Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
Ռամշ, լավ էլի: Բա աստված ո՞ւր մնաց էս պատմության մեջ:
Հիսուսը կոնկրետ անձ ա, նենց որ քո գրածը իրոք աբսուրդ էր, իսկ Աստված նաեւ երեւույթ ա, անպայման չի դիտարկել որպես անձ: Իմ գրած Հոբի օրինակում աստված կարա լինի հենց գիտությունը:

Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
Ու դու կոնկրետ էդ դեպքը խաբել չե՞ս համարում:
Ըստ էության դա «կռուտիտ» անել ա: Բայց հարցը էն ա` ի՞նչ նպատակով էր դա արվում: Տվյալ դեպքում չեմ հիշում, թե ինչ իրավիճակ էր ու ինչ կլիներ, եթե ասեր, որ կնիկն ա (Էլմոյի գրածից էդքան էլ չհասկացա):

Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
Ունենք նաև փաստ, որ Աբրահամը իրա հոգում արդեն զոհաբերել էր Իսահակին:
Ճիշտ ա, զոհաբերել, այսինքն` նվիրել Աստծուն, այլ ոչ թե սպանել:

Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
Ստացվում ա, որ նույն ձևով Ադամի ու Եվայի պատմությունն էլ ա միստիկ (իմա` ալեգորիկ) => նորածինների առաջնային մեղքը հիմնված ա ալեգորիայի (իմա` հեքիաթի) վրա:
Ադամի ու Եւայի պատմությունը ես չեմ կարող մեկնաբանել: Վստահ եմ, որ այլաբանություն (ալեգորիա) ա: