Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Պարզ չէ, թե մոտիկությունն ինչ կապ ունի: Լեհերը ռուսներին էլ ավելի մոտ են, եթե տենց նայենք: Ի դեպ, լատվիացիները գերմանական ազգ չեն ու շվեդների հետ այնքան էլ մոտիկ չեն:
Բարձր ու ցածր դասելը հենց դա է, չգիտեմ ավելի մանրամասն ոնց ասեմ: Հայերի մի զգալի մասսա սեփական լեզուն թողած ռուսերեն է խոսում: Ինչու՞: Երևի թե ռուսին ավելի առաջավոր ազգ է համարում և կարծում է, որ նրանց լեզվով խոսելիս ինքն էլ է ավելի առաջավոր դառնում (եթե ուրիշ բացատրություն ունես այդ ֆենոմենին, ասա): Ինչ վերաբերվում է պետականությանը, Լեհաստանը չկորցրեց իր պետականությունը: Պարզապես ընկավ ԽՍՀՄ ազդեցության տակ: Հիմա էլ ԱՄՆ ազդեցության տակ է, ՆԱՏՕ է մտել և իր տղաներին Աֆղանստան ու Իրաք է ուղարկում, բայց լեհերը ինչ-որ չեն դժգոհում (չնայած` տենդենց կա):
Մոտիկությունը չակերտներում էր, եթենկատեցիր: Խոսքս չէր գնում բուն մարդաբանական մոտիկության մասին, այլ կենսակերպի: Լատվիացիները հնդևրոպական ազգ են, լեզուն էլ բալթյան լեզուներից է:
Էդ որ հայերը "կապկում" են օտար ազգերին` անհերքելի փաստ է ու մեր ներկայիս ժողովրդի մեծագույն թերություններից մեկը: Բայց թուրքի լծի տակ էլ թուրքերեն էին խոսում: Հիմա ինչ? թուրքերիրն հայերից բարձր էին դասում?
Պարզապես մարդկանց մի կատեգորիա կար, որոնց անվանում էին (են) "քաղքենի"` դրանք սովորաբար խոսում էին ռուսերեն, որովհետև "это правила хорошего тона": Նույն կերպ ցարական Ռուսաստանում շատերը խոսում էին ֆրանսերեն, Գերմանիայում` Իտալերեն և այլն: Այդ երևույթը ահավոր հին պատմություն ունի: Նույնիսկ հին դարերում էր այդպես: Ծովից ծով հայաստանի տիրակալի, որն իրեն հաստատ հույներից ցածր չէր համարում, մետաղների վրա հունարեն է գրված եղել
Ես ոչ մի տեղ չեմ գրել, որ լեհերը կորցրին պետականությունը, ես գրեցի, որ կորցրեցին ինքնուրույնությունը` դարձան ԽՍՀՄ վասսալ: Դա ազդեցության տակ ընկնել չէր: Ազդեցության տակ Վիետնամն էր, Եգիպտոսը, բայց Լեհաստանը ուղղակի ԽՍՀՄ-ի մեջ չգտնվող, բայց սովետական մի հանրապետություն էր` բոլոր բխող հետևանքներով: Այո, հիմա ԱՄՆ-ի ազդեցության տակ է, ինչպես նաև Գերմանիայի: