Freeman (20.08.2011), impression (20.08.2011), Հայկօ (20.08.2011), Նարե91 (20.08.2011)
impression (20.08.2011), ivy (20.08.2011), Նաիրուհի (20.08.2011)
Իմփրեշն ջան երկար էի մտածում , մեկնաբանություն անեմ , թէ չէ ,մանավանդ գիտեմ , որ բառերով երբեք չեմ կարողանում լիարժեք բացատրեմ այն ինչ իսկապես զգում եմ:Բայց գրածդ այնքան է անհանգստացրել , որ չգրել չեմ կարող:
Ասում են չի կարելի հերոսին ու հեղինակին անձնավորել, բայց իմ մոտ երբեք չի ստացվել , ինձ թվում է , որ մարդ գրում է այն ինչ զգում է , ու կարդալով կարելի է հաստատ պատկերացում կազմել հեղինակի ներքին աշխարհի մասին: Կարծում եմ գաղտնիք չէ , գոնե քեզ համար, որ էջդ թերթում եմ անընդհատ:Քո գրածները կարդալով հասկացել եմ , որ ներքին մեծ ազատության հասած, քաղքենիության կանոններից ձերբազատված մարդ ես:Հասկացել ու նախանձել եմ, որովհետև ներքին ազատության մասին երազում են շատերը , բայց դրան հասնել ու այդպես ապրել հաջողվում է քչերին , ինչու? , որովհետև ամբոխից տարբերված ապրելը ամեն մարդու խելքի բանը չէ:
Հիմա, այս գրածիցդ ենթադրում եմ , որ հոգնել ես ու ուզում ես յուրօրինակ(մեղա քեզ տեր Ատված, էս ինչ բառեր եմ օգտագործում) լինելուց դառանալ միօրինակ ու ապրել կանոններով:
էդ դեպում հիշիր , որ կաննոների աշխարհում , չես կարողանա խոտի ազդեցության տակ տռուսիկների մասին հուզիչ ու անհոգ բանաստեղծություն գրել , ավելի ճիշտ , ոչ թե չես կարողանա, այլ կսովորեցնեն ու կպարտադրեն չկարողանալ գրել ու մտածել նման ձևով , որովհետև այդ աշխարհում քաղքենիները լեղաճաք են լինում նման ոճից , հա ու մեկ էլ ուզես չուզես տնից դուրս գալիս թարթիչներիդ պիտի տուշ քսես . օրենք է...
էնպես որ քանի ուշ չէ, հերոսիդ հուշիր, թող մի հատ տեռորիստական ակտ անի ինքնաթիռում ու ստիպի , որ օդաչուն ինքնաթիռի ուղղությունը փոխի , կամ էլ գոնե պարաշուտ տա, որ կարողանա դուրս թռչել էդտեղից ու վերադառնա դեպի ներքին ազատության աշխարհ, որովհետև ներսում մի ամբողջ տիեզերք ունեցող մարդուն դժվար է ապրել կանոնների աշխարհում, որովհետև կանոնների աշխարհը անտիեզերք է :
Կներես էս ապուշ հոգեվերլուծության համար , եթե սխալ եմ հանգիստ ջախջախիր, հանգստանամ , որ սխալ եմ...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
impression (20.08.2011)
Էրեխեք, էս ինչ լավ օր ա էսօր
Գեա ջան, շտապեմ քեզ հանգստացնելնախ մերսի անհանգստության համար, ու մերսի որ էսօր սենց ակտիվ ա էս թեման, ինձ աստղ եմ զգում
Գեա ջան, Աշրամ գնալը իմ երազանքներից մեկն ա, էնտեղ հասնում ես ոչ թե քաղքենիության, ոչ թե դառնում ես սովորական, այլ դառնում ես հանգիստ, սովորում ես մի շարք բաներ, որոնք մարդուն շատ են պետք` ներքին հանգստության համար: Դա բնավ չի նշանակում, թե դառնում ես խոտ: Հակառակը, սովորում ես կառավարել զգացմունքներդ ու մտքերդ, ֆիզիկական մարմինդ:
Ու թեև նրանք չեն թույլ տալիս տարբեր խոտերով լկստվելբայց փոխարենն էնքան ներքին ուժ են սովորացնում, որ էդ խոտի կարիքն էլ չես ունենում: Նենց էլ մի գրում եմ, ոնց որ ստաժավոր պլան ծխող լինեմ
ժող, ով չգիտի` ասեմ, կյանքում մի անգամ եմ ծխել, էն էլ` ստից, ու էլ տենց բան չեմ անի հաստատ:
փորձում ես, որ հասկանաս` դա քեզ պետք չի:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
impression (20.08.2011), Sambitbaba (14.07.2012)
Ես երկու օր ա կարդում եմ, ու անկեղծ ասած զարմանում։ Ի՞նչի եք էտպես անհանգստանում։ Յուրաքանչյուր մարդ հագենալով ու վերջնականանպես հոգնելով աշխարհիկ կյանքից, հասկանալով հոգևորի իրական իմաստն ու կարևորությունը «գնում» ա Հնդկաստան, Աշրամ։ Ազնիվ խոսք, ակումբ չեմ հասկանում, ի՞նչի եք ուզում աղջկան հետ պահել։ Հուսամ ես իրեն հասկացել եմ հենց էնպես ինչպես որ ինքն ա զգում։Ու մի մտածեք թե Աշրամը նրան իրենից կկտրի։ Ամենևին։ Հնարավոր տարբերակներից ամենառելան էն ա որ ինքն իրեն կգտնի։
impression (20.08.2011)
Չեմ կարծում։ Երբ ինքը իրեն վերագտնի, դուք նրան նորովի կգտնեք։
...ավելացնեմ։ Եթե մարդը իրեն գտնում ա, էտ ճանապարհին բնականաբար և իրեն կկորցնեն, և ինքը կկորցնի։ Բայց երբ անցնելուց հետո տեսնում ա որ ինքը այն է դառել ինչ որ է իրականում, հոգում նորից գտնելը դժվար չի։ Ի վերջո կողքին կմնան նրանք, ովքեր նրան ընդունում են էնպիսին ինչպիսին որ կա։
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 20.08.2011, 14:16:
impression (20.08.2011)
ժող, դեռ որ էրկու տարի հաստատ ստեղ եմշուխուռին վերջ տվեք
![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ես միշտ էլ ասել եմ, որ Լիլը "A-list celebrity" ա:
Հիմա էլ բոլորը քննարկում են աշխարհիկ կյանքից նրա հեռանալու և Աշրամ գնալու մտադրությունը: Իսկ նա ամեն կերպ փորձում է խուսափել հետաքրքրասեր ֆորումցիներից, բլոգերներից, պապարացիներից և այլ չարքերից, բայց ազատում չկա...![]()
impression (20.08.2011)
դառնանք մեր բուն թեմային. էս էրեկ գիշերն եմ գրել, ինչ-որ սենց ճապոնական պոեզիայի հոտ ա գալիս իրանից
քո չլինելը անբնական է, ինչպես աչքի մեջ
խցկված փոշին, ու երկուսից էլ
ես լաց եմ լինում, մեկից մի քիչ քիչ,
մյուսից մի քիչ շատ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
ivy (20.08.2011)
Ես չեմ քննարկում / եթե իմ գրառումը նկատի ունես/: Ես պատմվածքից ստացած տպավորությունս ասեցի: Վերջին հաշվով ինձ համար միևնույն ա ինքը ուր կգնա: Ամեն մարդ ինքն ա որոշում ապրել աշխարհիկով, հոգևորով թե էտ երկուսի ռեմիքսով: Ի դեպ ես իրեն էլ չեմ քննարկում, ես պատմվածքի աղջկան եմ քննարկում / եթե դա քննարկում կարելի ա անվանել/ : Ու չնայած շատերը պատմվածքի հիմքում տեսնում են հեղինակին, բայց ավելացումները կարան ավելին լինեն քան կա իրականում:![]()
Kita (20.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ