User Tag List

Էջ 889 979-ից ԱռաջինԱռաջին ... 389789839879885886887888889890891892893899939 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 13,321 համարից մինչև 13,335 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #13321
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՞նչ դրամահավաք ա, մի հատ բացատրեք էլի:

  2. #13322
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՞նչ դրամահավաք ա, մի հատ բացատրեք էլի:
    Դրամահավաք չի, այլ նոր հարկատեսակ։ Անկախ եկամտի չափից, եթե գրացված աշխատող ես ՝ ամիսը 1000 դրամ պետք է լինելու վճարել ՊՆի կարիքների համար

  3. #13323
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    նենց կանխատեսելի ա, թե ովքեր են կողմ արտահայտվելու նախագծին:


    Բյուր ջան, ուրեմն պետությունը պարտավոր ա հոգալ բանակում (մարտական գործողությունների ժամանակ և ոչ միայն) զոհված ու վիրավորված անձանց ու նրանց իրավահաջորդների կարիքները: Բայց քանի որ ունենք ապաշնորհ իշխանությունը, որը բացի լափելուց ու սեփական գրպանը լցնելուց ուրիշ բան չի կարում անի, սրանք չեն կարողանում գտնել բյուջեից էդ հարցը լուծելու ձևը: Ու քանի որ չեն կարողանում, մյուս կողմից էլ քառօրյայի ժամանակ տեսել են ժողովրդի միասնականություն, որոշել են առիթավորվել ու մեր նուրբ լարերի վրա խաղալով էդ գործոնը սրիկայաբար օգտագործել: Ասում են ախպեր, մենք չենք կարում բյուջեն ճիշտ հաշվենք, զատո դուք՝ աշխատողներնդ, կարաք ամսական մարդ ա 1000 դրամ քցվեք էդ հարցի համար, ես էլ իմ կողմից մի հատ հիմնադրամ կսարքեմ էդ գումարների հավաքագրումը ու բաշխումը կազմակերպելու համար, մի մասը կլափեմ, ոնց խասյաթս ա, մյուս մասն էլ իսկապես կդնեմ զոհվածների ու վիրավորների խնդիրը լուծելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (16.11.2016), Աթեիստ (16.11.2016), Արէա (16.11.2016)

  5. #13324
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վա՞տ են դրանք:

  6. #13325
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, մոռացա ասեմ, իրանք պնդում են, որ որևէ մեկի համար էդ հազար դրամ տալը պրոբլեմ չի, հետևաբար
    ա) ով որ դեմ ա, ինքը տականք ա (խոսքերի հեղինակ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան), բայց եթե
    բ) եթե ամեն դեպքում խնդիր ա, ծխելը կարանք թարգենք, էդ գումարը խնայենք (Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան)
    գ) եթե չենք ծխում, կարող ենք օրը մի բաժակ կոֆեն թարգենք (ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյան)
    դ) սենց գոնե աշխատավարձի օրը կմտածենք սահմանին կանգնած տղերքի մասին (Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան)
    ե) եթե չենք ուզում էդ հազար դրամը տանք, կարանք դիմում գրենք, գործից դուրս գանք (ԱԺ ՀՀԿ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան)

    Իսկ ընդհանուր կարանք առխային լինենք, որ էդ փողերը կհասնեն հասցեատիրոջը, որտև պետությունը շատ ավելի լավ մեխանիզմ ա մշակել հափշտակումները կանխելու համար, քան են իրավապահ ու դատական մարմինները. քֆուր ա դնում: Մասնավորապես ըստ ԱԺ նախագահի տեղակալ էՁիկ Շարմազանովի «ով գողանա, շան տղա ա»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (16.11.2016), Mr. Annoying (16.11.2016), Quyr Qery (16.11.2016), Tiger29 (16.11.2016), Աթեիստ (16.11.2016), Արէա (16.11.2016), Գաղթական (16.11.2016), Շինարար (16.11.2016)

  8. #13326
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մոռացա ասեմ, իրանք պնդում են, որ որևէ մեկի համար էդ հազար դրամ տալը պրոբլեմ չի, հետևաբար
    ա) ով որ դեմ ա, ինքը տականք ա (խոսքերի հեղինակ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան), բայց եթե
    բ) եթե ամեն դեպքում խնդիր ա, ծխելը կարանք թարգենք, էդ գումարը խնայենք (Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան)
    գ) եթե չենք ծխում, կարող ենք օրը մի բաժակ կոֆեն թարգենք (ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյան)
    դ) սենց գոնե աշխատավարձի օրը կմտածենք սահմանին կանգնած տղերքի մասին (Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան)
    ե) եթե չենք ուզում էդ հազար դրամը տանք, կարանք դիմում գրենք, գործից դուրս գանք (ԱԺ ՀՀԿ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան)

    Իսկ ընդհանուր կարանք առխային լինենք, որ էդ փողերը կհասնեն հասցեատիրոջը, որտև պետությունը շատ ավելի լավ մեխանիզմ ա մշակել հափշտակումները կանխելու համար, քան են իրավապահ ու դատական մարմինները. քֆուր ա դնում: Մասնավորապես ըստ ԱԺ նախագահի տեղակալ էՁիկ Շարմազանովի «ով գողանա, շան տղա ա»
    Իսկ գուցե դադարե՞ն բիզնես կլասով ճամփորդել ու այլ նման կարգի ծախսերը: Կամ ասենք նվազեցնե՞ն ծառայողական մեքենաների ծախսերը:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (16.11.2016)

  10. #13327
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գուցե դադարե՞ն բիզնես կլասով ճամփորդել ու այլ նման կարգի ծախսերը: Կամ ասենք նվազեցնե՞ն ծառայողական մեքենաների ծախսերը:
    Բյուր, չե՞ս ամաչում, էս ինչեր ես ասում:

    Իսկ եթե լուրջ էնքան խնդիրներ կան լուծելու ու վերաբաշխումներ անելու, որ էս հարցը հեշտ ու հանգիստ լուծեն, բայց դե իրանցից տենց բան սպասելը անմտություն ա:

    Ու արդյունքում քաղաքացիների մի մասի մոտ ակամա գալիս ա էս միտքը, որ եթե ուզում ենք զոհվածների հարազատները ու վիրավորները փոխհատուցվեն, ուրեմն էդ 1000 դրամը պետք ա մուծենք, որտև հակառակ դեպքում էս իշխանությունը իրանց խնդիրը չեն լուծելու:

    Այ սենց շանտղա են Բյուր ջան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.11.2016)

  12. #13328
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, չե՞ս ամաչում, էս ինչեր ես ասում:

    Իսկ եթե լուրջ էնքան խնդիրներ կան լուծելու ու վերաբաշխումներ անելու, որ էս հարցը հեշտ ու հանգիստ լուծեն, բայց դե իրանցից տենց բան սպասելը անմտություն ա:

    Ու արդյունքում քաղաքացիների մի մասի մոտ ակամա գալիս ա էս միտքը, որ եթե ուզում ենք զոհվածների հարազատները ու վիրավորները փոխհատուցվեն, ուրեմն էդ 1000 դրամը պետք ա մուծենք, որտև հակառակ դեպքում էս իշխանությունը իրանց խնդիրը չեն լուծելու:

    Այ սենց շանտղա են Բյուր ջան:
    Ահավոր լկտիություն ա:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.11.2016), Աթեիստ (16.11.2016)

  14. #13329
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիհի Էս ինչ իռացիոնալ իրականությունում ենք ապրում բայց

    Ազգակիցներ ջան, իսկ դուք խաբար եք, որ էդ նույն կառավարությունը կամ սերժիկ/շաշիկը ձեր հարկերը բարձրացրել ա ահագին: Խաբար եք, որ 2018թ. հունվարից եկամտային հարկի դրույքաչափերը 200000-ից ավել ստացողների համար 26.6 տոկոսից դառնալու ա 28 տոկոս (եթե ճիշտ եմ հիշում, կարող եք ավելի մանրամասն օրենքում նայել): Այսինքն, 200000 ստացողի համար հարկային բեռը ավելացավ մոտ 2800 դրամով: Ավելի շատ ստացողի համար՝ ավելի շատով:
    Հիմա ասածս ինչ ա, երբ էդ օրենքը անցկացրին, մեկը մի հատ ծպտուն չհանեց: Էդ ավելացված հարկերը շատ ավելի հավանական ա, որ կգնան ինչ որ յոթերորդական պաշտոնյայի վիլլան կառուցելու վրա, բայց ոչ ոք ձեն չհանեց: Հիմա էդ հազար դրամը, որ նախատեսված ա կոնկրետ զոհվածի այրուն տալու համար, սաղի աչքին փուշ ա թվում:
    Ախր ոնց, ախր խի…..

    Նույն էն պավլիկենց պատմության ռեակցիան ա: Ասում էիր վատ բան ա պետությունը քայքայելն ու հայի սպանելը, մարդիկ ասում էին՝ հա ինչ անենք սերժիկ/շաշիկը վատն են: Հիմա էլ ստեղ ա. զինվորի հարազատին ուզում են փող տան, մարդիկ էլի ասում են սերժիկ/շաշիկը վատն են: Այ ձեր ցավը տանեմ ես, սերժիկ/շաշիկը ապրիորի վատն են լինելու, կամ այլ կերպ ասած պետությունը միշտ անարդյունավետ ա լինելու, միշտ էլ անկապ ապուշ ծախսեր եղել են ու էլի կլինեն, եկեք ռեալ ու պրագմատիկ մտածենք: Չէ, բերեք մի հատ էս միտքը բոլդով գրեմ՝ պետությունը միշտ անարդյունավետ ա լինելու: Հիմա ավելի լավ ա կոնկրետ նաղդ զոհվածի այրուն փող տաս, թե զաստավիտ անես, որ սպասի, մինչեւ քո երազած կատարյալ պետությունը իրականություն դառնա: Տենց ախր շատ կսպասեն, շատ շատ, անթույլատրելի շատ:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  15. #13330
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ զուտ հետաքրքրության համար եկեք դժգոհությունները բերենք ռացիոնալ դաշտ: Ինչու եք դուք դեմ? եթե մի պահ պաթոսից ու պոպուլիզմից վերանանք, կարող եք թվարկել մի քանի պատճառ, թե ինչու եք դեմ: Անձամբ ես կարդալով մի քանի գրառում հանգեցի հետեւյալ մտքերին:

    • դուք չորով դեմ եք, քանի որ ռազ կառավարությունն ա առաջարկում, ուրեմն քխ ա/դեմ եք
    • դուք դեմ եք, քանի որ գտնում եք, որ էդ փողը կա, ու կարելի ա բյուջեից քերել
    • դուք դեմ եք, քանի որ վստահ չեք թափանցիկության վրա:

    Նույնիսկ կարելի ա խնդրել ակումբի մոդերատորներին կամ ադմինիստրատորներին, չգիտեմ կոնկրետ ով իրավասություն ունի, մի հատ հարցում տեղադրել, թե ով ինչ ա կարծում էս հարցի շուրջ:

    Անձամբ իմ դիրքորոշումը ասեմ, ես գաղափարին դեմ չեմ, ուզելով կտամ էդ 1000 դրամը, բայց մի քանի կետեր կան, որ կազմակերպիչները լավ չեն պատասխանել/հիմնավորել, ու որոնք իմ մոտ հարցեր են առաջացնում, ա իմեննո՝

    • իմ հասկանալով, դա համեմատաբար փոքր փող ա, տարեկան 6 մլրդի կարգի ա, ու չերեզ նեմոգու կարելի էր բյուջեից կռաիտ անել, կամ գոնե դրա մի մասը: Ասենք թող էդ գումարի կեսը մեր արդեն վճարվող հարկերի հաշվին լինի
    • ամենակարեւոր հարցը թափանցիկությունն ա: ովքեր են վերահսկելու?: եթե էս հարցին հիմնավոր մոտենան, ու ես վստահ լինեմ, որ իմ վճարած 1000 դրամը հաստատ հասնում ա հասցեատիրոջը, ես մեծագույն հաճույքով կվճարեմ էդ փողը:
    • մեկ էլ թող պրոգրեսիվ սանդղակ դնեն ՝ աղքատը քիչ, հարուստը շատ սկզբունքով:

    Եթե էս հարցերին հիմնավոր մոտենան, իմ հասկանալով լիքը մարդկանց տարակուսանք ու դժգոհություն հասցեագրված կլինի
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  16. #13331
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Overdose ջան, արի հստակեցնենք մի քանի բան, նոր անցնենք մնացածին: Կխոսեմ կոնկրետ իմ անունից:

    1. Ես համարում եմ, որ առաջադրված խնդիրը խիստ կարևոր ա, ու անպայման պետք ա համարժեք փոխհատուցում ստանան զոհվածների հարազատներն ու վիրավորները, որ էս հարցը հստակ պետք ա լինի պետական քաղաքականության կենտրոնական հարցերից, բանակին վերաբերող կենտրոնական հարցերից մեկը (բնականաբար՝ ոչ միակը):

    2. Խնդիրը լուծելուց պետք է համարժեք փոխհատուցում ստանան բոլոր վիրավորներն ու զոհվածների հարազատները, այլ ոչ թե միայն օրենքի ընդունումից հետո վիրավորվածներն ու զոհվածների հարազատները:

    3. Ես կտրականապես դեմ եմ ֆիքսված գումարով տուրքի սահմանմանը, որը լինելու է անկախ եկամտի չափից: Միայն նվազագույն աշխատավարձ ստացողներին տուրքից ազատելը բավարար չեմ համարում:

    4. Եթե մի պահ ենթադրենք, որ իսկապես հնարավոր չի բյուջեից առանձնացնել բավարար գումար էս խնդիրը լուծելու համար, ես նորից դեմ եմ առանձին տուրք սահմանելուն, առավել նորմալ կնայեի հարկերի համաչափ բարձրացմանը, իսկ բյուջեից արդեն խնդրի համար ըստ անհրաժեշտության գումար առանձնացնելուն: Ի վերջո հիմարություն ա սահմանել կոնկրետ գումար, երբ վաղը կարող է զոհերի ու վիրավորների թվաքանակի ինչպես կտրուկ անկում, այնպես էլ կտրուկ բարձրացում դիտվել: Ու նաև, իմ կարծիքով, հիմարություն ա առանձին կոնկրետ խնդրի համար հարկատեսակ (տուրքատեսակ) սահմանելը՝ ստեղծելով նախադեպ, որը վաղը կարող ա բերի.
    - ամսական պարտադիր 100 դրամ վճարելու արյան ինֆեկցիոն խնդիրներ ունեցող երեխաների բուժման համար (Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի առաջարկը)
    - ամսական պարտադիր 500 դրամ վճարելու հնարավոր երկրաշարժերից ու ջրհեղեղներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար,
    - ամսական պարտադիր 2000 դրամ վճարելուն երկրի արտաքին պարտքը փակելու համար,
    - և այլն:

    5. Ես համոզված եմ, որ նույնիսկ անկախ թալանի չափերից մեր բյուջեն արդյունավետ չի օգտագործվում, բազմաթիվ անհիմն ծախսեր են արվում ու անհրաժեշտ է բյուջեն ճիշտ վերանայել, նոր տուրքատեսակ սահմանելու փոխարեն:

    6. Ես համոզված եմ, որ երկրում կա մեծ կոռուպցիա, որի դեմն առնելու դեպքում բյուջեն լիուլի բավարար է խնդիրները լուծելու համար:

    Հիմա ըստ էության: Ես տարիներ շարունակ վճարում եմ իշխանությանը, վարձում եմ նրանց, որպեսզի իրենք այս ու ուրիշ խնդիրներ լուծեն: Ես կտրականապես դեմ եմ, որ ինքը իր առաջ դրած խնդիրը չլուծի, զբաղվի լափելով, իսկ հետո գա իմ հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով իմ վրա նոր տուրք սահմանի: Ես վճարել եմ, արդեն իսկ վճարել եմ, ու պահանջում եմ իմ խնդիրների իրական լուծում:

    Այսքան մի բան: Մնացած լոլոները, որ վա՜յ չեք ուզում զինվորին օգնեք, բանակի մասին չեք մտածում և այլն, համարում եմ պաթետիկ տխմարաբանություն ու դեմագոգիա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (16.11.2016), Գաղթական (16.11.2016), Շինարար (16.11.2016)

  18. #13332
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ձեռի հետ մի հատ էլ հոդված դնեմ. Սոցցանցերում կառավարության մասին 1 գրառման համար 15 հազար դրամ է վճարվում բյուջեից

    Անհամբեր սպասում եմ գրավոր մանրամասն պատասխանին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (16.11.2016), Աթեիստ (16.11.2016)

  20. #13333
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ցանկացած մարդ, որ կպնդի, որ էդ փողը գնալու ա զոհվածի ընտանիքին, ստախոս ա։
    Էդ փողը գնալու ա հավաքողին, իսկ ինքը հետո ինչ կանի, էդ էս պահին գիտի մենակ էդ մարդը (չնայած ստեղ էլ վստահ չեմ)։

    Sent from my Elephone P8000 using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. #13334
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Overdose ջան, արի հստակեցնենք մի քանի բան, նոր անցնենք մնացածին: Կխոսեմ կոնկրետ իմ անունից:

    1. Ես համարում եմ, որ առաջադրված խնդիրը խիստ կարևոր ա, ու անպայման պետք ա համարժեք փոխհատուցում ստանան զոհվածների հարազատներն ու վիրավորները, որ էս հարցը հստակ պետք ա լինի պետական քաղաքականության կենտրոնական հարցերից, բանակին վերաբերող կենտրոնական հարցերից մեկը (բնականաբար՝ ոչ միակը):

    2. Խնդիրը լուծելուց պետք է համարժեք փոխհատուցում ստանան բոլոր վիրավորներն ու զոհվածների հարազատները, այլ ոչ թե միայն օրենքի ընդունումից հետո վիրավորվածներն ու զոհվածների հարազատները:

    3. Ես կտրականապես դեմ եմ ֆիքսված գումարով տուրքի սահմանմանը, որը լինելու է անկախ եկամտի չափից: Միայն նվազագույն աշխատավարձ ստացողներին տուրքից ազատելը բավարար չեմ համարում:

    4. Եթե մի պահ ենթադրենք, որ իսկապես հնարավոր չի բյուջեից առանձնացնել բավարար գումար էս խնդիրը լուծելու համար, ես նորից դեմ եմ առանձին տուրք սահմանելուն, առավել նորմալ կնայեի հարկերի համաչափ բարձրացմանը, իսկ բյուջեից արդեն խնդրի համար ըստ անհրաժեշտության գումար առանձնացնելուն: Ի վերջո հիմարություն ա սահմանել կոնկրետ գումար, երբ վաղը կարող է զոհերի ու վիրավորների թվաքանակի ինչպես կտրուկ անկում, այնպես էլ կտրուկ բարձրացում դիտվել: Ու նաև, իմ կարծիքով, հիմարություն ա առանձին կոնկրետ խնդրի համար հարկատեսակ (տուրքատեսակ) սահմանելը՝ ստեղծելով նախադեպ, որը վաղը կարող ա բերի.
    - ամսական պարտադիր 100 դրամ վճարելու արյան ինֆեկցիոն խնդիրներ ունեցող երեխաների բուժման համար (Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի առաջարկը)
    - ամսական պարտադիր 500 դրամ վճարելու հնարավոր երկրաշարժերից ու ջրհեղեղներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար,
    - ամսական պարտադիր 2000 դրամ վճարելուն երկրի արտաքին պարտքը փակելու համար,
    - և այլն:

    5. Ես համոզված եմ, որ նույնիսկ անկախ թալանի չափերից մեր բյուջեն արդյունավետ չի օգտագործվում, բազմաթիվ անհիմն ծախսեր են արվում ու անհրաժեշտ է բյուջեն ճիշտ վերանայել, նոր տուրքատեսակ սահմանելու փոխարեն:

    6. Ես համոզված եմ, որ երկրում կա մեծ կոռուպցիա, որի դեմն առնելու դեպքում բյուջեն լիուլի բավարար է խնդիրները լուծելու համար:

    Հիմա ըստ էության: Ես տարիներ շարունակ վճարում եմ իշխանությանը, վարձում եմ նրանց, որպեսզի իրենք այս ու ուրիշ խնդիրներ լուծեն: Ես կտրականապես դեմ եմ, որ ինքը իր առաջ դրած խնդիրը չլուծի, զբաղվի լափելով, իսկ հետո գա իմ հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով իմ վրա նոր տուրք սահմանի: Ես վճարել եմ, արդեն իսկ վճարել եմ, ու պահանջում եմ իմ խնդիրների իրական լուծում:

    Այսքան մի բան: Մնացած լոլոները, որ վա՜յ չեք ուզում զինվորին օգնեք, բանակի մասին չեք մտածում և այլն, համարում եմ պաթետիկ տխմարաբանություն ու դեմագոգիա:
    Եղբայր, անեկղծ ասած քո գրած բոլոր կետերի հետ համաձայն եմ, կետ առ կետ գրելու կարիք չտեսա: Արի ես էլ իմ մտածածով ներկայացնեմ իրավիճակը:

    Նախ եւ առաջ փաստենք առկա իրավիճակը
    1. իշխանությունը վատն է/անորակ է
    2. դու էս պահին չես կարող/էդքան ուժ չունես փոխել իշխանությունը
    3. դու էս պահին չես կարող/էդքան ուժ չունես ստիպել նրանց լավացնել կառավարման որակը:

    Չոր փաստերը սրանք են, համաձայն ես? Ինչքան էլ դու մեծ երազանք/ցանկություն ունենաս փոխել կամ լավացնել իշխանությանը, ցավոք չես կարող: Ցավալի է, բայց էս պահին ունենք սենց իշխանություն եւ տեսանելի ապագայում հավանաբար սրանք էլ կմնան:

    Մեկ էլ արի ենթադրենք, որ էդ 1000 դրամները անարատ կերպով հասնելու են հասցեատիրոջը, այսինքն մաքսիմալ մաքուր են լինելու: Հակառակ դեպքում մեր քննարկումը իմաստ չի ունենա:

    Հիմա նայի ինչ ա ստացվում: երկու տարբերակ ա հնարավոր ըստ իս:

    Տարբերակ 1: Մենք տալիս ենք էդ հազար դրամները, ու դրանք հասնում են զոհվածի ընտանիքին:

    Արդյունք՝ ընդհանուր իրավիճակը մնաց նույնը, զոհվածի ընտանիք՝ +1000 դրամ:


    Տարբերակ 2: Մենք չենք տալիս էդ հազար դրամները, կառավարությանը քֆրտում ենք, ասում ենք առանց էդ էլ քեզ շատ ենք տալիս արա էյ, ու պասլատ ենք անում:
    Կառավարությունն էլ ասում ա – ախպեր, դե դուք գիտեք, ու շարունակում ա ավանդույթի համաձայն հանգիստ լափել: Մենք էլ անզոր կատաղությամբ հետեւում ենք էդ պրոցեսին (տես վերեւում թվարկված 2-րդ եւ 3-րդ statement-ները):

    Արդյունք՝ ընդհանուր իրավիճակը մնաց նույնը, զոհվածի ընտանիք՝ +0 դրամ:

    Հիմա եթե շատ չոր դատենք, մեկա իշխանությունը էս պահին չի փոխվելու, ուրեմն ավելի լավ չի գոնե զոհվածի ընտանիքները պլյուսով դուրս գան: Էդ կետերը որ գրել ես, դրանք աքսիոմներ են, դրանց հետ չհամաձայնել չի կարելի: Արի պրագմատիկ մտածենք, որ տարբերակն ա լավը:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  22. #13335
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեռի հետ մի հատ էլ հոդված դնեմ. Սոցցանցերում կառավարության մասին 1 գրառման համար 15 հազար դրամ է վճարվում բյուջեից

    Անհամբեր սպասում եմ գրավոր մանրամասն պատասխանին:
    Էս պահը թեմայի հետ ինչ կապ ուներ, լավ չհասկացա, մանրամասնի
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

Էջ 889 979-ից ԱռաջինԱռաջին ... 389789839879885886887888889890891892893899939 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •