Հատկացուցիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս, թե ինչին է պատկանում, վերաբերում կամ ինչից է ծագում, սերում լրացյալը, արտահայտվում է հիմնականում գոյականով կամ դերանունով՝ դրված սեռական հոլովով.
Հայկոյի գրառումները
նրանց աշխատանքները
Վերոնշյալ օրինակներում «գրառումները» և «աշխատանքները» հատկացյալներ են։
Բացահայտիչը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը, այլ կերպ ասած՝ բացահայտում է նրան։ Օրինակ.
Հայկոն՝ Ակումբի հնաբնակներից մեկը...
Բայց պարտադիր չէ, որ բացահայտիչը լրացնի գոյականական անդամի. կարող է լրացնել նաև ածականով, թվականով բայով, մակբայով արտահայտված անդամներին։ Օրինակ.
Կարդացե՞լ ես ամսագրի վերջին՝ 135-րդ համարը։
Հիմա՝ այս վճռական պահին, նա կարողացավ մեծ կամք դրսևորել։
Էջանիշներ