User Tag List

Էջ 31 35-ից ԱռաջինԱռաջին ... 21272829303132333435 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

  1. #451
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, Լիլ

    Մենակ էս նախադասությունը երևի արժի փոխել, շատ կլիշեոտ էր՝ էս ինչ բանը էկավ էնինչ տեսքով.
    «Ճշմարտությունը նրա մոտ եկավ ոչ թե խրթին բանաձևերի, սուրբ գրությունների, մարգարեների տեսքով, այլ ճերմակ խալաթով»:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (04.12.2012)

  3. #452
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր, շնորհակալություն, Լիլոշ

    Մենակ ինձ համար ոստիկանների գալու պահը շատ էր սահուն, կուզեի, որ ավելի անակնկալ ձևով լիներ ու թափով։ Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչով դա կապահովվեր, բայց․
    Ջեյմսն ու Սինտիան խոհանոցում լուռ նստած իրար էին նայում, ամեն մեկը մտովի փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում Տրեվիսի սենյակում, երբ դուռը շատ ուժեղ թակեցին:
    Այս նախադասությունը եթե սկսվեր դռան թակոցով, հետո նոր Ջեյմսին ու Սինտիային անդրադարձ կատարվեր, երևի թե կստացվեր։
    Իհարկե սա իմ սուբյեկտիվ ընկալումն է, միգուցե էսպես է ավելի լավ

    Մի բան գիտեմ. Լիլ, դու գրող ես՝ բառի ամենա-ամենա նշանակությամբ: Ասեմ ավելին՝ իմ ամենասիրած գրողներից ես: Շատ գրի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (04.12.2012)

  5. #453
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մերսի էրեխեք ես երբեք գրող չեմ կարողանա դառնալ, որտև ես համբերություն չունեմ, այ էդ բացթողումները, որ նշեցիք, ես լավ էլ գիտեի, ուղղակի հետո էլ չհամբերեցի մի հատ էլ անդրադառնալ դրանց, միանգամից դրեցի ֆորումում, գլխառադ էլի, ոնց որ գործ անեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (04.12.2012)

  7. #454
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ վարկանիշեմ(
    The cake is a lie.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (04.12.2012)

  9. #455
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հաշվի, որ վարկանշեցիր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (04.12.2012)

  11. #456
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ... գլխառադ էլի, ոնց որ գործ անեմ
    Քո գլխառադները կատարելությունից 5 են պակաս, նենց որ մեզ գլխառադն էլ ա ձեռ տալիս, մենակ թե գրի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (04.12.2012)

  13. #457
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, դու իրանց ասածները մի լսի: Հավեսով կարդացի, որևէ քննադատություն միտս չեկավ: Սենց լավ ա

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (04.12.2012)

  15. #458
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ մեջ անտնդհատ փորձում են
    կեղծ սեր ու կարոտ ներարկել.
    հոպարիդ տղեն ա, մի հատ կոֆե դիր,
    քեռուդ աղջիկն ա գալու, տանը կլինես,
    մորքուրիդ թոռների համար մի կանֆետ առած չկաս,
    ինչի՞ չես զանգում մեզ, ինչի՞ չես զանգում նրանց,
    ինչի՞ չես գալիս ծնունդներին ու քոնին էլ չես
    հրավիրում, չէ որ մենք բարեկամներ ենք,
    չէ որ մենք քեզ համար անհանգստանում ենք,
    չէ որ ամեն օր իրար հետ բամբասում ենք
    քեզնից ու քո կյանքից, որից բան չենք հասկանում,
    էդ ինչի պետք ա դու ուրիշը լինես,
    էդ ինչո՞վ ես մեզանից լավը,
    էդ ինչի՞ ա քո չամուսնանալը դարձել ընտիր դիզայնով
    ռեկլամ, որին նայում ենք ու մեզ տալիս գետնով,
    որ մենք դրանից երբևէ չենք ունենալու,
    ինչի ես դու սիրում քո տխմար կյանքը, երբ պետք ա
    սիրես մեզ՝ քո բարեկամներին,
    չէ որ մեզանից բացի էլ ոչ ոք քեզ չի նվիրի
    այն, ինչ իրենց պետք չի,
    ինչի ես դու սենց սխալ,
    ինչի ես նստել ու գրկել էլի հիմար լապտոպդ
    ու գիտունի ակնոցը դրած՝ ինչ-որ բաներ կտկտացնում,
    երբ պետք ա գաս ու շփվես մեզ հետ, մենք ապշած
    քեզ ենք նայում, մենք քեզ չենք հասկանում,
    ազնվություն էլ չունենք դա ընդունելու, ու էլի
    ամեն ինչ քցում ենք քո վրա՝ անջիգյար ես.
    կատուդ որ փախավ մի շաբաթ լաց էղար,
    մենք որ մեռնենք, սկի երևի չնկատես էլ
    արի, արի հետներս նստի մի քիչ,
    էդ ինչ ես է անում

    հեչ, ձեզ եմ նախշում, էսա վերջացնեմ, գամ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (14.12.2012), CactuSoul (14.12.2012), Chilly (18.12.2012), Claudia Mori (14.12.2012), Freeman (18.12.2012), Moonwalker (14.12.2012), murmushka (14.12.2012), Nadine (14.12.2012), Sambitbaba (26.04.2013), StrangeLittleGirl (14.12.2012), ԱնԱիդա (27.04.2013), Արէա (14.12.2012), Դատարկություն (14.12.2012), Հայկօ (14.12.2012), Նաիրուհի (14.12.2012), Ռուֆուս (14.12.2012)

  17. #459
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա՜խխխ…
    սրտիցս էր

    [ուզում եմ ինչ-որ սմայլ դնեմ, բայց չգիտեմ՝ ":)" դնե՞մ, ":))", ":(", ":sad", թե՞ ":}"…]
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.12.2012), impression (14.12.2012), Նաիրուհի (15.12.2012)

  19. #460
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԲԱՐԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    գուցե իրականում ինձ ոչ թե պետք էր
    որ դու ինձ սիրես
    այլ որ ուրիշներն էդպես մտածեն
    որովհետև ես չափազանց ալարում եմ
    լինել սիրված քո կողմից

    ու երբ մենակ ենք իրար չենք նայում
    սիրուց մարած հայացքով
    այլ ուղղակի ուրախ ենք իրար տեսնել

    հանդիսատեսը հոգնեց ու գնաց
    վարագույրն իջավ
    հիմա մենակ ենք
    ու ես կհանեմ սուպեր սիրահարի
    դիմակներս ու դրանք կշարեմ
    արհեստական թարթիչներիս կողքին
    որ վաղը նորից հագնեմ
    քո սիրած հերթականությամբ

    ես քեզ ուղղակի կծածկեմ խնամքով
    ու մի քիչ էլ կմտածեմ
    թե ինչպիսին կլիներ իմ կյանքն առանց քեզ
    ու եզրահանգումներից տրտմած
    կպաչեմ ուսդ ու կգնամ
    ծխելու
    մտքում քեզ կարոտելով
    բայց արդեն ոչ թե հանդիսատեսի համար
    այլ իմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.12.2012), Chilly (18.12.2012), einnA (28.04.2013), Freeman (18.12.2012), Ripsim (18.12.2012), Sambitbaba (27.04.2013), Արէա (17.12.2012), Գալաթեա (18.12.2012), Դավիթ (17.12.2012), Հայկօ (17.12.2012), Նաիրուհի (17.12.2012)

  21. #461
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա՜խխխ…
    սրտիցս էր

    [ուզում եմ ինչ-որ սմայլ դնեմ, բայց չգիտեմ՝ "" դնե՞մ, "", "", "", թե՞ ""…]
    Իրա համարյա բոլոր գրածների համար բնորոշ սմայլ կարա լինի էս` o.O;)
    The cake is a lie.

  22. #462
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ԲԱՐԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    գուցե իրականում ինձ ոչ թե պետք էր
    որ դու ինձ սիրես
    այլ որ ուրիշներն էդպես մտածեն
    որովհետև ես չափազանց ալարում եմ
    լինել սիրված քո կողմից

    ու երբ մենակ ենք իրար չենք նայում
    սիրուց մարած հայացքով
    այլ ուղղակի ուրախ ենք իրար տեսնել

    հանդիսատեսը հոգնեց ու գնաց
    վարագույրն իջավ
    հիմա մենակ ենք
    ու ես կհանեմ սուպեր սիրահարի
    դիմակներս ու դրանք կշարեմ
    արհեստական թարթիչներիս կողքին
    որ վաղը նորից հագնեմ
    քո սիրած հերթականությամբ

    ես քեզ ուղղակի կծածկեմ խնամքով
    ու մի քիչ էլ կմտածեմ
    թե ինչպիսին կլիներ իմ կյանքն առանց քեզ
    ու եզրահանգումներից տրտմած
    կպաչեմ ուսդ ու կգնամ
    ծխելու
    մտքում քեզ կարոտելով
    բայց արդեն ոչ թե հանդիսատեսի համար
    այլ իմ
    Լիլ մեռնեմ ջանիդ :Ճ

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.12.2012), impression (18.12.2012), Nadine (18.12.2012)

  24. #463
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ահավոր կլինի մի օր պարզել, որ քեզ էլ եմ հորինել: Ունեմ լիքը հորինված պերսոնաժներ, իրենց անունով ու դեմքով գիտեմ, կարգին մոտ եմ հետները: Բայց դու... դու իրական ես, ասա, որ դու կաս: Ես չէի կարող էդքան անկատար պերսոնաժ ստեղծել: Իմոնցից մենակ դու ես կյանքս ուտում: Մենակ դու ես ինձ թելադրում իրադարձությունների հետագա ընթացքը: Մենակ դու ես համոզում, որ կյանքը մի քիչ հետաքրքիր ա: Չէ, դու իրական ես: Ի վերջո, ես մեր նամակներն ունեմ: Պահել եմ: Չնայած... կարող էի ինքս ինձ ուղարկել ուրիշ հասցեից, դրանից էլ հեշտ բան... Չէ, չէ, դու կաս: Գոնե դու՛ պիտի լինես, դու չափազանց ինքնուրույն ես: Ես քեզ հենց դրա համար եմ սիրում, դու կաս, դու իրական ես, դու հոտ ունես:
    Վերջին պահին, երբ ողջ կյանքս ֆիլմի պես անցնի, գիտեմ, որ աչքիս առաջ են գալու Նոր տարվա նվեր դահուկներս, հոսանքի միանալուց "ուռա՜" գոռալը, առաջին կոկա-կոլան, փայտով թաց հող փորելն ու հոտ քաշելը, դայլ-ափի ծնգծնգոցները, իմ նկարը՝ տոնածառի տակ, մամայիս ու պապայիս հետ, բարուրի մեջ փաթաթված քրոջս անհասկանալի տեսքը, դպրոցական կարմիր պայուսակս, որ ինձ համար հատուկ բերել էին Մոսկվայից, ու մեկ էլ դու... Էնպես որ, լավություն արա, իրական էղի, թե չէ ես չեմ դիմանա:
    Ապրում կար, ստացված պատկերներ կային: Միակն էր, որ մինչև վերջ կարդացի ու ոչ մի բառ չթռա: Հաստատ հետո նորից եմ կարդալու: Ապրես:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  25. #464
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ingrid ջան ես տեղից էնքան կարճ եմ գրում, էդ ինչն ես թռել

    մերսի ամեն դեպքում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (18.12.2012)

  27. #465
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ingrid ջան ես տեղից էնքան կարճ եմ գրում, էդ ինչն ես թռել

    մերսի ամեն դեպքում
    Իմփրեշըն ջան, գուցե տրամադրությունս է մեղավոր, բայց անգամ չորս տողը կարելի է մինչև վերջ չկարդալ, ասենք՝ առաջին ու վերջին տողերը:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

Էջ 31 35-ից ԱռաջինԱռաջին ... 21272829303132333435 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •