Դե իհարկե, ամեն ժողովուրդ արժանի է ինչպես իր իշխանությանը, այնպես էլ իր մտավորականությանը... Չնայած լավ կլիներ, որ մտավորականությունն իրեն տրված մտքի ուժի շնորհիվ հասարակությունից մեկ քայլ առջևում լիներ ու իր ետևից տաներ մնացածին: Անհատ մտածողներ են պետք, այլ ոչ թե ամբոխի ենթակա կամակատարներ, որոնց ուշադրությունը նյութական հարստությունն է, այլ ոչ թե մտքի, այդ իմաստով այո, շատ մտավորականներ նյութական, բայց ոչ մտավոր աղքատության մեջ են ապրել ու արարել ժողովրդի ապագան:

<<Միտքն (Գաղափարն) է կառավարում աշխարհը>>: - Պլատոն