Միանշանակ համաձայն չեմ: Եթե ես մեղք եմ գործել, ինչովա իմ թոռը մեղավոր? Կարողա ինքը նենց մի հատ անմեղ կյանքով կապրի, որ ոչ մեկս չենք ապրել, բայց քանզի ես մեղավոր եմ, իր ապրած անմեղ կյանքը դատապարտված է հետագայում դժողքում վառվելու, ինքը պատասխան է տալու իմ մեղքերի համար:
Այսինքն եթե ես հիմա հավատում ու ընդունում եմ Քրիստոսին, ուրեմն էտ պապերիս մեղքերը հելավ իմ վրայից ու ես անմեղ եմ?
Աստված մարդուն բանական էակ էր որպես ստեղծել, այսինքն մարդը ամեն ինչում էլ կարար ու սխալվեր, քեզ թվումա եթե էտ խնձորի պատմությունը չլիներ Աստված մարդուն ավելի մեծ փորձությունների չէր ենթարկի? ստուգելու համար, թե մինչև վերջ մարդը ճիշտ ընտրություն կաներ, թե ոչ: Մեկա ուշ թե շուտ լնելու էր էտ ամեն ինչը: Իսկ ինչպես սաղս գիտենք Աստված ամեն ինչ գիտի, ուրեմն ինքը գիտեր, որ սենց էր լինելու, որ մարդիք չարանալու էին, իր ստեղծած բարի անշառ մարդկանցից բան չէր մնալու, որ մեղքը ելնելու էր լցվեր իր իսկ ստեղծած երկրի վրա, եթե ինքը ամենակարողա, թող մի շնչով վերացնի սատանային, ու մարդկանց վրայից հանի մեղքը, մարդիք դառնան անմեղ, նենց, ոնց որ ինքնա ստեղծել, թե իրեն դուրա գալիս, որ իր զավակները <<այրվում են դժողքում?>>
Ամեն ինչն էլ հակասական է: Ոչ մի հարց չունի կոնկրետ բացատրություն: Ամեն պատասխանից էլ ծնվում է նոր հարց:
Հ.Գ. անարդար է...
Հոբի մասին ասեմ հետեւյալը.
Հիմա որ մարդիկ գրիպ են հիվանդանում, չեն ասում չէ՞, որ Աստված ա ուղարկել էդ հիվանդությունը, բայց եթե մտածենք որպես Քրիստոնյա, աշխարհում ամեն ինչ էլ Աստծու հետ պիտի որ կապված լինի: Բայց ոչ մի տեղ չի գրած, որ եթե մարդ Աստծուն հավատում ա, վերջ, իրան ոչ մի հիվանդություն չի կպնելու: Հիմա մարդը հիվանդացել ա, էրեխեքն էլ են հիվանդացել մեռել: Հա, Աստվածաշնչում գրած ա, որ սատանան տենց փորձում էր, Աստված էլ վստահ էր, որ Հոբը տենց բաների պատճառով հավատը չի կորցնի, դրա համար թույլ էր տալիս, որ փորձի, եւն: Ժող, եկեք էդ միստիկան մոռանանք, Աստվածաշնչում ամեն ինչը միստիկորեն ա գրած, բայց շատ բան կարելի ա ֆիլտրացնել ու տեսնել, որ ամենահասարակ իրավիճակն ա, ոչ մի դաժանություն ու սադիզմ չկա: Հիմա որ գնամ մրսեմ, թոքաբորբ կպնեմ, Աստվա՞ծ ա մեղավոր լինելու:
Պատկերացրեք Հոբի վախտ 21-րդ դարը լիներ ու Հոբի պատմությունը սենց լիներ.
Հոբը գիտության նվիրյալ էր, ամեն օր մեքենայով գնում էր աշխատանքի, կարմիրի տակ միշտ կանգնում էր, հետիոտներին միշտ զիջում էր, ԱՊՊԱ-ն էլ միշտ կպցրած էր: Մի խոսքով, օրինապաշտ քաղաքացի էր: Մի օր Հոբենք ամբողջ ընտանիքով վարակվեցին F75TY0 վիրուսով: Հոբի երեխաներին փրկել չհաջողվեց, բայց Հոբը կարողացավ դիմակայել այդ հոգեբանական հարվածին: Դեռ մի բան էլ իրա գիտական լաբորատորիայում էդ հիվանդության դեղը կարողացավ սարքել ու վերջնականապես բուժվեց, հետո նորից երեխաներ ունեցավ, նոր մեքենա առավ (հինը էդ հիվանդությունից սատկել էր), տարավ տեխասմոտրի նյաշառքը մուծեց, ԱՊՊԱն կպցրեց:
Որ սենց գրած լիներ, ոչ մեկ չէր ասի չէ՞ «ինչ դաժան են գիտությունն ու բժշկությունը, որ Հոբի երեխեքին սպանել են»:
Ճիշտն ասած` ես էդ ամենը չեմ դիտարկում, որ Աստված ա արել: Հա, Աստվածաշնչում ամեն ինչ տենց ա գրած` «Աստված սենց արեց, Աստված նենց արեց», բայց ես ամեն ինչը ավելի պարզ եմ դիտարկում: Կոնկրետ էս դեպքում չեմ խորացել, չեմ կարող բացատրել, բայց մի քիչ վերեւում Հոբի օրինակով գրել եմ, թե ոնց կարելի ա սենց բաները հասկանալ:
Նույն էլ ստեղ: Գրած ա, որ Աստված ա ծովը բացել ու փակել, բայց ես տենց միստիկ բաներին վերապահումով եմ վերաբերվում: Կարող ա ծովի մի հատված բաց ա եղել, հետո մակընթացություն ա եղել փակվել ա, էն խեղճ զինվորներն ու ավագ լեյտենանտները խեղդվել են: Սա ես չեմ հորինում, տենց վարկած կա:
Վազգ ջան, որ խնդրեմ, կհիշացնե՞ս` էդ որ մասում էր:
Եթե չեմ սխալվում, ոչ թե խաբում ա, այլ չի ասում, որ կինն ա, միայն ասում ա, որ քույրն ա, իսկ Սառան իրոք բացի կինը լինելուց նաեւ քույրն էր:
Էն ժամանակ զոհաբերությունը նորմալ երեւույթ էր, մարդ իրա ամենալավ բանը զոհաբերերում էր Աստծուն դրա համար դա սպանություն չէր համարվի, այսինքն «Մի՛ սպանիր»-ը ստեղ կապ չունի: Բայց ունենք փաստ, որ Իսահակը չի զոհաբերվել, դրա համար սա քննարկելուն իմաստ չեմ տեսնում:
Մի խոսքով, ժող ջան, պետք չի ամեն ինչ բարդացնել: Միստիկ բաները պետք ա քննարկել միստիկ ձեւով, ոչ թե աշխարհիկ: Աշխարհիկ ինտերֆեյսում քննարկելու համար պետք ա էդ ամենը կոնվերտ անել աշխարհիկ վերսիային, ինչպես ես մոտավոր արեցի Հոբի պատմության հետ:![]()
eduard30 (17.08.2011), Moonwalker (17.08.2011), Win Wolf (17.08.2011), հովարս (17.08.2011)
Եթե համաձայն չես դա քո իրավունքն է , բայց կարողա- ով չի , միչև այսօր չկա մի մարդ, որ մեղք գործած չլինի: Սբ Գրքում գրված է ,որ որդին հորը մեղքերի համար պատասխանատու չի , բայց ուրիշ բան է մեղքը ժառանգել , ուրիշ՝ մեղք գործել:
Հին ժամանակներում, եթե մեկը մի հանցանք էր գործում , բայց մեկ ուրիշը այդ հանցանքը իր վրա էր վերցնում , ամբողջ պատիժը ինքն էր կրում , այսինքն՝ առաջինը ազատվում էր պատժից , իսկ երկրորդը դատապարտվում էր: Նման բան Հիսուսն արեց , իմ ու քո փոխարեն դատապարտվեց: Դու և ես ազատվեցինք մեղքից Նրա քավությամբ, բայց քանի որ դեռ մարմնի մեջ ենք , ենթակա ենք ընկնելու : Ադամական մեղքը վերցվում է անկեղծ ապաշխարողից ( դա զգացվող երևույթ է):Այսինքն եթե ես հիմա հավատում ու ընդունում եմ Քրիստոսին, ուրեմն էտ պապերիս մեղքերը հելավ իմ վրայից ու ես անմեղ եմ?
Իսկ ազատ կամքը ո՞ւր մնաց, Աստված ռոբոտներ չի ուզում , ուզում է որ դու քո ազատ կամքով իրեն ընտրես: Ոչ մի հակասական բան չկա , ամեն ինչ արդարացի է:Աստված մարդուն բանական էակ էր որպես ստեղծել, այսինքն մարդը ամեն ինչում էլ կարար ու սխալվեր, քեզ թվումա եթե էտ խնձորի պատմությունը չլիներ Աստված մարդուն ավելի մեծ փորձությունների չէր ենթարկի? ստուգելու համար, թե մինչև վերջ մարդը ճիշտ ընտրություն կաներ, թե ոչ: Մեկա ուշ թե շուտ լնելու էր էտ ամեն ինչը: Իսկ ինչպես սաղս գիտենք Աստված ամեն ինչ գիտի, ուրեմն ինքը գիտեր, որ սենց էր լինելու, որ մարդիք չարանալու էին, իր ստեղծած բարի անշառ մարդկանցից բան չէր մնալու, որ մեղքը ելնելու էր լցվեր իր իսկ ստեղծած երկրի վրա, եթե ինքը ամենակարողա, թող մի շնչով վերացնի սատանային, ու մարդկանց վրայից հանի մեղքը, մարդիք դառնան անմեղ, նենց, ոնց որ ինքնա ստեղծել, թե իրեն դուրա գալիս, որ իր զավակները <<այրվում են դժողքում?>>
Ամեն ինչն էլ հակասական է: Ոչ մի հարց չունի կոնկրետ բացատրություն: Ամեն պատասխանից էլ ծնվում է նոր հարց:
Հ.Գ. անարդար է...
Վերջին խմբագրող՝ հովարս: 17.08.2011, 12:54:
eduard30 (17.08.2011)
Աստծու գործերն անքննելի են....
Գիտակցաբար մեղք գործելը հանցանք է իսկ չգիտենալով գործելը մեղք չէ:
Որքան շատ իմանաս այնքան շատ կպահանջվի:
Վերևի գրածդ մեկնաբանիր, կարծեմ քեզ հարց տվեցի չար նշանի վերաբերյալ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ