Դե եթե շատ վաղ է, ուրեմն մյուս անգամ իմ դեպքում չօգտագործես էտ ձև արտահայտություններ, որոնք վիրավորական բնույթ ունեն կոնկրետ իմ համար:
Հայերեն մեջմերումը որոնել դժվար ա, բայց հեսա ռուսերեն մեջբերումը
թարգմանություն: Հրամայում եմ ձեզ գնացեք ու լրիվությամբ ոչնչացրեք ամաղեկացիներին: Սպանեք բոլորին՝ տղամարդկանց, կանանց, անչափահասներին ու կրծքկեր երեխաներին:Я приказываю вам истребить полностью нацию амаликитян. Не давать пощады ! Убейте всех - мужчин и женщин, подростков и грудных детей."(1 Цар. 15:3)
էդ ասվտած չերեզ Սամուել մարգարե Սավուղին ա ասում: Ու երբ Սավուղը նպատակահարմար ա գտնում կենդանիներին սպանելու փոխերեն տանել պահել, ստված իրան նենց ա պատժում, որ շունը չէր նախանձի: Կարծեմ էլի նորածին երեխուն և օր հիվանդությունների մեջ տանջում ու սպանում ա: Թե՞ էդ մի ուրիշ հավատացյալի մասին էր խոսքը:
էսպես չի մնա
Ռամշ, լավ էլի: Բա աստված ո՞ւր մնաց էս պատմության մեջ:
Էդ դեպքում ես էլ մեկ այլ աստվածաշնչյան պատմության մոդեռնացված տարբերակ առաջարկեմ.
Մարիամին ամուսնացրեցին հյուսն Հովսեփի հետ: Հովսեփը շատ զբաղված մարդ էր, նույնիսկ առաջին գիշերվա համար չկարողացավ ժամանակ հատկացնել ու ամուսնությունից անմիջապես հետո գնաց Ռուսաստան` ասֆալտ փռելու: Մարիամը շատ էր ուզում երեխա ունենալ, ու, չսպասելով ամուսնու վերադարձին, գնաց սերմնահեղուկի բանկ, ընտրեց սպիտակամաշկ, ոսկեհեր ու կապուտաչյա մի տղամարդու նկար ու ստացավ արհեստական բեղմնավորում:
Որոշ ժամանակ անց Հովսեփը վերադարձավ ու, տեսնելով կնոջ կլորացած փորիկը, պատրաստվեց գոտին հանելու, բայց Մարիամը նրան ամեն ինչ մանրամասն բացատրեց` նկարագրելով իրավիճակը ամենայն մանրամասնությամբ` սկսած մայրական ուժեղագույն բնազդով, վերջացրած աղջկական փշրված երազանքներով: Ու չնայած նա կորցրել էր կլինիկայում տրված բոլոր փաստաթղթերը, բայց ամուսինը նրան հավատաց:
Անցավ 9 ամիս, ու Բանգլադեշի շենքերից մեկի ներքնահարկում ծնվեց Հիսուսը: Դեռ մանկուց նա համառորեն կրծում էր գիտության գրանիտը ու ընդամենը 30 տարեկան հասակում գիտեր ամեն ինչի մասին, բայց մարդկանց հետ գերադասում էր խոսել հեռավոր UDFy-3813553 գալակտիկայի աստղերից մեկի շուրջը պտտվող անտեսանելի ու անվերջ փոքր թեյնիկի, դրա հետ կապված լեգենդների ու դրա հրաշալիության մասին:
Բայց ամեն դեպքում, ժողովրդին ցույց տվեց իր գիտելիքների ու հայտնագործությունների մի մասը` բայց առանց բացահայտելու դրանց գաղտնիքները. ջրից գինի ստանալու քիմիական գերբարդ ռեակցիան; սնունդը, մասնավորապես` հացն ու ձուկը կրկնապատկելու սարքավորումը` հիմնված քվանտային ֆիզիկայի դեռևս չբացահայտված օրենքների ու օրինաչափությունների վրա; ջրի վրայով քայլելու համար նախատեսված սանդալները` պատրաստված ռազմական գերգաղտնի տեխնոլոգիայի շատ ավելի կատարելագործված մեթոդի համաձայն և այլն: Ի թիվս դրանց` ավելացնենք նաև ռեանիմացիայի անհավանական հնարքները ու մարդկանց հոգեկան առողջությունը խափանող, խոսալ կարողացող, անուն (ասենք` Լեգեոն) ունեցող ու մի ամբողջ բոլուկի մեջ մտնել կարողացող ուղեղի անոմալիաների, վիրուսների, մանրէների ու վնասված գեների հետ խոսելու ու կարգադրություններ անելու բացառիկ ունակությունը…
Ինչևէ, էս ամբողջ գրածս աբսուրդ ա, չէ՞:
Բնականաբար:![]()
Elmo-ի գրածներին ավելացնեմ. Թվեր 31:1-54, Երկրորդ Օրենք 2:33-36, 3:3-6, 3:21, 20:16:
Ու դու կոնկրետ էդ դեպքը խաբել չե՞ս համարում:
Ունենք նաև փաստ, որ Աբրահամը իրա հոգում արդեն զոհաբերել էր Իսահակին:
Ստացվում ա, որ նույն ձևով Ադամի ու Եվայի պատմությունն էլ ա միստիկ (իմա` ալեգորիկ) => նորածինների առաջնային մեղքը հիմնված ա ալեգորիայի (իմա` հեքիաթի) վրա:
Մինա (19.12.2011)
Բանը նրանում է, որ մարդիկ հեքիաթային են պատկերացնում այլ ոչ գիտական դրա համար էլ չեն հասկանում:
Ով, որ ցանգանում է գիտենալ նրանց տրված է երկնքի արքայության խորուրդները գիտենալ, բայց նրանց չի տրված, որովհետեվ ով, որ ունի նրան կտրվի և կավելանա, և ով, որ չունի ունեցածն էլ կառնվի նրանից:
Դրա համար էլ ակնարկներով է Աստծո խոսքը, մարդիկ, որ տեսնելով չեն տեսնում և լսելով չեն լսում, և չեն իմանում: Եվ նրանց վրա կատարվում է Եսայի մարգարեությունը, Լսելով կլսեք և չէք իմանա և տեսնելով կտեսնեք և չէք տեսնի:
Որովհետև թանձրացավ այս ժողովրդի սիրտը և իրենց ականջներով ծանր լսեցին, ևիրանց աչքերը խփեցին, մի գուցե արչքերով տեսնեն և ականջներով լսեն և սրտով իմանան և ետ դառնան և ես նրանց բժշկեմ:
Կլինի տեսանելի «մեկը» ով կկառավարի ամբողջ աշխարը առանց պատերազմելով: Բոլորը կկրեն նրա «նշանը», միայն նրանք չեն կրի, ովքեր Հիսուսին հավատալով դուրս կգան քաղաքակրտությունից:
Վերջին խմբագրող՝ eduard30: 17.08.2011, 16:09:
հովարս (17.08.2011)
Վազգ ջան, մեջբերելուց արժի լրիվ մեջբերել:
Այսինքն` սա վրեժ ա: Հա, դաժան վրեժ ա, բայց վրեժ ա ու պետք չի ներկայացնել, որպես ուղղակի ցեղասպանություն, դրանք շատ տարբեր բաներ են:Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինձ Տէրն է առաքել, որ քեզ թագաւոր օծեմ իմ ժողովրդի` իսրայէլացիների վրայ: Արդ լսի՛ր Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում զօրութիւնների Տէրը. "Հիմա Իսրայէլի դէմ Ամաղեկի արածների համար վրէժ եմ լուծելու: Նա փակեց իսրայէլացիների ճանապարհը, երբ նրանք Եգիպտոսից դուրս էին գալիս: Արդ գնա՛ եւ կոտորի՛ր ամաղեկացիներին ու յարիմացիներին եւ ոչնչացրո՛ւ այն ամէնը, ինչ նրանց է պատկանում: Նրանցից ոչ ոք չպէտք է փրկուի: Կը կոտորես նրանց ու կ'ոչնչացնես բոլորին` տղամարդ լինի թէ կին, երեխայ լինի թէ կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու աւանակ"»:
Լավ չհասկացա, թե միստիկ չլինելը կշիռ ունենալու հետ ինչ կապ ունի:Իմ ասածն էն ա, որ եթե MS Word ծրագրը չունենաս, docx ֆայլը կոմպիդ համար մի հատ անիմաստ հիմարություն կլինի, որ ինչքան էլ կարդաս, բան չես հասկանա: Աստվածաշունչը հիմնականում սիմվոլների լեզվով ա գրած, իսկ դու ու շատ շատերը դրել սիմվոլները որպես ուղիղ խոսք եք քննարկում: Չեմ ասում, թե ես սաղ հասկանում եմ, ոչ էլ էն մարդկանցից եմ, որ ինձ համոզեմ, թե հասկանում եմ, ու սաղ թույն բաներ ա գրած: Որ ճիշտն ասեմ, էդքան կարեւորություն էլ չեմ տալիս լրիվ հասկանալուն, ինձ էս պահին դա էնքան էլ չի հետաքրքրում, ուղղակի վստահ եմ, որ էն քննարկումները, ինչպիսիք ծավալվել են էս թեմայում, Քրիստոնեության հետ կապ չունեն:
eduard30 (17.08.2011)
Լրիվ սրտիցս ես գրել
Ես էլ ծանոթ քրիստոնյաներին էդ եմ ասում, հավատու՞մ ես, աստծու՛դ հավատա (որը քո հետ ներքին ձայնի միջոցով կշփվի, թե խղճիդ, քո գործն ա), բայց ոչ թե մեկը մեկին հակասող հեքիաթների հավաքածուին:
Սկզբում վախեցնելով են ստիպում հավատալ (հին կտակարանը տեղով ուժս կինոյի սցենար ա), հետո իրար սիրելու կանչով (սիրեք իրար, բայց մեկ ա սեքսը մեղք ա), թե հաջորդն ինչ կլինի, դեռ պարզ չի:
Հետո պարզվում ա որ ամբողջ մարդկությանը ճշմարիտ ուղու վրա դնելու համար գրված գիրքը նենց սիմվոլների լեզվով ա գրած, որ մեջը մի դուզ խոսք չկա, սիմվոլներն էլ ամեն մեկը մի կերպ մեկնաբանում ա: Հաջորդ օրը պարզվում ա մի սիմվոլը սխալ էր հասկացել ու սաղ մեկնաբանությունը փոխվում ա:
Մաթեմատիկայի դասագիրքը իրա առաջ տենց գլոբալ խնդիրներ չի դրել, բայց շատ ավելի պարզ ու մատչելի ա գրած: Եհովայի պետք ա խորհուրդ տալ, հաջորդ հատորը դրա նման գրի:
Հատուկ eduard30-ի համար կրկնում եմ հարցս`
Ինչպե՞ս բացատրել, որ աստծու կողմից թելադրված նույն գրքում (նոր կտակարան) նույն Հիսուսն ունի երկու տարբեր տոհմածառ:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հիսուսը կոնկրետ անձ ա, նենց որ քո գրածը իրոք աբսուրդ էր, իսկ Աստված նաեւ երեւույթ ա, անպայման չի դիտարկել որպես անձ: Իմ գրած Հոբի օրինակում աստված կարա լինի հենց գիտությունը:
Ըստ էության դա «կռուտիտ» անել ա: Բայց հարցը էն ա` ի՞նչ նպատակով էր դա արվում: Տվյալ դեպքում չեմ հիշում, թե ինչ իրավիճակ էր ու ինչ կլիներ, եթե ասեր, որ կնիկն ա (Էլմոյի գրածից էդքան էլ չհասկացա):
Ճիշտ ա, զոհաբերել, այսինքն` նվիրել Աստծուն, այլ ոչ թե սպանել:
Ադամի ու Եւայի պատմությունը ես չեմ կարող մեկնաբանել: Վստահ եմ, որ այլաբանություն (ալեգորիա) ա:
Ես Աստծո գոյությանը հավատում եմ ու իմ գրառումներում չեմ բացառել այն, ուղակի ինձ անհասկանալի են այդ հարցերը, ինչի համար է տենց? ես հարցեր եմ տալիս մենակ, որ իմ մեջ ավելի լավ հասկանամ ամեն ինչ, բայց դա չի նշանակում, որ ես անհավատ եմ: Իսկ այդ մեկի մասին շատ լավ գիտեմ ու հասկացա ակնարկդ, բայց սխալվում ես, եթե տվյալ դեպքում ինձ նկատի ունես:
Աթեիստ ջան, այս հարցը ինչպես նաև թեմայում քննարկված հարցերի մեծամասնությունը այլօպերայիցթեմայից է: Կոնկրետ տոհմածառն ունի սեփական թեման: Ընդ որում հետաքրքրական է, որ նշածս թեմայի առաջին գրառումից պարզ է դառնում, որ Արսը այն բացել է ի բավարարումն քո հարցասիրության (եթե ճիշտ չեմ արտահայտվում, կներես) ու բավական համապարփակ ու համակողմանի կերպով տեղեկություններ է տվել: Չնայած տոհմածառի մասին թեման չեմ կարդացել, բայց նկատեցի, որ այնտեղ ոչ մի գրառում չունես: Հիմա ինչքանով է ճիշտ այդ հարցին այս թեմայում անդրադառնալդ:![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ