Ինչ նկատի ունես? Մի հատ հիմնավորի:Չէի ասի թե երկար մտածողի կարծիք է:
Ինչ նկատի ունես? Մի հատ հիմնավորի:Չէի ասի թե երկար մտածողի կարծիք է:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Ինչպես պարզվեց հարցիս պատասխանը շատ վաղուց Ակումբում կար, շատ ավելի մանրամասն, բայց դրանից ավելի տրամաբանական չդարձած։ ։)
Պատասխանը տվել եմ համապատասխան թեմայում՝ http://www.akumb.am/showthread.php/4...=1#post2277941
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Իսկ ջրհեղեղն էլ է՞ր սարքած , որ էլ ավելի վախեցնեն, և գիտնականներին էլ կաշառել են , որ համաձայնվեն ջրհեղեղի եղելության հետ:
Շատ աբսուրդ հայտարարություններ եմ լսում այս մի քանի օրը (Դավիդուս ջան, սա քեզ չի ուղղված) , մարդը դարձել է աստվածադատ. մեկը՝ իմ աստվածը տենց չի, մյուսը՝ տենց աստված չեմ ուզում ,երրորդն էլ, թե էտ աստվածը կեղծ աստված է իսկականը չի, բայց պիտի տխրեցնեմ ձեզ, ուզեք թե չուզեք , ընդունեք թե ոչ, Աստված մեկն է և անում է այն ինչ ուզում է , բոլոր ստեղծվածները իրենն են և վարվում է ինչպես կամենում է, և այս բոլորը Նա անում է արդարությամբ:
Արդարությունը սա էր .
Ադամից հետո մինչև ջրհեղեղ ընկած հատվածը շատ կարճ էր, և մարդկությունը տեղյակ էր Իսկական Աստծո մասին, բայց նրանք խոտորվեցին և կուռքերին պաշտեցին, Աստված պատժեց երկիրը ,թողնելով արդար Նոյին: Ջրհեղեղից մինչև Ելքը Եգիպտոսից նույնպես կարճ ժամանակահատված էր , նրանք էլ էին տեղյակ Աստծո արդարության և դատաստանի մասին, բայց սրանք էլ խոտորվեցին և կուռքերին պաշտեցին: Ի՞նչ եք կարծում Աստծուն արհամարելը Աստված ո՞նց պետք է նայեր, չնայած երկրորդ անգամ ավելի մեղմ վարվեց, կոտորելով մի քանի քաղաք և բնակչության մի որոշ մաս: Հիմա Աստված սիրո օրենքով է խոսում մեզ հետ, բայց, որովհետև գիտի մեր սրտերը ու մեր ծրագրերը , մեզ ժամանակ է տվել փրկվելու իր Որդու միջոցով, որից հետո. «...Հիմա երկինք ու երկիր պահված են նույն խոսքով կրակի համար, մինչև դատաստանին ու ամբարիշտ մարդոց կորստեան օրը...»(Բ Պետր.3:7):
Դարձյալ ընտրությունը ձերն է , քանի որ ունեք ազատ կամք:
eduard30 (18.08.2011)
հովարս (18.08.2011)
ուզում ես ասես 144 000 մարդ ա՞ փրկվելու էն միլիարդավորներից որ եկել ապրել գնացել են էս 2000 տարու՞մ: Բա էլ ում ***-ին ենք հույսով լռվել: Մարգարեների ու սաղ աստվածաշնչյան կերպարների(էն դրականների) թիվը որ իրար գումարենք կգա կկանգնի էդքան: 7 000 000 000 մարդ մոլորակի վրա անիմաստ լռվել ու աստված ա պաշտում, բայց պարզվում ա որ ոչ մեկ շանս էլ չունի արքայություն տեսնելու՞: Չդզեց:
էսպես չի մնա
Համ էլ նենց ես ասում 144 000 գոնե պահպանվեն ոնց որ ավտոբուս ա էդքան մարդանոց, թե հյուրանոց ա ու էլ ձև չկա դրանից ավել պահելը, կամ բյուջե չկա: Բա ու՞ր են անսահման հնարավորթյուններն ու ամենակարողությունը:
էսպես չի մնա
E-la Via (20.08.2011), Sambitbaba (19.08.2011), VisTolog (18.08.2011), Աբելյան (18.08.2011), Մինա (19.12.2011)
Ժողովուրդ, էս քանի օրա հետևում եմ քննարկումներին, տպավորությունս հետևյալնա՝
Մեկը ասումա՝ 1+1=3, էն մյուսը ասումա էտ, ոնց եղավ 3: Առաջինը ասումա՝ եթե հավատք ունենայիր կհասկանայիր,որ 1 տղամարդը 1 կնոջ հետ քնելուց հետո ծնվում է 1 երեխա, ուստի 1 տղամարդ, 1 կին, 1 երեխա հավասար է 3: Երկրորդը ասումա հաաաաա:
Մի քիչ հետո առաջինը ասումա՝ 1+1=4: Երկրորդը ասումա ախար 3 էր ոնց դարձավ 4: Առաջինը ասումա՝ եթե հավատքտ ճշմարիտ լիներ կհասկանայիր, որ կարողա զույգ ծնվի: Երկրորդը ասումա հաաաաա:
Մի քիչ հետո առաջինը ասումա՝1+1=2: Երկրորդը ասումա ախար 3 էր, հետո դարձավ 4, բա 2 ոնց կարա լինի: Այ հենց ստեղ առաջինը ասումա՝ սաղ աշխարհը գիտի, որ 1+1=2, դու դպրոց չես՞ գնացել
Quyr Qery (17.12.2011)
Կներես, բայց նման օրինակ չես բերել:
Իրականում հարցադրումը շատ որոշակի ա ու չի կարա մեկից ավել սպառիչ ու գիտակից պատասխան ունենա: Կամ աստված դաժան ա ու հեչ էլ սեր ու խաղաղություն չի, կամ աստված բարի ա, բայց մենք սխալ գիտենք բարություն ասածը ինչ ա: Կոնկրետ օրինակ՝ կամ որոշակի պայմանների դեպքում կարելի ա նորածին սպանել ու հիմնավորել, կամ նորածին սպանողը մարդասպան, անխիղճի մեկն ա:
էսպես չի մնա
Բարի: Տեսնում եմ շատ մտահոգված ես, հույստ մի կորցրա :
Հովարսի օգնությամբ գրածս շարունակեմ, որ 144.000 ը դա միայն Եբրաեցիների(Իսրաելի) 12 ցեղերից 12 հազար են փրկվելու:
Եւ սորանցից յետոյ տեսայ, և ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից և ամեն ցեղերից և ժողովուրդներից և լեզուներից, կանգնած աթոռի առջին և Գառի առաջին և սպիտակ հանդերձներ հագած և իրենց ձեռքերին արմավենիներ և աղաղակում էին բարձր ձայնով և ասում փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրայ, և Գառին:
Ի՞նչ հույս: Որ հանդերձյալ կյանքում սպտակ շորերով մեկ էլ արմավենու ճյուղը ձեռքիս պետք ա գամ կանգնեմ գառի առա՞ջ: Ու էդ ամեն ինչը հրեշտակների կողմից ամբողջ մոլորակի մայրիկը լացացնելը աչքերովս տեսնելուց հետո՞: Դրա կայֆը չեմ հասկանում:
Հա, ու մտահովգած չեմ, ես բավականին ինֆորմացված եմ մտահոգ լինելու համար:
Վերջին խմբագրող՝ Elmo: 18.08.2011, 22:57:
էսպես չի մնա
E-la Via (20.08.2011), Sambitbaba (18.08.2011), VisTolog (19.08.2011), Մինա (19.12.2011)
էսպես չի մնա
E-la Via (20.08.2011), Sambitbaba (18.08.2011), VisTolog (19.08.2011), Աբելյան (19.08.2011)
Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ըսելով. «Պարտեզին բոլոր ծառերեն համարձակ կեր, բայց բարիի ու չարի գիտության ծառեն մի՛ ուտեր. քանզի այն օրը որ անկե ուտես , անշուշտ պիտի մեռնիս, գյաբռլամիշ կլինես:Լավ "ազատ կամք" է: Եթե ընտրում ես՝ Օ՛քեյ: Եթե չես ընտրում… ըստ "ազատ կամքի"՝ գյաբառլամիշ ես լինում:
Ըստ ազատ կամքի կերավ, ըստ ազատ կամքի էլ գյաբռլանիշ եղավ :
Կարելի՞ է մի հարց, սիրելի Հովարս: Անձնական:
Երբ դու քո երեխաների համար ամեն օր կերակուր ես պատրաստում, արդյո՞ք դու երկու տեսակի ես պատրաստում այդ կերակուրը. մեկը՝ առողջարար, իսկ մյուսը՝ թունավոր: Եվ ամեն օր, դնելով այդ կերակուրները փոքրիկներիդ առջև, ասում ես. "Սիրելիներս, այս մեկը որ ուտեք, առողջ կլինեք, իսկ այս մեկը որ ուտեք, գյաբառլամիշ կլինեք":
Եթե դու նույնիսկ բացարձակ համոզված ես, որ քո երեխաները լսող երեխաներ են, մի՞թե դու նման ռիսկի կդիմես նրանց սերն ու հնազանդությունը իրենց հոր նկատմամբ փորձարկելու համար… Իսկ եթե, այնուամենայնիվ, երեխաներիդ մեջ կգտնվի մեկը, որը կցանկանա իմանալ, թե ի՞նչ ասել է. լինել "գյաբառլամիշ"… Դու այդ ռիսկին ԿԴԻՄԵ՞Ս…
Կամ, միգուցե այն 144000-ի նման, քո բազում երեխաներից մայն մեկ-երկուսի համա՞ր է նախատեսված քո առողջարար կերակուրը, իսկ մնացածը, ի սկզբանե, նախատեսված են գյաբառլամիշ լինելու՞, իրենց սիրելի հոր կողմի՞ց…
Իհարկե ոչ, սիրելիս: Ես հազար տոկոսով համոզված եմ, որ դու սիրող և հոգատար հայր ես և այդպես չես վարվում քո սիրելի զավակների հետ: Իհարկե, դու համարում ես, որ ոճրագործ է իր երեխաներին թունավորողը և ամենաքիչը պետք է հավերժ տապակվի դժոխկի խարույկի վրա:
Դու այդպե՞ս ես համարում: Ես էլ, պատկերացրու:
Եվ, եթե մենք երկուսս էլ միևնույն կարծիքին ենք այդ հարցում, և մեզ հետ էլ, համոզված եմ, մնացած բոլորը, ուրեմն, միգուցե մի ուրիշ իմա՞ստ կա այդ խնձորների մեջ: Միգուցե վերջիվերջո փորձեինք գտնե՞լ այդ իմաստը, ինչը, համոզված եմ, ավելի խելքին մոտ ու տրամաբանական կլիներ, քան սեփական զավակներին Իր ձեռքով գյաբառլամիշ անելը…
Գուցե փորձեի՞ր, Հովարս ջան…
Ինչ ինձ է վերաբերում… Ես արդեն փորձել եմ մի անգամ: Ափսոս, ժամանակ չունես նման հիմարությունների համար, հակառակ դեպքում կարող էիր գնալ "Ստեղծագործողի անկյուն" բաժինը և իմ "Ոչ առանց Աստծո" թեմայում կարդալ "Խնձորների Հոր Միտքը": Կտեսնեիր, թե ինչ է ստացվել իմ այդ փորձից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ