User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարացմանը

Քվեարկողներ
76. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, նրանք մեզ իրոք պաշտպանում են

    18 23.68%
  • Բացասական, նրանք կծախեն մեզ, հենց իրենց պետք լինի

    32 42.11%
  • Հայաստանը պիտի հայը պաշտպանի

    15 19.74%
  • Մեր շահերը համընկնում են և կհամընկնեն միշտ

    5 6.58%
  • Շուտով մեկնում եմ Հայաստանից

    6 7.89%
Էջ 30 32-ից ԱռաջինԱռաջին ... 2026272829303132 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 436 համարից մինչև 450 համարի արդյունքները՝ ընդհանուր 476 հատից

Թեմա: 49 տարի ռուսի զորքը Հայաստանում

  1. #436
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Old-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռազմաբազների առկայությունը սազական է թուրքիայի նման "մանր պետություններին" (մասնաորապես ամերիկյան ռազմաբազաների) , իսկ Հայաստանի նման "Հզորագույն" պետություններին ոչ: Մի անգամ փորձեցինք ռուսական ռազմաբազաներից ազատվել, Բալահովիտի ֆերվերգը վկա: Էական տարբերություն կա՞ թե բազաների վրա ինչ դրոշ ա, տրիկոլոր թե պիժամի կտոր 50 աստղով:
    Կարծում էի գոնե էս տարբերությունը պետք է սաղին տեսանելի լինի. Գտեք երեք տարբերություն՝

    -Թուրքիայում ռազմաբազանների համար ԱՄՆը հավեսով տալիս ա, ավելի ճիշտ է ասել տրվում ա Թուրքիային:
    -Հայաստանում ռուսական ռազմաբազանների համար Հայաստանն է հոգով-սրտով /և մնացած օրգաններով/ տրվում Ռուսաստանին:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (28.09.2011), Տրիբուն (29.09.2011)

  3. #437
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այդպես չեմ կարծում ու ցավում եմ, որ դու այդպես ես մտածում - դա ցույց է տալիս քո մտածողությունը և հարգանքիդ աստիճանը ազգիդ ու պետությանդ նկատմամբ, ինչը, հաշվի առնելով, որ հեռավոր ամերիկաներում ես, ինչ-որ տեղ զարմանալի չէ
    Հայրենասեր բռատն ա մեր, նստած հայերին ա քլնգում ու ռուսներին աստվածնում...
    Դրա համար էլ ասում եմ, եկեք անկախ և հզոր երկիր կառուցենք, առժամանակ օգտագործելով ռուսների առկայությունը մեր երկրում:
    ռուսներով չեք թողնելու, հարցը հենց դրանում ա: Քանի դեռ ռուսները ստեղ են, ոչ մի զարգացում ու հզորացում: Կրեմլի պրիմիտվ քաղաքականությունը դարեր շարունակ չի փոխվում, կիսիր ու կառավարիր:

    Դատարկ ու անհիմն, դեմագոգիկ խոսքեր են
    Հերթական դեմագոգիան
    Դատարկ խոսքեր են, ընդ որում անհիմն
    Իզուր չի էլի, որ որոշել էի քո և Վարզորի հետ չվիճաբանել...

    Ցավում եմ, որ չհասկացար: Բացատրեմ կրկին - ես, ծառայելով ՀՀ Զինված ուժերում, իմ փայ արեցի այնքանը, որ իմ երկրի անկախությունը և ինքնիշխանությունը մեծանան: Իսկ այ դու, որ այսպես մեծ-մեծ խոսում ես Հայաստանի վերաբերյալ, չես ծառայել ՀՀ Զինված ուժերում, դրանով իսկ քո փայ անելով այնպես, որ, ոնց դու վերևոմ ասացիր, Հայաստանը "դիրք" ընդունի:
    Ուրախ եմ, որ դու կարողացել մեծացնել ՀՀ ինքնիշխանությունը երկու տարի ԶՈՒյում անցկացնելով: Չնայած անկեղծ չեմ հասկանում, ո՞նց, բայց դե... Դու որ տենց համոզված ես դրա մեջ, ուրախ եմ: Լիքը մարդ կա, գնում մահանում ա, անկապ երկու տարի կորցնում, կոտրվում, հոգեխանգարմունք ստանում, հասարկությանը օգուտ տալու տեղը, երկու տարի դեդովշինայի դիմանում... իսկ դու հայրենիք ես հզորացրել... Կայֆ ա:


    Կարճ ասած, ի մի բերելով բլից քննարկումը Առյուծի հետ.

    1. Ռուսներն Աստված են և մենք պարտավոր ենք ենթակվել նրանց:
    2. Որտեղ հայ տեսնեք, Հայաստանից գնացած կամ ոչ Հայաստանի քաղաքացի քլնգեք նրանց: (Ինչպես կասեր մեծն Պուծինը «Մոչիծ վ սոռծիրե»):
    3. Բոլորի խոսքերը դատարկ ու անհիմն են, զուտ դեմագոգիա:
    4. Հայաստանն ունի 4 ճակատ:
    5. Ռուսները մեր Աստվածն են:

    Հ.Գ. Թաչ մայ թա լա լա...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (29.09.2011)

  5. #438
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից արեւմտամետերդ սկսաք հայ ռուսական դաշինքի տակը քանդել:

    Հայաստանից շատ ավելի հզոր պետությունները նույնիսկ չեն կարում մենակ զարգանալ եւրոպական մասում, իսկ մուսուլմանական եւ թշնամաբար տրամադրված պետություններով

    շրջապատված Հայաստանը ինչպե՞ս կարա զարգանա եւ գոյատեվի:

    Կարող ա՞ մեր ադրբեջանցի «բարեկամներն» են ձգտում Հայաստանը լրիվ մեկուսացնել:

  6. #439
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում aragats-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ա՞ մեր ադրբեջանցի «բարեկամներն» են ձգտում Հայաստանը լրիվ մեկուսացնել:
    Է բա հա... Հլը էդ ամերիկանամետ գյադաներին նայի, ուզում են հարևանների հետ տաշ-տուշով ապրող Հայաստանին ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ... Լրիվ կեղտ են, է՜...

  7. #440
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենասեր բռատն ա մեր, նստած հայերին ա քլնգում ու ռուսներին աստվածնում...



    Կարճ ասած, ի մի բերելով բլից քննարկումը Առյուծի հետ.

    1. Ռուսներն Աստված են և մենք պարտավոր ենք ենթակվել նրանց:
    2. Որտեղ հայ տեսնեք, Հայաստանից գնացած կամ ոչ Հայաստանի քաղաքացի քլնգեք նրանց: (Ինչպես կասեր մեծն Պուծինը «Մոչիծ վ սոռծիրե»):
    3. Բոլորի խոսքերը դատարկ ու անհիմն են, զուտ դեմագոգիա:
    4. Հայաստանն ունի 4 ճակատ:
    5. Ռուսները մեր Աստվածն են:

    Հ.Գ. Թաչ մայ թա լա լա...
    ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ..........................................

    Ռսին ոչ ոք չի աստվածացնում

    իսկ հայիդ հայն ա թալանում, ի՞նչ ես ռսի վրա քցում, Հայաստանիդ ներսում չգիտե՞ս թալանչիների անունները, քանի՞ ռուս կան մեջները, գոնե ինքդ քեզ մի խաբի:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    zanazan (28.09.2011)

  9. #441
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում aragats-ի խոսքերից Նայել գրառումը
    ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ..........................................

    Ռսին ոչ ոք չի աստվածացնում

    իսկ հայիդ հայն ա թալանում, ի՞նչ ես ռսի վրա քցում, Հայաստանիդ ներսում չգիտե՞ս թալանչիների անունները, քանի՞ ռուս կան մեջները, գոնե ինքդ քեզ մի խաբի:
    աբսուրդ, ոչ թե այն որ հայը հային չի թալանում, այլ այն որ մութ սենյակում սև կատու եք փորձում գտնել՝ կամ այլ կերպ ասած այս թեմայում պակաս կամ ավել հայրենասեր, համոզված եմ որ այստեղ բոլորն էլ անհանգստացած են ՀՀ ապագայով, չնայած որ տարբեր մադիկ տարբեր ուղիներ են տեսնում:

    Մի իջեք մեր քաղաքական գործիչների մակարդակին և միմյանց մի մեղադրեք «քիրվայության» կամ «թաթարմոնղոլականության» մեջ՝ սեփական կարծիքը պաշտպանելու համար: Հայրենասիրությունը շահարկելը շատ վտանգավոր գործիք է՝ հասարակության հիմքը քանդող:

    Ամեն մի պոստ գրելուց առաջ բոլորդ հիշեք, որ մարդ չէր մտնի այս թեմա և ժամանակ վատնի, եթե ՀՀ համար մտահոգված չլիներ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.09.2011), Lion (28.09.2011), Հայաստան-Վրաստան (29.09.2011)

  11. #442
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենասեր բռատն ա մեր, նստած հայերին ա քլնգում ու ռուսներին աստվածնում...
    Հերթական սուտը

    ռուսներով չեք թողնելու, հարցը հենց դրանում ա: Քանի դեռ ռուսները ստեղ են, ոչ մի զարգացում ու հզորացում: Կրեմլի պրիմիտվ քաղաքականությունը դարեր շարունակ չի փոխվում, կիսիր ու կառավարիր:
    Մեր երկրի խնդիրները ամենևին էլ ռուսներով չեն պայմանավորված այն դեպքում, երբ ռուսների հեռանալու դեպքում դրանք հաստատ կավելանան:

    Իզուր չի էլի, որ որոշել էի քո և Վարզորի հետ չվիճաբանել...
    Ճիշտ է, որովհետև անձնավորված, բայց միաժամանակ նաև չհիմնավորված պոստերդ հետևողական տրամաբանությամբ ջարդուփշուր ենք անում:

    Ուրախ եմ, որ դու կարողացել մեծացնել ՀՀ ինքնիշխանությունը երկու տարի ԶՈՒյում անցկացնելով: Չնայած անկեղծ չեմ հասկանում, ո՞նց, բայց դե...
    Ցավում ես, որ չես հասկանում, թե ոնց կարող է ՀՀ Զինված ուժերում 2 տարի ծառայած մարդը մեծացնի ՀՀ ինքնիշխանությունը:

    Դու որ տենց համոզված ես դրա մեջ, ուրախ եմ: Լիքը մարդ կա, գնում մահանում ա, անկապ երկու տարի կորցնում, կոտրվում, հոգեխանգարմունք ստանում, հասարկությանը օգուտ տալու տեղը, երկու տարի դեդովշինայի դիմանում... իսկ դու հայրենիք ես հզորացրել... Կայֆ ա:
    Միանգամայն: Ասպիրանտուրայի իրական հնարավորությունը թողած կամավոր բանակ եմ գնացել և չեմ զղջում դրա համար

    Կարճ ասած, ի մի բերելով բլից քննարկումը Առյուծի հետ.

    1. Ռուսներն Աստված են և մենք պարտավոր ենք ենթակվել նրանց:
    2. Որտեղ հայ տեսնեք, Հայաստանից գնացած կամ ոչ Հայաստանի քաղաքացի քլնգեք նրանց: (Ինչպես կասեր մեծն Պուծինը «Մոչիծ վ սոռծիրե»):
    3. Բոլորի խոսքերը դատարկ ու անհիմն են, զուտ դեմագոգիա:
    4. Հայաստանն ունի 4 ճակատ:
    5. Ռուսները մեր Աստվածն են:
    1. Ոչ մի ազգ մեր ազգի կամ իմ աստվածը չէ, Հայաստանը չունի մշտական թշնամիներ ու բարեկամներ, այլ ունի մշտական շահեր,
    2. Սիրով ու հարգանքով վերաբերվեք աշխարհի բոլոր հայերին, բայց միաժամանակ հիշեք նաև, որ ՀՀ կենսական շահերին վերաբերվող հարցերում իրավական ու բարոյական իրավունք ունեն արտահայտվել ամենից առաջ հենց ՀՀ-ում մշտապես բնակվող մարդիկ, որոնք իրենց կաշվի վրա, իրական կյանքում են զգում (կզգան) դրանց վերաբերվող ցանկացած փոփոխություն,
    3. Բոլորի չէ, եղբայր, որոշ կամրադների ու որոշ խոսքերը, ոչ բոլորը,
    4. Հնարավոր է,
    5. Տես կետ 1:


    Հ.Գ. Թաչ մայ թա լա լա...
    Ով տը յաման եսիմ, է
    Վերջին խմբագրող՝ Lion: 28.09.2011, 23:26:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #443
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերթական սուտը
    Ի՞նչն ա սուտ: Որ թեման մտնում ես, հայերին նստած սորտավորում ես ու քլնգում: Գրառումներդ վկա:
    Մի բան չեմ հասկանում, թե ով ա քեզ նման իրավունք տվել:

    Մեր երկրի խնդիրները ամենևին էլ ռուսներով չեն պայմանավորված այն դեպքում, երբ ռուսների հեռանալու դեպքում դրանք հաստատ կավելանան:
    Համարում եմ, որ ռուսները խոչընդոտ են խնդիրների վերացման ու խնդիրների ավելացման պատճառ:

    Ճիշտ է, որովհետև անձնավորված, բայց միաժամանակ նաև չհիմնավորված պոստերդ հետևողական տրամաբանությամբ ջարդուփշուր ենք անում:
    դեմագոգիա, սուտ, դատարկ, անհիմն խոսքեր © Հարևան թեմաներից մեկում շեղելու փորձդ վկա...

    Ցավում ես, որ չես հասկանում, թե ոնց կարող է ՀՀ Զինված ուժերում 2 տարի ծառայած մարդը մեծացնի ՀՀ ինքնիշխանությունը: Միանգամայն: Ասպիրանտուրայի իրական հնարավորությունը թողած կամավոր բանակ եմ գնացել և չեմ զղջում դրա համար
    Ուրախ եմ քո համար: Ավելի գտնում եմ, որ ԶՈՒյում քո նմանները պիտի լինեն: Լավ իմաստով եմ ասում, սխալ չհասկանաս: Մարդ կա, զենք կրելու համար ա ծնվախ, մարդ էլ կա լրիվ ուրիշ բան ա մոտը լավ ստացվում: Երևան կառուցել, ջուր մատակարարել, հաց թխել, զենք պատրաստել, կապ ապահովել... ամեն մեկն իր գործը պիտի անի, պիտի անի լավ ու դա հենց Հայաստանին ծառայելն է:

    2. Սիրով ու հարգանքով վերաբերվեք աշխարհի բոլոր հայերին, բայց միաժամանակ հիշեք նաև, որ ՀՀ կենսական շահերին վերաբերվող հարցերում իրավական ու բարոյական իրավունք ունեն արտահայտվել ամենից առաջ հենց ՀՀ-ում մշտապես բնակվող մարդիկ, որոնք իրենց կաշվի վրա, իրական կյանքում են զգում (կզգան) դրանց վերաբերվող ցանկացած փոփոխություն,
    Քրք Քրքորյանը, Շառլ Ազնավուրը իրավունք չունե՞ն
    Ի դեպ, ամենավերևի «Հերթական սուտը» ջարդուփշուր եղավ ոնց որ...

  13. #444
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչն ա սուտ: Որ թեման մտնում ես, հայերին նստած սորտավորում ես ու քլնգում: Գրառումներդ վկա:
    Մի բան չեմ հասկանում, թե ով ա քեզ նման իրավունք տվել:
    Դե որ ասեցիր, ապրես, հիմա փաստերը շարադրիր, կոնկրետ պոստերից հղումներ բեր, տեսնենք, համոզվենք, որ ասածդ սուտ չէ:

    Համարում եմ, որ ռուսները խոչընդոտ են խնդիրների վերացման ու խնդիրների ավելացման պատճառ:
    Համարի, ես ասել եմ մի համարի? Ես էլ ուղիղ հակառակն եմ համարում, այսքան բան:

    դեմագոգիա, սուտ, դատարկ, անհիմն խոսքեր © Հարևան թեմաներից մեկում շեղելու փորձդ վկա...
    Կոնկրետ հղումը տուր, եթե իրոք մեղավոր եմ և մոդեռներն էլ այդպես կարծեն, թող տուգանեն, ես էլ կընդունեմ, որ կոնկրետ դեպքում սխալվել եմ, քանի որ ոչ-ոք անսխալական չէ:

    Ուրախ եմ քո համար: Ավելի գտնում եմ, որ ԶՈՒյում քո նմանները պիտի լինեն: Լավ իմաստով եմ ասում, սխալ չհասկանաս: Մարդ կա, զենք կրելու համար ա ծնվախ, մարդ էլ կա լրիվ ուրիշ բան ա մոտը լավ ստացվում: Երևան կառուցել, ջուր մատակարարել, հաց թխել, զենք պատրաստել, կապ ապահովել... ամեն մեկն իր գործը պիտի անի, պիտի անի լավ ու դա հենց Հայաստանին ծառայելն է:
    Մերսի Բայց իմ մոտ ծառայելնելա լավ ստացվել, քաղաքացիական գործերն էլ...

    Քրք Քրքորյանը, Շառլ Ազնավուրը իրավունք չունե՞ն
    Ոչ, իրավականից զատ նրանք նաև բարոյական իրավունք չունեն Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող հարցերում ուղղություն ցույց տալ ՀՀ բնակչությանը, առավել ևս` իրենց կարծիքը փաթաթել վերջինիս վզին:

    Ի դեպ, ամենավերևի «Հերթական սուտը» ջարդուփշուր եղավ ոնց որ..
    Հա որ?
    Վերջին խմբագրող՝ Lion: 28.09.2011, 23:45:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #445
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Varzor ջան, նախ այդ զորախումբը ինքնին թույլ միավորում չի, այս թեայում այդ մասին արդեն ասվել է: Հետո, վատ չէ, որ դա ինքին կա, քանի որ այդ զենքը մեծ հաշվով մերն է ու մեր հմար է լիցքավորված և, ամենակարևորւ, այս դեպքում այդ զորախմբից բացի կա նաև այդ զորախմբի հետևում կանգնծ հզոր մի երկիր, որը, եթե իր այդ զորխումբը հանկարծ ոչնչացվի, Հարավայի Օսեթիայի օրինակը վկա, երբ ընդամենը մի քանի տսնյակ ՌԴ զինվորներ զոհվեցին, իր այդ 5000 զինվորների և չ քիչ քանակությամբ տեխնիկայի ոչնչացման դեպքում 99 տոկոս հավանականությամբ կխառնվի: Իտոգո - հզոր մի երկիր կսկսի պատերազմել մեզ համար - կարծում եմ վատ չէ...
    Ախպերս, թուրքական մեծաքանակ ու բավականին լավ զինված բանակի համար այդ զորախումբը "զակուսկի" ա: Ինչ ա նշանակում "զենքը մերն ա"? Ով քեզ ասեց, որ ռուս զինվորը-սպան թույլ կտան իր պատասխանատվությանտակ գտնվող զենքից մենք օգտվենք? Միայն Մոսկվան կարող է այդպիսի թույլատվություն տալ: Է եթե այդպես է , թող մենակ զենքը թողեն մեր մոտ, մենք էլ տիրություն կանենք, օգտագործելուց առաջ էլ թույլատվություն կխնդրենք
    Ինչու ես համոզված, որ ռուսական կայազորները կխառնվեն թուրքական ագրեսիայի դեմն առնելուն? Չես հիշում աքվում ինչ եղավ? Թողեցին, որ հայերին կոտորեն, հետո տանկերը քշեցին ադրբեջանցիների վրա, որ ուղղակի ցույց տան, թե ով է իրականու տերն ուն տիրականաը:

    Հա, բա չէ «մեզ համար» կպատերազմի: Կընկնենք օսերի օրը՝ լավ բմբլահան կլինենք, հետո ռուսական զորքերը բառիս բուն իմաստով կգրավեն ՀՀ-ն ու մնացած ու սարսափահար եղած ժողովուրդն էլ միաձայն կքվեարկի ՌԴ կազմի մեջ մտնելու համար: կամ էլ ո՞վ իմանա ռուսի մտքին ինչ կա: Բա որ թողի բմբլեն ու չխառնվի՞ էլ: Նորից «նվեր» տա Հայաստանը, ոնց որ մի քանի անգամ արել ա ....
    Էլի եմ կրկնում ու էլի. Թուրքիան վախենում է Կրեմլի զանգերից, ոչ թե տանկերից:

    Հա, համաձայն եմ 5000 հոգանոց զորամիավորումը քիչ ուժ չի, բայց այն դեպքում երբ որ ռազմական գործողությունների ավելի քան պոտենցիալ մասնակից է լինելու: Իսկ ռուսների պարագայում՝ ոչ մի բան հաստատ չի, երաշխիքներ չկան: Ո՞նց ես որոշել այդ 99 տոկոս հավանականությունը: Մենք ոնց որ ճորտ լինենք: օրինակ ԱՄՆ-ը ՀՀ-ում ռազմաբազա տեղակայելու դմիաց նույնիսկ հնարավոր է, որ ԼՂՀ-ն ճանաչի: Իսկ ի՞նչ են անումռուսները իրենց ռազմական «դաշնակցի» համար քաղաքական դաշտում: Մենակ տնտեսականում են «թուլափայ» նվերներ անում՝ էժանով գազ, են էլ երկար չի տեւի՝ գնալով գները կհասցնեն միջազգային մակարդակին:

    նոից կրկնեմ՝ թող դաշնակից լինի,մենք էլ դեմ չենք, նույնիսկ կողմ ենք, մենք էլ լավ կդաշնակցենք, բայց թող իրա զորքերը հավքի տանի, թե չէ դրանով վախացնում է նույնիսկ որոշ միջազգային խոշորկազմակերպությունների եւ նրանք ուղղակի հուշտ են լինում Հայաստանի հետ աշխատելուց՝ ռուսական տերիտորինաերը քթները չեն խոթում: Իսկ ռազմաբազայի առկայությունը մեր երկրի ռուսական տերիտորիա լինելու ակնհայտ ցուցանակն է:

    Հ.Գ.
    Ժամանակին ԽՍՀՄ-ն Լեհաստանը գրավելու հաար թույլ տվեց, որ ֆաշիստները այնտեղ գենոցիդ իրականացնեն, սպասեց ու հետո նոր մտավ Լեհաստան: Արդյունքում Լեհաստանը 50 տարով ընկավ ԽՍՀՄ լծի տակ: Նմանատիպ օրինակները ուղղակի բազմաթիվ են եւ ոչ միայն ռուսների իրականացմամբ:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (29.09.2011), Տրիբուն (29.09.2011)

  16. #446
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղ հիմնավորված մենակ մի հոգի ա կարում խոսա, էտ էլ մեր չստացված ասպիրանտն ա:

    Россия и Турция подтвердили курс на стратегическое партнерство

    "Очень важна дата 16 марта. В этот день 90 лет назад был подписан договор о дружбе и братстве между Российской Федерацией и Турецкой Республикой. Этот документ стал поворотным пунктом в нашей истории. Благодаря Московскому договору были признаны наши восточные границы", - сказал Эрдоган.
    Президент РФ Дмитрий Медведев видит весомые возможности для развития торгово-экономического сотрудничества с Турцией и подтверждает задачу вывода двустороннего товарооборота на 100 миллиардов долларов в год.
    Տենաս ռուսների համար ի՞նչն ա ավելի թանկ, քսան հատ տանկը մի քանի զինվորով, թե 100 միլիարդ փողը: Ռուսներին իմանալով, իրանք իրանց սալդատներին 100 հազարով էլ կտան:
    Россия и Турция выводят свое сотрудничество на высший уровень, нацеливаясь на 100 миллиардов долларов товарооборота. Развитию контактов больше не будут мешать визовые ограничения - визы Москва и Анкара частично отменяют.

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (29.09.2011), Varzor (29.09.2011)

  18. #447
    Սկսնակ անդամ Old-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2009
    Տարիք
    50
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՄՆ տրվում է թուրքիային ճիշտ այնքան , ինչքան Չինաստանը կամ Զիմբաբվեն Հայաստանին: Ու ընդանրապես, ԱՄՆ-ի դեպքում ճիշտ է ասել տրվում են, կամ ավելի ճիշտ վերցվում են ԱՄՆ-ի կողմից, օրգաններով հանդերձ:

    ՊՍ. Կներեք, խոսքս ուղղված էր "Sagittarius", երևի սխալ տեղ սեղմեցի :
    Վերջին խմբագրող՝ Old: 29.09.2011, 03:50:
    Dixi et animam levavi

  19. #448
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս, թուրքական մեծաքանակ ու բավականին լավ զինված բանակի համար այդ զորախումբը "զակուսկի" ա:
    Գուցե և այո, գուցե և ոչ: Հաշվի առնելով այդ բազայի զինվածությունը, դա կարող է այնքան էլ համով "զակուսկի" չլինել: Իսկ բազան իրոք հզոր է, և եթե որև մեկը սկսի պնդել, թե նշածս զինվածության, այսինքն 2005 թ-ի վիճակում (չհաշված Վրաստանից տեղափոխված ոչ քիչ ուժերը) 74 տանկ, 165 БМП և БТР, 18 МиГ-29 կործանիչներ և С-300 ԶՀՀ մի քանի դիվիզիոն հագեցածություն ու մոտ 5.000 զինծառայող ունեցող բազան թույլ ռազմական միավոր է, դա ուղղակի կլինի անլուրջ: Համեմատության համար` Հայաստանն այս պահին, առանց Ղարաբաղի, պաշտոնապես հաստատել է, որ ունի, ուշադիր, 110 տանկ և մոտ 250 БМП և БТР, 15 СУ-25, 1 МиГ-25 և տարաբնույթ ՀՕՊ սիստեմներ, որոնց մեջ հիմնականում С-75, С-125 և, գուցե նաև կան, C-300-ներ: Այսինքն այս բազայի տեխնիկան իր քանակով և որակով գրեթե կրկնում է Հայաստանի ունեցած տեխնիկան 2010 թ-ի դրությամբ:

    Բայց խնդիրը նույնիսկ դա չէ:Իսկ ինչը կխանգարի, որ բազան լինի, իսկ պատերազմի դեպքում էլ սկզբում այն կռվի եմզ համար, հետո Ռուսաստանը: Չես կարծում, որ 5.000 ՌԴ զինծառայող այստեղ թեկուզ և կորցնելու դեպքում ՌԴ միջամտության հավանականությունն ավելի է մեծանում: Ինչով է քեզ այդքան խանգարում այդ բազան, որ ուզում էս այն այպայման հանել ու ինչ հիմք ունես դու ասելու, որ այդ դեպքում ՌԴ ավելի մեծ հավանականությամբ կմիջամտի, քան` որ իր բազան այստեղ լինի ու պատերազմի:

    Ինչ ա նշանակում "զենքը մերն ա"? Ով քեզ ասեց, որ ռուս զինվորը-սպան թույլ կտան իր պատասխանատվությանտակ գտնվող զենքից մենք օգտվենք? Միայն Մոսկվան կարող է այդպիսի թույլատվություն տալ: Է եթե այդպես է , թող մենակ զենքը թողեն մեր մոտ, մենք էլ տիրություն կանենք, օգտագործելուց առաջ էլ թույլատվություն կխնդրենք
    Նշանակում է այն, որ նման հեռավորության նման զենքեր բերելուց հետո հետագայում հավանականությունը այն հետ տանելու կտրուկ քչանում է, թանկ է

    Ինչու ես համոզված, որ ռուսական կայազորները կխառնվեն թուրքական ագրեսիայի դեմն առնելուն? Չես հիշում աքվում ինչ եղավ? Թողեցին, որ հայերին կոտորեն, հետո տանկերը քշեցին ադրբեջանցիների վրա, որ ուղղակի ցույց տան, թե ով է իրականու տերն ուն տիրականաը:
    Հա, բա չէ «մեզ համար» կպատերազմի: Կընկնենք օսերի օրը՝ լավ բմբլահան կլինենք, հետո ռուսական զորքերը բառիս բուն իմաստով կգրավեն ՀՀ-ն ու մնացած ու սարսափահար եղած ժողովուրդն էլ միաձայն կքվեարկի ՌԴ կազմի մեջ մտնելու համար: կամ էլ ո՞վ իմանա ռուսի մտքին ինչ կա: Բա որ թողի բմբլեն ու չխառնվի՞ էլ: Նորից «նվեր» տա Հայաստանը, ոնց որ մի քանի անգամ արել ա ....
    Հիշում եմ, բայց դու ավելի լավ առաջարկ ունես և կրկին - ինչով է խանգարում այդ բազան քեզ այդքան, որ ուզում ես այն ավելի շուտ չլինի, քան լինի, չէ որ պատերազմի դեպքում, եթե այն լինի, մի կողմից լուրջ զինված ուժեր կլինեն և հետո ՌԴ խառնվելու հավանականությունը կմեծանա...

    Էլի եմ կրկնում ու էլի. Թուրքիան վախենում է Կրեմլի զանգերից, ոչ թե տանկերից:


    Հա, համաձայն եմ 5000 հոգանոց զորամիավորումը քիչ ուժ չի, բայց այն դեպքում երբ որ ռազմական գործողությունների ավելի քան պոտենցիալ մասնակից է լինելու: Իսկ ռուսների պարագայում՝ ոչ մի բան հաստատ չի, երաշխիքներ չկան:
    Իսկ ինչու ես համոզված, որ այն ավելի շուտ չի մասնակցի, քան կմասնակցի, և, եթե նույնիսկ փոքր հավանականություն կա, որ այն կմասնակցի, ավելի լավ չէ այդ հավանականությունը լինի, քան չլինի, հաշվի առնելով, որ բազան չի լինի?

    նոից կրկնեմ՝ թող դաշնակից լինի,մենք էլ դեմ չենք, նույնիսկ կողմ ենք, մենք էլ լավ կդաշնակցենք, բայց թող իրա զորքերը հավքի տանի, թե չէ դրանով վախացնում է նույնիսկ որոշ միջազգային խոշորկազմակերպությունների եւ նրանք ուղղակի հուշտ են լինում Հայաստանի հետ աշխատելուց՝ ռուսական տերիտորինաերը քթները չեն խոթում: Իսկ ռազմաբազայի առկայությունը մեր երկրի ռուսական տերիտորիա լինելու ակնհայտ ցուցանակն է:
    Չեմ կարծում: Ռազմաբազան որ հանեցին, ուղղակի ներխուժման դեպքում հնարավոր է Ռուսաստանը ավելի ուշ արձագանքի, հենց թեկուզ տեխնիկապես, քան այսպես:

    Ի դեպ... "Չստացված ասպիրանտ" կարող է լինել այն մարդը, ով ուզեցել է, բայ նրա մոտ ասպիրանտուրա գնալը չի ստացվել:
    Վերջին խմբագրող՝ Lion: 29.09.2011, 07:45:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (29.09.2011)

  21. #449
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ հիմնավորված մենակ մի հոգի ա կարում խոսա, էտ էլ մեր չստացված ասպիրանտն ա:

    Տենաս ռուսների համար ի՞նչն ա ավելի թանկ, քսան հատ տանկը մի քանի զինվորով, թե 100 միլիարդ փողը: Ռուսներին իմանալով, իրանք իրանց սալդատներին 100 հազարով էլ կտան:
    100 մլրդ շիշ արաղը

    Իրականում Ուրքիան այս պահին տնտեսական մեծ դերակակատարություն ունի ոչ միայն եվրոպական, այլև ասիական շուկաներում: Եվրոպայի համար Ուրքիան եվրոպական Չինաստանն ա դարձել: Բացի այդ ունի աշխարհաքաղաքական շատ նպաստավոր դիրք, մեծ բնակչութուն, կարգին ճկուն դիվանագիտություն: Ամեն առումներով մեզանից առավէլ ա, ու ցանկացած պետության համար ավելի նպաստավոր և շահեկան դաշնակից, քան Հայսատանը: Իսկ ինչ ունենք մենք? Կարող ենք ռուսների առաջարկել 100 մլրդ ապրանքաշրջանառություն? Նույնիսկ մեր դիշովի լֆիկական արաղները իրանց պետաք չեն Ունենք ընդամենը "Ռազմական տարեգրւթյուն", մեկ էլ Դիլիջանի ջուրը, որից ռուսներին ոչ ի կոնկրետ խեր չկա: Եթե չլիներ մեր աշխարհագրական դիրքը, ռուսաստանի հեչ պետք էլ չէինք լինի:

    Հ.Գ.
    Տրիբուն ջան, ասպիրանտը ով ա, ճիշտ ասած չհասկացա, թե խոսքն ում մասին ա:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  22. #450
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշում եմ, բայց դու ավելի լավ առաջարկ ունես և կրկին - ինչով է խանգարում այդ բազան քեզ այդքան, որ ուզում ես այն ավելի շուտ չլինի, քան լինի, չէ որ պատերազմի դեպքում, եթե այն լինի, մի կողմից լուրջ զինված ուժեր կլինեն և հետո ՌԴ խառնվելու հավանականությունը կմեծանա...
    Լիոն ջամ, հասկանում եմ ասածներդ, անտեղյակ չեմ տեխնիկայի թվերի (մի քիչ այլ են թվերը ): մենակ կպատասխանեմ մեջբերվածս հատվածին.
    Ինձ այդ բազան խանգարում է նրանով, որ
    1. ՀՀ քաղաքականության մեջ շատ չխորացող տնտեսական կողմնակի ուժերին բառիս բուն իմաստով հուշտ ա անում ռուսական ռազմաբազաների հարևանությամբ բիզնես անելը:
    2. ինձ նորից լագեռի մեջ եմ զգում
    3. ավելորդ տարածք է զբաղեցնում, առանց այն էլ քիչ տերիտորիա ունեցող ՀՀ-ում
    4. թույլ չի տալիս "աղվեսի" քաղաքականություն վարել, քանի որ վարելու բան չկա` հստակ պեչատած ա, որ ՀՀ-ն Ռուսաստանի ք*ծն ա, պեչատն էլ դրած ա` ռազմաբազաները:
    5. ավելորդ հզորության պատրանք ա ստեղծում, թույլ չի տալիս ռեալ գնահատել ուժերը, քանի որ "յա կպաչի, յա կչափալախի" տարբերակով են ռուսները ստեղ:
    ...

    Ասում ես կխառնվի, որովհետև զինվորներ ա կորցրել? Է ռուսն ենքան հավայի զինվոր վարի տվել, որ արդեն հաշիվը կորցրել է: Նույն ռուսաստանը "թքեց" թուրքական ճակատում կորցրած զինվորների ու ձեռքբերումների վրա, հայերին էլ տվեց թուրքի արյունախում բերանը: հետո ինչ արեց? Աթաուրքի հետ պայմանագիր կնքեց: Խառնվեց? Հաշվի առավ իր զինվորների կյանքը? Նույնը արեց նաև Աֆղանստանում` թալիբների "թասիբին կանգնեց", հետո օգնեց որ հերներն անիծեն, ու արդյունթում 2 տասնյակ հազարից ավելի զինվորների կյանի գնով ու ՀՀ-ում եղած տեխնիկայից էլ ավել տեխնիկա կորցնելով, միևնույն է չափսոսաց դրա համար: Արի ռեալ նայենք: Ռուսաստանը կայսրություն է միայն այն պատճառով, որ մեր նման մանրաճուճուլ ազգերին առանց վարանելու երբ ուզի կարա մատաղ անի կայսրության շահերի համար:

    Ներկայիս օրերում թուրք-ռուսական հարաբերությունների ընթացքը թույլ է տալիս ենթադրելու, որ թուրքիան բնավ չի էլ մտածում ՀՀ-ի վրա հարձակվելու մասին: Այ որ վատ հոտ կգա, ռուս ձյաձյային աբրաշյատ կլինենք: Այ էդ ժամանակ կերևա` կպաչի, թե կչափալախի:

    Հ.Գ.
    Ասպիրանտի նախադասությունը իմ հետ ինչ կապ ուներ ???
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 30 32-ից ԱռաջինԱռաջին ... 2026272829303132 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այս տարի ես որոշել եմ...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.01.2019, 22:54
  2. Շնորհավորանք Rammstein + 1 տարի
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 13.01.2014, 21:03
  3. Շնորհավոր Նոր տարի
    Հեղինակ՝ Magic-Mushroom, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 04.01.2011, 22:45
  4. + մեկ տարի Freddieին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.08.2009, 17:52
  5. Մեկ Տարի
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 24.07.2009, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •