Ճիշտ ես, միայն թե վաղուց ես <կռուտիտ> լինում քո մասնագետնեին մեջբերելով
Դարձյալ կեղծում ես, ես չեմ հերքում իմ ասածները, այլ փորձում եմ քեզ բացատրել , որ Աստծու խոսքը մեռած գիր չի, այլ կենդանի է և ունի մի քանի իմաստ, բայց քանի որ դու Հոգին չունես, հասկանում ես այնպես, ինչպես գրված է, այն էլ նենգափոխված:.հիմա երբ տեսնում ես քո անկեղծության հետևանքները փորձում ես հերքել քո նախկինում արտահայտածը.
Իսկ ինչո՞ւմն է բանը, դու Աստծուն մարդու հետ ես հավասարեցնում , դրա համար չես հասկանում , նախ Աստծու մոտ միայն ներկա ժամանակ է( բարդ բան եմ ասում, երևի չհասկանաս), թե անցյալը, թե ապագան ներկայի մեջ է: Գոնե ընդունում ե՞ք , որ Աստված Ամենա... է, թե՞ Նրան էլ եք սահմանափակել: Դու փոխանակ փորձես հասկանալ խոսքի իմաստը, նախ կեղծում ես ասածի միտքը և հետո տառերից կառչելով փորձում ես քո սխալը ճշտի տեղ անցկացնես:ինչպես տեսնում եք Տեր Ղևոնդ քահանա Մայիլյանը չի ժխտում, որ Առակաց 8:22 Հիսուսի մասին է...ինչպես դու` Հովարս չէիր ժխտում այլ հաստատում էիր, սակայն Տեր ղևոնդ Մայիլյանի նման մեկնաբանելով թե այդ համարը վերաբերում է Հիսուսիմ մարդեղացմանը...ահա հենց այդ մեկնաբանությունը ինքը Առակաց 8:22-23 համարը հերքում է <Եհովան ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին...յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ...դեռ երկիրն արարելուց առաջ, աւելի առաջ> Հիսուսը մարմին է ստացել միայն երկրի վրա 1թ-ին, բայց այս համարում խոսք է գնում, որ <Եհովան Հիսուսին ստեծել է հավիտենությունից առաջ, դեռ երկիրը արարաելուց առաջ> հետևաբար ոչ մի մարմնի կամ Հիսուսի մարդեղացման մասին խոսք լինել չի կարող.
Վերջին անգամ փորձեմ բացատրել. Որդին բխում է Հորից , հետևաբար այն ինչ Հորից է բխում չի կարող լինել ստեղծված, թեև դա գրված է այդպես: Որքան ուզում ես աղաղակի, միևնույնն է,<Եհովան ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին...յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ...դեռ երկիրն արարելուց առաջ, աւելի առաջ>
«Վասն զի մեզի մանուկ մը ծնավ, մեզի մանուկ մը տրվեցավ և իշխանութիւնը անոր ուսին վրայ պիտի ըլլայ: Անոր անունը պիտի կոչուի Սքանչելի , Խորհրդակից, Հզոր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան Իշխան»(Եսայի 9:6)
Ասա խնդրեմ, ո՞վ է Հզոր Աստվածը, կամ Հավիտենականության Հայրը: Ես հավատում և ընդունում եմ, որ Աստված մեկն է ,բայց այս համարն ինձ ուրիշ բան է հուշում, որ Աստված մեկն է բայց ունի մի քանի գործող դեմք/անձ(ինչպես կուզես անվանի), կամ ասա , ո՞ւմ հետ է Խորհրդակից...
«Գիտենք թե Աստուծոյ Որդին եկավ ու մեզ կարողութիւն տուաւ որպես զի ճշմարիտը ճանչնանք: Մենք այն ճշմարիտին մեջ ենք, իր Որդիին Յիսուս Քրիսոսին մեջ : Անիկա է ճշմարիտ Աստուածն ու հավիտենական կեանքը»(Ա Հովհան.5:20)
Էջանիշներ