Տարբերակ 1. Բախտիյար Նազարը (հեղինաւ՝ Տրիբուն)
Տարբերակ 2. Ձախ Փանոսը (հեղինակ՝ ivy)
Տարբերակ 3. Քաջ Նազարը մեր օրերում (հեղինակ՝ romanista)
Տարբերակ 4. Փանոս - Խրոնիկա (հեղինակ՝ impression)
Տարբերակ 5. Ձախորդ Փանոսը (հեղինակ՝ Smokie)
Տարբերակ 6. Ձախորդ Փանոսը. մաս 2 (հեղինակ՝ H.a.y.k.o.)
Տարբերակ 7. Դև Զոհակի Վրեժը (հեղինակ՝ Leo Negri)
ժողովու՜րդ, դե արագ կարդացեք, որ սկսենք քլնգելը, սենց հետաքրքիր չի![]()
I may be paranoid but no android!
Որ քլնգեմ, մի քիչ շատ եմ քլնգելու, իսկ ես բարի եմ
Առաջին տարբերակը լավն էր, հենց արկածներ հիշեցնող... Հեղինակը ահագին աշխատել էր վրան, ապրիԲայց կարար և ավելի լավը լիներ...
Երկրորդը լավագույնն էր մրցույթում))) Կերպարների հրաշալի համադրություն ու ծիծաղ առաջացնող բառապաշար
Չորրորդը ոչինչ ոճի ստեղծագործություն էր, համենայն դեպս վերևի երկուսն ավելի գրավիչ էին իմ համար...
Մնացածի մասին էլ առանձնապես չարտահայտվեմ(թե չէ քլնգելու եմ)...
Ռուֆուսի հետ յոթերորդի պահով լրիվ համաձայն եմ
Մի խոսքով առաջին տեղ պետքա գրավի միանշանակ երկրորդը, իսկ երկրորդ տեղ` առաջինը (c) Վահիկ![]()
Ի դեպ Deuce Bigalow European Gigalo դեբիլագույն ֆիլմը ո՞վ ա տեսելՉորրորդի փռշտոցները էդ կինոյի Չեռնոբիլի զոհ աղջկա փռշտոցը ոնց որ լիներ
![]()
![]()
Յա՜խք
![]()
I may be paranoid but no android!
Jarre (02.05.2011)
Նախ ասեմ, որ զարմացած եմ մի բանից։ Ուրեմն սկզբում ես էլ էի մտածում մասնակցել մրցույթին, ու ընթացքում ահագին մտահղացումներ ունեի, որոնք գրի էի առել, որ օգտագործեի, բայց չարաճճի տղուկս ժամանակ չթողեց, որ նստեմ, գրեմ, իսկ երբ կարդացի մրցույթի տարբերակները, պարզվեց՝ իմ մտահղացումներից շատերն օգտագործվել են արդեն![]()
Նախ ես էլ էի որոշել խորանալ Փանոսի մանկության ու ծնվելու հանգամանքների մեջ ու էնտեղ բացահայտել նրա ձախորդության սերմերը, հետո Փանոսը պիտի թուղթուգիր քանդող բախտագուշակի հետ հանդիպեր, ու վերջինս նրա դարդին դարման աներ։ Կիկոսին էլ պիտի ներմուծեի հեքիաթ, ինչպես նաև մի երկու այլ հեքիաթների հերոսների
, ինչպես որ իմ «Անհայտ դեպքեր հայտնի հեքիաթաստղերի կյանքից» հեքիաթում էի արել մի քանի տարի առաջ։ Երկնքից էլ երեք խնձոր պիտի ընկներ, ուղղակի իմ հեքիաթում պիտի մեկը Փանոսի գլխին ընկներ, բայց առանց լուրջ հետևանքների
։ Հա, հեքիաթս երջանիկ ավարտ էր ունենալու
։
Լավ, շատ խորացա չգրված տարբերակների մեջ, հիմա գրվածների մասին կարծիքս գրեմ։
Ամենաշատը հավանեցի երկրորդ ու չորրորդ տարբերակները, որոնց օգտին էլ քվեարկել եմ։ Երկուսն էլ շատ հաջող, համով–հոտով, հումորով հեքիաթներ են։ Նույնիսկ չգիտեմ՝ որ մեկը կուզենայի, որ հաղթեր։ Ուրախ կլինեի, եթե հավասար ձայներ հավաքեին
։ Համոզված եմ, որ երկրորդի հեղինակն ivy–ն է, չորրորդինը՝ impression–ը։ Հատկապես չորրորդի հարցում ավելի քան համոզված եմ, որովհետև ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ դա կարող էր impression–ից բացի, ուրիշ մարդ գրած լինել. ախր impression–ությունն ուղղակի կաթում է վրայից
, ինչպես որ ivy–ությունը՝ չորրորդ տարբերակի վրայից
։ Ու Ռուֆուսի հետ լրիվ համաձայն եմ այվիական հումորի, անունների ու էն մանր–մունր դետալների հետ կապված
։ Բացի դրանից, այվիական էր նաև էդ դժբախտ պատմությունն էդքան լավատեսորեն ավարտելը
։ Ինքը միշտ հոգում է, որ իր բոլոր հերոսների կյանքերն ի վերջո կարգին դասավորվեն։ Համ էլ դե Այվին հեքիաթ գրելու էսպիսի կրեատիվ հնարավորությունը հո բաց չէ՞ր թողնի
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էկա քլնգելու
Տարբերակ 1. Բախտիյար Նազարը
Նենց հավեսով, մաքուր, ճիշտ, տեղը-տեղին, մանրամասն, նկարներով, բազմադրվագանի գրված ա, որ նույնիսկ ամաչում եմ, որ բան չեմ հասկացել... Զգացվում ա, որ մի հավես բան ա ուզել ասել հեղինակը, ու շատ գրագետ, կարգին տիպ ա գրողը, բայց իմ ուղեղի ծալքերին էս գործը չի հասել: Թե ինչի մասին էր, տենց էլ չհասկացա...
Տարբերակ 2. Ձախ Փանոսը
Հավեսն էր շատ՝ թե կերպարները, թե լեզուն, թե սյուժեն:Նույնիսկ ափսոսեցի, որ ես չեմ հեղինակը...
![]()
Բայց ախր «խարչոն» ապուրի տեսակ ա, ոչ թե եզի անուն:
Տարբերակ 3. Քաջ Նազարը մեր օրերում
Էս գրողը էնքա՜ն ջանքեր ա թափել՝ մանրամասն բացատրելու ժամանակի մեքենայի ֆունկցիան... Բայց լավ կլիներ էդ ջանքերը օգտագործեր պատմվածքը ավելի բովանդակալից դարձնելու համար:
Տարբերակ 4. Փանոս - Խրոնիկա
Լավն էր:Փռշտոցով, կիկոսային դիվահարությամբ ու ամեն ինչով:
Մեջի մի վրիպակն էլ շատ եմ հավանել. «պտտահողմ»-ի փոխարեն՝ «տպպահողմ»: Հաստատ գրողը տպել շատ ա սիրում ու լավ փոթորիկներ ա անում իր գրածներով:
Տարբերակ 5. Ձախորդ Փանոսը
Սմայլիկներն ու մի քանի կողմնակի բառ որ հանենք, կդառնա Թումանյանի «Ձախորդ Փանոսը», նույնիսկ մեջը անհասկանալիորեն խառնված Կիկոսը չի փրկում իրավիճակը:
Տարբերակ 6. Ձախորդ Փանոսը. մաս 2
Էդքան էլ հաջող չի ստացվել... Մի քիչ որ ավելի լավ մտածվեր, երևի կարգին կատակերգական հեքիաթ կլիներ, իսկ էսպես՝ եսիմ...
Տարբերակ 7. Դև Զոհակի Վրեժը
Սա ինչ մութ ու դիվային պատմություն էր:Չեմ հավանել, բայց դե վատ չի գրված:
Ընդհանուր առմամբ, մի քիչ տխրել եմ էս նախագծից, որովհետև կարծում էի՝ ավելի շատ հեղինակներ կմասնակցեն, որոնք կարող էին հավես հեքիաթներ գրել: Օրինակ՝ Ուլուանան: Ես մտածում էի՝ ինքն էլ կգրի, որովհետև ահագին ոգևորված էր նախագծի քննարկման ժամանակ: Բայց դե չկա էստեղ: Ու էլի ուրիշներ...![]()
Մի քանի քար էլ ես շպրտեմ, եթե թույլ տաք:
Իմ կարծիքով, տվյալ մրցույթը չի հաջողվել: Դրա պատճառներից մեկը հեքիաթների անհաջող ընտրությունն է. նրանցում առկա թեմաները այնքան ծեծված ու համատարած են, որ դժվար է ստեղծել որևէ բան, որը չափազանց նման չի լինի արդեն գոյություն ունեցող նյութին: «Սուտլիկ որսկանը» կամ «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ կթողնեին: Անձամբ փորձել եմ կազմել «Ձախորդ Փանոսի» իմ տարբերակը: Հասնելով որոշ կետի, սկսեցի հորինել հնարավոր շարունակություններ, բայց բոլորն էլ ակնհայտ, բանալ և անհետաքրքիր թվացին ինձ, դրա պատճառով որոշեցի՝ չմասնակցեմ:
Քվեարկության արդյունքներն էլ են հետաքրքիր. պարզվում է, ընթերցողին ավելի շատ գրավում է կոպտավուն հումորը՝ կանացի լաչառության տարրերով:Սկսեմ:
1. Բախտիյար Նազարը: Բախտիարը գրվում է առանց յ-ի, եթե յ-ն հատուկ է մտցված, պարզ չէ՝ ինչ նպատակով, և ընդհանրապես պարզ չէ, թե ինչ իմաստով է գործածված այդ բառը: Ձայնավորների քառա- կամ հնգապատկումը՝ տիլդայի ավելացմամբ (բացականչական նշանի փոխարեն), տհաճ և դժվարընթեռնելի է. կարելի էր խնդրել Չուկին՝ փոխարինի տիլդաները: Արհեստական տեքստը, տրիվիալ զուգահեռները քաղաքական գործիչների հետ, հումորի կենցաղայնությունը, այս տարբերակը դարձնում են ոչ գրավիչ:
2. Ձախ Փանոսը: Ուզում եմ նկատել, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթում Փանոսի հետ կատարված իրադարձությունները՝ միաժամանակ ծիծաղելի և ողբերգական, շատ հավանական են թվում ընթերցողին, մինչդեռ այս տարբերակի հեղինակը հեռացել է հեքիաթի ոգուց, ավելացնելով արհեստական դետալներ՝ ինչպիսիք են խաչակնքվող կամ ծխող եզները, հեծանվող ճանապարհորդող ծծմայրը, և այլն: Ընդհանուր առմամբ հումորային էֆեկտը ստեղծվել է ոչ թե հավանական իրադարձությունները անհավանական կոնտեքստում ներկայացնելուց, այլ կողմնակի զարդարանքի միջոցով (լինի դա կենցաղային խոսակցություն, թե զավեշտական, արհեստական պատկեր): Նշված հանգամանքները զրկում են նաև այս տարբերակը գրավչությունից:
3. Քաջ Նազարը մեր օրերում: Կրկին՝ տրիվիալ զուգահեռներ, այս անգամ ռազմական-քաղաքական գործիչների հետ: Ճնշող արհեստականություն՝ սկզբնական տարբերակի նկատմամբ: Նույն մտքի (այն է՝ պատերազմական գործողություններին չմասնակցած անձանց կողմից գովասանքի, արտոնությունների և պաշտոնների արժանանալու անարդարությունը) անընդհատ կրկնությունը համանման օրինակների միջոցով, տեքստը դարձնում են ձանձրալի:
(շարունակելի)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Հիմա մնացածի մասին՝ հերթով։
Առաջին տարբերակ։ ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ «Քաջ Նազարի» ժամանակակից տարբերակը գրելը մի քիչ անշնորհակալ գործ է, որովհետև դժվար է անկանխատեսելի ու նորովի գրելը։ Ներկայիս իշխանությունների հետ Նազարի կերպարը կապելը առաջին բանն է, որ կանցնի ցանկացած մարդու մտքով։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ փանոսային տարբերակներն ավելի հաջող են ստացվել մրցույթում։ Կոնկրետ էս գործը, ինչպես Ռուֆուսը նկատեց, չնայած տեղ–տեղ հաջողված հումորի դրսևորումներին, կոնկրետ ինձ համար առանձնապես հետաքրքիր չէր։
Երրորդ տարբերակ։ Թեև սրա մեջ էլ տեղ–տեղ հաջող հումորներ կային, բայց ընդհանուր առմամբ հաջողված չէր։ Նախ ժամանակի մեքենայի գաղափարը բավական անհետաքրքիր ձևով էր կիրառված, կարելի էր ավելի իմաստալից ձևով օգտագործել էդ գաղափարը։ Բացի դրանից, հեքիաթում չափից դուրս շատ էին հեղինակի անձնական մեկնաբանություններն ու կարծիքը. դա պիտի թողնվեր ընթերցողին։
Հինգերորդ տարբերակ։ Արդեն ասվեց էն մասին, որ էս տարբերակը ոչ մի նորություն չէր պարունակում դասական տարբերակի համեմատ, այլ ընդամենը դրա անհաջող փոխադրությունն էր։ Ու նույնիսկ Կիկոսի ներմուծումը չփրկեց դրանից, քանի որ արհեստական էր, թռուցիկ ու ոչ մի նոր իմաստ չտվեց հեքիաթին։ Շարադրանքն էլ, բացի թույլ լինելուց, բավական անմշակ ու սխալներով լի։ Հատկապես ներվայնացնում էր «է» և «ա» օժանդակ բայերի հերթագայությունը։ Էնպիսի տպավորություն էր, որ արագ–արագ շարադրելուց հետո հեղինակը երկրորդ անգամ չի կարդացել իր գրածը, հակառակ դեպքում պիտի որ նկատած լիներ էդ քաոսը։ Էլ չեմ ասում, որ պատմությունը մեկ ներկա ժամանակով էր շարադրված, մեկ՝ անցյալ, ընդ որում նույն հատվածի մեջ կարող էին ներկան ու անցյալն իրար հաջորդել։ Նման անփութությունն արդեն հերիք է, որ պատմվածքին լուրջ չվերաբերվես։ Որպես մխիթարանք՝ ասեմ, որ սրանում էլ որոշ հումորային պահեր կային, որ ժպտացրին։
Վեցերորդ տարբերակ։ – Սա էլ ոչնչով աչքի չընկնող տարբերակ էր։ Խոսակցությունները շատ էին ու ձգձգված։ Ճիշտ է, կարող էին շատ լինել, բայց հաջող, եթե ավելի համով–հոտով գրված լինեին։ Ընդհանուր պատմվածքը մի տեսակ տեմպից ընկած էր։ Բայց, չնայած ամեն ինչին, սա էլ է տեղ–տեղ ժպտացրել։
Յոթերորդ տարբերակ։ Էս տարբերակից բան չհասկացա։ Ի՞նչ կապ ուներ նշված հեքիաթների հետ։ Լրիվ ազատ–անկախ ստեղծագործություն էր։ Բայց առնվազն ինձ համար նույնիսկ որպես առանձին ստեղծագործություն՝ հետաքրքիր չէր։ Չգիտեմ, հնարավոր է, որ լավ չեմ հասկացել իմաստը, քանի որ կարդացել եմ հենց Նազարի կամ Փանոսի մասին հեքիաթի ակնկալիքով ու չեմ կարողացել գնահատել որպես այլ պատմություն։ Ամեն դեպքում զոռով եմ կարդացել։ Մի քիչ սարսափ գրելու կիսահաջողված փորձ էր հիշեցնում։
Ճիշտն ասած՝ ես էլ եմ զարմացած էս տարբերակի ստացած ձայների քանակից։
Ինչևէ, մրցույթն էս անգամ էլ հաջողվել, իմ կարծիքով։ Ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր էր կարդալը։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.05.2011, 00:30:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
4. Փանոս - Խրոնիկա: Երբ մտածում էի որևէ տարբերակ առաջարկելու մասին, մտածում էի շարունակել Փանոսի պատմությունը: Հետո մտածեցի, որ նախորդել կամ շարունակելը չի համապատասխանում մրցույթի պայմաններին, քանի որ պայմանը հեքիաթը վերարտադրելն է: Փաստորեն, այդպես չէր: Հետաքրքիր տարբերակ է, որում զգալիորեն պահպանված է բարի-միամիտ-հիմար մարդու կերպարը, արհեստական տարրերը քիչ են (Կիկոսային հալյուցինացիան մի քիչ արհեստական է, բայց ներդաշնակ լուծում է գտնում տեր հոր կողմից ծեծվելու դրվագում): Հավանաբար, միակը, որի օգտին կքվեարկեմ:
5. Ձախորդ Փանոսը: Տարբերակի հեղինակը կամ չի հասկացել մրցույթի պայմանները, կամ նպատակ է ունեցել ձեռք առնել ընթերցողին:
6. Ձախորդ Փանոսը. մաս 2: Այս անկողնա-գուլպայա-հոլիվուդյան տարբերակը չափազանց արհեստական է և նախատեսված հումորի սահմանափակ զգացում (գռեհկության սահմանից ոչ շատ հեռու) ունեցող ընթերցողի համար, իմ կարծիքով:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ ծախսած ժամանակի համար: Իմ կողմից մեկ ձայն՝ չորրորդ տարբերակի օգտին:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ