User Tag List

Էջ 8 45-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 675 հատից

Թեմա: Աստվածաշնչում նկարագրված տարօրինակ, դաժան, վիճելի դեպքեր

  1. #106
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևի գրածդ մեկնաբանիր, կարծեմ քեզ հարց տվեցի չար նշանի վերաբերյալ:
    Հայաստանում ապրողի համար երևի դեռ շատ վաղ է «նշանի» համար հասկանալը:

  2. #107
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե եթե շատ վաղ է, ուրեմն մյուս անգամ իմ դեպքում չօգտագործես էտ ձև արտահայտություններ, որոնք վիրավորական բնույթ ունեն կոնկրետ իմ համար:

  3. #108
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգ ջան, որ խնդրեմ, կհիշացնե՞ս` էդ որ մասում էր:
    Հայերեն մեջմերումը որոնել դժվար ա, բայց հեսա ռուսերեն մեջբերումը
    Я приказываю вам истребить полностью нацию амаликитян. Не давать пощады ! Убейте всех - мужчин и женщин, подростков и грудных детей."(1 Цар. 15:3)
    թարգմանություն: Հրամայում եմ ձեզ գնացեք ու լրիվությամբ ոչնչացրեք ամաղեկացիներին: Սպանեք բոլորին՝ տղամարդկանց, կանանց, անչափահասներին ու կրծքկեր երեխաներին:
    էդ ասվտած չերեզ Սամուել մարգարե Սավուղին ա ասում: Ու երբ Սավուղը նպատակահարմար ա գտնում կենդանիներին սպանելու փոխերեն տանել պահել, ստված իրան նենց ա պատժում, որ շունը չէր նախանձի: Կարծեմ էլի նորածին երեխուն և օր հիվանդությունների մեջ տանջում ու սպանում ա: Թե՞ էդ մի ուրիշ հավատացյալի մասին էր խոսքը:
    էսպես չի մնա

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (09.12.2011), Rammstein (17.08.2011), Skeptic (17.08.2011), VisTolog (17.08.2011), Մինա (19.12.2011)

  5. #109
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով, ժող ջան, պետք չի ամեն ինչ բարդացնել: Միստիկ բաները պետք ա քննարկել միստիկ ձեւով, ոչ թե աշխարհիկ: Աշխարհիկ ինտերֆեյսում քննարկելու համար պետք ա էդ ամենը կոնվերտ անել աշխարհիկ վերսիային, ինչպես ես մոտավոր արեցի Հոբի պատմության հետ:
    Ավետ ջան վերևում բերված բոլոր մեկնաբանություններդ զուտ խաղաղ բնույթի կիսաենթադրական տեքստ էին: Ախր էդ անտերը միստիկ չի, լավ էլ կշիռ ունի ռելիգիան մարդու կյանքում: Ես հավատում եմ որ աստված կա, բայց հաստատ երեխա մոռթող աստվածը իմը չի:
    էսպես չի մնա

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morg (17.08.2011), Quyr Qery (09.12.2011)

  7. #110
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետ ջան վերևում բերված բոլոր մեկնաբանություններդ զուտ խաղաղ բնույթի կիսաենթադրական տեքստ էին: Ախր էդ անտերը միստիկ չի, լավ էլ կշիռ ունի ռելիգիան մարդու կյանքում: Ես հավատում եմ որ աստված կա, բայց հաստատ երեխա մոռթող աստվածը իմը չի:
    Լրիվ համաձայն եմ քո հետ էս պարագայում:

  8. #111
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եթե շատ վաղ է, ուրեմն մյուս անգամ իմ դեպքում չօգտագործես էտ ձև արտահայտություններ, որոնք վիրավորական բնույթ ունեն կոնկրետ իմ համար:
    Կներես բայց ես քեզ վիրավորելու ցանգություն և նպատակ անգամ չեմ ունեցել:

  9. #112
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես բայց ես քեզ վիրավորելու ցանգություն և նպատակ անգամ չեմ ունեցել:
    Ինձ նենց հետաքրքիրա թե ին ինչ նկատի ունեիր էտ ասելով, ինչքան մտածում եմ չեմ հասկանում, մի գուցե բացատրեիր, թող չհասկանամ, բայց դու բացատրիր չար նշան ինչ նկատի ունեիր?

  10. #113
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոբի մասին ասեմ հետեւյալը.
    Հիմա որ մարդիկ գրիպ են հիվանդանում, չեն ասում չէ՞, որ Աստված ա ուղարկել էդ հիվանդությունը, բայց եթե մտածենք որպես Քրիստոնյա, աշխարհում ամեն ինչ էլ Աստծու հետ պիտի որ կապված լինի: Բայց ոչ մի տեղ չի գրած, որ եթե մարդ Աստծուն հավատում ա, վերջ, իրան ոչ մի հիվանդություն չի կպնելու: Հիմա մարդը հիվանդացել ա, էրեխեքն էլ են հիվանդացել մեռել: Հա, Աստվածաշնչում գրած ա, որ սատանան տենց փորձում էր, Աստված էլ վստահ էր, որ Հոբը տենց բաների պատճառով հավատը չի կորցնի, դրա համար թույլ էր տալիս, որ փորձի, եւն: Ժող, եկեք էդ միստիկան մոռանանք, Աստվածաշնչում ամեն ինչը միստիկորեն ա գրած, բայց շատ բան կարելի ա ֆիլտրացնել ու տեսնել, որ ամենահասարակ իրավիճակն ա, ոչ մի դաժանություն ու սադիզմ չկա: Հիմա որ գնամ մրսեմ, թոքաբորբ կպնեմ, Աստվա՞ծ ա մեղավոր լինելու:
    Պատկերացրեք Հոբի վախտ 21-րդ դարը լիներ ու Հոբի պատմությունը սենց լիներ.
    Հոբը գիտության նվիրյալ էր, ամեն օր մեքենայով գնում էր աշխատանքի, կարմիրի տակ միշտ կանգնում էր, հետիոտներին միշտ զիջում էր, ԱՊՊԱ-ն էլ միշտ կպցրած էր: Մի խոսքով, օրինապաշտ քաղաքացի էր: Մի օր Հոբենք ամբողջ ընտանիքով վարակվեցին F75TY0 վիրուսով: Հոբի երեխաներին փրկել չհաջողվեց, բայց Հոբը կարողացավ դիմակայել այդ հոգեբանական հարվածին: Դեռ մի բան էլ իրա գիտական լաբորատորիայում էդ հիվանդության դեղը կարողացավ սարքել ու վերջնականապես բուժվեց, հետո նորից երեխաներ ունեցավ, նոր մեքենա առավ (հինը էդ հիվանդությունից սատկել էր), տարավ տեխասմոտրի նյաշառքը մուծեց, ԱՊՊԱն կպցրեց:
    Ռամշ, լավ էլի: Բա աստված ո՞ւր մնաց էս պատմության մեջ:
    Էդ դեպքում ես էլ մեկ այլ աստվածաշնչյան պատմության մոդեռնացված տարբերակ առաջարկեմ.
    Մարիամին ամուսնացրեցին հյուսն Հովսեփի հետ: Հովսեփը շատ զբաղված մարդ էր, նույնիսկ առաջին գիշերվա համար չկարողացավ ժամանակ հատկացնել ու ամուսնությունից անմիջապես հետո գնաց Ռուսաստան` ասֆալտ փռելու: Մարիամը շատ էր ուզում երեխա ունենալ, ու, չսպասելով ամուսնու վերադարձին, գնաց սերմնահեղուկի բանկ, ընտրեց սպիտակամաշկ, ոսկեհեր ու կապուտաչյա մի տղամարդու նկար ու ստացավ արհեստական բեղմնավորում:
    Որոշ ժամանակ անց Հովսեփը վերադարձավ ու, տեսնելով կնոջ կլորացած փորիկը, պատրաստվեց գոտին հանելու, բայց Մարիամը նրան ամեն ինչ մանրամասն բացատրեց` նկարագրելով իրավիճակը ամենայն մանրամասնությամբ` սկսած մայրական ուժեղագույն բնազդով, վերջացրած աղջկական փշրված երազանքներով: Ու չնայած նա կորցրել էր կլինիկայում տրված բոլոր փաստաթղթերը, բայց ամուսինը նրան հավատաց:
    Անցավ 9 ամիս, ու Բանգլադեշի շենքերից մեկի ներքնահարկում ծնվեց Հիսուսը: Դեռ մանկուց նա համառորեն կրծում էր գիտության գրանիտը ու ընդամենը 30 տարեկան հասակում գիտեր ամեն ինչի մասին, բայց մարդկանց հետ գերադասում էր խոսել հեռավոր UDFy-3813553 գալակտիկայի աստղերից մեկի շուրջը պտտվող անտեսանելի ու անվերջ փոքր թեյնիկի, դրա հետ կապված լեգենդների ու դրա հրաշալիության մասին:
    Բայց ամեն դեպքում, ժողովրդին ցույց տվեց իր գիտելիքների ու հայտնագործությունների մի մասը` բայց առանց բացահայտելու դրանց գաղտնիքները. ջրից գինի ստանալու քիմիական գերբարդ ռեակցիան; սնունդը, մասնավորապես` հացն ու ձուկը կրկնապատկելու սարքավորումը` հիմնված քվանտային ֆիզիկայի դեռևս չբացահայտված օրենքների ու օրինաչափությունների վրա; ջրի վրայով քայլելու համար նախատեսված սանդալները` պատրաստված ռազմական գերգաղտնի տեխնոլոգիայի շատ ավելի կատարելագործված մեթոդի համաձայն և այլն: Ի թիվս դրանց` ավելացնենք նաև ռեանիմացիայի անհավանական հնարքները ու մարդկանց հոգեկան առողջությունը խափանող, խոսալ կարողացող, անուն (ասենք` Լեգեոն) ունեցող ու մի ամբողջ բոլուկի մեջ մտնել կարողացող ուղեղի անոմալիաների, վիրուսների, մանրէների ու վնասված գեների հետ խոսելու ու կարգադրություններ անելու բացառիկ ունակությունը…

    Ինչևէ, էս ամբողջ գրածս աբսուրդ ա, չէ՞:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ սենց գրած լիներ, ոչ մեկ չէր ասի չէ՞ «ինչ դաժան են գիտությունն ու բժշկությունը, որ Հոբի երեխեքին սպանել են»:
    Բնականաբար:



    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգ ջան, որ խնդրեմ, կհիշացնե՞ս` էդ որ մասում էր:
    Elmo-ի գրածներին ավելացնեմ. Թվեր 31:1-54, Երկրորդ Օրենք 2:33-36, 3:3-6, 3:21, 20:16:


    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեմ սխալվում, ոչ թե խաբում ա, այլ չի ասում, որ կինն ա, միայն ասում ա, որ քույրն ա, իսկ Սառան իրոք բացի կինը լինելուց նաեւ քույրն էր:
    Ու դու կոնկրետ էդ դեպքը խաբել չե՞ս համարում:


    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն ժամանակ զոհաբերությունը նորմալ երեւույթ էր, մարդ իրա ամենալավ բանը զոհաբերերում էր Աստծուն դրա համար դա սպանություն չէր համարվի, այսինքն «Մի՛ սպանիր»-ը ստեղ կապ չունի: Բայց ունենք փաստ, որ Իսահակը չի զոհաբերվել, դրա համար սա քննարկելուն իմաստ չեմ տեսնում:
    Ունենք նաև փաստ, որ Աբրահամը իրա հոգում արդեն զոհաբերել էր Իսահակին:


    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով, ժող ջան, պետք չի ամեն ինչ բարդացնել: Միստիկ բաները պետք ա քննարկել միստիկ ձեւով, ոչ թե աշխարհիկ: Աշխարհիկ ինտերֆեյսում քննարկելու համար պետք ա էդ ամենը կոնվերտ անել աշխարհիկ վերսիային, ինչպես ես մոտավոր արեցի Հոբի պատմության հետ:
    Ստացվում ա, որ նույն ձևով Ադամի ու Եվայի պատմությունն էլ ա միստիկ (իմա` ալեգորիկ) => նորածինների առաջնային մեղքը հիմնված ա ալեգորիայի (իմա` հեքիաթի) վրա:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (19.12.2011)

  12. #114
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ նենց հետաքրքիրա թե ին ինչ նկատի ունեիր էտ ասելով, ինչքան մտածում եմ չեմ հասկանում, մի գուցե բացատրեիր, թող չհասկանամ, բայց դու բացատրիր չար նշան ինչ նկատի ունեիր?
    Բանը նրանում է, որ մարդիկ հեքիաթային են պատկերացնում այլ ոչ գիտական դրա համար էլ չեն հասկանում:
    Ով, որ ցանգանում է գիտենալ նրանց տրված է երկնքի արքայության խորուրդները գիտենալ, բայց նրանց չի տրված, որովհետեվ ով, որ ունի նրան կտրվի և կավելանա, և ով, որ չունի ունեցածն էլ կառնվի նրանից:
    Դրա համար էլ ակնարկներով է Աստծո խոսքը, մարդիկ, որ տեսնելով չեն տեսնում և լսելով չեն լսում, և չեն իմանում: Եվ նրանց վրա կատարվում է Եսայի մարգարեությունը, Լսելով կլսեք և չէք իմանա և տեսնելով կտեսնեք և չէք տեսնի:
    Որովհետև թանձրացավ այս ժողովրդի սիրտը և իրենց ականջներով ծանր լսեցին, ևիրանց աչքերը խփեցին, մի գուցե արչքերով տեսնեն և ականջներով լսեն և սրտով իմանան և ետ դառնան և ես նրանց բժշկեմ:

    Կլինի տեսանելի «մեկը» ով կկառավարի ամբողջ աշխարը առանց պատերազմելով: Բոլորը կկրեն նրա «նշանը», միայն նրանք չեն կրի, ովքեր Հիսուսին հավատալով դուրս կգան քաղաքակրտությունից:
    Վերջին խմբագրող՝ eduard30: 17.08.2011, 16:09:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (17.08.2011)

  14. #115
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերեն մեջմերումը որոնել դժվար ա, բայց հեսա ռուսերեն մեջբերումը

    թարգմանություն: Հրամայում եմ ձեզ գնացեք ու լրիվությամբ ոչնչացրեք ամաղեկացիներին: Սպանեք բոլորին՝ տղամարդկանց, կանանց, անչափահասներին ու կրծքկեր երեխաներին:
    էդ ասվտած չերեզ Սամուել մարգարե Սավուղին ա ասում: Ու երբ Սավուղը նպատակահարմար ա գտնում կենդանիներին սպանելու փոխերեն տանել պահել, ստված իրան նենց ա պատժում, որ շունը չէր նախանձի: Կարծեմ էլի նորածին երեխուն և օր հիվանդությունների մեջ տանջում ու սպանում ա: Թե՞ էդ մի ուրիշ հավատացյալի մասին էր խոսքը:
    Վազգ ջան, մեջբերելուց արժի լրիվ մեջբերել:
    Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինձ Տէրն է առաքել, որ քեզ թագաւոր օծեմ իմ ժողովրդի` իսրայէլացիների վրայ: Արդ լսի՛ր Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում զօրութիւնների Տէրը. "Հիմա Իսրայէլի դէմ Ամաղեկի արածների համար վրէժ եմ լուծելու: Նա փակեց իսրայէլացիների ճանապարհը, երբ նրանք Եգիպտոսից դուրս էին գալիս: Արդ գնա՛ եւ կոտորի՛ր ամաղեկացիներին ու յարիմացիներին եւ ոչնչացրո՛ւ այն ամէնը, ինչ նրանց է պատկանում: Նրանցից ոչ ոք չպէտք է փրկուի: Կը կոտորես նրանց ու կ'ոչնչացնես բոլորին` տղամարդ լինի թէ կին, երեխայ լինի թէ կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու աւանակ"»:
    Այսինքն` սա վրեժ ա: Հա, դաժան վրեժ ա, բայց վրեժ ա ու պետք չի ներկայացնել, որպես ուղղակի ցեղասպանություն, դրանք շատ տարբեր բաներ են:

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետ ջան վերևում բերված բոլոր մեկնաբանություններդ զուտ խաղաղ բնույթի կիսաենթադրական տեքստ էին: Ախր էդ անտերը միստիկ չի, լավ էլ կշիռ ունի ռելիգիան մարդու կյանքում: Ես հավատում եմ որ աստված կա, բայց հաստատ երեխա մոռթող աստվածը իմը չի:
    Լավ չհասկացա, թե միստիկ չլինելը կշիռ ունենալու հետ ինչ կապ ունի: Իմ ասածն էն ա, որ եթե MS Word ծրագրը չունենաս, docx ֆայլը կոմպիդ համար մի հատ անիմաստ հիմարություն կլինի, որ ինչքան էլ կարդաս, բան չես հասկանա: Աստվածաշունչը հիմնականում սիմվոլների լեզվով ա գրած, իսկ դու ու շատ շատերը դրել սիմվոլները որպես ուղիղ խոսք եք քննարկում: Չեմ ասում, թե ես սաղ հասկանում եմ, ոչ էլ էն մարդկանցից եմ, որ ինձ համոզեմ, թե հասկանում եմ, ու սաղ թույն բաներ ա գրած: Որ ճիշտն ասեմ, էդքան կարեւորություն էլ չեմ տալիս լրիվ հասկանալուն, ինձ էս պահին դա էնքան էլ չի հետաքրքրում, ուղղակի վստահ եմ, որ էն քննարկումները, ինչպիսիք ծավալվել են էս թեմայում, Քրիստոնեության հետ կապ չունեն:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (17.08.2011)

  16. #116
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգ ջան, մեջբերելուց արժի լրիվ մեջբերել:


    Այսինքն` սա վրեժ ա: Հա, դաժան վրեժ ա, բայց վրեժ ա ու պետք չի ներկայացնել, որպես ուղղակի ցեղասպանություն, դրանք շատ տարբեր բաներ են:



    Լավ չհասկացա, թե միստիկ չլինելը կշիռ ունենալու հետ ինչ կապ ունի: Իմ ասածն էն ա, որ եթե MS Word ծրագրը չունենաս, docx ֆայլը կոմպիդ համար մի հատ անիմաստ հիմարություն կլինի, որ ինչքան էլ կարդաս, բան չես հասկանա: Աստվածաշունչը հիմնականում սիմվոլների լեզվով ա գրած, իսկ դու ու շատ շատերը դրել սիմվոլները որպես ուղիղ խոսք եք քննարկում: Չեմ ասում, թե ես սաղ հասկանում եմ, ոչ էլ էն մարդկանցից եմ, որ ինձ համոզեմ, թե հասկանում եմ, ու սաղ թույն բաներ ա գրած: Որ ճիշտն ասեմ, էդքան կարեւորություն էլ չեմ տալիս լրիվ հասկանալուն, ինձ էս պահին դա էնքան էլ չի հետաքրքրում, ուղղակի վստահ եմ, որ էն քննարկումները, ինչպիսիք ծավալվել են էս թեմայում, Քրիստոնեության հետ կապ չունեն:
    Լրիվ սրտիցս ես գրել
    Ես էլ ծանոթ քրիստոնյաներին էդ եմ ասում, հավատու՞մ ես, աստծու՛դ հավատա (որը քո հետ ներքին ձայնի միջոցով կշփվի, թե խղճիդ, քո գործն ա), բայց ոչ թե մեկը մեկին հակասող հեքիաթների հավաքածուին:
    Սկզբում վախեցնելով են ստիպում հավատալ (հին կտակարանը տեղով ուժս կինոյի սցենար ա), հետո իրար սիրելու կանչով (սիրեք իրար, բայց մեկ ա սեքսը մեղք ա), թե հաջորդն ինչ կլինի, դեռ պարզ չի:
    Հետո պարզվում ա որ ամբողջ մարդկությանը ճշմարիտ ուղու վրա դնելու համար գրված գիրքը նենց սիմվոլների լեզվով ա գրած, որ մեջը մի դուզ խոսք չկա, սիմվոլներն էլ ամեն մեկը մի կերպ մեկնաբանում ա: Հաջորդ օրը պարզվում ա մի սիմվոլը սխալ էր հասկացել ու սաղ մեկնաբանությունը փոխվում ա:
    Մաթեմատիկայի դասագիրքը իրա առաջ տենց գլոբալ խնդիրներ չի դրել, բայց շատ ավելի պարզ ու մատչելի ա գրած: Եհովայի պետք ա խորհուրդ տալ, հաջորդ հատորը դրա նման գրի:

    Հատուկ eduard30-ի համար կրկնում եմ հարցս`
    Ինչպե՞ս բացատրել, որ աստծու կողմից թելադրված նույն գրքում (նոր կտակարան) նույն Հիսուսն ունի երկու տարբեր տոհմածառ:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. #117
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ, լավ էլի: Բա աստված ո՞ւր մնաց էս պատմության մեջ:
    Հիսուսը կոնկրետ անձ ա, նենց որ քո գրածը իրոք աբսուրդ էր, իսկ Աստված նաեւ երեւույթ ա, անպայման չի դիտարկել որպես անձ: Իմ գրած Հոբի օրինակում աստված կարա լինի հենց գիտությունը:

    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դու կոնկրետ էդ դեպքը խաբել չե՞ս համարում:
    Ըստ էության դա «կռուտիտ» անել ա: Բայց հարցը էն ա` ի՞նչ նպատակով էր դա արվում: Տվյալ դեպքում չեմ հիշում, թե ինչ իրավիճակ էր ու ինչ կլիներ, եթե ասեր, որ կնիկն ա (Էլմոյի գրածից էդքան էլ չհասկացա):

    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Ունենք նաև փաստ, որ Աբրահամը իրա հոգում արդեն զոհաբերել էր Իսահակին:
    Ճիշտ ա, զոհաբերել, այսինքն` նվիրել Աստծուն, այլ ոչ թե սպանել:

    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստացվում ա, որ նույն ձևով Ադամի ու Եվայի պատմությունն էլ ա միստիկ (իմա` ալեգորիկ) => նորածինների առաջնային մեղքը հիմնված ա ալեգորիայի (իմա` հեքիաթի) վրա:
    Ադամի ու Եւայի պատմությունը ես չեմ կարող մեկնաբանել: Վստահ եմ, որ այլաբանություն (ալեգորիա) ա:

  18. #118
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանը նրանում է, որ մարդիկ հեքիաթային են պատկերացնում այլ ոչ գիտական դրա համար էլ չեն հասկանում:
    Ով, որ ցանգանում է գիտենալ նրանց տրված է երկնքի արքայության խորուրդները գիտենալ, բայց նրանց չի տրված, որովհետեվ ով, որ ունի նրան կտրվի և կավելանա, և ով, որ չունի ունեցածն էլ կառնվի նրանից:
    Դրա համար էլ ակնարկներով է Աստծո խոսքը, մարդիկ, որ տեսնելով չեն տեսնում և լսելով չեն լսում, և չեն իմանում: Եվ նրանց վրա կատարվում է Եսայի մարգարեությունը, Լսելով կլսեք և չէք իմանա և տեսնելով կտեսնեք և չէք տեսնի:
    Որովհետև թանձրացավ այս ժողովրդի սիրտը և իրենց ականջներով ծանր լսեցին, ևիրանց աչքերը խփեցին, մի գուցե արչքերով տեսնեն և ականջներով լսեն և սրտով իմանան և ետ դառնան և ես նրանց բժշկեմ:

    Կլինի տեսանելի «մեկը» ով կկառավարի ամբողջ աշխարը առանց պատերազմելով: Բոլորը կկրեն նրա «նշանը», միայն նրանք չեն կրի, ովքեր Հիսուսին հավատալով դուրս կգան քաղաքակրտությունից:
    Ես Աստծո գոյությանը հավատում եմ ու իմ գրառումներում չեմ բացառել այն, ուղակի ինձ անհասկանալի են այդ հարցերը, ինչի համար է տենց? ես հարցեր եմ տալիս մենակ, որ իմ մեջ ավելի լավ հասկանամ ամեն ինչ, բայց դա չի նշանակում, որ ես անհավատ եմ: Իսկ այդ մեկի մասին շատ լավ գիտեմ ու հասկացա ակնարկդ, բայց սխալվում ես, եթե տվյալ դեպքում ինձ նկատի ունես:

  19. #119
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատուկ eduard30-ի համար կրկնում եմ հարցս`
    Ինչպե՞ս բացատրել, որ աստծու կողմից թելադրված նույն գրքում (նոր կտակարան) նույն Հիսուսն ունի երկու տարբեր տոհմածառ:
    Աթեիստ ջան, այս հարցը ինչպես նաև թեմայում քննարկված հարցերի մեծամասնությունը այլ օպերայից թեմայից է: Կոնկրետ տոհմածառն ունի սեփական թեման: Ընդ որում հետաքրքրական է, որ նշածս թեմայի առաջին գրառումից պարզ է դառնում, որ Արսը այն բացել է ի բավարարումն քո հարցասիրության (եթե ճիշտ չեմ արտահայտվում, կներես) ու բավական համապարփակ ու համակողմանի կերպով տեղեկություններ է տվել: Չնայած տոհմածառի մասին թեման չեմ կարդացել, բայց նկատեցի, որ այնտեղ ոչ մի գրառում չունես: Հիմա ինչքանով է ճիշտ այդ հարցին այս թեմայում անդրադառնալդ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (17.08.2011), Աթեիստ (17.08.2011)

  21. #120
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Աստծո գոյությանը հավատում եմ ու իմ գրառումներում չեմ բացառել այն, ուղակի ինձ անհասկանալի են այդ հարցերը, ինչի համար է տենց? ես հարցեր եմ տալիս մենակ, որ իմ մեջ ավելի լավ հասկանամ ամեն ինչ, բայց դա չի նշանակում, որ ես անհավատ եմ: Իսկ այդ մեկի մասին շատ լավ գիտեմ ու հասկացա ակնարկդ, բայց սխալվում ես, եթե տվյալ դեպքում ինձ նկատի ունես:
    Ուրախ եմ քո համար:
    Վերջին նախադասությունը չհասկացա:

Էջ 8 45-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 03.11.2013, 20:38
  3. Դեպքեր Երևանում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երևան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.06.2011, 23:07
  4. Թաիլանդյան դեպքեր
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2010, 01:19
  5. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.06.2008, 17:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •