Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Claudia Mori (27.06.2011)
Freeman (27.06.2011), impression (27.06.2011), Kita (27.06.2011), Skeptic (27.06.2011), Նաիրուհի (27.06.2011)
Apsara (27.06.2011), Ariadna (27.06.2011), Claudia Mori (27.06.2011), Freeman (27.06.2011), impression (27.06.2011), Kita (27.06.2011), Sambitbaba (10.07.2012), Skeptic (27.06.2011), Yellow Raven (27.06.2011), Մանուլ (02.07.2011), Ռուֆուս (27.06.2011)
Այ սրա համար
Այսինքն, նրա համար, որ հաստատ կարողանում ես լուրջ արժեք ունեցող գործեր ստեղծես: Ես ինքս դրանում շատ անգամներ համոզվել եմ, բայց մեկ էլ խելքիդ փչում ա ու ինչ-որ էքսցենտրիկ անկապ բան ես գրոտում:
Ես գիտեմ, որ ընկերներդ քեզ շատ են սիրում ու քո էքցենտրիկ լինելը իրանց դուր ա գալիս, բայց ստեղծագործողի անկյունում էսպիսի գրառման համար, եթե դա տեղադրված չի դատարկացնդաբանությունում կամ անձնական օրագրում լրիվ պատճառ ա տալիս բացասական կարծիք կազմել գրվածքի մասին:
Երևի արձագանքիս պատճառը հիմնականում նա է, որ քո մասին որպես ստեղծագործող շատ բարձր կարծիք ունեմ impression ջան
Ե.գ.
Մի ամիս կհամբերեմ, թե էս ընթացքում քո իսկական ոճով մի բան տեղադրես կարմիր վարկանիշի փոխարեն կանաչ կտամ:
Շանտաժ էլ եմ անում, որ նոր ստեղծագործություն տեղադրես impression![]()
impression (27.06.2011), Sambitbaba (10.07.2012), Արէա (27.06.2011), Գեա (27.06.2011)
Իմփռեշն ջան Էդ էքսցենտռիկ ուռած , պայթած ստեղծափորձողդ որ կարդացիգիշերվա կեսն էր, ես էլ կիասաքուն վիճակում էի, էնքան ծիծաղեցի , որ հետո ստիպված քնաբեր եմ խմել , որ կարողանամ քնել, կարող է զարմանալի թվա բայց չգիտեմ ինչի՞,հետո մտածեցի , որ լկստվածության դիմակի տակ մի տեսակ տխուր մարդու հայացք նկատեցի , դե ,կարծես թե երբ մարդ ասում խոսում , ծիծաղում է , բայց իրականում այդ աղմուկ աղաղակի տակ իր իսկական վիճակն է փորձում թաքցնել:
բայց այ անիծվածը աշխարհի վերջն էր , ո՜նց էլ աչքիցս վրիպել էր![]()
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Ameli (28.06.2011), Claudia Mori (27.06.2011), Freeman (27.06.2011), impression (27.06.2011), Mark Pauler (27.06.2011), Արևածագ (02.07.2011), Վարպետ (27.06.2011)
Impression ջան, բա դու խիղճ ունե՞սԻնչի՞ ինձ լացացրեցիր
.... Անիծածը կարդալիս՝ արցունքները անկախ ինձնից հոսում էին աչքերիցս
Չէէէէէէ, պատճառն էն չի, որ Անիծածին խղճում էի, այլ էն ա, որ ոնց որ իմ մանկությունը նկարագրած լինես, միայն մի տարբերությամբ, որ գյուղում չեմ ապրել ու բախտս բերել ա, որ հավաբուն չենք ունեցել, թե չէ....![]()
Հ.Գ. Շատ լավ ոճ ունես, իսկապես ինձ շատ դուր եկավ (սա չեմ ասում ասելու համար, պարզապես անկեղծ շատ եմ հավանել.. արցունքներս էլ դրան վառ ապացույց)![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
impression (27.06.2011), Mark Pauler (27.06.2011)
Այ մարդ գրեք, ինչ գրում եք գրեք, մենակ թե գրեք: Մեռանք սպասելով մի նորմալ բան կարդալու համար
Impression ջան, հաջորդին ենք սպասում, թող էլի սրա պես, թող սրանից էլ վատ (չնայած քո ամենավատն էլ ոմանց "ստեղծագործածներից" լավն ա), բայց ինչքան հնարավոր ա շուտ![]()
Ariadna (27.06.2011), impression (27.06.2011), Kita (27.06.2011), Mark Pauler (27.06.2011)
Անի Ներկարար ջան, էսօրվա իմ նեռվայնությունն ինձ ստիպեց փախնել սեփական ծննդյան առթիվ կազմակերպված երկրորդ տոնից, ու քիչ էր մնում էլի ուռեի, էն էլ մտածեցի` լրիվ աչքիցդ կընկնեմ, զսպել եմ ինձ
ինձ վերաբերում ա երևակայությանը զոռ տալուն, ասեմ, իմ կարծիքով ոչ մի բանին զոռ տալ պետք չի, ու մեկ էլ` ես արվեստ չեմ ստեղծում, ես գրում եմ էն, ինչ գրվում ա, ուզում ես կարդա, չես ուզում մի կարդա, ինձ լրիվ մեկ ա
կարաս բացասական էլ տաս, մենակ թե չոտկի բացատրի, այ հիմա լրիվ հասկացա որ տռուսիկը շատ գռեհիկ բան ա, էլ չեմ անի
այ սենց ա պետք իմ հետ խոսել
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ariadna (27.06.2011), Claudia Mori (27.06.2011), Kita (27.06.2011), Արէա (27.06.2011), Նարե91 (27.06.2011)
հոգիս տրտմել է, տրտմել է հոգիս,
արցունք է ծորում ամեն մի բառից
անձրև էլ չկա` արտասվի ցավս,
էլ չեմ գրի ես ցենզուրի ահից:
սիրտս թախծում է, սեր է տենչում նա
բայց իմ խեղճ սիրտը ախ ոնց իմանա,
որ օրորոցում դեռ կային մարդիկ
ավելի լուրջ, քան իր տերն է հիմարիկ:
ու ես մենակ եմ, խլեք մտքերս,
լողափ ֆիլմն էլ ինչ նայելու բան էր
թե? գնամ մի քիչ պռճոկեմ ունքերս,
պոեզիա զոռեմ, որ գնեն գրքերս:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ariadna (14.07.2011), Claudia Mori (27.06.2011), Katka (08.08.2011), Kita (27.06.2011), Lusinamara (27.06.2011), Sambitbaba (01.07.2011), Yellow Raven (27.06.2011), Արէա (27.06.2011), Հայկօ (27.06.2011), Նաիրուհի (25.10.2011), Նարե91 (27.06.2011), Ռուֆուս (27.06.2011)
Էս կիրակի էի խզբզել սա՝ նախքան զույգ ծխախոտների հայտնվելը, բայց սառը սուրճից հետո: Կարծում եմ՝ սրա տեղը քո թեման ա.
Մշուշի միջից՝ տեսի՜լ դյութական...
Անկողնու մշուշ-ճահիճի խորքից
Լսեցի մի ձայն.
«Քնած չես, չէ՞, Լիլ».
Գիտակցությունս էր՝
Ազատ,
Տիեզերական,
Անկաշկանդ
Ու խենթ:
Ու հարցրեց. «Ինչ-որ ծանոթ-անծանոթ
Արվեստագետի անուն ինձ կասե՞ս
(Իբր թե, էլի
Կամ էլ միգուցե)»:
Ու մինչ ես մի կերպ ու քնաթաթախ
Փորձում էի հիշել, թե էն ով էր, որ
Նկարել էր էն ժպտացող էգին
(Լեոնա՞րդո, հա՞... Բայց ախ ոնց որ
Դի Կապրիո չէր, ուրիշ էր հաստատ,
Բայց էլի Դ-ով),
Գիտակցությունս պպզած ծխում
Ու ծիծաղում էր՝
Թաքուն,
Քթի տակ:
(Յուղի հոտ էի զգում՝ լպրծուն, թանձր)
«Դա Վի՜նչի...»
(Իսկ իմ ոտքերը արդեն
Մինչև կոճերս խրված էին կպչուն
Յուղի շերտի մեջ):
Գիտակցությունս կոպիտ հռհռաց,
Քրքջաց,
Լռեց
Ու քմծիծաղեց,
Ապա ծաղրանքով նետեց. «Չէ մի չէ՜.
Դու ո՞նց կարող ես իմանալ նրան,
Ճանաչել նրան,
Հասկանալ նրան,
Եթե դու ինքդ, Լիլ, ընդամենը
Գոգենի անհայտ գործի դետալ ես»:
Ընդամենը, Լիլ:
(Յուղը խեղդում էր):
Ու երբ յուղոտված, ներկված մատներով,
Վախեցած,
Ներսից
Շոշափում էի իմ շրջանակը մուգ՝
Կտավիս դրսում տեսա ես նրան՝
Գիտակցությանս՝
Ազատ,
Տիեզերական,
Անկաշկանդ
Ու խենթ:
Գրվել ա էն բանից հետո, երբ impression-ը ինձ բառացիորեն պատմեց վերևում շարադրվածը, որ ինքը երազում էր տեսել:
DIXIcarpe noctem
Amaru (22.08.2011), Ariadna (14.07.2011), Claudia Mori (27.06.2011), Freeman (27.06.2011), impression (27.06.2011), Katka (08.08.2011), Kita (27.06.2011), Nare-M (05.07.2011), Sambitbaba (10.07.2012), Skeptic (02.07.2011), Yellow Raven (27.06.2011), Անի Ներկարար (27.06.2011), Արէա (27.06.2011), Մանուլ (02.07.2011), Ռուֆուս (27.06.2011), Վարպետ (27.06.2011)
Հայկ, դու դեմք եսու ստեղ մենակ մի բառ եմ ուզում ասել` շնորհակալ եմ
բայց էս դեպքում ոչ թե գրելու համար, այլ` հասկանալու![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Հայկօ (27.06.2011)
Էսօր ամսի քանիսն ա?
30-ն ա, ջան, վաղը
Փողը նստում ա:
Էդ փողը չի հասցնում նստի,
Ինքը արդեն սաղ աշխարհինն ա.
Բանկինն ա, որ մի րոպեյում
Արյունդ քամում ա,
Պարտատիրոջն ա, որ քո պես
Մի քիչ առաջ ասեց ջան,
Վաղը փող ենք ստանում,
Ինտերնետինն ա, որովհետև
Եթե ինքը անջատվի, ստիպվելու ես
Ապրել ռեալ կյանքով,
Այլ ոչ թե պուպուշ նկարի հետևում թաքնված,
Այս քո ամենաիսկական
Չմո դեմքով, քո իսկական կնճիռներով,
Քո հիմար սանրվածքով,
Քո թանկ ու կրակ սանդալներով,
Որոնց ներսում ոտքերդ արդեն
Արնոտվել են, քանի որ սովոր չեն
Թանկ բաների, ու էդպես են ընդվզում:
Փողը նստել ա,
Փողը թռնում ա
Փաբի տերերի վզի ծալքերին ա նստում,
Տաքսու վարորդի գրպանում ա քրտնում,
Գազի ու լույսի մարդու մոտ ա փախնում:
Էսօր 30-ն ա, վաղը փողը
Նստում ա, չէ, չի նստում, մի թեթև
Կքում ա, որ թափ հավաքի ու
Ավելի հավեսով թռնի քեզնից:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
aragats (30.06.2011), Ariadna (14.07.2011), Artyom (30.06.2011), Farfalla (01.07.2011), Freeman (30.06.2011), Kita (30.06.2011), Lem (01.07.2011), Mark Pauler (01.07.2011), murmushka (30.06.2011), Nare-M (05.07.2011), Sambitbaba (10.07.2012), Skeptic (02.07.2011), Արէա (01.07.2011), Արևածագ (02.07.2011), Դատարկություն (30.06.2011), Նաիրուհի (25.10.2011), Ռուֆուս (30.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ