Դե, ես արդեն պիտի գնայի քնելու, բայց ռազ "քար գցեցիր" իմ "քաղաքական ապագայի" վրա, ստիպված եմ մի քանի խոսք էլ ավելացնել: Տես.
եթե ես ուզում եմ հասկանալ եհովականների դիրքորոշումը, խոսեցնում եմ այդ պահին ինձ հասանելի ու եհովականների գաղափարներով առավելագույնս ներծծված անձնավորությանը, եթե ես ուզում եմ հասկանալ կոմունիստներին, ապա զրուցում եմ իմ հին ու լավ ընկեր Հրանտի հետ և այս ամենի ֆոնին տրամաբանական է, որ, եթե ես ուզում եմ հասկանալ ՀԱԿ-ի դիրքորոշումը, ապա պետք է խոսեցնեմ այդ պահին ինձ հասանելի ու ՀԱԿ-ի գաղափարները առավելագույնս ներծծած և այն արտահայտող անձնավորությանը, որը, հիմա տենցա ստացվել, դու ես:
Ու բնականաբար ես կարծիք չեմ կազմում մի, այն էլ այդքան բազմատարր, քաղաքական ուժի մասին միայն քո ասածներով, այլ դրան գումարում եմ իմ կարծիքը ու մտածելուս ունակությունը: Եվ այս առումով ես պատահական չէր, որ գրեցի ոչ թե օրինակ այն, որ քո գրառումներով. "...կդատեմ ՀԱԿ-ի կամ ՀԱԿ գործունեության մասին", այլ ընդամենը այն, որ. "...դու կկարողանաս ՀԱԿ-ի դիրքերի ու գաղափարների տեսակետից պատասխանել" ինձ հուզող հարցերին...
Այսքան բան![]()


Մեջբերել



Կամ արդեն պառկած ա: Ու եթե Սերժի նախագահությամբ ՀԱԿ-ը պիտի ԱԺ-ում փոքրամասնությամբ տեղեր ունենա, դա ապացուցելու ա, որ ՀԱԿ--ը ոչ մի «համակարգային» փոփոխություն էլ երբեք չի ուզել, այլ ընդամնը ուզել ա հարմար պառկել Սերժի տակ, մի քիչ ավելի թանկ գնով, քան պառկել ա Արթուրիկը:


Էջանիշներ