Մենակությունն ամենասուրն զգում ես այն ժամանակ, երբ կողքիդ մարդ կա:
Մենակությունն ամենասուրն զգում ես այն ժամանակ, երբ կողքիդ մարդ կա:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այսօր Գագիկին տեսա կանգառում: Վստահ եմ՝ ինքն ինձ չի հիշում: Բայց ես իրեն հիշում եմ:
Ու ընդհանրապես. իմ մեջ միշտ համոզվածություն է եղել, որ ես մարդկանց լավ եմ հիշում, իսկ իրենք «իրավունք ունեն» ինձ մոռանալ: Չգիտեմ՝ ինչու է այդպես: Այդ համոզմունքը թեթև ճաք տվեց միայն այն ժամանակ, երբ մի օր գյուղում մի աղջիկ, ով ինձնից մի քանի տարով մեծ էր, ասաց, որ մենք ծանոթ ենք ու մի քանի տարի առաջ իրար հետ նույնիսկ խաղացել ենք իր տատիկի տան բակում: Անունս էլ էր հիշում: Իսկ ես իրեն չէի հիշում: Ինքս իմ առաջ ամոթով մնացի. ո՜նց կարող էի նման բան թույլ տալ…
Բայց Գագիկի հարցում դժվար թե սխալված լինեմ: Ես էլ իրեն համարյա չեմ հիշում, միայն գիտեմ, որ ինքն է: Միայն մի փոքրիկ զգացողություն…
…Մանկապարտեզում մեր մահճակալներն իրար կողքի էին: Չգիտեմ՝ իրար հետ չզրուցելու, թե որևէ այլ նկատառումով մեզ «ոտուգլուխ» էին պառկացնում քնելու: Հիշողությանս մեջ տպվել են ծածկոցի տակից դուրս եկած՝ Գագիկի սպիտա՜կ-սպիտակ ոտքերը…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
aragats (18.05.2011), Claudia Mori (24.05.2011), cold skin (30.05.2011), E-la Via (18.05.2011), einnA (18.05.2011), Kita (18.05.2011), murmushka (18.05.2011), My World My Space (18.05.2011), Nare-M (18.05.2011), Tig (18.05.2011), Արևհատիկ (19.05.2011), Դատարկություն (18.05.2011), Լուսաբեր (18.05.2011), Կաթիլ (18.08.2011), Հարդ (18.05.2011), Մանուլ (24.05.2011), Նաիրուհի (18.05.2011), Ուլուանա (19.05.2011)
...Զուլո (Սամվել Զուլոյան)-ի խոսքերից
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
«Դոգվիլ»-ը շատ եմ սիրում, բայց երևի վաղուց չեմ նայել: Ժամանակ առ ժամանակ պետք է վերադառնալ այդ ֆիլմին, նայել, ուղղակի պրոֆիլակտիկայի համար, որ դեգրադացիա չապրես, որ նորից չդառնաս այն «հին ու բարի» Գրեյսը: Իսկական Գրեյս է պետք լինել:
Ես էդպես էլ չսովորեցի ասել՝ "Goodbye, Tom": Ու չսովորեցի անել այն, ինչ «պիտի անել սեփական ձեռքերով»(Grace: "Some things you have to do yourself."): Ուրեմն դեռ աշխատանք ունեմ առջևումս: Մե՜ծ աշխատանք:
Պիտի ժամանակ գտնել ֆիլմը նորից դիտելու համար: Գլխավոր՝ վերջին հատվածն անգիր հիշում եմ, ամենայն մանրամասնությամբ, հատկապես Գրեյսի ու հոր խոսակցությունը: Բայց դիտել է պետք, էսպես՝ հիշելով, այնպես չի ազդում, ինչպես պետք է:
Արտաքուստ ոչինչ էլ անել պետք չէ, ուղղակի իմ մեջ, իմ հոգում ու մտքում պիտի սովորեմ վատ մարդկանց հրաժեշտ տալ, կարողանալ ընդունել, որ նրանք վատն են ու հրաժարվել նրանց՝ իմ հորինած պուպուշ կամ պուպուշոտ կերպարներից, չկառչել մի նշույլ լավից տվյալ մարդու մեջ ու հավատալ դրան, այլ տեսնել իրականությունն ու այն ամբողջ կեղտն ու թունավոր մաղձը, որ անընդհատ արտադրում են… Հա, տեսնում եմ, չտեսնել հնարավոր չի, բայց ինչո՞ւ եմ փորձում արդարացնել, ինչո՞ւ ու ինչո՞վ եմ փորձում բացատրել այդ մի գրամ լավի գերակայությունը զզվելի ու գարշ էության հանդեպ…
Տեսականորեն լա՜վ գիտեմ, գործնականում կիրառության հետ դժվարություններ եմ ունենում: Պիտի աշխատել այդ ուղղությամբ, պիտի սովորել:You do not pass judgement, because you sympathize with them. A deprived childhood and a homicide really isn't necessarily a homicide, right? The only thing you can blame is circumstances. Rapists and murderers may be the victims, according to you. But I, I call them dogs, and if they're lapping up their own vomit the only way to stop them is with the lash... Dogs can be taught many useful things, but not if we forgive them every time they obey their own nature.
You should be merciful, when there is time to be merciful. But you must maintain your own standard. You owe them that. You owe them that! The penalty you deserve for your transgressions, they deserve for their transgressions.Համաձայն եմ… Ո՞նց անեմ, որ սա մեխվի ուղեղումս ու դուրս չգա:Does every human being need to be accountable for their action? Of course they do. But you don't even give them that chance. And that is extremely arrogant.
…Grace: The people who live here are doing their best under very hard circumstances.
The Big Man: If you say so, Grace. But is their best really good enough?
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Դեգրադացիա… Անընդհատ դեգրադացիա…
Բոլորս դեգրադացվում ենք, չնայած ամեն մեկս մի տեսակի, մեր ձևով, մեր ընտրած ուղղությամբ…
Մենակ թե չասեք, որ էս կոչվում ա «մեծանալ» կամ «կյանքն ա ստիպում» կամ ինչ… Չեմ հավատա:
Ո՜նց եմ զզվել ու հոգնել էս ամեն ինչից:
Բարև, ԴեպրեսիաՈ՞նց ես: Լավ ե՞ս:
Դավիթիկը լիներ, հաջորդ բառը լինելու էր «դե հաջող»
Անկապ աՀա, Արմենուհի Սուրենովնա, քո ասած իմաստով էլ ա ան-կապ, էդ էլ եմ զգում:
Ո՜ւֆ:
Հիասթափության հերթական դոզաներն արդեն թեթև եմ տանում: Լավ չի:
Հա, լավ ա, բայց դե ես մազոխիստ եմ, չէ՞, մի բան պիտի լինի՞, որ տխրելու ու ներվայնանալու առիթ դառնա:
Իսկ իրականում ես ուղղակի կախվածություն ունեմ սիրուց ու պիտի սիրեմ, թեկուզ միակողմանի, որ չմեռնեմ: Որ հոգեկան հիվանդ չդառնամ:
Ոչ մի բան էլ չի լինելու, ես սպառել եմ կյանքս, ապրումներս, ամենամեծ ու ամենամաքուր երազներս… Սպառել եմ:
Առջևում մնում ա միայն մի ընտրություն. փոխել արժեհամակարգն ու անցնել մեկ ուրիշի կյանքի:
••Սեղմել՝ ցույց տալու համար
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ի՞նչ պատահեց… Ինչո՞ւ…
Ասա՝ մեկը լիներ, քեզ հարցներ մի ժամանակ…
Ախր էնքա՜ն լավ գիտեմ…
Ինչքա՜ն ես փոխվել… Էն պայծառ, անմեղ ժպիտը՝ աչքերիդ մեջ ու դեմքիդ վրա… Ո՞ւր է… Ո՞ւր ես դու…
Կա՞ս… Կիսա՞տ ես…
Կյանքումս հանդիպած ամենալուսավոր մադկանցից էիր, գիտե՞ս: Իհա՛րկե գիտես… Իսկ հիմա՞… Էդ ո՞նց էդպես խամրեցիր…
Անիմաստ հարցեր եմ տալիս, գիտեմ…
Ի՞նչ ես անում… Ո՞նց ես…
..........................................................
Ես փորձեցի քեզ օգնել, բայց… Դու ամեն ինչ ավելի քան լավ գիտեիր: Ես քեզ ոչ մի նորություն չասացի: Աչքերիդ մեջ արդեն ուրիշ խորքեր կային, ոչ այնքան լուսավոր ու պայծառ, ինչպես առաջ… Այլ մութ ու խորհրդավոր…
Ու մենք էնքան հեռու էինք… Ես մի քանի քայլ արեցի դեպի քո հեռուները՝ խավարի մեջ թաղված, ձայնեցի քեզ, հետ էի կանչում… Ավելի խորանալ չէի կարող. լավ եմ հիշում այդ տեղանքը, հետո հետ դառնալ չէր լինի, գիտեի… Չէի ուզում նորից խրվել…
Դու գիտեիր՝ ուր ես գնում…
Դու որոշել էիր արդեն… Որոշել էիր…
Ու ես արդեն անզոր էի ու զինաթափ…
Ափսոս…
Կծկվել ես հոգով, ինքնամփոփվել… Խուսափում ես նայել մարդկանց աչքերին… Նույնիսկ եթե ինքդ դա չես նկատում, ճշմարտությունը չես հերքի, խուսափում ես…
Ինչո՞ւ… Դու, որ այն եզակիներից էիր, ովքեր բոլոր մարդկանցից ամենաշատն են արժանի երջանկության…
Ընտրեցիր ազատ անկումը… Մի քանի ակնթարթ հաճույքի համար… Սարսռազդու հաճույքի… Սուր զգացողությունների…
Իսկ հիմա՞: Մահացե՞լ ես, թե՞ հաշմանդամ ես…
..........................................................
Հա, ցավում ա…My heart does ache for you.
I hear your song of swan.
And eyes that I once knew
Are full of sadness mourn.
.......
Ախր ինձ էլ եմ մեղավոր զգում… Ես չլինեի՝ հիմա գուցե ամեն ինչ այլ լիներ քո կյանքում…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Հրաշքս… Նշանվել ա
…
Ընենց մի տեսակ ոգևորված, հուզված ու էնքա՜ն ուրախ եմ…
Չափազանց կարևոր ես ինձ համար, դու պիտի երջանիկ լինես, դուք պիտի երջանիկ լինեքՀասմիկն էլ ա հրաշք, երևում ա
Համ էլ եթե դու իրեն ես ընտրել… Դրանով իսկ ամեն ինչ ասված է
Խայտառակ շատ եմ քեզ սիրում, դու բոլորից խիստ տարբեր ես ինձ համար: Քեզ բացարձակ անշահախնդիր եմ սիրում: Բացարձակ մաքուր:
Բառերս քչություն են անում:
Կոկորդս սեղմվում ա:
Ինձնից առավել՝ քեզ եմ երջանկություն մաղթում…
.......................................................................................…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
••Սեղմել՝ ցույց տալու համար
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Էս ո՜նց եմ կարոտել… Լացացրիր…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Բողոքելու բառեր էլ չեն մնացել, աստվա՛ծ իմ… Ինքս ինձնից բողոքելու…
Էս ի՜նչ ճահիճ եմ դարձել…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մի տեսակ հանգստություն իջավ վրա, կարծես թե շատ բաներ դասավորվեցին իրենց տեղերում:
Բայց մի հատիկ վայրկյան մտքովս անցավ, թե՝ լավ, ամեն դեպքում, բա հետո ի՞նչ է լինելու ու ո՞նց, ու մի ակնթարթում սիրտս սկսեց անհանգիստ ու անկանոն թպրտալ… Հանգիստ, սի՛րտ ջան, կներես, խոստանում եմ հաջորդ անգամ հնարավորինս ուշ մտածել էդ մասին: Դու պիտի ապրես, մենք դեռ աղոթելիք ունենք միասին…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ընենց նեղվեցի… Հանդարտ, բայց նիկոտինոտ դառնությամբ, թեթևակի նյարդայնությամբ տխրություն:
…Ու հա, ես FB-ն հենց ավելի շուտ 100 տարվա ծանոթների հետ շփման հնարավորության համար եմ սիրում, թե չէ՝ համեմատաբար մոտ ընկերների հետ ոնց էլ չլինի՝ կապի ուրիշ միջոցներ կան… Ու հետո՞ ինչ, որ չեմ գրում… Համ էլ՝ չեմ գրում, մի հատ դու գրի, հարցրու՝ ոնց ես, ինչի չես գրում…
Ու եթե էդքան միակողմանի ա էդ կապը պահպանելու, կամ չեղած տեղից փրկելու ձգտումը, ուրեմն հեչ էլ պետք չի… Առաջին կորուստս չես… Երևի վերջինն էլ չես լինի:
Գիտեի, որ քեզ հետ դժվար ա: Բայց որ կապն ընդհատվելուց հետո կարող ա անհնար դառնա, չէի սպասում:
Ես փոխվել եմ, ահագին եմ փոխվել, ու արդեն չեմ կարող full-time անձնազոհություն անել…
Ինձ կներես, գիտեմ, քո տեսանկյունից սխալ եմ եղել, շատ ) … Բայց այլ կերպ հնարավոր չէր: Հավատաս-չհավատաս )
Մեկ ա քեզ շատ եմ գնահատում ու սիրում: Տա աստված՝ շուտով հասնես քո երազած հաջողություններին: Իսկ հետո էլ չերազածները կգան ու հերթով կընկնեն գիրկդ )))
Լավ եղի )
Երևի կհանդիպենք…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Էդքան սերտաճել պետք չէր…
Էնքան էի վստահ, որ ամբողջական եմ, որ ռեգեներացիայի հատկություններս էլ հասցրին լրիվ հետ զարգանալ…
Քեզ լրիվ պոկեցիր ու գնացիր, կեսս մինչև հիմա արնաքամ ա լինում… Մինչև ե՞րբ…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Աննան էլ ա ամուսնանում… Վերջապես կիրականանա տարիներով այդքան փայփայած երազանքը: Էս երկու օր է՝ մի տեսակ փայլում է: Չգիտեմ՝ երազանքի իրականացման մոտ լինելն է պատճառը, թե այն, որ մի ամբողջ ամիս լավ հանգստացել է, թե երկուսը միասին: Բայց շատ է փոխվել:
Շատ ուրախ եմ իր համար, ես էլ եմ պայծառանում իրեն էդպես տեսնելիս:
Միակ բանը, որ թույլ չի տալիս լիարժեք, իմ ուզած չափով ցնծալ այդ փաստից՝ վախենում եմ հարցնել. «սիրո՞ւմ ես»…
Քեզ էլ երջանկություն, Ան ջան, տա աստված, որ որոշումդ ճիշտ լինի: Դու կսիրես, գիտեմ… Մուլտս![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ