Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Արիացի չեմ, քավ լիցի, աստվածապաշտություն էլ չունեմ: Աստծո մասին պատկերացումներս էլ բազմակի անգամ նշել եմ տարբեր թեմաներում:
Իսկ այ դատի ու հատուցման պահը, ստում են եղբայր, խորհուրդ կտայի չհավատալ
Եթե չես հավատում դա քո գործն է, բայց ճիշտն ու սուտը դու չես կարող ասել, որովհետև դու շփում չունես Աստծու հետ: Ինչպե՞ս կարող ես խոսել մի բանից, որի հետ ոչ մի հաղորդություն չունես: Դու չունես հաղորդություն Աստծո հետ, և մյուսին , որ ամեն օր հաղորդակցվում է Նրա հետ ասում ես սո՞ւտ է, փոխարենը փորձես պարզել, թե ի՞նչն է պատճառը որ դու չես կարողանում շփվել/հաղորդակցվել Աստծու հետ: Երբ որ կշփվես Նրա հետ և Նա քեզ կխաբի , այդ ժամանակ նոր կարող ես աղաղակել ու ասել որ Աստված քեզ խաբեց , որ ինքը սուտ է և այլն:

Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Ուղղակի արի մի բան քննարկենք: Ես գտնում եմ, որ չարիք գործող մարդը թույլ մարդ է, այսինքն նա ուժ չի ունեցել պայքարելու կյանքի դժվարությունների հետ, ու հետզհետե ինքն էլ դաժանացել ու չարացել է: Դու կարծում ես, որ Աստված նրան պատժելու է:

Հարց. Աստված թույլերի պաշտպանն է, ինչո՞ւ պետք է պատժի թույլին:
եթե շարժվենք այդ լոգիկայով կասեի որ ճիշտ ես, բայց դա այդպես չի: Արի չխառնենք թույլը հեշտասերից, ագահից, նախանձից, եսասերից և նմաններից, նախ՝ Աստված թույլի Տերն է , բայց ոչ հեշտասերի և այլն և այլն , երկրորդ՝ Նա խոստացել է օգնի կարիքավորին և իր խոստումը պահում է, եթե դիմեն նրան, և երրորդ՝ մարդը ինքն է ընտրում իր ճանապարհը իր ցանկություններից դրդված: Աստված կարգ ու կանոն է և ուզում է որ տիեզերքում լինի կարգ ու կանոն, ի՞նչ չհասկանալու բան կա այստեղ, դու քո տունը կուզենա՞ս լինի անկարգ, ով ինչ ուզի անի ի վնաս մյուսի, ...
Նորից կրկնեմ, նախ փորձիր Նրա հետ շփվել, հետո կարծիք կազմել, թե չէ խոսում եք ինչ ձեզ հարմար է, բայց դրանով չի փոխվում Աստծու Էությունը և Նրա ճշմարտությունը: