Այսօր ինձ համար առանձնահատուկ օր է։
Բայց հիմա ուզում եմ խոսել 6 տարի առաջվա այսօրվա մասին։ 6 տարի առաջ մտքովս չէր անցնի, որ էսքան երջանիկ եմ լինելու ու էսպիսի հրաշք ընտանիք եմ ունենալու հիմա։ Ուղղակի այդ ժամանակ ապրում էի տվյալ պահով ու դեպի առաջ չէի նայում։
Լավ, սկսեմ սկզբից։ Ուրեմն 6 տարի առաջ այս օրը ես ու Արտակն ամուսնացանք։ Նախորդ օրը ակումբցիների հետ գնացինք Սևան, իրենք էլ մեզ «համոզում» էին պրծնենք ամուսնանանք։ Ասեմ, որ շատ քիչ մարդ էր տեղեկացված, որ հաջորդ օրը հենց այդ օրն է

Նրանցից էին Չուկն ու Մալուն, որոնց շատ շնորհակալ եմ։
Պաշտոնական մասը կատարելուց հետո (ԶԱԳՍ-ում գրանցվելուց հետո) Արտակը գնաց իր գործին, ես՝ տուն։ Ու որոշեցինք մեր ամենասիրելի ընկերների հետ նշել մեր այդ գեղեցիկ ու ամենակարևոր օրը։ Երեկոյան ակումբցիներն եկան մեր տուն. տուն, որը գրեթե դատարկ էր, կար մի սեղան, 2 աթոռ, 2 անսարք հեռուստացույց, մի հատ էլ կիսատ-պռատ պահարանատիպ մի բան, որոնք մեզ աթոռի տեղ ծառայեցին։ Աման-չաման էլ չունեյինք, մեկանգամյա օգտագործման սպասքով հյուրասիրեցինք մեր հյուրերին։ Ինձ համար ոչ մի ճոխ հարսանիք չի հասնի նրան, ինչ տեղի ունեցավ այդ երեկո
Հիմա հետադարձ հայացք գցելով անցած 6 տարիների վրա, զգում եմ, որ կայացած ընտանիք ենք։ 0-ից ստեղծել ենք էն, ինչ ունենք (դեռ շատ-շատ պակաս-պռատ բաներ կան, բայց հուսով եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կունենանք)։ Մեր ամենամեծ ձեռքբերումները մեր բալիկներն են։ Ու մեր ընտանիքում իշխում է սերն ու հարգանքը:
Իսկ այսօր մեր Տրդատը դարձավ կես տարեկան

Էջանիշներ