Տարբերակ 1. Բախտիյար Նազարը (հեղինաւ՝ Տրիբուն)
Տարբերակ 2. Ձախ Փանոսը (հեղինակ՝ ivy)
Տարբերակ 3. Քաջ Նազարը մեր օրերում (հեղինակ՝ romanista)
Տարբերակ 4. Փանոս - Խրոնիկա (հեղինակ՝ impression)
Տարբերակ 5. Ձախորդ Փանոսը (հեղինակ՝ Smokie)
Տարբերակ 6. Ձախորդ Փանոսը. մաս 2 (հեղինակ՝ H.a.y.k.o.)
Տարբերակ 7. Դև Զոհակի Վրեժը (հեղինակ՝ Leo Negri)
Իմ կարծիքով ամենահաջողված տարբերակը 7-րդն էր, ասեմ ինչու.
1. Նախ վերնագիրը. երբ դեռ չէի կարդացել ոչ մեկը, ու միայն հարցման մեջ վերնագրերն էի տեսել, արդեն անհամբեր սպասում էի, թե երբ եմ հասնելու վերջինին: Օրիգինալ ու հետաքրքիր, թեմայի պարտադրանքներից հաջողությամբ խուսանաված վերնագիր:
2. Հումորը (կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը). թեմայի անուղղակի պարտադրանքներից մեկն էլ հումորային ժանրն էր, միակ տարբերակը, որի հեղինակը կարողացել էր անտեսել դա ու միևնույն ժամանակ մնալ թեմայի մեջ, վերջինն էր:
3. Հետաքրքիր շարադրանք, գեղեցիկ պատկերներ, առասպելա-դիցաբանական անկանխատեսելի մոտեցում:
Սկզբում մտածում էի թեման միայն հեքիաթների վերարտադրությունն է, հետո հասկացա, որ կարելի էր գրել և հեքիաթի սկիզբը, և շարունակությունը, "Դև Զոհակի վրեժը" բավականին հաջող, ու ինքնատիպ սկիզբ էր "Քաջ Նազարի" համար, եթե սա հաշվի առնեի կքվեարկեի միայն վերջինի օգտին, 2-րդի և 4-րդի օգտին քվեարկել եմ միայն հումորի համար, իակ որպես ստեղծագործություն ամենահաջողվածը վերջինն էր:
Barekendan (05.05.2011), E-la Via (04.05.2011), Freeman (04.05.2011), Lem (04.05.2011), Moonwalker (04.05.2011), Skeptic (04.05.2011), Նաիրուհի (04.05.2011)
Ariadna (04.05.2011), impression (04.05.2011), Kita (04.05.2011)
Տարբերակ 1-ին
Կնգա-սուրաց նույն նախադասության մեջ, բայց ուժեղ ա նաև այն որ սուրում է ոչ թե թավան, այլ թավան: Մի խոսքով, կներեք, էս անգամ որոշել եմ մինչև վերջ չստիպեմ ինձ կարդալ, որ կետից կանգնեցի, էդ կետից էլ լավը չի:Նազարի կնգա ձայնի հետևից, ձայնի արագությամբ, խոհանոցից դուրս սուրաց ձվածեղի թավեն
Տարբերակ 2-րդ
Չեմ հասկանում այ, ժողովորդ, էս ինչի՞ եք սենց անկապ բարբառն ու գրականը խառնում, կամ մեկով գրեք, կամ մյուսով, կամ էլ պետք ա զուտ հեքիաթի կոլորիտ ստեղծելու համար շատ նուրբ օգտագործվեն բարբառային տարրերը, թե չէ սենց մի հետի՝ ռեխՓանոսն այդ օրը հատուկ լողացել էր, ածիլվել՝ ռեխն ու չանը օխտը տեղից կտրելով, տրեխները պլպլացրել, դեռ պապուց մնացած թազա շորերը հագել, ու հա ականջը ձենին սպասում էր, թե երբ պիտի իր դայակը հայտնվի գյուղում, որ գնա ընկնի գիրկը:
Էս մեկը մինչև վերջ կարդացի, չգիտեմ՝ ով է, բայց նենց գրող-մրող մեկն է հեղինակը, որովհետև զգացվում ա, որ լավ ա գրում, ու իմաստը դուրս շատ եկավ, որ հաջողություն ունենալու համար կողքը լավ, շնորհքով կնիկ ա պետք, բայց դե օբշի տշած էր էլի, ոչ թե գրած, դրա համար սրա օգտին չեմ քվեարկի, որ հեղինակը չքմծիծաղի, թե ես տշել եմ, Շինարարը հիացած քվեարկել ա
Տարբերակ 3-րդ
Ոչ թե իրեն համար, այլ իր համար, դե խոսքի մի սխալ, որ ցույց տամ, որ ուշադիր եմ կարդացել, չնայած չի դրդում ուշադիր լինելու:Լխճածը իրեն համար
Էդքան էլ չէԱյստեղ էլ ավարտվեց մեր կիսապատմական, կիսակատակերգական, բայց մեծ մասմաբ լուրջ ու մտածելու տեղիք տվող հեքիաթը:
Լավը չէր, թռնելով եմ կարդացել: Ու ընդհանրապես համաձայն չեմ էն մտքի հետ, թե Նազարի մասին ամեն ինչ ասված ա, եսիմ, մարդու մտքին տեղ լինի, էնքան կարող ա զարգացնի էս թեմա: Երբ ինստիտուտում գրականության դասախոսը Թումանյան էր ատմում վերջում ասաց. «Ընկերներ, Նազարն այսօր էլ բազմած է գահին», ու իրոք այդպես էր, իսկ այսօր չենք կարո՞ղ էդ միտքը ասել, իհարկե, կարող ենք: Քանի գնում, համոզվում եմ, որ էս մի շաբաթյա մրցույթներից եսիմինչ գլուխգործոցներ պետք չի ակնկալվել, օրինակ նույն երկրորդ տարբերակի հեղինակը, համոզված եմ, ի վիճակի ա ընտիր գործ գրելու, եթե ասենք իմանար, որ այդ գործը պետք է հրատարակվի հեղինակավոր ամսագրում ու լուրջ հոնորար ա ստանալու դրա համար, բայց եթե հրատարակիչը չհավանեց, չի հրատարակվի
Տարբերակ 4-րդ
Էս էլ չէր լավը, իմ կարծիքով:
Տարբերակ 5-րդ
Փոխադրությու՞ն էրԷս Կիկոսից ի՞նչ եք կպել, Կիկոս տուտ պռիչո՞մ, շատ էլ, որ Թումանյանն ա գրել: Համենայն դեպս, կարդացվում էր, սմայլիկներն էլ իրենց դերն ունեցան
Տարբերակ 6-րդ
Սրանից վափշե բան չհասկացա
Տարբերակ 7-րդ
Ոչ թե -աց, այլ -ած պետք է լինի:Բայց Զոհակի աչքերի առջևում սևացաց էր, և վախեցաց
Էս մասը ոնց որ դպրոցական գրականության դասագրքերի էն հատվածներից լինի, որ կերպարների վերլուծությունն ա տրվում՝ Վարդան և վարդանաք, հետո Վասակ և ՎասակյայքՆազար: Ով կմտածեր, որ կավից ստեղծած մարդու մեջ այդքան հուրուկրակ կլինի: Ով էր մտածում, որ կավից ստեղծածը կբոցավառի իր նմանների սրտերը, բանակ կհավաքի ու կջարդի դևերին, մեկին մյուսի հետևից: Ով կմտածեր, որ իր կրտսերի հասարակ ավազակագրոհը կբերի նման հետևանքների: Այսօր Նազարը սպանեց առաջնեկին: Հետո դուրս կտրեց դևական սիրտը ու կերավ արյունահարբ բանակի առջև: Նազարը լավ գիտեր, որ թշնամու սիրտը փոխանցում է պարտվածի ուժը հաղթողին:
Ուստիան, անիծյալ լինի քո անունը: Հասարակ կին: Տեսնողները պատմում են` ոչնչով աչքի չընկնող, հասարակ գյուղացի կին: Ավազակագրոհի զոհ, դժբախտ պատահար: Երբ հեռու երկրներից վերադարձած Նազարը իմացավ կնոջ մահվան մասին, սգո մեջ հեռացավ սարերը: Պատմում են, խելքը կորցրած Նազարը խոսում էր արջերի, ծառերի, երկնքի հետ: Ինչ որ բաներ պատմում, հարցեր տալիս: Գյուղացիները խղճում էին, կերակրում: Իսկ հետո Գիժ Նազարը վերադարձավ մարդկանց մոտ: Հետն էլ փալասի կտոր իջացրեց: Գրագետներն կարդացին` վրան արյունով գրած էր` ''Անհաղթ երկնքի տակ'':
Մի խոսքով, ավելի շուտ ոնց որ ոչ թե ստեղծագործություն լինի, այլ ստեղծագործության դպրոցական մակարդակի վերլուծություն խիստ սովետաբույր ոգով գրված, դե ոնց որ մենք դպրոցում էինք անցնումԵնթադրում եմ, որ հեղինակը գրականության բարձր դասարանների դասագրքերի ջերմ երկրպագու է: Որպես ստեղծագործություն, խայտառակ թույլ էր, բայց գրագետ տղայ ա գրողը, կամ էլ աղջիկ, ինչ-որ աց-ածը էական չի
Փոշմանեցի, որոշեցի վսյո տակի քվեարկեմ բոլորին, բացի երկրորդից, որովհետև ինքը իրոք կարար լավ գործ գրել, ու գլխառադ ա արել, չնայած էլի միակ տարբերակն ա, որ հաճույքով եմ կարդացել, 2-րդի հեղինակ, հուսով եմ՝ ինձ չես ատի![]()
Շինարար, ոնց որ դու ստեղի ըմբոստ պատանյակը լինես, ամեն ինչին դեմ ա, ինքն էլ խաբար չի ինչին ա կողմ, բայց ամեն դեպքում ամեն ինչին ձայն ա տալիս
է հետո?
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Տարբերակ 2-ի Դարչո և Խարչո դուետը և տարբերակ 4-ի Փանոսի կերպարը՝ հատկապես նրա վարքը Կիկոսին հանդիպելիս, ինձ համար կազմում են ՄԵԿ շատ գեղեցիկ ու կատարյալին մոտ ստեղծագործություն։ Շնորհակալություն այդ երկուսի հեղինակներին։
Նաև ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել մյուս տարբերակների հեղինակներին ու վստահեցնել, որ ամեն դեպքում մրցույթը արդյունավետ եղավ, քանի որ սեփական սխալները, թույլ կողմերը և ստեղծագործական տաղանդ չունենալը հասկանալը ևս կարելի է համարել արդյունք։
Մերսիներ
ՀԳ՝ 4-ը ավելի շատ եմ հավանել ու կարդալու ընթացքում անդադար ծիծաղացել եմ։ Ամենաշատը դա եմ հավանել։
Ես բոլորին ձայն տվեցի, որովհետև ի վերջո մարդիկ նեղություն են քաշել, գրել են, որ մեկը ես կարդամ, իսկ կողմ եմ, որ օրինակ 2-րդի հեղինակը ավելի լավ գրեր, ազնվությամբ չգիտեմ՝ ով ա, բայց գրածից երևում էր, որ ուզեր, կարար ամենաքիչը 10 անգամ լավ գրեր, չուզելու համար ձայն չեմ տվելկարամ սխալված լինեմ: Ըմբոստ պատանյակի համար շնորհակալություն
![]()
Հիմա որ բոլորը սկսեն Շինարարի նման չհավանած տարբերակներին ձայն տալ, «հաճույքով կարդացածներին»՝ չէ, ինչ հետաքրքիր արդյունքներ կլինեն. չնայած ով գիտի, կարող ա մինչև էդ էլ բոլորը էդպես են քվեարկել, դրա համար լավագույն տարբերակները մնացել են նվազագույն ձայներով:![]()
Հա, միանշանակ գիտեմ 7-րդն ով ա գրել: Ուղղակի իմացել եմ, որ մասնակցում էր մրցույթին: Բայց չեմ իմացել կոնկրետ որն ա: Բոլորը աչքի տակ եմ անցկացրել ու շատ հեշտ գուշակել, թե որ մեկն ա: -_- Ու հավանել եմ: Խիստ հավանել եմ: Դրա համար էլ քվեարկել եմ: Վերջապես, նույնիսկ էդ մարդու հետ ընդհանուր առմամբ շփվում եմ գլխավորապես նրա համար, որ իրա մտքերը, աշխարհայացքը ու գաղափարները դուրս խիստ գալիս են: Խնդի՞ր կա, ընկեր Ռուֆուս և այլք: Ու ոչ մեկ չփորձի կոռուպցիայի մեջ մեղադրել, խնդրեմ, որովհետև դա այդպես չի: -_-
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Smokie (05.05.2011)
Chuk (04.05.2011)
Շինարար ջան, աշխատասիրության, տաղանդի ու վարկանիշների միջև բալանսն ես պահպանում?![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ