User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 306 հատից

Թեմա: Սուրբ Երրորդություն. կարծիքներ և քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    նախ էն ինչ ասում եմ դա սովորական մասնագետի կարծիք չի միայն այլ այն տպվել է հեղինակավոր Աստվածաբանության և Ասվածաշնչայն թարգմանությունների հետ կապված հանդեսում` Journal of biblical literature 92 (1973) p. 75-85 , որն ունի գիտական արժեք, իսկ Moonwalker քո գրածները գիտական արժեք չունեն, քանի որ դու պետք է հղում կատարես իմ նման գիտական հանդեսներին...
    Քանի խոսք գնաց Հովհաննես 1:1-ի մասին գիտնականների կարծիքի մասին մի պատմություն հիշեցնեմ: Վառ օրինակ է Յուլիուս Մենթիի հիշատակումը «Նոր Աշխարհ» թարգմանության ծանոթագրություններում: Նա 65 տարի ուսումնասիրել է նորկտակարանյան հունարենը ու համահեղինակն է «Նոր կտակարանի հունարենի քերականության ձեռնարկ» (''A Manual Grammar of the Greek New Testament'') հայտնի գրքի: Նրան հղվել էին «Նոր աշխարհի» 1971թ.-ի հրատարակության 1362-րդ էջում: Տեղեկանալով այս մասին հեղինակը նամակ է գրում խմբագրություն ու հանդես է գալիս պարզաբանումներով: Ահա նրա նամակի բնօրինակը՝
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Մոտավոր և հապճեպ թարգմանությունը՝

    11 հուլիս 1974թ.

    Դիտարանի աստվածաշնչյան հասարակություն
    117 Ադամս փողոց, Բրուքլին,
    Նյու Յորք 11201

    Հարգելի՛ պարոնայք,
    Իմ ձեռքի տակ է «Caris»-ին (Christian Apologetics: Research and Information Service) հասցեագրված նամակի կրկնօրինակը՝ Սանտա Աննա, Կալիֆորնիա, և ես գրում է հայտնելու իմ անհամաձայնությունը նամակում ձեր արած պնդումերին, քանի որ դուք հղվել եք իմ ու դոկտոր Դանի «քերականության ձեռնարկին»:

    1. Ձեր պնդումն է թե. «նրանց աշխատությունը համապատասխանում է Հովհաննես 1:1-ի հունարեն Գրվածքների տողատակի թարգմանությանը»: Մեր «Քերականության» մեջ չկա ոչ մի պնդում, որ «աստված» կիրառությունը երբևէ ընդունելի է եղել Հովհաննես 1:1-ում:

    ա) Մենք չենք ունեցել «Երրորդության» օգտին պնդումներ բերելու որև «կանոն»:
    բ)Մենք չենք պնդել, որ մենք նման նպատակ ենք ունեցել: Մենք ուղղակի ցույց էինք տալիս աստվածաշնչյան լեզվում առկա փաստերը:
    գ) Ձեր մեջբերումն է 143-րդ էջի 3-րդ պարբերությունից՝ «Միավորող նախադասություն ենթակայով» խորագրի ներքո: Երկու օրինակ, որ առկա են այստեղ, որպեսզի ցույց տան, որ «հոդը այս օրինակներում ցույց է տալիս ենթական»: Բայց մենք այդ արբերության մեջ չենք խոսել ստորոգյալի մասին, բացի դրանից «այդ պայմաններում Երրորդության այլ անձերը կարող են հասկացվել «թեոսի» ներքո»: Եվ չի համարվում դա արդյո՞ք մեր թարգմանության «աստված» նշանակության հակառակը: Դուք կոնտեքստից դուրս եք մեջբերել ինձ 139-րդ և 140-րդ էջերում (VI), որ մեր «Քերականության» մեջ մենք պնդել ենք. «առանց հոդի «թեոսը» նշանակում է աստվածային էություն...'theos en ho logos' շեշտվում է աստվածային բնության մեջ Քրիստոսի մասնակցությունը»: Բայց մեր թարգմանությունը համաձայնեցվում է NEB-ի ("New English Bible") և TEV-ի ("Today's English Version") հետ, որ «Ինչպիսին Աստված էր, այնպիսին էլ խոսքն էր», և Բարքլիի հետ, ում դուք մեջբերել էիք Caris-ին ուղղված ձեր նամակում, որ «Խոսքի բնությունն այնպիսին էր, ինչպիսին Աստծո բնությունն էր»:

    2. Քորվելլի ու Հարների հոդվածի JBL-ում (էդ քո ասած ամսագիրն է) տպագրվելուց հետո, հատկապես Հարների հոդվածը ճանաչվել է ոչ գիտական և ոչ ճիշտ է Հովհաննես 1:1-ը նման կերպ թարգմանելը: Բառերի շարադասությունը այդպիսի թարգմանությունը դարձնում է հին և ոչ ճիշտ:

    3. Հորվելի կանոնին ձեր հղվելը ոչ համարժեք է, որովհետև այդ արտահայտում է նրա ուսումնասիրությունների միայն մի մասը: Դուք չեք մեջբերել հստակ ձևակերպումը, որ. «պրեդիկատիվ նոմինանատիվը, որ նախորդում է բային, չի կարող թարգմանվել միայն որպես անորոշ կամ «որակական» գոյական, հոդի բացակայության պատճառով:

    4. Պրոֆեսոր Հարները JBL-ի (նորից շեշտեմ քո հիշատակած ամսագիրն է) 92:1 հատորում, Քորվելի ուսումնասիրություններից ավելի առաջ անցավ և բացահայտեց, որ բային նախորդող առանց հոդի պրեդիկատիվ գոյականի գործածությունը, սկզբնապես արտահայտում է ենթակայի բնությունը կամ հատկանիշը: Նա գտավ նման 53 դեպք Հովհաննեսի ավետարանում և 8 դեպք Մարկոսի ավետարանում: Երկու գիտնականաններն էլ գրել էին, որ երբ պետք է որ անորոշություն լիներ, ավետարանիչները պարբերաբար բայից հետո գործածում էին պրեդիկատիվ գոյական, և թե՛ Քորվելլը և թե՛ Հարները պնդում էին, որ «թեոսը» Հովհաննես 1:1-ում չի համարվում անորոշ և այն պետք է թարգմանել «աստված»: Դիտարանի հասարակության հեղինակները միակն են, ովքեր պնդում են նման թարգմանության ճշմարտացիությունը: Ակնհայտ է, որ 99%-ը նրանց դեմ են:

    5. Նամակում արված էր հետևյալ պնդումը, որ Սրբազան տեքստը պետք է նշանակի մի բան, այլ «ոչ թե ինչ որ մեկի գրքային կանոնը»: Մենք համաձանյ ենք ձեր հետ: Բայց մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Եհովայի վկաներն այլ կերպ են վարվում, երբ Սրբազատ տեքստը հակասում է իրենց հերետիկոսական հավատքին: Օրինակ «kolasis» բաօը թարգմանել են իբրև cutting of, երբ պատիժն է դրա միակ խոսակցական իմաստը (punishment): «ego eimi»-ի սխալ թարգմանությունը, որպես «Ես էի» Հովհաննես 8: 58-ում, «հավետ»-ի ներմուծումը Եբրայեցիս 9:28, երբ ոչ մի նման բան չկա հունարեն Կտակարանում: «arche tes kriseos» -ի սխալ թարգմանությունը՝ «արարման սկիզբ», փորձելով փոքրացնել Քրիստոսի դերը, երբ նա բարձրացվում է իբրև Արարիչ ամենայնի (Հայտնություն 3:14) և հավասար Աստծուն (Փիլլիպեցիս 2:6), մինչև Նա ցածրացրեց ինքն իրեն իւ ապրեց մարդկային մարմնում երկրի վրա: Ձեր մեջբերումը Հովհաննես 14:28-ից, որպեսզի ապացուցեք, որ Հիսուսը ցածր է հորից հակափաստարկվում է Փիլլիպեցիս 2:6-8-ով, երբ Հիսուսն ասաց, որ ինքնակամ է իրեն ցածրացրել: Այդ վիճակն ավարտվեց, երբ նա վերադարձավ Երկինք:
    Ի՞նչու գիտակցաբար խաբել մարդկանց, ոչ ճիշտ ստորակե դնելով «այսօր» բառից հետո Ղուկաս 23:43-ում, երբ հունարեն, լատիներեն, գերմաներեն, և բացի ձեր թարգմանությունից անգլերեն բոլոր տեքստերում (անգամ ձեր հունարեն տողատակի թարգմանությամբ) ստորակետը դրված է lego-ից հետո: Բ Կորնթացիս 5: 8-ում «դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծու մօտ»-ը հակասում է ձեր պնդմանը թե մարդ դադարում է գոյություն ունենալ մինչև Տիրոջ գալուստը: (Սաղմոս 23:6 և Երբայեցիս 1:10)
    Վերը թվարկված են Դիտարանի հասարակության սխալ թարգմանությունների և Աստծո խոսքի աղավաղումների մի քանի օրինակ: Վերոթվարկված գործոնների կոնտեքստում, հատկապես, քանի որ ինձ մեջբերել են կոնտեքստից դուրս, և դիմում եմ խնդրանքով այլևս չմեջբերել «Նոր կտակարանի հունարենի քերականության ձեռնարկ»-ից, ինչը դուք արել եք 24 տարիների ընթացքում: Նայեվ խնդրում եմ չմեջբերել այդ դասագիրքը կամ ինձ ձեր ցանկացած հրապարակումներում այս պահից սկսած: Նա. խնդրում եմ, որ դուք հրապարակայնորեն և անմիջապես ներողություն խնդրեիք «Դիտարան» ամսագրում, քանի որ իմ խասքերը կարևորություն չէին տալիս «թեոսից» առաջ հոդի բացակայությանը Հովհաննես 1:1-ում: Եվ խնդրում եմ գրեք Caris-ին ու ասացեք, որ դուք ոչ ճիշտ եք օգտագործել ու ոչ ճիշտ եք ցիտել իմ «կանոնը»:
    Իմ «Քերականության» նախաբանին նախօրդող էջին նշված է. «բոլոր իրավունքները պաշտպանված են, այս գրքի որևէ հատված չի կարող գործածվել որևէ կերպ առանց հրատարակչի համաձայնության»: Եթե դուք այդպիսի թույլտվություն ունեք, խնդրում եմ ինձ ուղարկեք դրա պատճենը: Եթե դուք չկատարեք այս խնդրանքները, ապա կտուժեք հետևանքներից:
    Ապա բերվում է Հովհաննես 1:1-ի տարբեր թարգմանությունների կարճ համեմատական ցանկ:
    Նշեմ, որ այս նամակից ու նաև հարցազրույցից հետո (որն ալարում եմ թարգմանել) վկաները հարկադրված էին հետագա հրատարակություններում հեռացնել նրանից բոլոր մեջբերումները ծանոթագրություններից:

    Հիմա էս էլ մասնագետ (ոչ պակաս հեղինակավոր), ով հակառակ կարծիքին է: Ինչը ևս մի անգամ ապացուցում է, որ փոքրամասնության տեսակետը չի կարող բացարձակ ճշմարտություն համարվել, քանի որ կան բազմաթիվ մասնագետներ ովքեր չեն կիսում այն:
    Էն տեսակետներն ու սևացումները, որ նամակից հետո տարածվեցին հեղինակի հասցեին (ասենք որ նա Սուրբ Երրորդության/Ordo Sanctissimae Trinitatis/ միաբանության ասպետ է ևն), չեն «անցնում», քանի որ դա չէր խանգարարում վկաներին հավեսով աղավաղել այս հեղինակին (քանի կարողանում էին):
    Ու էս հեղինակը միակը չի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարբեր կարծիքներ մուլտերի մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.04.2019, 08:10
  2. Citynabz - կարծիքներ ու քննադատություններ
    Հեղինակ՝ անդրոիդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.08.2017, 15:23
  3. Yevista.am - Երևանյան Կարծիքներ
    Հեղինակ՝ yevista.am, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.06.2014, 22:43
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.02.2008, 18:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •