Հոր անունը Եհովա է, որդու անունը Հիսուս է
<<ես Եհովան` (יהוה) եմ, ուրիշը չկա: ինձանից բացի Աստված չկա: ես կզորացնեմ քեզ, թեև դու ինձ չես ճանաչում, որպեսզի արևելքից արևմուտք մարդիկ իմանան, որ ինձանից բացի մեկն էլ չկա: ես եհովան եմ , և ուրիշը չկա: ես ստեղծում եմ լույսը և արարում եմ խավարը, խաղաղություն եմ հաստատում և աղետ եմ բերում: ես եհովան եմ անում այդ ամենը>> եսայիա 45:5-6
իսկ Եհովան երեք անձերից բաղկացած մեկ Աստված չէ,
«Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Եհովա Աստուածը մէկ Եհովա է>> բ օրինաց 6:4
Ինչպես նաև Հայտնություն 5:6-7 <<Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝ մորթուած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։ Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից>>։
Այստեղ հստակ է, որ Հիսուսը առանձին-անջատ անձնավորություն է, որ մոտենում է և Գահի վրա նստողից վերցնում է գիրքը: Այսինքն` Հիսուսը մոտենում է և եհովայից վերցնում է գիրքը, այս համարը հստակ ցույց է տալիս, որ Եհովան և Հիսուսը իրարից անջատ անձնավորություններ են և իրար հետ միասնական մտածածին երրորդության մաս չեն կազմում
գործք 7:55-ում «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»։
Այստեղ պարզ գրած է որ Հիսուսը կանգնած է Աստծո աջ կողմում: Այս համարը պարզ ցույց է տալիս, որ Հիսուսը Աստծուց անջատ անձնավորություն է և կարող է առանձին-անջատ կանգնել Աստծո աջ կողմում:
Էջանիշներ