Գնանք ԵԽԽՎ դեմը միտինգ անենք

Չնայած կարծեմ արդեն մի հատ բողոքի ակցիա զոհվածների հարազատները արել են:
Ապեր, ԵԽԽՎ այդ էջը փակված չէր համարի, եթե, հանուն երկխոսության, փաստացի փակման տակ չստորագրեր Լևոնը իր այս հայտարարությամբ:
Երբեք չեմ մոռանա Լևնի էս խայտառակ ելույթը, ու հատկապես էս խայտառակ հայտարարությունը: Սպանեց, քնացրեց ոգևորությունը, ու գնաց մուրաց, խնդրեց երկխոսություն, ու արդյունքում ստացավ իրան հասանելիք պասլատը համ Սերժից համ ԵԽԽՎ-ից:
Ու ոչ մեկը ինձ չի կարա համոզի, որ երկխոսությունը պետք էր իշխանություններին, ու հանուն դրա, ու ՀԱԿ-ից վախենալով կատարադցին երեք «պահանջները»: Եթե իշխանություններին էտքան պետք էր էտ երկխոսությունը, ապա, ըստ ՀԱԿ-ի, չէին վիժեցնի, ու նոր «քաղբանտարկյալ» կամ քաղաքական պատանդ չէին վերցնի: Ուրեմն իշխանությունները թքած ունեն և երկխոսության, և ՀԱԿ-ի, և «ջրբաժանի» վրա, քանի որ մի անգամ էլ պարզեցին, որ ՀԱԿ-ը ոչ ի դեպքում էլ ոչ մի ջրբաժան չի անելու, այլ միշտ լինելու ա մուրացողի դերում, ու ժողովրդին էլ սարքեց իր նման մուրացկան, ԱՄՈԹ…
Ու էս ամենի ֆոնի վրա, ՀԱԿ-ի խայտառակ հայտարարությունն առ այն, որ «եթե նախագահը երկրում լիներ, երևի թույլ չտար, որ Տիգրանի ձերբակալեին»: Գնալով ՀԱԿ-ը ավելի խայտառակեց իրան, ու բացահայտեց իրա իրական մուրացկանի դեմքը - Սերժը լաաաաավն ա, իրան բաաաան չասեք, մենք իրա հետ երկխոսուուում ենք, ինքը չի թողնի, որ մեզ բան ասող լինի .. ԱՄՈԹ:
Էջանիշներ