն կարծում եմ տեխնիկապես այս տարբերակը դժվար է իրագործել, հետևաբար միակ ճիշտ լուծումն իմ կարծիքով կլինի մեկ տարբերակի օգտին քվեարկելու հնարավորությունը:
Էս միտքը դեռ անցած մրցույթից էր առաջացել մոտս, խնդրում եմ ուշադրություն դարձնել նշածս խնդրին:
Վերջին խմբագրող՝ Արէա: 23.11.2011, 00:14:
My World My Space (23.11.2011), Նաիրուհի (23.11.2011)
Արէա (23.11.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ