Varzor (24.09.2011)
Արէա (24.09.2011)
Իհարկե: Ես իմ պատճառներն ունեմ այդպես վարվելու, բնականաբար դու էլ կունենաս քոնը: Իմ գլխավոր պատճառը` ձայնս կտամ ցանկացածի, ում գալով կհեռանան նեմեց, լֆիկ, լյովիկ, դոդ ու տարբեր տրամաչափի, տարբեր տականքներ: Թող դա լինի այլ տականքների գալով, բայց սրանց ներկայությունն այլևս անտանելի է:
Իսկ եթե այդ «ցանկացածը» (ում որ ձայն ես տալիս, որպեսզի տականքները հեռանան) և՞ս տականք լինի ու իր հետ իշխանության բերի տականքների: Իսկ ի՞նչ չափանիշներով են մարդիկ բաժանվում տականքների ու ոչ տականքների: Իսկ հնարավո՞ր է, որ այսօր իշխանություն չունեցող խեղճ մի պուպուշ մարդու իշխանություն տաս, վաղը նա դառնա տականք: Իսկ օրինակ ո՞րն է քեզ համար ավելի անտանելի, այդ մարդկանց ներկայությու՞նը, թե՞ գնաճը: Կուզեի՞ր, որ աշխատավարձդ տասնապատկվեր բայց այդ մարդիկ չհեռանային Հայաստանից:
Si vis pacem, para bellum
Իսկ եթե չլինի՞: Ամեն դեպքում սրանից վատ չի լինելու, էդ դեպքում, եթե կա աննշան մի հնարավորություն, որ կարող է փոխվի ամեն ինչ դեպի լավը, ինչո՞ւ չօգտագործել էդ հնարավորությունը, ի՞նչ ունենք կորցնելու. ոչինչ: Վատագույն դեպքում ամեն ինչ կմնա նույնը:
Ոչ թե հնարավոր է, այլ ամենից հավանական տարբերակը հենց դա է, ցավոք: Բայց ամենահավանականը չի նշանակում հաստատ, ու էլի մնում է ասածս աննշան հնարավորությունը, որից պետք է օգտվել:
Մեծ հաշվով բոլորս էլ պայքարում ենք մեր անձնական բարեկեցության համար: Սակայն բարեկեցություն ասելով ի նկատի չունեմ միայն աշխատավարձի բարձրացումը, կամ գների իջեցումը: Անձամբ իմ բարեկեցության վրա մեծապես ազդում է վերը նշված մարդկանց ու նրանց հովանավորյալ շակալների ոհմակի պահվածքը: Ամեն տեղ: Ամեն քայլափողի: Իսկ նրանց չհեռանալու դեպքում էդ շակալներին չհանդիպելու միակ եղանակը երկրից հեռանալն է, ինչը դեռևս չեմ ուզում անել, քանի որ մի փոքր շանս դեռևս կա, երբ որ էդ շանսն էլ հօդս կցնդի, էդ ժամանակ արդեն վեշերս կհավաքեմ, մանավանդ որ առանձնապես շատ հավաքելու բան էլ չունեմ:
Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի տրամաբանությունը: Էդ ո՞նց է ստացվում, որ սրանից վատ չի լինելու, ինչու սա ամենավատ վիճա՞կն է, որում մենք կարող ենք գտնվել:
Ոչ թե հնարավոր է, այլ ամենից հավանական տարբերակը հենց դա է, ցավոք: Բայց ամենահավանականը չի նշանակում հաստատ, ու էլի մնում է ասածս աննշան հնարավորությունը, որից պետք է օգտվել:Այսինքն երկրի զարգացումը դա «բարի լոտո» է, ամենայն հավանականությամբ չենք շահելու, բայց փորձել պետք է: Մնաց հասկանանք, թե «բարի նախագահ» խաղարկությունը ով է անցկացնում:
Տարօրինակ է: Չգիտես ինչու ես այդ «պահվածքը» ամեն տեղ ու ամեն քայլափոխի չեմ զգում: Որ խնդրեմ, կարո՞ղ ես օրինակ բերել, ասենք ինպե՞ս դրսևորվեց այդ մարդկանց պահվածքը վերջին անգամ:Մեծ հաշվով բոլորս էլ պայքարում ենք մեր անձնական բարեկեցության համար: Սակայն բարեկեցություն ասելով ի նկատի չունեմ միայն աշխատավարձի բարձրացումը, կամ գների իջեցումը: Անձամբ իմ բարեկեցության վրա մեծապես ազդում է վերը նշված մարդկանց ու նրանց հովանավորյալ շակալների ոհմակի պահվածքը: Ամեն տեղ: Ամեն քայլափողի: Իսկ նրանց չհեռանալու դեպքում էդ շակալներին չհանդիպելու միակ եղանակը երկրից հեռանալն է, ինչը դեռևս չեմ ուզում անել, քանի որ մի փոքր շանս դեռևս կա, երբ որ էդ շանսն էլ հօդս կցնդի, էդ ժամանակ արդեն վեշերս կհավաքեմ, մանավանդ որ առանձնապես շատ հավաքելու բան էլ չունեմ:
Si vis pacem, para bellum
Varzor (24.09.2011)
Այո: Սրանից վատի դեպքում, անձամբ ես, այստեղ չեմ գտնվի:
Բարի լոտո չի, ուղղակի ինքնահոս վիճակից հանելու փորձ է:
Վերջին անգամ Երևանի թաղամասերի մեկի շիանանյութի հայտնի խանութներից մեկում, որտեղ աշխատում էի ես, 10-15 սափրագլուխ տավարների ուղեկցությամբ թաղային հեղինակություն ոմն կեղտ, ամենակեղտոտ բառերով հայհոյեց մեր աշխատողներից մեկին աղջիկ աշխատողների ներկայությամբ, շուռ տվեց ցուցադրության համար նախատեսված ստենդը, դուրս եկավ, "յաշիկով" գայիշնիկի քթի տակով ռազվառոդ արեց փողոցի ամենաբանուկ մասում, ու 200-ի տակ հեռացավ: Նույն կերպ ա պահում իրեն թաղամասում գտնվող բոլոր օբյեկտներում: Իսկ երեկոյան "Հարսնաքարում" կայֆավատ ա լինում տարբեր պաշտոնյաների հետ: Սա ընդամենը աննշան դեպք կարելի է համարել էն ամեն ինչի համեմատ, ինչ տեսնում եմ ամեն օր: Դե իսկ նրա հովանավորյալ դեռահասներն ու երիտասարդները իսկական պատուհաս են տվյալ թաղամաղում ապրող մարդկանց համար:
Ես դուրս եկա աշխատանքից: Հիմա աշխատանք չունեմ: Ու ամեն գնով պայքարելու եմ էդ կեղտերի դեմ:
Իսկ ու՞ր կգնվես: Որտեղ լա՞վ է: Իսկ այնտեղ, որտեղ լավ է, միթե՞ տականքներ չկան:
Ում համար ինքնահոս վիճակ է, ում համար մրցավազք... Կախված է տեսակետից և վերաբերմունքից:Բարի լոտո չի, ուղղակի ինքնահոս վիճակից հանելու փորձ է:
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ ոմն կեղտը թաղային հեղինակություն է: Չէ՞ որ կեղտն ու հեղինակությունը իրար հակառակ իմաստներ ունեն: Ոնց որ ասես մաքուր աղբ:Վերջին անգամ Երևանի թաղամասերի մեկի շիանանյութի հայտնի խանութներից մեկում, որտեղ աշխատում էի ես, 10-15 սափրագլուխ տավարների ուղեկցությամբ թաղային հեղինակություն ոմն կեղտ, ամենակեղտոտ բառերով հայհոյեց մեր աշխատողներից մեկին աղջիկ աշխատողների ներկայությամբ, շուռ տվեց ցուցադրության համար նախատեսված ստենդը, դուրս եկավ, "յաշիկով" գայիշնիկի քթի տակով ռազվառոդ արեց փողոցի ամենաբանուկ մասում, ու 200-ի տակ հեռացավ: Նույն կերպ ա պահում իրեն թաղամասում գտնվող բոլոր օբյեկտներում: Իսկ երեկոյան "Հարսնաքարում" կայֆավատ ա լինում տարբեր պաշտոնյաների հետ: Սա ընդամենը աննշան դեպք կարելի է համարել էն ամեն ինչի համեմատ, ինչ տեսնում եմ ամեն օր: Դե իսկ նրա հովանավորյալ դեռահասներն ու երիտասարդները իսկական պատուհաս են տվյալ թաղամաղում ապրող մարդկանց համար:Հետաքրքիր է, դու հավատում ես, որ Լևոնը դառնա նախագահ, ապա կեղտը այլևս հեղինակություն չի՞ լինելու: ԼՏՊ-ի ժամանակ հեղինակությունները ոսկի տղե՞րք էին:
Իսկ հետաքրքիր է, դուք վախեցած կանգնած նայում էիք, թե ինչպես է կեղտը հայհոյում ու ստենդը շուռ տալի՞ս: Չէ՞ որ մեր քրեական օրենսգրքի մեջ հոդված կա, որը կոչվում է՝ «ՀՈԴՎԱԾ 258. ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ», ինչպես նաև կա քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմին, որը կորչվում է Ոստիկանություն: Դու ինչու՞ փորձ չկատարեցիր ինքնահոսից դուրս գալու: Համա՞րն էիր մոռացել:
Si vis pacem, para bellum
Եղբայր դու ձե՞ռ ես առնում ինձ, թե էս երկրում չես ապրում: Ասում եմ մարդը թքում ա գայիշնիկի երեսին իսկ երեկոյան ոստիկանապետի հետ կայֆավատ ա լինում, ո՞ւմ զանգեմ, ո՞ր պատին գլուխս տամ, ի՞նչ անեմ:
Վիշապ հոգուդ մեռնեմ, մի խոսացրու, առանց էդ էլ լցված եմ, գիտեմ որ Լևոնն էլ մի բարի պտուղ չի, բա ինչ անենք, ապրե՞նք սենց ստորացված, թե քո նման չնկատելու տանք:
Չէ, ձեռ չեմ առնում: Պարզապես կարծում եմ, որ կեղտին հեղինակություն սարքողը մենք ենք: Իսկ քեզ համար պիտի որ նշանակություն չունենար այդ մարդը ում երեսին է թքում ու ում հետ է կայֆավատ լինում: Պարզապես պետք է կատարել քաղաքացիական պարտքը, այն է՝
1. հաղորդագրություն ուղակրել ոստիկանություն հանցագործության վերաբերյալ:
2. Ոստիկանության բացահայտ ապօրինի գործողությունների կամ անգործության պարագայում օգտվել հեևյալ ՔՕ Հոդվածով ամրագրված իրավունքից՝
ԻՆՉՊԵՍ ՆԱև՝ՀՈԴՎԱԾ 42. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը եւ իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
2. Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում` մահ:
3. Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում` անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաեւ անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից եւ պաշտոնեական դիրքից:
4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում
ոտնձգության բնույթին եւ վտանգավորությանը:
Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով:
5. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում եւ քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաեւ ապօրինաբար եւ բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից:
ՀՈԴՎԱԾ 44. ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, եւ թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում:
2. Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ այնպիսի վնաս պատճառելը, որն ակնհայտորեն չի համապատասխանում սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին եւ վտանգը վերացնելու հանգամանքներին, եթե օրենքով պաշտպանվող շահերին պատճառվել է կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս:
Si vis pacem, para bellum
Varzor (24.09.2011)
Էս ինչ հեշտ ա պաշտպանվելը էս երկրում, կարաս հանգիստ 10-15 հոգի 100 կիլոանոց զինված տավարների քացու տակ գցես քո 50 կիլոյանոց հալով, ու ոչ մեկ դրա համար քեզ ոչ մի բան չի ասի, կայֆ![]()
Varzor (24.09.2011)
Ի դեպ, հարցիդ մի քանի ամիս առաջ արդեն պատասխանել եմ
Varzor (24.09.2011)
Ի միջի այլոց, համարյա էս նույն բանն էլ խորհուրդ ա տալիս նաև ՀԱԿ-ը իրա բոլոր հանրահավաքներում - դիմենք ոստիկանների որ հանրահավաքից առաջ ճանապարհները չփակեն, դիմենք դատարան որ գազը չթանկացնեն, դիմենք նախագահին, որ մեր հետ երկխոսի, դիմենք ժողովրդին, որ փող հավաքի, որ ՀԺ-ն չփակեն, լինենք հնազանդ, սիրենք օրենքը, հարգենք սահմանադրությունը, երկխոսենք, պարենք, երթ անենք .... բալքիմ մի օր լավ կլինի:
Վիշապ ախպեր, ես զարմանում եմ, որ դու մինչև հիմա ՀԱԿ-ի առաջին շարքերում չես![]()
Varzor (24.09.2011)
Varzor (24.09.2011)
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ