Արտահայտեմ ևս մեկ կարծիք փորձելով այս մտքի վրա ուշադրության հրավիրել այն ակումբակիցներին, որոնք Սուրբ Գրքից բացի այլ գրականություն չեն ընդունում:
Այսպես ուրեմն, սկսենք ամենապարզունակ և ամենակարևոր գրքից, այբբենարանից, առանց որի ծանոթ չէինք լինի տառերին և ոչ մի գրականություն, այդ թվում և Սուրբ Գիրքը, չէինք կարողանա կարդալ:
Մաթեմատիկա իմանալով Սուրբ գիրք կարդացողը կկատարի իր բոլոր հաշվարկները, որոնք այնքան սիրում է հրամցնել այն մարդկանց, որոնց հետ բանավիճում է:
Ծանոթ լինելով ֆիզիկային, Սուրբ Գիրքն ուսումնասիրող մարդը արդարացիորեն կնկատի, որ երբ ասվում է՝ Աստծո կամքով շղթաները պոկվեցին նրա ձեռքերից և կամ այլ իրադարձություն, որը ներառում է հզոր ուժի ազդեցության հետևանքով ճակատակրական փոփոխություն, կատարվում է գիտության հստակ օրենքների համաձայն, որոնք հենց Աստված է ստեղծել:
Իմանալով աստղագիտություն և տեղեկանալով Տիեզերքի կառուցվածքին, իսկ մենք միայն աստղագիտության միջոցով կարող ենք իմանալ, Սուրբ Գիրքն ուսումնասիրող մարդը կհանգի մի կարևոր դատողության. Ինչքան կարևոր է Սուրբ Գիրքը կարդալ գաղափար ունենալով այն աշխարհի կառուցվածքի մասին, որի արարումն այդպես պատկերավոր նկարագրվում է Հին Կտակարանում: Եվ ինչքան չարիքներից հնարավոր կլիներ խուսափել, եթե հնում և միջնադարում քրիստոնյաներն այդքան տգետ չլինեին և կարծրացած դոգմաները դրոշակ դարձրած աջ ու ձախ չհեղեին մարդկանց արյունը, նախօրոք սատանաներ ու չարքեր հայտարարելով նրանց:
Մի պահ պատկերացնենք, թե չգիտենք, որ Երկրագունդը կլոր է: Գալիս է Սաբմիտբաբան և անսպասելիորեն հայտարարում, որ հիմք ընդունելով հին հունական ծովագնացների պնդումները, ըստ որոնց, սկզբում նավն իր ներքևի մասից է սկսում անհետանալ հորիզոնում, Երկրագունդն անառարկելիորեն գնդաձև է կամ կլոր, սակայն նրա հակառակորդը, Մալխաս անվանեմ նրան, որ ոչ ոք չվիրավորվի, պատասխանում է, որ հին հույների թողած գրերը սատանայական են, իսկ միակ ճշմարիտ գրքի՝ Հին ու Նոր Կտակարանների մեջ այդպիսի բան չկա գրված: Քանի որ Մալխասի կողմնակիցները շատ են լինում, իսկ Սաբմիտբաբան մենակ է մնում իր պնդման մեջ, վերջինիս գործերը իր առողջության համար վտանգավոր տեսք են ընդունում:
Ձանձրալի չլինելու համար այլ գրականություն չթվարկեմ: Թող մյուսները նման իրինակներ բերեն, եթե հարմար գտնեն և արտահայտեն իրենց կարծիքը:
Էջանիշներ