User Tag List

Էջ 6 33-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #76
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լռում ես… Դու, որ գիտես բոլոր հարցերի պատասխանները, կամ գոնե պատասխան ունես յուրաքանչյուր հարցի, լռում ես հիմա…
    Վստահ եմ՝ նրանից չի, որ պատասխան չկա, պարզապես չես ուզում բարձրաձայնել: Հավատա՝ հասկանում եմ:
    Ես էլ գիտեմ պատասխանը:
    Ես էլ չեմ ուզում բարձրաձայնել:

    …մի արա, ախր ոչինչ չես շահելու: Հիշիր ինձ, երբ դեռ կայի, կենդանի էի, երբ ապրում էի… Սա ես չեմ:
    Ու դու էլ դու չես: Մի խաբիր: Չեմ հավատալու, որովհետև չեմ ուզում:

    Այն, ինչ էինք… Այն, ինչ ենք… Այն, ինչ կարող էինք լինել… Այն, ինչ դառնում ենք… դառնում… Լավ էլ բառ գտա. դառն ա համեմատությունն ու որոշ «մանր-մունր» բաների գիտակցումը:

    *
    Եթե գիտես՝ որ ճանապարհն ուր է տանում, դժվար է ընտրել մեկը, որի վերջնակետն, ինչքան էլ, որ լավը լինի, այն չի լինելու, ինչին ձգտում է էությունդ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.05.2010), A.r.p.i. (17.06.2010), Farfalla (24.05.2010), Kita (24.05.2010), My World My Space (24.05.2010), Արևհատիկ (24.05.2010), Դատարկություն (24.05.2010), Կաթիլ (27.09.2010), Նաիրուհի (26.09.2010)

  3. #77
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էսօր շողիկ են նվիրել, Դնև, արևի շող, իսկական:

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.05.2010), Farfalla (24.05.2010), Երկնային (24.05.2010), Կաթիլ (27.09.2010), Նաիրուհի (26.09.2010)

  5. #78
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամ ա՝ ուզում եմ մի բան գրել… Ասելիք չկա: Միտք չկա: Ոչ մի բան…
    Տեսնես՝ իրո՞ք ցուրտ ա, թե՞…
    Շարունակություն եմ ուզում, ապրել եմ ուզում… Ո՞նց անեմ…
    Ոչ ոք ինձ չի հասկանա: Առավել ևս եթե փորձեմ բացատրել:
    Էնտեղ, ինչ-որ մի տեղ, Դնև, շա՜տ խորը… ես դեռ շնչում եմ… հազիվհազ… բայց շնչում եմ… Մեկ-մեկ դա ինձ հույս ա տալիս:
    Վախենում եմ՝ ինձ արթնացնեմ, թարմացնեմ… Ես շատ բան եմ ուզում կյանքից, ինչ նա ինձ չի կարող տալ: Գոնե՝ այլևս չի կարող: Ավելի լավ է էսպես, ոչ մի կերպ… Ես սա դժվար թե տանեի:

    Անկապացել եմ մի այլ կարգի…
    Վախենում եմ մտածել, Դնև…


    ***
    Ուղղակի արդեն սպառել եմ բոլոր երազանքներս:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (01.06.2010), murmushka (01.06.2010), Կաթիլ (27.09.2010)

  7. #79
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Սյուռեալիստ»… Հմ… Էդ ես չեմ սյուռեալիստ, է՞, էդ դո՜ւք եք խեղել իրականությունը…

    Ամեն դեպքում, թույլ տվեք «անուղղելի երազող», «սյուռեալիստ», «երկնքից մեկ-մեկ էլ ներքև իջի» ու էս կարգի մնացած բոլոր՝ ինձ ուղղված խոսքերը համարել կոմպլիմենտ:

    Ամեն մարդ ինքն է ընտրում սեփական իրականությունը: Իմ իրականությունը ես չեմ զոհի, որովհետև այն, ինչ առաջարկում եք դրա փոխարեն, ոչ մի առավելություն չունի իմի նկատմամբ: Ու նույնիսկ ունի բազմաթիվ թերություններ:
    Երկար եմ ընտրել իրականությունս, որոշ մասեր նույնիսկ կերտել եմ սեփական երևակայությամբ, ջանքով, արնաքամ լինելու չափ ճգնելով, կերտել եմ այն առավելագույն լավով, որ կարող էի պատկերացնել, ու դրան կյանք եմ տվել… Ու չեմ ուզում հրաժարվել իմ իրականությունից: Դեռ աշխատելու եմ այն ավելի ու ավելի լավացնել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (17.06.2010), Tig (17.06.2010), Արևհատիկ (17.06.2010), Երկնային (17.06.2010)

  9. #80
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև, Դնևս Եկել եմ: Կարոտել եմ:
    Եկել եմ մի քիչ լռեմ հետդ ու գնամ:

    Դու կհասկանաս:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (08.07.2010), Կաթիլ (27.09.2010), Մանուլ (08.07.2010), Նաիրուհի (26.09.2010), Շինարար (08.07.2010)

  11. #81
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բավականին ժամանակ է, որ մտածում էի մի տեղ հավաքել… Իրարից շատ տարբեր են, բայց մի կարևոր ընդհանրություն կա:
    Երեքն էլ շատ եմ սիրում, արժի, որ պահես, Դնևս:


    ***

    Antimatter, "The Art Of Soft Landing"



    ***
    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չէ՞ որ անկումն էլ թռիչք է,
    Իսկ ի՞նչ է,
    Թռիչքը քեզ քի՞չ է,
    Սա՞ չէր ողջ կյանքում քո երազածը:

    Ուրեմն ի՞նչ ես
    Ողջ անդնդով մեկ
    Տարածում այս խոլ սարսափի ճիչը:

    Դեն նետիր հոգիդ ճզմող արճիճը
    Ու սլացիր վեր...

    Իսկ թե դրան էլ ի վիճակի չես,
    Գոնե վայելիր վերջին թռիչքդ,
    Չէ՞ որ անկումը նույնպես թռիչք է:

    ***


    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.07.2010), Katka (09.07.2010), Արևածագ (10.07.2010), Երկնային (09.07.2010), Նաիրուհի (26.09.2010)

  13. #82
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եմ՝ որ ինչ-որ մեկը վերցներ ու իմ ապրած օրերը մի գրքում, կամ ֆիլմում նկարագրեր, տեսնեի՝ մտածելու էի. « դե լավ, էլի… Հետո՞ ինչ, որ վառ երևակայություն ունես, ախր պարզ երևում ա, որ ամեն ինչ սարքած ա… Իրականում էդքան զուգադիպություններ չեն կարող լինել…»:
    Սա ի՞նչ ա նշանակում: Ուրեմն Աստված շատ վառ երևակայություն ունի: Հըմ: Ով էլ կասկածեր:
    Ամեն ինչ էնքան անիմաստ ա դարձել: Բայց մի տեսակ տարօրինակ անիմաստ, էլի, ոչ թե բառի բուն իմաստով: Ավելի շուտ՝ չեմ զգում շատ բաներ: Շատ բաներ ինձ թույլ չեմ տալիս զգալ:
    Էսօր հո չգիտեի՞՝ ինչի եմ «ականատես լինելու»: Բայց մի տեսակ տխուր էի:
    Առաջ, հիշում ե՞ս, Դնև, որ կանխազգում էի, մի անհավանական, ֆանտաստիկ բան էր մտքիս ծայրով անցնում, սկսում էի ինքս ինձ վրա ծիծաղել, ասում էի՝ ոնց կարող ա դա պատահել, այ գիժ… ու համ էլ անհանգստանում էի, ու մեկ էլ հանկարծ պարզվում էր, որ հենց տենց ա, որ կա… Էս անգամ չզգացի:
    Դե իրականում հավես էլ չունեմ մտածելու: - Ինչու, ինչի համար… Հետո ինչ կլինի… - Սխալ կլինի ասել, թե չի հետաքրքրում: Բայց դե նման մի բան, է՞լի:
    Մեկը, ով ինձ չնկատեց, իսկ ավելի հավանական է՝ չնկատելու տվեց, փորձում էր երջանիկ ժպտալ: Մի քիչ ավելի լավ էր ստացվում, քան առաջ, բայց մեկ է, ինձ նման հարցերում չես խաբի:
    Հետո ուրիշ մեկը, ով ինձ չնկատեց, կամ քիչ հավանական է՝ չնկատելու տվեց, կարծես թե մտահոգ էր ու գուցե հենց առաջինի «հետքերով» էր քայլում:
    Մդա:
    Հետո քիչ էր մնում՝ ես Կատյային չնկատեի, բայց ինքն էնքան հավեսով ժպտաց ու ասեց «պրիվետ», որ մի ակնթարթում ես էլ պայծառացա… Սիրում եմ Կատյային: Չեմ էլ ճանաչում, որ լավ հաշվենք, բայց սիրում եմ: Ոնց որ թե փոխադարձ ա, հը՞, Դնև: (Տեսնես՝ էդ ո՞ւմ երեխուն էին ման տալիս: Կարող ա՞ էդ տղու հետ ա ամուսնացել, երեխեն էլ իրենն էր… Ո՞վ իմանա: ) Հիշում եմ, որ մի ժամանակ ամեն օր Արտակի համար մի որոշակի ժամի թեյ էր բերում: Խնամում էր… Մտածում էի՝ «Տեսնես՝ էս աղջիկն ինչ ա գտել էդ տղու մեջ: Ախր շա՜տ տարբեր են, է՞…»: Իսկ Արտակը, հիշում եմ, նույնիսկ ժպիտները առանձնապես չէր շռայլում: Ես էդպես եմ հիշում, չգիտեմ: Մտածում էի՝ Արտակը պիտի երջանկությունից երկինք հասնի, որ էդպիսի ընկերուհի, կարելի ա ասել՝ հարսնացու ունի, պիտի նրա համար ամեն ինչ անի, պիտի ամեն կերպ բարձրանա, ավելի լավը դառնա, որ գոնե փորձի արժանի լինել Կատյային… Դե լավ, անցած լինի:
    Հա, ինչ էի ասում… Մարդիկ կան, որ ապրում են բաժանումից բաժանում: Էդ իրենց պետք ա, առանց դրա չի լինի:
    Մարդկանց շատ մեծ մասն ա էդպիսին: Նրանց համար սովորական են [դարձել] մի կնոջից/ամուսնուց/ընկերոջից/ընկերուհուց բաժանվելն ու մեկ ուրիշին գտնելը, ու համարելը, որ էդ մեկ ուրիշը «վերջն ա», կամ էլ էդ «մեկ ուրիշը» թող համարի, որ իրենք «վերջն են» (դժվար ա հավատալ, բայց տարբերություն չկա), հետո էդ «մեկ ուրիշ»-ից էլ բաժանվել մեկ այլ ուրիշի հետ միանալու համար՝ հեռու կամ մոտ ապագայում բաժանվելու ակնկալիքով: Կարևորը բաժանումն ա: Որ կյանքը հետաքրքիր լինի, բազմազան լինի… - Բա ո՞նց: Մի մարդը հո էնքան չկա՞, որ քո բոլոր տեսակի պահանջներին բավարարի: Ո՞նց ա կարելի մի ամբողջ կյանքի ընթացքում չհոգնել նույն մարդուց: Անհնար ա: Միանշանա՛կ:
    Ամեն տեղ էդ ա: Հայտնի ու անհայտ մարդիկ, բարեկամներ, ընկերներ, հարևաններ, հարազատներ, ծանոթներ… Ամեն տեղ:
    «Մեղր»-ը հիշեցի… Տեսնես՝ Աշոտիկս ո՞նց ա: Էդ երեխուն՝ գլխավոր հերոսին, ամբողջ ֆիլմի ընթացքում պարբերաբար նմանեցնում էի իրեն… Չգիտեմ՝ ինչու:
    Անկապ եմ, Դնև: Նույնիսկ էն «պատահական հանդիպումը» վրաս առանձնապես չի ազդել: Չեմ զգում, երևի՝ չեմ ուզում զգալ:
    Հոգնել եմ էս աշխարհից: Ուզում եմ էն աշխարհը, որը ենթադրվում էր էն գլխից: Ինչի՞ց սկսվեց սխալը… Ինչո՞ւ ամեն ինչ դուրս եկավ հունից ու դառավ ընենց, ոնց հիմա կա:
    Իմ ու իմ Աստծո երազած աշխարհն եմ ուզում… Էնտեղ ամեն ինչ վերև ա ձգտում:
    Էստեղ ամեն ինչ հարթ ա, կամ գրեթե հարթ: Ու ամեն վայրկյան պառակտում, ամեն վայրկյան ջլատում:
    Հոգնել եմ:
    Ու թե էլի ուժ ունեմ՝ ոչ նրա համար, որ փորձեմ ինձ լավ զգալ ջլատվող աշխարհում: Ես դա պահում եմ վերև ուղղելու համար: Եթե հարմար առիթ չլինի, ուրեմն թող դրանք ոչ մի բանի չծառայեն: Ուրեմն էդպես էր պետք:

    Հասկացա… Էսօր ես ինձ իսկապես մենակ զգացի: Միայնակ չէ, մենակ: Էն որ մենակ ես, ու դրանից չես վախենում: Ու ամեն ինչ քեզ համար մեկ ա: Ու դու ազատ ես անելու էն հիմարությունը, որ խելքիդ կփչի:
    Լավ ա, որ իմ գլխին մեծ հիմարություններ չեն փչում: Մենակ պուճուրները:
    Չբռնե՞մ ու մենականամ…

    Հ.Գ.
    Էսօր Անուշին էլ եմ տեսել: Տեսնես՝ էն օրվա տղայի հետ է՞ր, թե՞… Ի միջի այլոց, դուրս չեկավ:
    Հա, մեկին էլ եմ տեսել… Չէի սպասում իրեն էդպիսին տեսնել: Իսկական ջենտլմեն էր դառել. կոկիկ սանրված մազերով, սպիտակ վերնաշապիկով, սև, մեծ հովանոցը ձեռքին… Այ նա դուրս եկավ, թեպետ տեսել եմ միայն մի ակնթարթ: Ինքն ինձ չնկատեց, կամ էլ չնկատելու տվեց:
    Ըտենց բաներ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.07.2010), My World My Space (18.07.2010), Դատարկություն (18.07.2010), Ժունդիայի (18.07.2010), Կաթիլ (27.09.2010), Նաիրուհի (26.09.2010)

  15. #83
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան սովորական սկսվեց ամեն ինչ: Զրուցում էինք, է՞լի… Ու ավարտվեց սովորական դարձած: Ավարտվեց միգուցե վերջին անգամ:
    Վերջին անգամվա համար մի քիչ հանգիստ ա սիրտս: Ու երևի հենց դրանից ա, որ մտածում եմ, որ վերջինն էր:

    Դժվար ա, երբ կյանքում ունես մարդիկ, ովքեր քեզ համար շատ են կարևոր:
    Որ մեկի նոր կուլոնը կամ մեկ ուրիշի չսափրվելու որոշումը կարող են վրադ չափազանց թանկ նստել:
    Կամ այն, որ մեկը քեզ պատահաբար հանդիպելիս «Բարև, Անի ջան: Ո՞նց ես:»-ով է բավարարվում…
    Կամ էլ ես եմ թույլ, որ դժվար եմ տանում… Պիտի քարանալ, է՞լի, պիտի պնդանալ: Կարևոր չի, որ քիչ բան կսկսես զգալ: Կարևորը՝ վատ բաներն էլ քիչ կզգաս:
    Թե ինչի՞ չեմ ուզում էդ տարբերակը, մարդ չի հասկանում:

    ***
    «Ոսկե ծիրանն» էլ անցավ:
    Էն անասնագույն ֆիլմից առաջ (դե հո չգիտեի՞՝ ինչ ա լինելու) մտածեցի, որ սովածանալուս ժամանակը մոտենում ա, ու ֆիլմից հետո մինչև հաջորդը չեմ հասցնելու ուտել ու որոշեցի մի բան առնել: Տատանվում էի՝ առնել-չառնել, վերջը ինքս ինձ կատակով (դու լավ գիտես, որ ես ինքս իմ հետ կատակում եմ մեկ-մեկ) ասեցի՝ առ, մեկ ա քեզ ոչ ոք տնից հոթ-դոգ չի բերելու:
    Բայց արձակուրդիս որոշումը ճիշտ էր: Լավ էր:

    Էս էլ պահի, Դնև, էս վերջերս շատ եմ հիշում ու սիրում: Հիմա էլ, չգիտեմ՝ ինչու, մտքումս հնչում ա: Պահի, համ էլ էլի կլսեմ.




    Հ.Գ.









    Հ.Հ.Գ.
    "To the beautiful children of these impatient times who never stop chasing dreams..."
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 22.07.2010, 21:21: Պատճառ: Հ․Հ․Գ․-ի ավելացում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (03.08.2010), My World My Space (22.07.2010), Ժունդիայի (22.07.2010), Կաթիլ (27.09.2010), Մանուլ (02.08.2010), Նաիրուհի (26.09.2010)

  17. #84
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե վերջը սովորի, է՞լի, սովորի՜… Էսքան ո՞նց կարելի ա, ամեն անգամ նույնը…
    Մարդը իրավունք ունի անել մենակ էն, ինչ ուզում ա: Վարժվի նրան, որ կան բաներ, որ էդ մարդը չի ուզում, որ նրան նեղություն են տալիս:
    Հասկացիր վերջապես, որ ոչ ոք քեզ չի նեղացնում: Դու ես նեղանում: Որովհետև որոշ բաներ քեզ սխալ մտքերի տեղիք են տալիս: Էդքան բան:
    Ոչ ոք ոչ մի բան քեզ պարտավոր չի: Ու դու էլ ոչ մեկի ոչինչ պարտավոր չես: Ազատ ապրի քո համար:
    Չէ, կյանքը դատարկ չի լինի, կլցնես: Լիքը բան կա լցնելու:

    Ու ընդհանրապես, մեկ-մեկ տուն գնալ էլ ա պետք, մի հատ ժամին նայի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (27.09.2010)

  19. #85
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօրվա ինքնամաքրումը չկայացավ:
    Արդյունքում մնաց մի ճահճոտ հոգի ու մի զույգ ավազով լցված, ուռած աչքեր:

    Մեկ-մեկ ինձ թվում ա, թե մեռնում եմ: Հետո ինձ սկսում ա թվալ, թե էդ իմ երազանքն ա, որ բոլոր մյուս երազանքների պես երբեք էլ չի իրականանալու:

    Դու ինձ խոստացի, որ հաջորդ կյանքում ինձ հետ կլինես, իմը կլինես: Իրեն միասին կգտնենք, չմտածես:
    Ինձ հիմա էդ խոստումդ շատ ա պետք:
    Ուզում եմ գրկել քեզ: Ոչ թե «կուզեի», այլ ուզում եմ: «Կուզեի»-ն մի ուրիշ պատմություն է, որ… Գիտեմ, հասկանում ես:

    Ազատություն… Ուզո՞ւմ եմ, թե՞ չէ: Դեռ չեմ հասկանում: Ազատության ուրախությունն ուրիշ է, էնտեղի երջանկությունն էլ է ուրիշ: Չգիտեմ:

    Ո՞նց անեմ, որ մի բան հասկանամ…

    Գնամ, մի անգամ էլ փորձեմ քնել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (03.08.2010), A.r.p.i. (02.08.2010), Կաթիլ (27.09.2010), Նաիրուհի (26.09.2010), Շինարար (02.08.2010)

  21. #86
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տո այ պուճո՜ւր, քեզ թվում ա՝ թե ես չեմ հասկանում, թե ինչու են տղամարդիկ համբուրվելը բարձր դասում բուն սեքսից, հա՞: Դու հոգեբանական պատճառները գիտես, մենք էլ չգիտենք, թե ինչու դու կամ ցանկացած այլ «իրեն հարգող» տղամարդ կարող է կյանքում միայն մեկի հետ համբուրված լինի, բայց «լինի» տասնյակ ուրիշների հետ: Ու քեզ թվում է, թե մի քանի կամ մի քանի տասնյակ «Դեյլ Կառնեգի» կարդալով՝ կարելի ա ինձ առանց խոսքի հասկանալ, իմանալ, որ «թաքցնում եմ մտքերս», կամ որ «մտածում էի՝ ինձ խաբում ես, թե չէ»: Ուծյո՜ւ: Ու քո մտքով, պարզ ա, որ չի էլ կարող անցնել, որ ինձ, կներես, բայց չի էլ հետաքրքրում՝ դու իրականում քանի «պուտանկայի» ես փող տվել, որ «ուղղակի նստի ու զրուցի քո հետ», քանի ուկրաինուհու ու քանի ռուսի հետ ես խոսել իրականում ու ինչ թեմաներով ու ոնց ու որտեղ, ու ինչքան, ինձ գուցե հետաքրքիր են պատմությունները, որ իրական են կամ իրական կարող են լինել, որ եղել են քեզ հետ կամ մեկ ուրիշի, ու անձամբ դու հորինում ես, թե ճիշտ եղածն ես ասում, էդքան էլ կարևոր չի, քանի որ դու ինձ համար, գոնե առայժմ, բավականաչափ մոտ մարդ չես: Ու դա անկախ նրանից՝ ես քո կյանքից ինչ-ինչ փաստեր գիտեմ, որ կարող էին գաղտնիք համարվել, կամ դու իմ մասին որոշ փաստեր գիտես, թե չէ: Ու դու, քո ողջ հոգեբանությամբ հանդերձ, դեռ երեխա ես, ու ցավում եմ, որ քեզ դա թվում է ճիշտ ուղի: Ու ցավում եմ, որ դու կուզեիր, որ կինդ քեզ ասի՝ «գնա, ում հետ ինչ ուզում ես արա, ես դրան նորմալ եմ վերաբերվում», որ դու էլ դրանից հետո չանեիր, ցավում եմ, որ քո վիրաբույժ ընկերն ու կարդացածդ հոգեբանական «դասագրքերը» քեզ սովորեցրել են միայն այն, որ տղամարդուն «լեվի գնալ» կարելի ա ու նույնիսկ պետք ա, իսկ կնոջը՝ ընդհակառակը, և այլն, և այլն… Ու ցավում եմ, որ քո անկեղծանալն ընդհանրապես էնպիսի մարդկանց (կանանց/աղջիկների) հետ է եղել, որ ի վերջո դու ինձ պիտի տայիր էդ հարցը ու վերջում էլ չհավատայիր անկեղծ պատասխանիս: Որովհետև խոսել ես մարդկանց հետ, ովքեր իսկական մարդու հետ ոչ մի բառ չեն խոսել մինչև քո հայտնվելը, ու էդ պահին իրանց մի՜ քիչ մարդ են զգացել… Ու ես իրենց էդ հարցում հասկանում եմ, իհարկե, բայց sorry, ես ըտենցը չեմ, իմ կյանքում ինձ մարդու տեղ դնողները բավարար շատ են, ու քո հարցը, անկեղծ ասած, ինձ նույնիսկ անակնկալի բերեց:
    Չէ, ես գնահատում եմ, որ ինձ հետ էդքան անկեղծ խոսեցիր շատ բաներից, որի 1%-ը նույնիսկ շատերի հետ չէիր կարող քննարկել, ուղղակի էդքան անիմաստ վստահությունը սեփական իմացություններին մի լավ բան չի: Կարծեմ դու դեռ փորձում էիր ինչ-որ բան հասկանալ, բայց նկատեցի, որ ավելի շատ ուզում էիր ցույց տալ, թե բան գիտես, թե ես քեզնից քիչ եմ մտածել կամ զգացել, թե դու լավ ես հասկանում մարդկանց: Իրականում ես տեսա ուրիշ բան: Քո մեջ լավը բավականին շատ է: Բայց ես արդեն վաղուց միայն դրանով առաջնորդվել չեմ ուզում: Ես տեսա քո թերությունները, տեսա, որ իմ լռությունը դու ճիշտ չես կարողանում մեկնաբանել: Ու իմ ծիծաղը քո այն խոսքի վրա, թե չես սիրում համոզել ու միայն մի անգամ ասում ես ու վերջ, դու մեկնաբանեցիր բոլորովին այլ կերպ, գուցե իբրև հավանություն՝ բնավորության այդ ընտիր գծին, այնինչ ամեն ինչ ավելի քան ակնհայտ պիտի որ լիներ: Էդպես եք անում, հետո էլ ասում եք, թե կնոջ հոգեբանությունը, մտածելակերպը բարդ է, չեք հասկանում: Որովհետև բարդ բաներ եք փնտրում: Երևի, էլի:
    Երեխա ես լրիվ: Ուղղակի էդ տարիքում երեխա լինել… Աններելի բան է: Սխալ է:
    Էնքա՜ն են շատացել շրջապատիս մեծ երեխաները… Ցավալի է: Աղջիկների մեջ դա դեռ տանելի է, գիտես, որ մի չնչին բան է պետք, որ մեջները զարթնի իսկական, հասուն կինը: Իսկ տղամարդկանցից շատերն արդեն անհույս են: Կամ գրեթե անհույս:
    Տխուր է, որ իրենց տարիքին համապատասխան մարդկանց գրեթե չեմ հանդիպում:
    Հուսով եմ՝ սա չես կարդա, իսկ թե կարդաս, գոնե կփորձես հասկանալ՝ ինչ եմ ասում:
    Չնայած ինքս կարդացի, առանձնապես բան չհասկացա, էն չէր, ինչ ուզում էի ասել:

    Դնևս, կներես, չորացել եմ մի տեսակ: Իմ մասին էլ… մեկ-մեկ ուզում եմ գրել, մի բան ասել, էն էլ ասելիք չկա: Էն «բանաստեղծությունս» մտածում եմ դնել «Ներսից…»-ում, էն էլ ամեն անգամ վերընթերցում եմ ու էլի չեմ դնում: Շատ ա «ներսից»: Նույնիսկ ինձ համար չափից մի քիչ շատ ա թունդ, չնայած որ որոշ մասեր դեռ անհարթ են:

    Հոգնած եմ, Դավ, ու մյուսներ, ում կարող է՝ սխալ երևամ, սխալ ներկայանամ, հոգնած եմ ու համարյա թքած ունեմ, կներեք: Հա, ես պայծառ եմ ու աշխատում եմ միշտ պայծառ լինել, ուրիշներին էլ պայծառացնել: Մեկ-մեկ հաջողվում ա, ուրախ եմ դրա համար: Բայց իրականում դա մի շերտ ա, որից անդին անցնել մի փորձեք: Ու ինձ էլ մի դրդեք դրան: Ես իմ մեջ խորանալ չեմ ուզում, դուք էլ մի ուզեցեք: Չնայած՝ ասա՝ ո՞վ էր ուզում, որ:

    Իսկ էն մատուցողուհին ինձ երևի գժի տեղ դրեց, բայց էդ խեղճ մեղուն ի՞նչ մեղք էր գործել քո հանդեպ, այ աղջիկ ջան, որ էդպես դաժան վարվեցիր հետը, հը՞ն: Երևի ամբողջ բնության մեջ միայն մարդն ա, որ էդ կարգի անիմաստ վատություններ կանի: Որ ոչ մեկի օգուտ չեն, նույնիսկ իրեն:

    Մի խոսքով…
    Գնամ գիրքս կարդամ:
    "One flew east, one flew west, one flew over the cuckoo's nest."…

    ***
    Կաշխատեմ մի քիչ շուտ-շուտ գրել քեզ, Դնև, կարոտում եմ ոնց որ թե:
    Հա, մեկ էլ Գևին կուզեի տեսնել: Արթուրին էլ:

    ***
    "Папа խորոված будет делать"…
    Ո՞նց են անցնում դասերդ, դպրոցը սիրեցի՞ր, Վառվառուշկա

    ***
    Խեղդվել չկա, դե, դե, քիթդ ջրից վեր պահիր, մինչև մոտենաս ափին: Կարելի է և ընթացքում լողալ սովորել, ինչո՞ւ ոչ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (07.09.2010), My World My Space (06.09.2010), Դեկադա (06.09.2010), Երկնային (06.09.2010), Ժունդիայի (06.09.2010), Կաթիլ (27.09.2010), Նաիրուհի (26.09.2010)

  23. #87
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչի՞ ա ձեր բալկոնի դուռը բաց, Արս…

    Դնև, ինձ համոզի, որ կյանքը անկապ-անիմաստ բան չի, համոզի, էլի… Համոզի, ասա, որ ամեն ինչ դեռ նոր պիտի սկսվի, ու էս ամեն ինչը երազ էր՝ մաթ.ֆակ.-ով, կանաչ floppy-ով, դռների անցքերով, խաչապուրիանոցով, տատիկի «օրհնանքով», Ծաղկազարդի պսակով ու ծնունդների ծաղիկներով, կասկադով, Սունդուկյանի այգով, «Ոսկե ծիրանով» ու «Cinema Verite»-ով, «вышка»-ով, գնացքի ռելսերով, ստեղծագործություններով, բարձրահարկ շենքերով, Red Bull-ով, լռությամբ, դեպրեսիայով, գարունով, «հորեղբոր մեքենայի վրա հորթաբար հրճվող աղջիկ ու տղա»-ով, Թումանյանի այգով, ռոքով ու դրամով, Ծիծեռնակաբերդով, Մանկականի կայարանով, կորած ժակետով, սովետական սրճարանով, 1000 դրամանոց միլիցաներով, դանակահարությամբ, երգերով, Time Out-ով ու «եկեղեցու դերը ստանձնող»-ով, պայծառությամբ, մարդկանցով, միանման շորերով, Մանուկի բուդկայով, Sonata Arctica-ով ու Anabantha-ով, ծաղկակաղամբով, Jethro Tull-ով, «Կովկաս»-ով, «Կովկաս»-ով ու էլի «Կովկաս»-ով… Ու չինական ռեստորանով, ու փլեյերով, Դավթաշենի կամրջով, Stoyka-ով, առած տասնյակ գրքերով, ֆիլմերի դիսկերով… Ամեն ինչ երազ էր, չէ՞: Ասա, որ ճիշտ եմ: Ես հոգնել եմ անիրականն իբրև իրական ընկալելուց: Միգուցե երբ տեսնեմ, որ իրականությունը դատարկ է, այն լցնեմ լավ բաներով, նրանով, ինչ ինձ դուր է գալիս: Իսկ իրականում ես լավ գիտեմ, որ զառանցում եմ ուղղակի, ու բոլորովին էլ պարտադիր չի, որ ասում եմ այն, ինչ իրականում մտածում եմ կամ ճիշտ համարում:

    Չգիտեմ:

    Ու չի կարելի սննդարար ու համեղ ուտելիքը դնել մի տեղ, անուշադրության մատնել, հետո որոշ ժամանակ անց փորձել համտեսել, բնականաբար՝ նեխած տարբերակով, ու ասել, թե ստահոդ ու անհիմն են տվյալ ուտելիքի մասին կարծիքները, թե՝ սննդարար է կամ համեղ, որովհետև նեխածահամ է գալիս ու դրանից հետո թունավորվել ես: Ամեն ինչ իր ժամանակն ունի, ամեն ինչի պիտի «արժանին մատուցես» ճիշտ ժամանակին:

    Տուֆտում եմ:

    Հա ի՞նչ: Լավ եմ անում:

    Ց:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (17.10.2010), helium (03.10.2010), Rhayader (10.09.2010), Կաթիլ (27.09.2010), Նաիրուհի (26.09.2010)

  25. #88
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    - Դա ինձ այնքան էլ չի հուզում, ես ուզում եմ իմանալ՝ կլինե՞մ երջանիկ…
    - Հա-հա-հա… Իսկական կանացի տրամաբանություն: Ես որտեղի՞ց իմանամ՝ կլինես երջանիկ, թե չէ: Ամեն ինչ քեզնից է կախված…
    ***
    Կարդում էի 3.5 տարի առաջ գրածդ մի նամակ: Կարելի է ասել՝ նամակ, որից էլ հենց սկսվեց ամեն ինչ: Այն ժամանակ, երբ դեռ ոչինչ չկար: Հեչ կմտածեի՞ր, որ ինքդ քո մասին ես գրում: Իսկ հիմա արդյո՞ք մտածում ես, որ վերադարձել ես էնտեղ, որտեղից սկսել էիր…

    Բաներ կան, որ երբեմն-երբեմն վերհիշել է պետք:

    Հիմա այս բավականին երկար ու խիտ ու էմոցիոնալ նամակից, երևի, իրական մնացել է միայն մի բան: Այսինքն՝ իրական չի, բայց կարելի է իրականացնել: Մնում է՝ կարողանամ երջանիկ լինել: Կգրեմ քեզ անպայման, կտեղեկացնեմ, որ երջանիկ եմ: Միայն թե վստահ չեմ, թե «էդ օրը քո համար երջանիկ օր կլինի». շատ բան է փոխվել…

    ***
    Ես սարսափում եմ սպառվելուց:
    Գույներ, գույներ… Նարնջագույն, կարմիր, պայծառ… Երաժշտություն… Ժպտացող դեմքեր, ծիծաղ, մանուկներ… Պար, գրականություն, ընկերներ… Բնություն…

    ***
    Հով ջան, ես քո տրամադրության հետ չեմ կարող որևէ առնչություն ունենալ, հասկացիր վերջապես: Ու լավ եղիր: Ու հանկարծ չասես էն, ինչ չեմ ուզում լսել:

    ***
    Էլի ուշ եմ քնո՞ւմ: Լավ, դե հիմա… Ես կարող եմ «ինձ հավաքել ու գնալ պառկել», բայց էս պահին գրել եմ ուզում ավելի: Ու դա չի նշանակում, թե անիմաստ ա ինձ ասել, որ շուտ է պետք քնել: Բայց դե դա հեչ, անցած լինի:

    Ի՞նչ մի երգ դնեմ մինչև գնալս… Լավ, Amiel, "LoveSong", մի՜ քիչ թեթևություն, որ լավ քնեմ գիշերը:



    Բարի գիշեր:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 17.09.2010, 00:57:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.09.2010), My World My Space (17.09.2010), Բարեկամ (17.09.2010), Նաիրուհի (26.09.2010)

  27. #89
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Եթե քո կյանքին կամ հոգուն որևէ վտանգ սպառնա…»…
    Չէ հա, ի՞նչ վտանգ, վտանգ չի սպառնում: Պարզապես քայքայվում են երկուսն էլ: Շա՜տ մարմանդ: Վտանգ չկա:

    Ինձ մի հավատացեք, այն, ինչ ասում եմ, միշտ չի այն, ինչ մտածում եմ: Մեջս մի բան խախտված է, ոնց որ փչացած ռոբոտ լինեմ, որի մասերը շխկշխկոցով իրարից պոկվում են, զսպանակները դուրս են ցցվում ամեն պատեհ ու անպատեհ տեղից, տատանվում են՝ անորոշ ուղղություններով անկապ շարժումներից:

    Սխալ ա, սխա՜լ: Մեջիս ծրագրին էդպես կոպտորեն պիտի չասեիք, թե լավը չես, արի էս մյուս ծրագրով աշխատի, առանց uninstall անելու չէր կարելի էն մեկը install անել, հիմա իրար հետ conflict են տալիս: Ու մեկ էլ՝ գոնե դրանից հետո պիտի էն հին ծրագրին request-ներ չուղարկեիք

    Լավ ա, նորմալ ա ամեն ինչ, բան չկա: Մի քիչ էլ դիմանանք, տեսնենք՝ ինչ ա լինում:
    Տխուր չեմ: Լուրջ:


    Հ.Գ.
    Հա, ու մեկ էլ եթե ինչ-որ մեկին նեղություն եմ տալիս օրագրումս գրելով, ներող եղեք: Հավատացեք՝ չեմ գրում, երբ հնարավոր է: Կամ գրում եմ դրական բաների մասին:

    Հ.Հ.Գ.
    Ես ձեզ սիրում եմ: Առնվազն՝ ինձ էդպես թվում ա:

    Հ.Հ.Հ.Գ.
    Դնևը՞ս, աչքիս «Անկապ օրագրին» տալիս ես անցնես քո անկապությամբ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.09.2010), murmushka (26.09.2010), My World My Space (26.09.2010), Կաթիլ (27.09.2010), Նաիրուհի (26.09.2010)

  29. #90
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ օրվա երկրորդ կեսը լավն էր… Տո նույնիսկ «Ալ Կապոնեի գյադեքն» էին լավը:
    Ու մեկ էլ… լավ, չեմ ասի, բայց կարևոր էր, հաստատ:
    Ու թող գրողի ծոցը գնան բոլոր տեսակ գլխացավերը, լավ է, երբ շրջապատող մթնոլորտը դրական է: Շնորհակալ եմ, որ կաք:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.09.2010), Կաթիլ (27.09.2010)

Էջ 6 33-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •