Ապեր, ուզում ես հավատա, ուզում ես չէ, ես անկախ չպատասխանելուց կարդում եմ իմ այդ գրառման արձագանքներն, ընդ որում շատ ուշադիր: Ու եթե ես տեսնեմ, որ այդ պատասխաններում կա իսկապես լուրջ բան, ոչ թե ուղղակի անպայման հակաճառում, ես դա ոչ միայն հաշվի կառնեմ, այլև կմտնեմ խորը քննարկման մեջ, անհրաժեշտության դեպքում ընդունելով իմ գրածի համպատասխան հատվածի «սնանկություն», եթե այդպիսին լինի: Սակայն ես ԴԵՌ չեմ տեսել որևէ նման լուրջ արձագանք: ԻՆչու՞ եմ ասել, որ չեմ մտնելու քննարկման մեջ: Որովհետև իմ համար կռահելի էին մասնավորապես հենց քո ու Վիշապի կողմից ԱՆՊԱՅՄԱՆ արձագանքները, բայց որոնք լինելու էին դեմագոգիկ բնույթի, չէին համպատասխանելու իմ գրածներին, կտրած էին լինելու կոնտեքստից, խեղաթյուրած էին լինելու իմաստը, չէին լինելու իրական հակափաստարկ: Գուցե իմ նախատրամադրվածությունից էր, չգիտեմ, բայց ես ուշադիր կարդացել ու դրանից բացի բան չեմ տեսել:
Իսկ ՀԱԿ-ին ու ինձ «կարծիք հաշվի չառնելու» մեջ մեղադրելուց առաջ սովորիր ինքդ հաշվի առնել կարծիքը ու հակառակ տեսակետները կարդալ ոչ թե անպայման հակաճառելու համար (երբեմն դատարկության աստիճան սնանկ տարբերակով), այլ նաև դիմացինին հասկանալու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
,,Երեվում է Ակումբի քյորփեն ես եմ,իմ խոսքը ՝օսնավանի չէ,,
Պարոնայք,ձեզ բարի ժամանց,ձուտօ նե պօլիտիկօ
Վերջին խմբագրող՝ Կարեն Կանտարով: 11.10.2011, 10:34: Պատճառ: ամեն ինչ լավա լինելու,ես միայն կփչացնեի
Էլի սկսվեցին անհիմն պնդումները։ Եթե իշխանությունը հասարակությանը չկազմակերպեր, ամենաիսկական քաոս կտիրեր։ Հասարակության կազմակերպման մեջ պետք ա հասկանալ թե ուժային կառույցները, թե սոց ուղվածություն ունեցող գերատեսչությունները։
Եթե դու ցանկանում ես, որ իշխանությունը հասարակության չկազմակերպի, էդ հլը չի նշանակում, թե դա իրականում էդպես էլ պիտի լինի։
Սկզբից հստակեցրու քո համար, թե ինչ ես հասկանում պետություն, իշխանություն, անհատ, հասարակություն ու հասարակության շահ ասելով, հետո նոր որոշի, իշխանությունը ում շահերն են պաշտպանում։
Հ.Գ. Եթե մի բանի անունը տեսություն ա, էդ դեռ չի նշանակում որ ինքը պիտի ցնդաբանություն լինի։
h_jak (11.10.2011)
ես չգիտեի որ բանակը, կամ ոնց որ դու ես ասում "ուժային կառույցներն" ու "սոցուղղվածություն ունեցող գերատեսչությունները" դրանք հասարակական կազմակերպություններ են և ֆինանսավորվում են անդամավճարներով…
հասարակական կազմակերպությունները ներկայացնում ու պաշտպանում են հասարակության որոշակի շերտի շահերը… հասարակությունը սենց ա կազմակերպվում… իշխանությունները հասարակությունը չեն կազմակերպում, բացի ավտորիտար համակարգերում… իշխանությունները "չեն սիրում" հասարակական կազմակերպություններին… ասեմ եթե տեղյակ չես…
հասարակությունը միատարր չի, բազմաշերտ է ու դրանց շահերն էլ անընդհատ բախման մեջ են… յուրաքանչյուր խավ ձգտում է մաքսիմում ազդեցություն ունենալ իշխանության ձևավավորման վրա դրան համապատասխան իշխանությունների 3 ճյուղերի վրա ուղղակի կամ անուղղակի … ըստ դրա էլ իշխանությունները գործում են… իսկ պետությունը կարդա ստեղ կիմանաս ինչ ա http://en.wikipedia.org/wiki/State_%28polity%29Սկզբից հստակեցրու քո համար, թե ինչ ես հասկանում պետություն, իշխանություն, անհատ, հասարակություն ու հասարակության շահ ասելով, հետո նոր որոշի, իշխանությունը ում շահերն են պաշտպանում։
Հ.Գ. Եթե մի բանի անունը տեսություն ա, էդ դեռ չի նշանակում որ ինքը պիտի ցնդաբանություն լինի։
հ.գ. տեսությունները ցնդաբանություններ չեն, դրանք երևույթի բացատրություն են փաստերի միջոցով…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 11.10.2011, 11:55:
Chuk (11.10.2011)
![]()
![]()
![]()
Մեջ բեր գրառմանս այն հատվածը, որտեղ ես ուժայիններին NGO-շնիկներ եմ ասել...
Այո, ՈՐՈՇԱԿԻ ՇԵՐՏԸ միայն... ՀԿ սեկտորը չի կարող ողջ հասարակությունը կազմակերպի, ինչքան էլ որ շատ «ցանկանա»։
Ի տարբերություն քեզ, ես պետությունը հասկանալու համար վիկիպեդիա չեմ կարդում։ ու էսքան գրածդ ոչ մի կապ չուներ նրա հետ, թե դու վերևում ինչ էիր ասում ու ես դրան ինչ պատասխան էի գրել։
Տեսությունը, հենց հաստատվում ա փաստերով, դառնում ա գիտություն, իմ հասարակագետ ախպեր...![]()
Վերջին խմբագրող՝ davidus: 11.10.2011, 11:59:
Չուկ ջան, պայքարի դուրս եկած քաղաքական ուժը իրա համակիրներով, դուք եք - այսինքն դուք պիտի հաշվի առնենք իմ ու իմ նմանների կարծիքը, եթե ուզում եք գոնե ԱԺ-ում երկու կոպեկի տեղ ունենաք: Իսկ ես կարամ փաթթած ունենամ բոլոր կարծիքները:
Իսկ ինչ վերաբերվում ա իմ հակաճառելու սնակությանը, ապա ես բացարձակ չեմ հակաճառել, այլ, ինչպես միշտ, արձանագրել եմ փաստերը - Համաժողովրդական ֆորումները վկա:
Lion (11.10.2011)
Իսկ ընդհանուր առմամբ, չեմ ջոգում ու՞ր ենք վռազում: ՀԱԿ-ը չի վռազում, Սերժը չի վռազում, դաժե Քոչը չի վռազում: Եկեք հանգիստ սպասենք մեր ավանդներին:Կարծեմ էս միակ նորությունն էր պայքարի վերջին լուրջ հանգրվանից հետո:
даю руку на отсечение - ՀԱԿ-ին բան չի մնացել, իրա պայքարով ու մուտիլովկեքով, մկան վազքը մինչև մարագն ա:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.10.2011, 12:34:
ՀԱԿ-ի ուտոպիան
Մինչեւ չձեւակերպես, թե ինչ ես ուզում
Իսկ եթե ընտրություննրից առաջ ժողովրդին ասենք Ժան Ժակ Ռուսո բաժանե՞նք, որ սաղովի կարդանք, կրթվենք:..........
Զարուհի, այդպես էլ չասացիք, ի՞նչ ասել է մշակութային, սահմանադրական հեղափոխություն:
Եկեք տարանջատենք իշխանափոխություն և հեղափոխություն տերմինները: Իշխանափոխությունը կլինի արդարացված այն պարագայում, երբ տեղի ունենա հեղափոխություն մարդկանց մտածելակերպի, արժեհամակարգի և ապրելակերպի մեջ: Իշխանության փոփոխության պայմաններում անգամ, եթե հանրությունը իրավագիտակից չէ և ապրում է ոչ սահմանդրական արժեքներով, կունենանք նույն պատկերը, ինչ տեղի ունեցավ 98-ին: Այսինքն` դեմոկրտական իշխանությունը նորից կհեռացվի` չլինելով հենց բուն այդ հանրույթի արժեհամակարգի կրողը: Այդ իսկ պատճառով սահմանադրական հեղափոխությունը պետք է կատարվի իշխանափոխությունից առաջ: Եվ մինչ քաղաքական գործունեությամբ զբաղվողներն ու վերլուծաբանները հանում, գումարում, բաժանում, բազմապատկում և փորձում են կանխատեսել, թե ինչ զարգացումներ են սպասվում քաղաքական դաշտում, սահմանադրական հեղափոխությունն ընթանում է՝ կայուն հող նախապատրաստելով իշխանափոխության համար։
..............
Այսինքն վաղը մենք այլ ընտրություններ, այլ որակ ենք ունենալու, և ավելի գիտակից քաղաքացի, որը մի քանի հազար դրամով էլ ձայն չի՞ վաճառի:
Մեր խնդիրը հենց դա է, ֆինանսական և ուժային կառույցներին հակազդել տեքստերով:![]()
ուժային կառույցները կամ սոսգերատեսչությունները հասարակություն չեն կազմակերպում… ոնց որ դու ես ասումբանակը, ոստիկանությունը հասարակություն չեն կազմակերպում…Հասարակության կազմակերպման մեջ պետք ա հասկանալ թե ուժային կառույցները, թե սոց ուղվածություն ունեցող գերատեսչությունները։
դու ի՞նչ ինկատի ունես "ողջ հասարակությունը կազմակերպել" ասելով… հասարակությունը կազմակերպվում ա ըստ շահի…Այո, ՈՐՈՇԱԿԻ ՇԵՐՏԸ միայն... ՀԿ սեկտորը չի կարող ողջ հասարակությունը կազմակերպի, ինչքան էլ որ շատ «ցանկանա»։
շատ վատ ես անում որ չես նայում… կապն էլ որ ուզենաս կտեսնես… ես քեզ սրանից ավել չեմ կարող օգնել…Ի տարբերություն քեզ, ես պետությունը հասկանալու համար վիկիպեդիա չեմ կարդում։ ու էսքան գրածդ ոչ մի կապ չուներ նրա հետ, թե դու վերևում ինչ էիր ասում ու ես դրան ինչ պատասխան էի գրել։
գիտությունը բնագավառ ա … առանց փաստի տեսություն գոյություն չունի… դրան վարկած են ասում՝ հիպոթեզ…Տեսությունը, հենց հաստատվում ա փաստերով, դառնում ա գիտություն, իմ հասարակագետ ախպեր...![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ