User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարացմանը

Քվեարկողներ
76. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, նրանք մեզ իրոք պաշտպանում են

    18 23.68%
  • Բացասական, նրանք կծախեն մեզ, հենց իրենց պետք լինի

    32 42.11%
  • Հայաստանը պիտի հայը պաշտպանի

    15 19.74%
  • Մեր շահերը համընկնում են և կհամընկնեն միշտ

    5 6.58%
  • Շուտով մեկնում եմ Հայաստանից

    6 7.89%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 476 հատից

Թեմա: 49 տարի ռուսի զորքը Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ չէ, թե մոտիկությունն ինչ կապ ունի: Լեհերը ռուսներին էլ ավելի մոտ են, եթե տենց նայենք: Ի դեպ, լատվիացիները գերմանական ազգ չեն ու շվեդների հետ այնքան էլ մոտիկ չեն:
    Բարձր ու ցածր դասելը հենց դա է, չգիտեմ ավելի մանրամասն ոնց ասեմ: Հայերի մի զգալի մասսա սեփական լեզուն թողած ռուսերեն է խոսում: Ինչու՞: Երևի թե ռուսին ավելի առաջավոր ազգ է համարում և կարծում է, որ նրանց լեզվով խոսելիս ինքն էլ է ավելի առաջավոր դառնում (եթե ուրիշ բացատրություն ունես այդ ֆենոմենին, ասա): Ինչ վերաբերվում է պետականությանը, Լեհաստանը չկորցրեց իր պետականությունը: Պարզապես ընկավ ԽՍՀՄ ազդեցության տակ: Հիմա էլ ԱՄՆ ազդեցության տակ է, ՆԱՏՕ է մտել և իր տղաներին Աֆղանստան ու Իրաք է ուղարկում, բայց լեհերը ինչ-որ չեն դժգոհում (չնայած` տենդենց կա):
    Մոտիկությունը չակերտներում էր, եթենկատեցիր: Խոսքս չէր գնում բուն մարդաբանական մոտիկության մասին, այլ կենսակերպի: Լատվիացիները հնդևրոպական ազգ են, լեզուն էլ բալթյան լեզուներից է:
    Էդ որ հայերը "կապկում" են օտար ազգերին` անհերքելի փաստ է ու մեր ներկայիս ժողովրդի մեծագույն թերություններից մեկը: Բայց թուրքի լծի տակ էլ թուրքերեն էին խոսում: Հիմա ինչ? թուրքերիրն հայերից բարձր էին դասում?
    Պարզապես մարդկանց մի կատեգորիա կար, որոնց անվանում էին (են) "քաղքենի"` դրանք սովորաբար խոսում էին ռուսերեն, որովհետև "это правила хорошего тона": Նույն կերպ ցարական Ռուսաստանում շատերը խոսում էին ֆրանսերեն, Գերմանիայում` Իտալերեն և այլն: Այդ երևույթը ահավոր հին պատմություն ունի: Նույնիսկ հին դարերում էր այդպես: Ծովից ծով հայաստանի տիրակալի, որն իրեն հաստատ հույներից ցածր չէր համարում, մետաղների վրա հունարեն է գրված եղել
    Ես ոչ մի տեղ չեմ գրել, որ լեհերը կորցրին պետականությունը, ես գրեցի, որ կորցրեցին ինքնուրույնությունը` դարձան ԽՍՀՄ վասսալ: Դա ազդեցության տակ ընկնել չէր: Ազդեցության տակ Վիետնամն էր, Եգիպտոսը, բայց Լեհաստանը ուղղակի ԽՍՀՄ-ի մեջ չգտնվող, բայց սովետական մի հանրապետություն էր` բոլոր բխող հետևանքներով: Այո, հիմա ԱՄՆ-ի ազդեցության տակ է, ինչպես նաև Գերմանիայի:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտիկությունը չակերտներում էր, եթենկատեցիր: Խոսքս չէր գնում բուն մարդաբանական մոտիկության մասին, այլ կենսակերպի: Լատվիացիները հնդևրոպական ազգ են, լեզուն էլ բալթյան լեզուներից է:
    Ռուսները ևս հնդեվրոպական ազգ են։ Լեզուն էլ սլավոնական լեզուներից է։ Շվեդների լեզուն էլ գերմանական լեզուներից է։ Այնպես որ չեմ կարծում, թե լատվիացիները շվեդներին ավելի մոտ են, քան ռուսներին։ Համաձայն եմ՝ կրոնը նույնպես կարևոր է։ Դա է եղել պատճառներից մեկը, որ լեհերը, լինելով կաթոլիկ (ընդ որում, բավական թունդ հավատացյալներ), ռուսների հետ պատմականորեն չեն կարողացել համերաշխ ապրել։ Սակայն միայն կրոնով դա բացատրելը չեմ ընդունում։ Կրկին հիշենք տաջիկներին, ովքեր ընդհանրապես մուսուլման են, սակայն ռուսական օկուպացիային լրիվ այլ կերպ են վերաբերվում։

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ որ հայերը "կապկում" են օտար ազգերին` անհերքելի փաստ է ու մեր ներկայիս ժողովրդի մեծագույն թերություններից մեկը: Բայց թուրքի լծի տակ էլ թուրքերեն էին խոսում: Հիմա ինչ? թուրքերիրն հայերից բարձր էին դասում?
    Հենց այնպես, առանց որևէ պատճառի ու պարտադրանքի, սեփական միջավայրում թուրքերեն էի՞ն խոսում։ Ճիշտն ասած՝ մի տեսակ հավատս չի գալիս։

  3. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսները ևս հնդեվրոպական ազգ են։ Լեզուն էլ սլավոնական լեզուներից է։ Շվեդների լեզուն էլ գերմանական լեզուներից է։ Այնպես որ չեմ կարծում, թե լատվիացիները շվեդներին ավելի մոտ են, քան ռուսներին։ Համաձայն եմ՝ կրոնը նույնպես կարևոր է։ Դա է եղել պատճառներից մեկը, որ լեհերը, լինելով կաթոլիկ (ընդ որում, բավական թունդ հավատացյալներ), ռուսների հետ պատմականորեն չեն կարողացել համերաշխ ապրել։ Սակայն միայն կրոնով դա բացատրելը չեմ ընդունում։ Կրկին հիշենք տաջիկներին, ովքեր ընդհանրապես մուսուլման են, սակայն ռուսական օկուպացիային լրիվ այլ կերպ են վերաբերվում։
    Էլի եմ ասում` լեզուն ու էթնոսը ի նկատի չունեի:
    Կրոնը շատ մեծ դեր է խաղացել եվրոպական երկրների կյանքում, մասնավորապես կաթոլիկ քրիստոնեությունը ընդհանուր եզրեր է կերտել կենցաղային և ավանդույթային դաշտում: Ի դեպ 17-րդ դարի սկզբի լեհաական ինտերվենցիան հենց շղարշված էր կաթոլիկության քողով և Հռոմի Պապի անմիջական թույլատվությամբ ու "օրհնությամբ էր":
    Բայց արի լյախերի թեման թողենք` շատ ենք եղվել
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց այնպես, առանց որևէ պատճառի ու պարտադրանքի, սեփական միջավայրում թուրքերեն էի՞ն խոսում։ Ճիշտն ասած՝ մի տեսակ հավատս չի գալիս։
    Պատկերացրում որ` հա, առանց պարտադրանքի: Ադրբեջանում ապրող հայերից շատերը ազատորեն շփվում էին թուրքերենով, ռուսերենով, բայց ոչ հայերենով:
    Նույն կերպ և Թուրքիայում: Իհարկե դրանում մեծ դեր ուներ նաև մի անի դարյա թուրքական լուծը, պարտադրանքը, հալածանքը: Իսկ Արևելյան Հայաստանում սկզբից ռուսերենը ուղղակի պետական մակարդակով պարտադրվում էր: Ազգանունդ հայի է` բանի չես հասնի: Գրում էս հայերեն` բանի չես հասնի: Սովետի պետական լեզուն ռուսերենն էր, սովետական քաղաքացին արտերկրում` "ռուս" էր: Ու եթե ոմանց թվում է, որ ռուսերենը այս կամ այն կերպ չեին փորձում պարտադրել,ապա սխալվում են: բայց այդպես էլ չկարողացա ըմբռնել "Օյ, Ծիգրանչիկ, նիլիզյա" ասող ներկայիս անկախության սերնդի մայրիկներին, որոնք իրենց ասած ռուսերեն նախադասությունները առանց տառասխալների չեն կարող գրել: Սա արդեն ձևի հետևանքն է: Ինչու են հայերը "մերսի" կամ "OK" ասում? ՀՀ բնակչության ներկայիս լեկսիկոնում առկա են ինչպես օտարալեզու, այնպես էլ օտար, բայց հայավարի անճանաչելության աստիճանի աղավաղված բազմաթիվ բառեր: Սենց որ գնա, հայերենից բան չի մնա: Պատկերացրու, որ վերջին 10-նամյակում ռուսերենը բավականին զիջել է դիրքերը
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրում որ` հա, առանց պարտադրանքի: Ադրբեջանում ապրող հայերից շատերը ազատորեն շփվում էին թուրքերենով, ռուսերենով, բայց ոչ հայերենով:
    Նույն կերպ և Թուրքիայում: Իհարկե դրանում մեծ դեր ուներ նաև մի անի դարյա թուրքական լուծը, պարտադրանքը, հալածանքը: Իսկ Արևելյան Հայաստանում սկզբից ռուսերենը ուղղակի պետական մակարդակով պարտադրվում էր: Ազգանունդ հայի է` բանի չես հասնի: Գրում էս հայերեն` բանի չես հասնի: Սովետի պետական լեզուն ռուսերենն էր, սովետական քաղաքացին արտերկրում` "ռուս" էր: Ու եթե ոմանց թվում է, որ ռուսերենը այս կամ այն կերպ չեին փորձում պարտադրել,ապա սխալվում են: բայց այդպես էլ չկարողացա ըմբռնել "Օյ, Ծիգրանչիկ, նիլիզյա" ասող ներկայիս անկախության սերնդի մայրիկներին, որոնք իրենց ասած ռուսերեն նախադասությունները առանց տառասխալների չեն կարող գրել: Սա արդեն ձևի հետևանքն է: Ինչու են հայերը "մերսի" կամ "OK" ասում? ՀՀ բնակչության ներկայիս լեկսիկոնում առկա են ինչպես օտարալեզու, այնպես էլ օտար, բայց հայավարի անճանաչելության աստիճանի աղավաղված բազմաթիվ բառեր: Սենց որ գնա, հայերենից բան չի մնա: Պատկերացրու, որ վերջին 10-նամյակում ռուսերենը բավականին զիջել է դիրքերը
    Չէ, զուգահեռներդ դուրս չեկան։ Մի բան է Ադրբեջանում ապրելը, որտեղ բնակիչների մեծամասնությունը ադրբեջանցիներ են, հետները ադրբեջաներեն կամ ռուսերեն պիտի խոսես, և հայերենը աստիճանաբար զիջում է դիրքերը։ Այլ բան է, երբ այսօրվա Հայաստանում երկու հայ, ում մայրենի լեզուն հայերենն է, միմյանց հետ չգիտես ինչու խոսում են ռուսերեն։ Իսկ դիրքերը զիջելու պահով ես ճիշտ հակառակ պատկերն եմ տեսնում։ Մի հինգ տարի առաջվա համեմատ էապես շատացել է ռուսերեն խոսքը Երևանի փողոցներում։

    Մերսին ու ok-ը ասում են, որովհետև համապատասխան շնորհակալությունն ու "շատ լավ"-ը ավելի երկար են հնչում։ Խոսակցական լեզվում նման արտահայտությունների օգտագործումը իմ կարծիքով ընդունելի է։

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (01.10.2011), Varzor (02.10.2011), Տրիբուն (01.10.2011)

  6. #5
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, զուգահեռներդ դուրս չեկան։ Մի բան է Ադրբեջանում ապրելը, որտեղ բնակիչների մեծամասնությունը ադրբեջանցիներ են, հետները ադրբեջաներեն կամ ռուսերեն պիտի խոսես, և հայերենը աստիճանաբար զիջում է դիրքերը։ Այլ բան է, երբ այսօրվա Հայաստանում երկու հայ, ում մայրենի լեզուն հայերենն է, միմյանց հետ չգիտես ինչու խոսում են ռուսերեն։ Իսկ դիրքերը զիջելու պահով ես ճիշտ հակառակ պատկերն եմ տեսնում։ Մի հինգ տարի առաջվա համեմատ էապես շատացել է ռուսերեն խոսքը Երևանի փողոցներում։

    Մերսին ու ok-ը ասում են, որովհետև համապատասխան շնորհակալությունն ու "շատ լավ"-ը ավելի երկար են հնչում։ Խոսակցական լեզվում նման արտահայտությունների օգտագործումը իմ կարծիքով ընդունելի է։
    Սխալ ես հասկացել, գրաումիցս մեջբերումեմ անում`
    Ադրբեջանում ապրող հայերից շատերը ազատորեն շփվում էին թուրքերենով, ռուսերենով, բայց ոչ հայերենով:
    Խոսքս չէր գնում օտար ազգերի հետ շփվելուն, որում ավելի բնական է, որ պիտի իրենց լեզվով շփվես:
    Ու չասեցի, թե անընդունելի է խոսակցական լեզվում օտար բառեր օգտագործելը: Ուղղակի որպես երևույթ` հայերի խոսակցական բառարանում կան ֆրանսիական, անգլերեն, իդիշով ու էլ չգիտեմ ինչով բառեր, բառեր, որոնք որ մեզ ոչ ոք չի պարտադրել
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (02.10.2011)

  8. #6
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից պարզվում է, ՀՀԿն ժամանակին Հայաստանի կատարյալ անկախության էր ձգտում ու դրանից դեմ էր քվեարկում Հայաստանում ռուսական զորքեր տեղակայելու որոշմանը իսկ հիմա զգացել են, որ Հայաստանը անկախ լինել չի կարող... Հարգեցի, ազնվորեն ասում է, որ ՀՀԿն հայաստանը որպես ռուսաստանի մաս ու փոռպոստ է տեսնում...

    Մի՞թե օպորտունիզմ չէր, օրինակ, փաստը, որ ժամանակին` դեռ 1995 թ. ՀՀԿ-ն լինելով Հանրապետություն խմբավորման մեջ, դեմ քվեարկեց ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցին, իսկ նախորդ տարի կողմ քվեարկեց այդ ռամզաբազաների երկարաձգմանը, քանի որ իշխանություն էր:

    Այդ ժամանակաշրջանի անկախական մտքի դերակատարներից մեկը ՀՀԿ-ն էր, այդ ժամանակ կատարյալ անկախության պրոցեսներ էին ընթանում: Հետո տարիների ընթացքում պարզորոշ դարձավ մեր հարեւանների դիրքորոշումը` մեր հանդեպ, եւ ընդհանրապես Արեւմուտքի ժողովրդավարական գործընթացները: Իհարկե, մենք դեմ ենք քվեարկել այն ժամանակ, քանի որ մտածում էինք` հնարավոր կլինի կազմակերպել պետություն, որը ստեղծման օրվանից անկախ կլինի ընդհանրապես միջպետական համակարգերում: Բայց այսօր զգացինք, որ ռուսական զորքերի ներկայությունը ՀՀ-ում ոչ թե անհրաժեշտ է, այլ` պարտադիր է, որովհետեւ մենք պատերազմող երկիր ենք:
    http://www.lragir.am/armsrc/politics54051.html

  9. #7
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից պարզվում է, ՀՀԿն ժամանակին Հայաստանի կատարյալ անկախության էր ձգտում ու դրանից դեմ էր քվեարկում Հայաստանում ռուսական զորքեր տեղակայելու որոշմանը իսկ հիմա զգացել են, որ Հայաստանը անկախ լինել չի կարող... Հարգեցի, ազնվորեն ասում է, որ ՀՀԿն հայաստանը որպես ռուսաստանի մաս ու փոռպոստ է տեսնում...
    http://www.lragir.am/armsrc/politics54051.html
    Յուղ ա վառել: Իրականում ռուսական զորքի ներկայությունը անհրաժեշտ է, որովհետև ռուսներն են այդպես ուզում, իսկ մերոնք էլ կռուտիտի տեղ չունեն` պախանը կջղայնանա
    Մյուս կողմից էլ հնարավոր է, որ ռուսների զորքերի առկայությունը, որը ցցույց է տալիս, թե այստեղ "խազեինը" ով է, թուլացնում և գործնականում ի չիք է դարձնում արևմտյան ուժերի նկրտումները ՀՀ տարածքների հանդեպ: Մասնավորապես ԱՄՆ-ը շատ բան կտար, որ ՀՀ-ում ռազմաբազա ունենար Իրանի դեմ: Էլ չեմ ասում, որ Թուրիքիան նւյնպես դա կուզեր առաջին հերթին քրդերի զինամատակարարումը նվազեցնելու համար:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 04.10.2011, 20:36:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (04.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այս տարի ես որոշել եմ...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.01.2019, 22:54
  2. Շնորհավորանք Rammstein + 1 տարի
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 13.01.2014, 21:03
  3. Շնորհավոր Նոր տարի
    Հեղինակ՝ Magic-Mushroom, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 04.01.2011, 22:45
  4. + մեկ տարի Freddieին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.08.2009, 17:52
  5. Մեկ Տարի
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 24.07.2009, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •