Ինչու՞ են ձերբակալել ընդդիմադիր երիտասարդներին. ՀԱԿ-ի տարբերակը
Գլխավոր | Քաղաքականություն || 12:20 / 15.08.2011
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հադիպել է լրագրողների հետ: Մուսինյանը որպես կեղծիք է որակել օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի 7 ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանության մեկնաբանությունները:
Նա լրագրողներին պատմել է միջադեպի վերաբերյալ իրենց տարբերակը, ըստ որի ոստիկանները խուզարկել են առանց դնչկալի շան տիրոջը,
որոնց մոտեցել է ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Ըստ Մուսինյանի՝ ոստիկաններից մեկը ճանաչել է նրան որպես «լևոնական», ինչից հետո էլ սկսել է հայհոյախառն արտահայտությունների տարափն ու վիճաբանությունը. «Մյուս 5 ակտիվիստները զբոսնելիս են եղել Ազատության հրապարակում, նկատելով դա՝ այդ կողմ են վազել ու տեսել, որ Տիգրան Առաքելյանն ընկած է գետնին ու նրան հարվածում են»:
Մուսինյանը նաև ասել է, որ կարմիր բերետավորներից մեկը փորձել է խեղդել ձեռնաշղթաներով Տիգրան Առաքելյանին, որին էլ հետևել է վերջինիս պատասխանը. գլխով հարվածել է նրա քթին:
Ամփոփելով, Մուսինյանն ասել է, որ կատարվածը մեծ խոչընդոտ է իշխանության հետ երկխոսության գործընթացին. «Դեռ 24 ժամ կա, և կախված նրանից, թե վաղը ինչ կլինի կալանավորված ակտիվիստների հետ, պարզ կդառնա՝ երկխոսությունը շարունվում է, թե ոչ»:
Էջանիշներ