Դե արի ռուսալեզուի վրա կասկածի http://ru.wikipedia.org/wiki/%D0%92%...%D0%B5_(1944): Ինձ թվում է, որ այդ թեմայով բավականաչափ գրականություն կա տպագրված` ականատեսների վկայությամբ և նոթերով ու կարիք չկա վիկիյի սուղ նյութերի հիման վրա եղզրակացություններ անել, բայց հետաքրքիրն այն է, որ ռուսալեզուներն էլ են նույն բանը ասումԽեղճ Ռակասովսկուն լեհերը ազգի դավաճան էին համարում, ինքն էլ բան չեր կարող անել` հրաման էր:
Ոչ ոք էլ չի ժխտում, որ լեհական (և ոչ միայն) համակենրոնացման ճամբարների գերիներին ազատել են սովետական զինվորները, ազատվածների ժառանգները ընդմիշտ երախտապարտ են սովետական զինվորին, ոչ թե ԽՍՀՄ-ին որպես պետություն: Մենակ չասես, որ գնդակահարված տասնյակ հազարավոր լեհական սպաներն ու պաշտոնյաները ինքնասպան էին եղել:
Խնդիրը կայանում էր հետևյալում.
Խորհրդային բանակի կողմից արևելյան Լեհաստանի ազատագրման ժամանակ 44թ-ին ստեղծվեց կոմունիսկատակն մի կոմիտե, որը հայտարարվեց ազատագրված Լեհաստանի կառավարություն: Սակայն նույն ժամանակ Լոնդոնում էր գտնվում Լեհաստանի արտաքսված կառավարությունը: Սովետների մոտենալու իֆորմացիայի հիման վրա, Վարշավայում նախապատրաստում էին ապստամբության, ընդ որում ապստամբութոյւնից առաջ տարօրինակ կերպով գերմանացցիների կողմից ոչնչացվեցին Վարշավայում ռակա պրոսովետական որոշ խմբեր: Խնդիրը կայանում էր նրանում, որ Ստալինը համարում էր, որ Վարշավյան ապստամբությանը աջակցելը Անգլիայի ջրաղացին ջու լցնելու պես բան է: Ուստի սպասեցին, մինչև ապստամբությունը ձախողվեց, որից հետո նար միայն շարունակեցին առաջխաղացումը: ընդ որում մասնագետների և պատմաբանների մմեծամասնությունը գտնում են, որ այդ "հապաղումը" բավականի վնաս պատճառեց սովետական բանակին` թե ռեսուրսների և թե ժամանակի տեսանկյունից:
Պատմաբանների պատասխանները չգիտես ինչը սկսեցին փոփոխվել հենց այն ժամանակ, երբ այդ գործողությունների մասնակիցների քանակըկտրուկ պակասեց` վետերաններն ու ականատեսները անմահ չեն:
Ենթադրենք, ես սխալ եմ: Այդ դեպքում ինչով կբացատրես լեհական ժողովրդի "հատուկ" վերաբերմունքը ԽՍՀՄ-ի և սովետական կարգերի հանդեպ?
Էջանիշներ