Manon-ի խոսքերից
Եկեք վերցնենք մասնակի դեպք՝ հենց մեր ակումբն ու քննարկենք, քանի՞ տոկոս է կազմում մտավորականությունը հենց ա՛յս միջավայրում: Philosopher ջան, քանի որ թեման հենց դու ես բացել, հարցս քեզ եմ ուղղում: Այ դու փորձիր մեկ օր հետևել, թե ակումբ «մտնող-դուրս եկողները» ավելի շատ ո՞ր թեմաներն են կարդում կամ ո՞ր թեմաներում գրառումներ անում: «Նոր գրառումներ» բաժնում երբ նայես՝ առաջնորդում են Offtopner-ը, դեսից-դենիցը, ժամանցն ու ի՞նչ կա չկան: Իսկ գրականություն, արվեստ ու մշակույթ, պատմություն ու էլի քանի՜-քանի՜ լավ թեմաներ ետ են մղվել ասես, չեն էլ ընթերցվում: Ու թող հազար անգամ ներող լինեն այն ակումբցիները, ովքեր իհարկե միշտ էլ լինում են այդ թեմաներում ու շոշափում են գլոբալ հարցեր, այնուամենայնիվ, կազմում են ակումբցիների փոքրամասնությունը, կասեի 20%: Ահա և ձեզ պատասխան…չկա այդ ձևավորված խավը, այդ կորիզը, որը պիտի տաներ մեր ժողովրդին իր ետևից: Իսկ նվիրյալ մտավորականներն էլ «խեղդվում» են միջինությունների արանքում, կամ թողնում ու հիասթափված հեռանում են: Ու դա ավաղ նկատվում է նաև ակումբում:
Էջանիշներ