Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
Ի տարբերություն քեզ՝ Սամբիթբաբա կամ Սամվել , ես փուճ փիլիսոփայություններով չեմ զբաղվում, և իմ նպատակը չի անձս մեծարելու: Նաև տեղեկացնեմ , որ կարծիք կազմելու համար այս կամ այն ուսմունքի, կամ ինչ որ մի գրականության մասին, ես դա նախ ուսումնասիրում եմ և հետո հանգում ինչ որ եզրակացության:
Եւ քանի որ ասվում է. «Բայց դուն յիմարական վեճերեն ու ազգահամարներեն ու հակառակություններէն և օրենքի վրայով եղած վեճերեն մեկդի՛ կեցիր, վասն զի անօգուտ են ու սնոտի», դրա համար , դուք շարունակեք ձեր լայն և ուրախ ճամբան, ես էլ փորձեմ (Աստծու ողորմությամբ) շարունակել իմ ճամբան:
Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ ես, Հովարս ջան, մի զբաղվիր: Պետք չէ փորձել անգամ այն, ինչը դու ինքդ գիտես, որ չես կարող: Հիշեցնում եմ, դա քո կարծիքն է, թե չես կարող:
Ես էլ, ասենք, այն կարծիքին եմ, որ առայժմ թռչել չեմ կարող: Եվ, հավատա, դեռևս ոչ մի անգամ փորձած էլ չկամ…


Երբ կհասկանաս, որ քո Աստծո առջև դու իրավունք չունես քեզ չմեծարել, - հենց այդ ակնթարթին դու քո կյանքի մեջ նոր երանգներ կհայտնաբերես: Եվ կտեսնես, թե որքան արժանի ես մեծարման, այն պարզ պատճառով, որ քեզ՝ քո Աստված է ստեղծել: Իսկ ինչպե՞ս կարող է քո Աստված մի անարժան, մի փոքր, մի վատ բան ստեղծել:
Ես, օրինակ, քեզ մեծարում եմ, սիրելիս: Ես չեմ մեղադրում քեզ անգամ նրանում, որ դու չես ցանկանում հասկանալ այն պարզ բաները, որ ասում եմ քեզ: Ուղղակի քո ներկա կյանքում դու ընտրել ես քո այդ փորձը ապրել: Դա քո գործն է: Հաջորդ կյանքումդ ուրիշ փորձ կապրես:
Ինձանից հասնում է զգուշացնել քեզ: Առաջին անգամ Տիեզերքի պատմության մեջ, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներ, որ դու ամեն ակնթարթ կարող ես նոր փորձ ընտրել: Դու անհրաժեշտություն չունես մինչև կյանքիդ վերջը քարշ տալ նախկինում ընտրածդ փորձը, եթե հասկանաս, որ արդեն անցել ես այն: Դու հայտնիր քո Աստծոն քո մաքուր մտադրությունն այդ մասին, և քո կյանքի յուրաքանչյուր ակնթարթին քո մեջքին կանգնած, քո հանդեպ անսահման սիրով լիքը քո Աստված, անմիջապես կօգնի քեզ՝ նոր փորձ ապրելու: Ինչպես Նա արել է արդեն քեզ համար:


Եթե ակնարկում ես, որ կարդացել ես "Նոր Դար, Նոր Էջը…", շնորհակալ եմ: Բայց կարող էիր ուղղակի պարզորեն ասել…
Ուզում ես ասել , որ գրող էլ ես : Չեմ կարդացել և դրա ժամանակն էլ չունեմ: