Է՞ս ինչ էր ...
Ո՞վ կարա մի հատ ՀԱԿ-ի էս հայտարարության իմաստը բացատրի: Ի՞նչ ա նշանակում երկխոսություն գործադիր իշխանության հետ: Կոնկրետ ու՞մ հետ - վարչապետի, թե՞ կառավարության ողջ կազմի: Կամ գործադիրը էսօր ներկայացնում ա հենց խորհրդարանի կոալիցիոն մեծամասնությանը, ո՞նց կարա մեկի հետ երկխոսություն լինի, մյուսի հետ չլինի: Ո՞նց են դրանք իրարից սենց առանձնացված դիտարկում:ՀԱԿ. ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՍԽԱԼ Է ՀԱՍԿԱՑԵԼ
Հայ Ազգային Կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք.
1. Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը:
2. Իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա:
3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք:
Գժվե՞լ են ՀԱԿ-ում սաղ:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.04.2011, 09:15:
davidus (26.04.2011), My World My Space (26.04.2011)
Պիտի ընդամենը 2-րդ կետը ասեին ու վերջ։ Էսօր առավոտ լսեցի օմբուդսմանի հայտարարության մասին, սպասում էի, թե ՀԱԿը ոնց ա պատասխանելու։ Բայց է՞ս կարգի... Լավ ,էս հայտարարությւոնը ոչ մեկ չի՞ նայել, ո՞նց են սենց կիքս տվել։ Թե մի բան կա, մենք չգիտենք...
Իմ իմանալով էլ էր տենցՉնայած մինչև հիմա էլ անհասկանալի ա թե ինչի մասին էին երկխոսելու: Բայց ձևակերպումը, որ տվել են էս հայտարարության մեջ խայտառակ ախմախություն ա: Հետո էլ կասեն մենք ներուժ ուննենք
Մեջները սահմանադրությունը կարդացած մեկը չկար, որ ասեր տենց ախմախ բան չգրեին:
Կամ Սերժի հետ են ուզում երկխոսել, լավ են անում: Բայց էտ անտեր խորհրդարանական կոալիցիայի ամենամեծ կուսակցության նախագահն էլ իմ հիշով հենց նույն Սերժն ա:Բայց չէ, իրանք խորհրդարանի հետ գործ չունեն:
Կարճ ասած, կարային ամեն ինչ գրեին, մենակ էս պիտի չգրեին: Խայտառակ են արել իրանց, մի ուրրշ ձևի:
Կարո՞ղ ա վարչապետից մի երկու գործ-մործ ՀԱԿ-ի սաղ ուզածըՇոֆեռի ու քարտուղարուհու հաստիքներ կան կառավարությունում, ՀԱԿ-ից ուզում են իրանց բարեկամներին խցկեն
![]()
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.04.2011, 11:10:
Հետո էն, որ ահավոր վատ ա, որ մեր միակ ու անփոխարինելի հզոր ընդդիմությունը մի հատ երեք կետանոց նորմալ հայտարարություն չի կարում կազմի մի բանի վերաբերյալ, որը բոլորիս հուզում ա - երկխսության: Յանիմ շատ գոհ էինք որ ուզում են երխոսոել, ու չէինք հասկանում, թե ինչի մասին են ուզում երկխոսել, հիմա էլ սենց ախմախություն:
Չուկ, որ Գալուստը սենց բան ասեր կամ գրեր, կասեքին էս ա մեր պատգամավորի գրագիտությունը, մենակ ախմախություններ ա դուրս տալիս:
Ասեմ քեզ ապեր, էս հայտարարությունը էն «զանգիր ընկերոջդ» հայտարարությանը հազարի տակ աբգոն արեց: Մոտս տպավորություն կա որ ՀԱԿ-ում վաբշե խաբար չեն, թե իրանց ուզածն ինչ ա, կամ էլ դրած սաղիս վրա կայֆավատ են լինում:
Քիչ էր մնում մոռանայի - բա իմ համար ինչքան խնդալու ա, որ ՀԱԿ-ը հասկանալի հինգ տող չի կարում գրի: Արի միասին խնդանք, ամեն մեկս մի բանի վրա:![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (26.04.2011)
Լրիվ համաձայն եմ: Ման եմ գալիս ու ցավոք սրտի ռեգույլար գտնում եմ
Լուրջ քաղաքակամ ուժը պիտի թույլ չտար, որ իմ նման հարիֆը կարանար կեղտ գտներ: Ես որ գտնում եմ, բա պատկերացրա ուրիշները ոնց են գտնում, ու պատկերացրա էտ երկխոսության որակն ու արդյունքը ինչ պիտի լինի:
Կիքսն էլ մի անգմվա չէր: Քանի՞ կիքս հիշացնեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ