Աչքիս հին ձևով ա լինելու քվեարկությունը![]()
Աչքիս հին ձևով ա լինելու քվեարկությունը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ivy (29.11.2011)
Արէա (29.11.2011)
Ես կոնկրետ էս մրցույթի համար չէի ասում)
մի բան էլ անցավ մտքովս, տեխնիկապես ահագին դժվար ա, բայց բազմակի հարցումից լավն ա, եթե իրագործվի՝ Մասնակիցները օրինակ էճ բալային համակարգով թող գնահատեն ստեղծագործությունները, չնայած էդ ժամանակ համ հաշվելը դժվար կլինի, համ էլ սխալների հավանականությունը՝ մեծ:
Լավ, մինչև հաջորդ մրցույթ մի բան կմտածենք![]()
The cake is a lie.
Ես կողմ եմ բազմակի ընտրությանը, իմ կարծիքը հաշվի կառնեք:
I may be paranoid but no android!
Chuk (29.11.2011), Firegirl777 (29.11.2011), ivy (29.11.2011), Ուլուանա (03.12.2011)
Ես կողմ եմ բազմակի ընտրության հնարավորությանը: Ինքն ավելի հումանիստական է:Էդպես բոլոր տարբերակներն էլ քիչ, թե շատ ձայն հավաքելու հնարավորություն են ստանում, եթե անգամ հեռու են լավագույնը լինելուց:
Բացի դրանից, երբեմն իսկապես էնպես է լինում, որ միաժամանակ մի քանի տարբերակ ես հավանում ու չգիտես՝ որին նախապատվություն տաս:
Եվ վերջապես, ովքեր կողմ են միայն մի տարբերակի ընտրության հնարավորությանը, թող հենց մի տարբերակի համար էլ քվեարկեն, ինչ խնդիր կա:
Հիմա ընդամենը մեկ օրինակ, քանի որ մեկ տարբերակով քվեարկության օգտին հենց օրինակով է գրված:
Խնդիրն էն ա, որ եթե սենց կոնկրետ օրինակներ ենք բերում, ապա ինչ իրավիճակ ասես կարող ենք նկարագրել, մինչդեռ տվյալ գրառման մեջ քննարկված օրինակն, իմ կարծիքով, այնքան էլ հավանական չէ:
Ինչևէ:
Ենթադրենք քվեարկությունը բազմակի չէ: Մրցույթին մասնակցում է հինգ ստեղծագործություն՝ Ա, Բ, Գ, Դ և Ե (առանց Զ-ի, որտև Զ-ն կլիներ վեցերորդը): Քվեարկում է 10 հոգի:
5 հոգի քվեարկում է Ա տարբերակի օգտին, որովհետև համարում է, որ դա ամենալավն է, բայց եթե բազմակի լիներ, կքվեարկեր նաև Բ-ի օգտին, որովհետև համարում է, որ դա էլ է լավը:
2 հոգի քվեարկում է Ա տարբերակի օգտին, որովհետև համարում է, որ դա ամենալավն է, բայց եթե բազմակի լիներ, կքվեարկեր նաև Ե տարբերակի օգտին:
2 հոգի քվեարկում է Գ տարբերակի օգտին, որովհետև համարում է, որ դա ամենալավն է, բայց կքվեարկեր նաև Ե-ի օգտին, որովհետև դա էլ է լավը:
1 հոգի քվեարկում է Դ տարբերակի օգտին, որովհետև համարում է, որ դա ամենալավն է, բայց կքվեարկեր նաև Բ-ի օգտին, որովհետև դա էլ է լավը:
Այսպիսով
Ա-ն ստանում է 7 քվե ու գրավում առաջին տեղը
Գ-ն ստանում 2 քվե ու գրավում է երկրորդ տեղը
Դ-ն ստանում է 1 քվե ու գրավում երրորդ տեղը
Բ-ն ու Ե-ն տեղեր չեն գրավում, քվեներ չեն ստանում, համարվում են մրցույթի ամենավատերը:
Բայց իրականում, այս օրինակում, Բ-ն հավանում էին 6 հոգի, իսկ Ե-ն հավանում էր 4 հոգի: Այսինքն այդ երկու տարբերակները հավանողներն էլ ավելի շատ էին, քան երկրորդ ու երրորդ տեղերը գրաված ու համապատասխանաբար 2 և 1 քվեներ ստացած, այդքան հավանողներ ունեցող տարբերակները:
Իսկ ի՞նչ վատ օրինակ էր, որ: Եթե Արէայի գրած տարբերակը հնարավոր է, ապա սա ինչու՞ հնարավոր չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուլուանա (03.12.2011)
Ժող ջան, մեկ տարբերակի օգտին քվեարկել ցանկացողներ ջան, ակտիվ եղեք: Հիմա ձեր ձայնը շատ կարևոր է: Ասենք ՈՉ բազմակի ընտրությանը: Այս անգամ ու այսուհետ պետք է հաղթի ՄԻԱՅՆ լավագույնը: Ձեզ տեսնեմ![]()
Արէա, իմ կարծիքով դեռ էնպիսի մրցույթ չի եղել, որ «լավագույն» տարբերակը չհաղթի: Միշտ էլ էն տարբերակն է հաղթել, որն ամենաշատ թվով մարդկանց է դուր եկել:
Իսկ այ դեպքեր, երբ մի քանի տարբերակ միաժամանակ մնացել են առանց որևէ քվեի, եղել են անցյալում՝ հենց քո ասած մեկ տարբերակի օգտին քվերակելու սահմանափակման պատճառով: Ու իմ կարծիքով, էդ տարբերակների հեղինակները իրենց հեչ լավ չեն զգացել... Իսկ եթե բազմակի լիներ, հաստատ մի երկու ձայն գոնե կհավաքեին:
Chuk (29.11.2011), StrangeLittleGirl (30.11.2011), Նաիրուհի (03.12.2011), Ուլուանա (03.12.2011)
Իրավիճակ 2
Ա տարբերակը հավանում է 9 հոգի
Բ տարբերակը հավանում է 5 հոգի
Գ տարբերակը հավանում է 4 հոգի
Դ տարբերակը հավանում է 3 հոգի
Ե տարբերակը հավանում է 2 հոգի
Արդար է, որ Ա-ն հաղթի:
Բայց ոչ բազմակիի դեպքում քվեներ
Ա - 4 ձայն
Բ - 5 ձայն
Գ - 1 ձայն
Հաղթում է Բ-ն: Ինչու՞: Որովհետև 4 հոգի հավասարաչափ սիրում էին Ա-ն ու Բ-ն, բայց քվեարկել են Բ-ի օգտին, ինչ-ինչ պատճառով առավելություն տալով: Ու միայն մեկն էր, որ միայն Բ-ն էր հավանում:
Բայց չէ որ 9 հոգի Ա-ն հավանում էին: Ավելին, եթե այդ 5-ից 3-ը առաջին քվեարկողները չլինեին, կքվեարկեին Ա-ի օգտին, որպեսզի Ա-ն հաղթի:
Կարող եմ էլի սենց իրավիճակներ հնարել: Ուզում եմ ընդամենը ասել, որ կոնկրետ իրավիճակի նկարագրությունը բավարար չէ այս կամ այն տիպի քվեարկությունը ավելի լավը համարելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուլուանա (03.12.2011)
Եթե տարբերակը վատն է, այն պետք է մնա առանց որևէ քվեի, սա իմ կարծիքն է: Իսկ մրցույթներ որտեղ վատ տարբերակը ստացել է համարյա նույնքան ձայներ, որքան ոչ էդքան վատը, շատ են եղել: Որքանո՞վ է արդար նորմալ տարբերակը գնահատել նույն կերպ, ինչ վատ տարբերակը: Կարծում եմ էս դեպքում նորմալ տարբերակի հեղինակն ավելի վատ կզգա, քան վատ տարբերակի հեղինակը ձայն չհավաքելու դեպքում:
Համենայնդեպս, քո հիմնական փաստարկը էն է, որ լավագույնը կարող է չհաղթել: Ու ես էլ, որպես մ.թ.ա. սկսած՝ բոլոր մրցույթներին մասնակցող կամ առնվազն հետևող, ասում եմ, որ էդպիսի բան երբևէ չի եղել: Միշտ էլ մեծամասնության հավանածն է հաղթել, ու մարդիկ արդյունքներից գոհ են մնացել: Ցանկացած ընտրության հնարավորության դեպքում:
Հասկանում եմ ինչ ես ասում, քո ասած դեպքը սա է. Բ տարբերակը բավականին ուժեղ և ստանդարտներից դուրս տարբերակ է, և հենց էդ ստանդարտներից դուրս լինելն էլ պատճառ է հանդիսացել որ 9-ից հավանի միայն 5-ը: Իսկ Ա-ն չափված ձևված պուպուշ ստեղծագործություն է, ու բոլորին դուր է գալիս, բայց հենց էդ չափված ձևվածությունն էլ խանգարել է որպեսզի բոլոր 9-ն էլ քվեարկեն այդ տարբերակի օգտին: Հետևաբար ոչ մի զարմանալի բան չկա որ հաղթում է Բ-ն, այդպես էլ պետք է լիներ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ