Ասում ա՝ «սիրելը լավ բան ա, ինչի՞ ես նեղվում»: Հա, շատ լավ բան ա, երբ քեզ են սիրում, հատկապես եթե ոչ թե սիրում են, այլ ուղղակի ցնդում են, ինչպես ես՝ քեզ համար: Այ եթե դու էլ ինձ սիրեիր էնպես, ինչպես ես՝ քեզ, ես էլ առանց վարանելու կասեի՝ թող նեղվեն նրանք, ովքեր սիրել չգիտեն:
Սիրելը լավ բան ա, հա, բայց երբ Պողոսը սիրում ա ինձ, ես՝ քեզ, դու՝ ոչ մեկի, էդ լավն արդեն միանշանակ չի:
Հիշեցի Նոյի թվի Դնևնոզավրս, երկրորդ գրառումս էր, հենց առաջին էջի վերջում էր սկսվում, հետո շարունակվում մյուս էջին: Ահագին երկար շղթա էր էն ժամանակ, 2-3 օղակով չէր սահմանափակվում. Վ.-ն սիրում էր ինձ, ես՝ մարդամեկիս, մարդամեկս՝ Հ.-ուն, Հ.-ն՝ ինչ-որ 5-րդ անձի, որն էլ սիրում էր չգիտեմ ում:
Ընկա Նոստալգիայի գիրկը, սկսեցի տուֆտել ))
Չնայած հենց սկզբից էլ տուֆտում էի, էլի, էնքան որ պիտի մի բան ասեմ, արտահայտվեմ, դատարկվեմ մի քիչ:
-
Ահագին լավ էր էսօր: Ինչ-որ չափով կարոտս առա: Իրականում ինձ որ մնա, կարող է օրեր շարունակ հետդ լինեմ ու չհագենամ քեզնից: Բայց, իհարկե, հասկանում եմ, որ գրեթե անհնար բաների մասին եմ խոսում: Շնորհակալ եմ, որ թույլ ես տալիս նստել ու երկար նայել քեզ, ուսումնասիրել: Մտապահել դիմագծերդ, մեկիկ-մեկիկ: Ուսերդ: Թևերդ: Ձեռքերդ: Շնորհակալ եմ, որ փորձում էիր հասկանալ հոգեվիճակս: Շնորհակալ եմ, որ գրկեցիր:
Ցնդում եմ քեզ համար:
~
Էջանիշներ