User Tag List

Էջ 18 35-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

  1. #256
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    գուցե Ռուֆի ուշքը գնում ա շնորհակալության համակարգի համար, ու՞մ ա վնաս տալիս
    Վնասի հարցը չի, ուղղակի սրանից հետո որ գրածներիս տակ Ռուֆի շնորհակալությունը տեսնեմ, չեմ հասկանա, թե դա ինչ էր նշանակում:
    Էդքան բան...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.06.2012), Ուլուանա (02.04.2011)

  3. #257
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիպ ինչի հետևից ես ընկել դու ավելի լավ ա մտածես հայկական ավանդական վամպիրների ու զոմբիների մասին, էսա սարսափն ենք սկսում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #258
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա ավելի անվնաս դեպք ա. գուցե մարդը չի սիրում շնորհակալության համակարգը: Բայց որ չհավանածի տակ են դնում, անհասկանալի ա:
    Կամ էլ,որ հեռախոսով ա կարդում
    The cake is a lie.

  5. #259
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի՞ ա իմանալ, թե ինչի ես շնորհակալություն դնում չհավանած ստեղծագործությունների տակ:
    Ռուֆը համատարած ամեն ինչին շնորհակալում ա. դա նորություն չի : Բայց լավն ա ինքը :

    Լիլ, Աշոտը հավեսն էր, ապրես, որ գրել ես: Բայց Հրաչոն անհամեմատ ավելի լավն ա: Ահավոր սուր ու նուրբ հումորով ես գրել, ոնց որ մենակ քեզ ա հատուկ (էդքան սրամիտ լինելը պիտի օրենքով արգելված լինի ), ու պատմությունը կարողացել ես նենց ներկայացնել, որ ամեն նախադասությունից մի հատ նոր թևավոր խոսք ա կաթում : Թեթև ա, սիրուն ա, դրական ա, կարդալուց հետո էլ կյանքդ մի՜ քիչ երկարում ա. ուրիշ էլ ի՞նչ ա պետք :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 01.04.2011, 23:36:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.05.2011), CactuSoul (03.04.2011), impression (01.04.2011), StrangeLittleGirl (29.05.2011), Բարեկամ (12.04.2011), Ուլուանա (02.04.2011), Ռուֆուս (01.04.2011)

  7. #260
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շնորհակալություն, Հայկ ջան դու էն խստոտ ընթերցողներից ես, ես քո դրած շնորհակալություններին հետևում եմ դու ընգեր-մնգեր հաշվի չես առնում շնորհակալություն տալուց, ի տարբերություն ոմանց որ հետո նույնիսկ բացատրել չեն կարողանում, թե ինչի էին դա տվել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (12.04.2011), Հայկօ (01.04.2011)

  9. #261
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի՞ ա իմանալ, թե ինչի ես շնորհակալություն դնում չհավանած ստեղծագործությունների տակ:
    Քանի որ շնորհակալության համակարգը վաղուց արդեն իր հիմնական ֆունկցիան կորցրել ա, ես հիմա շատ հաճախ շնորհակալություն եմ դնում, որպեսզի գրառողը իմանա, որ կարդացել եմ
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.04.2011), Malxas (03.04.2011), Բարեկամ (12.04.2011)

  11. #262
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    շնորհակալություն, Հայկ ջան դու էն խստոտ ընթերցողներից ես, ես քո դրած շնորհակալություններին հետևում եմ դու ընգեր-մնգեր հաշվի չես առնում շնորհակալություն տալուց, ի տարբերություն ոմանց որ հետո նույնիսկ բացատրել չեն կարողանում, թե ինչի էին դա տվել
    Դե որ սենց անկեղծ խոսակցություն գնաց, դու էլ էն մի քանի մարդկանցից ես, որ եթե նույնիսկ մենակ իրանք շնորհակալեն իմ գրած ինչ-որ բանին, էդ ավելի հավես ա, քան թե քառասուն հատ ուրիշ շնորհակալությունը : Վերջ, ես փասափուսես քաշում եմ էս օֆֆտոպանոցից, ժենիծես, տապիծես, մորյե րյադըմ:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2011), impression (01.04.2011)

  13. #263
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ շնորհակալության համակարգը վաղուց արդեն իր հիմնական ֆունկցիան կորցրել ա, ես հիմա շատ հաճախ շնորհակալություն եմ դնում, որպեսզի գրառողը իմանա, որ կարդացել եմ
    վույ ջանիկ հլը ոնց ա արդարանում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. #264
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե դուք կարդացել եք Աշոտն ու Հրաչոն, եթե պարբերաբար մտնում եք այս էջը, եթե այստեղ գրվող պոստերը ձեզ հետաքրքրում են, ապա շտապե՛ք ուրախանալ.

    շատ շուտով կարդացեք հայտնի բլոկբաստերների երրորդ մասը իր խոստումնալից՝ ԱՆԻԾԱԾԸ վերնագրով:

    Շատ շուտով... Անիծածը՝ Ստեղծափորձողի լաբորատորիայում


    աաաաաա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  15. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.05.2011), CactuSoul (17.05.2011), E-la Via (16.05.2011), Mark Pauler (16.05.2011), Moonwalker (16.05.2011), My World My Space (16.05.2011), Nadine (18.05.2011), Հայկօ (16.05.2011), Նաիրուհի (16.05.2011)

  16. #265
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դուք կարդացել եք Աշոտն ու Հրաչոն, եթե պարբերաբար մտնում եք այս էջը, եթե այստեղ գրվող պոստերը ձեզ հետաքրքրում են, ապա շտապե՛ք ուրախանալ.

    շատ շուտով կարդացեք հայտնի բլոկբաստերների երրորդ մասը իր խոստումնալից՝ ԱՆԻԾԱԾԸ վերնագրով:

    Շատ շուտով... Անիծածը՝ Ստեղծափորձողի լաբորատորիայում


    աաաաաա
    Գլխավոր հովանավոր Վիավասյոլ ՄՏՍ....
    Ինֆորմացիոն աջակից՝ Ակումբ.ամ

    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (16.05.2011)

  18. #266
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անիծածը

    Երբ քեզ անվանակոչում են, դու սկսում ես անկախ քո կամքից համապատասխանել անվանդ: Դա դառնում է քո իմիջը, քո այցեքարտն ամենուր, քո դեմքն ու կենսագրությունը:

    Անիծածը մորաքրոջս ու Աշոտի երկրորդ համատեղ թողարկումն էր` Հրաչոյի ստացված փորձից հետո: Դեռ նոր էր սկսել քայլել, երբ պապս կնքեց նրան այդ մականունով, որովհետև տեղով մեկ փորձանք էր:

    Ընդհանուր առմամբ Անիծածը երևի մի 5-6 տարի նստել էր: Հավաբնում: Գիտակցական տարիքից սկսած մինչև անցումայինի ավարտը: Հետո էլ զարմանում էին, որ տատիս հավերը մի տեսակ գազազած են: Դե կներեք, իսկ դուք դիվահար մանկան հետ քանի՞ րոպե կկարողանայիք փակված մնալ նեղ տարածության մեջ: Հավերը սկսել էին օրական 5-6 ձու ածել: Ստրեսից: Ընդ որում` ձուն ծննդաբերելու պրոցեսը հիմնականում տեղի էր ունենում օդում` Անիծածից փախչելու ընթացքում:

    Անիծածի իսկական անունը Սիլվա էր, բայց գյուղում քչերը նրան էդ անունով կճանաչեին: Ի տարբերություն մեծ եղբայր Հրաչոյի կարկառուն երաժշտական տաղանդի, Սիլվան ոչինչ նվագել չսովորեց, թեև ոնց հարկն է ինքն էլ մի քանի տարի մատներին կերավ մորաքրոջս մանկավարժության միակ մեթոդի` քանոնի հարվածները: Վերջապես անգամ մորաքույրս հանձնվեց, ու ընդունեց, որ իր աղջկա միակ նշանակալի ձեռքբերումը կյանքում կլիներ ոչ մեկի ու ոչինչ չվնասելը: Սկսեցին բուռն աշխատանքներ տարվել նաև այդ ուղղությամբ: Դրանք քանոնի պես անօգուտ էին, որովհետև մեթոդը չէր փոխվում: Աշոտն էլ լավ օրինակ ծառայելու անընդունակ էր…

    Եվ այսպես, Սիլվան շատ շուտով դարձավ մեր գերդաստանի մանուկների մանկության մեղքերի միակ քավության նոխազը: Անում էինք ինչ ուզենք, որովհետև միևնույն է, պատասխան պահանջելու էին Անիծածից:

    Անիծածը եթե տեղում սթրվում էր, ապա միայն սնվելու համար: Դե էդքան շարժվելու համար էներգիա էր պետք: Կոլիբրիի պես պուճուր էր ու նույնքան շարժուն: Մեկ էլ գալիս նստում էր սեղանի գլխին, էղածը մաքրազարդում, ու էլի անցնում Ջեկ-Պատռաշիծելի սեփական տարբերակի կյանքի կոչմանը: Ու եթե պետք էր Սիլվային խաղաղեցնել, կես կիլո կոնֆետ էին դնում դեմը, ու նա մի տասը րոպե քաղցրեղեն խրթխրթացնող Աստծու գառ էր դառնում:

    Մի անգամ տատս հյուր էր կանչել: Շփշփալով սեղանը փռել, սպասում էր Երևանից ժամանող իր բարեկամներին: Մեկ էլ, օ սարսափ, փողոցի անկյունից երևաց Անիծածը: Մտավ տուն, տեսավ բարիքների տակ կքած սեղանն, ու աչքերը փայլեցին: Բայց Սիլվայի առաջին իսկ ճապիկ ցատկը դեպի իրեն աչքով անող բեզեով խմորեղենը կասեցվեց վզակոթին ստացած ծանր ճլտոցով: Տատս թոռանը գրկեց ու արդեն պատրաստվում էր տանել Հավաբուն N4, մեկ էլ շվարեց. ինչ կասեին հյուրերը, եթե երեխային տեսնեին ճաղերի հետևում` օդում ձու ածող հավեր հալածելիս: Տատս ճչացող ու գալարվող թոռանը պինդ սեղմել էր կռնատակին ու մտածում էր: Ուր պահի դրան, որ աչքից հեռու լինի, իրեն էլ խայտառակ չանի…

    Էդ պահին դրսից լսվում է ավտոմեքենայի աղմուկ, ու տատս ստիպված թոռանը տանում կողպում է վերջին սենյակում, ուր գրեթե երբեք ոչ ոք չէր մտնում, որովհետև այնտեղ ցուրտ էր, ու առանձնապես անելու բան չկար, էդ սենյակն ավելի շատ որպես պահեստ էր օգտագործվում:

    Սիլվան սկսում է բռունցքներով դուռը ջարդել, պահանջել ազատություն, մարդասիրություն, գթասրտություն… Բայց դե իրեն լսող չկար: Հյուրերն էկել էին:

    Տատս միշտ աչքի էր ընկնում հյուրասիրությամբ, հյուրին պատվելու բացառիկ շնորհքով, տանը ամեն համեղ բան պահվում էր հյուրի համար, ու ես անգամ կասկածներ ունեի, որ տատիս հանրահայտ ծաղկանոցն էլ իրականում հյուրերի առաջ գլուխ գովելու համար էր ստեղծված:

    Այս անգամ էլ տատս սևերես դուրս չեկավ, ամեն ինչ անցավ ուղղակի հոյակապ, ու հյուրերը հաստատ հեռանալուց հետո դեռ երկար խոսեցին տատիս կազմակերպած խնջույքի մասին:

    Սեղանն արդեն հավաքել էին, ափսեները լվացել ու դասավորել, ու հիմա գերդաստանով հավաքված հանգիստ զրուցում էին: Մեկ էլ հանկարծ տատս ձեռքերը խփեց ծնկներին:

    - Անիծածը… Քոռանամ ես… Առավոտից էրեխուն փակել եմ էն վերջի սենյակում: - Ու վազելով գնաց թոռանն ազատագրելու:

    Իսկ Սիլվայի մասին բոլորը մոռացել էին, որովհետև նրա ծպտունը չէր եկել ամբողջ օրվա ընթացքում: Մորաքույրս աչքերը լցրեց.

    - Խեղճ էրեխուս սարքել եք գազան, հիմա երևի մի տեղ կուչ էկել քնել ա էն ցրտին…

    Դեռ չէր հասցրել բոլորի խղճի խայթն իր գործն անել, երբ լսվեց տատիս ճիչը.

    - Այ քո հերը շուն դառնա, անաստված, ես էլ ասում եմ` ինչի ձենդ չի գալիս: Հասեք, Ռուզան, Սուսան, Քնար, հասե~ք:

    Բոլորս վազում ենք վերջին սենյակ ու ինչ տեսնենք` Սիլվան, իսկական Պույ-Պույ մկնիկի պես տռզած, պառկել էր ալյուրի պարկի վրա` շարժվելու անընդունակ:
    Դու մի ասա, Սիլվայի լռությունը կաշառել էին մի դույլ ղավուրման, թոնրի լավաշները ու սենյակի մեջտեղով ձգված պարանի վրայից կախված սուջուխները, որոնք արդեն չկային…

    Երեկոյան Աշոտը մեզ հավաքել էր գլխին, նստել էինք մեր պոպոքի ծառի տակ, ու երևի ինչ-որ բան էր պատմում մեզ, մենք էլ լսում էինք: Ամեն մեկիս ձեռքին մի-մի արևածաղկի գլուխ կար, չրթում ու զրուցում էինք: Մեկ էլ Սիլվան էկավ: Տեսավ արևածաղիկներն ու սիրտն ուզեց: Դիմեց Աշոտին.

    - Պապ, մի քիչ էլ ինձ կտա՞ս:
    - Չէ, - չոր-չոր կտրեց Աշոտը:
    - Ինչի՞,-նեղացավ Սիլվան:
    - Դու որ էսօր էդքան կերար, ինձ տվեցի՞ր, - նեղացած պատասխանեց Աշոտն ու վիրավորված արժանապատվությամբ մտավ ներս:

    Վարագույր:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  19. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.05.2011), Artyom (30.06.2011), CactuSoul (18.05.2011), Chilly (18.05.2011), Claudia Mori (18.05.2011), E-la Via (18.05.2011), einnA (18.05.2011), ivy (01.08.2011), Kita (18.05.2011), Mark Pauler (18.05.2011), murmushka (18.05.2011), Nadine (18.05.2011), Sambitbaba (10.07.2012), Shah (18.05.2011), StrangeLittleGirl (29.05.2011), Tig (18.05.2011), Արևածագ (18.05.2011), Գեա (26.06.2011), Դեկադա (14.08.2011), Հայկօ (27.06.2011), Մանուլ (18.05.2011), Մինա (27.06.2011), Նաիրուհի (18.05.2011), Ուլուանա (18.05.2011), Ռուֆուս (18.05.2011)

  20. #267
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտիր էր, Լիլ, էս մեկը անկեղծ

    Հումորդ շատ եմ սիրում
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (18.05.2011), einnA (18.05.2011), impression (18.05.2011), Sambitbaba (10.07.2012), Արևածագ (18.05.2011)

  22. #268
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու դեմք ես impression
    Թռչնաբուծարանների տնօրեններին կհետաքրքրի, էկոլոգիապես մաքուր սթրեսով, օրական 5-6 ձու ածացնելու Սիլվայի մեթոդը
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.05.2011), E-la Via (18.05.2011), einnA (18.05.2011), impression (18.05.2011), Kita (18.05.2011), Sambitbaba (10.07.2012), Նաիրուհի (18.05.2011), Ռուֆուս (18.05.2011)

  24. #269
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու դեմք ես impression
    Թռչնաբուծարանների տնօրեններին կհետաքրքրի, էկոլոգիապես մաքուր սթրեսով, օրական 5-6 ձու ածացնելու Սիլվայի մեթոդը
    քիչ մնաց ասեի Սիլվա՞ն ով ա դե մենք իրան Անիծած գիտենք


    ես էլ վախենում էի, թե գովազդն իզուր արեցի, հիմա սպասումները մեծ կլինեն, ու չեք հավանի, բայց լավ ա գոնե մի քանի դրական արձագանք եղավ մերսի, էրեխեք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (26.05.2011)

  26. #270
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աաաաաաաաաաաաաաաաա, ի~նչ լավն էր, Անիծածի ու հավերի վրա խնդում էի, բայց որ իմացա անիծածը աղջիկ է Բայց ինչ լավ է արել, որ սուջուխները կերել է, հիհի Իսկ Անիծածն արդեն մե՞ծ է, եթե այո, ի՞նչ խենթություններ է անում հիմա
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (18.05.2011)

Էջ 18 35-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •