Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
մինչ ես այս ֆորումում չկայի դուք` այսինքն Առաքելական եկեղցու պաշտպաններնդ էիք սիրում մեջբերել տարբեր մասնագտների կարծիքներ, ավելի ճիշտ Հովարսը հղում էր տալիս իբր Վկաների թարգմանության փոփխության մասին հղում, որը այդպես էլ չաշխատեց այդ հղումը, հղումը տալուց գոնե մի հատ նաեր տեսներ բացում է թե չե նոր տար, ինչևէ խիստ կասկածում եմ, որ տված հղման` գրքի` հեղինակնները մասնագետներ են եղել, քանի որ ես նկատել եմ, որ ճիշտ է շատ քննադատություններ են լսվում վկաների թարգմանության մասին, սակայն ես մի փորձ կատարեցի` հավաքել բոլոր քննադատական կարծիքները, 90 տոկոսը այդ կարծիքներից մասնագետներ չեն հայտնել , այլ հոգևորականներ և Աստվածաշբանության ֆակուլտետի դասախոսներ, որոնք հունարեն և եբերայերեն լեզվին չեն տիրապետում, ընդամենը մասնագետների կողմից վկաների թարգմանության հետ կապված 3 հոգի են, որ դժգոհություն են հայտնել, որոնցից մեկը հայտնել է 1950թ-ին նոր լույս տեսած նոր աշխար թարգմանության ծննդոց գլխի մի քանի համարի հետ կապված, որը շտկվել է հետագա վերատպությունների ժամանակ, իսկ ընդհանուր առամաբ մասնագետների կարծիքը շատ դրական է վկաների թարգմանության հետ կապված
Ես միայն իմ համար եմ պատասխանատու ու ասեմ, որ ես նման բաներով չեմ զբաղվել/չեմ զբաղվում (իհարկե արտաքին հղումներ եղած կլինեն, բայց լրիվ այլ կոնտեքստում ու այլ թեմաներով): Հետո էլ իմ համար Աստվածաշունչը ապրանք չի, որ վաճառողի խորհրդով ընտրություն կատարեմ: Իմ հայրը, իմ պապը, պապիս պապը և այդպես շարունակ Մաշտոցյան ոսկեղենիկ թարգմանությունն են կարդացել ու հիմա էլ ես եմ կարդում: Ու իմ համար վկաների ու իրենց մասնագետների «փաստերը» համոզիչ չեն, իրենց թարգմանությունն իմ համար միտումնավոր խեղաթյուրված է (անկախ նրանից, թե քանի «մասնագետ» է հակառակի մասին նստատեղը պատռում), իսկ իրենց դավանաբանությունը բացարձակ աղանդավորական է: Հուսով եմ ասելիքս հստակ շարադրեցի: