Շնորհավորում եմ Մեֆ ջան: Ոնց որ ՀԱԿ-ի ապագա հայտարարությունը կարդամ
Ապեր, 2005 թվի սահմանդրական փոփոխություններով մեր օրենսդիրին ահագին լիազորություններ են տվել: Էս պահին, սահմանադրությամբ, ԱԺ-ն ահավոր լուրջ ուժ ա: Վարչապետն էլ նշանակվում ա միայն ԱԺ-ում մեծամասնություն ունեցող կուսակցության առաջարկությամբ: Բայց ինչպես տեսնում ենք, իրականում վարչապետին նշանակել ա տալիս Սերժը, ԱԺ-ն փալասի պես բան ա, որը պեչատում ա կառավարության բոլոր օրենսդարական նախաձեռնությունները: Ուրեմնս, խնդիրը իրավական տարանջատման մեջ չի: Խնդիրը նրանում ա, որ Հայաստանում քաղաքական որոշումները ընդունվում են Նախագահ-օրենսդիր-գործադիր համակարգից դուրս, մի հատ ուրիշ տեղում, որի մասին մենք չգիտենք

Էտ տեղը մենակ Սերժը գիտի հիմա: Իրանից առաջ էլ Քոչարյանը գիտեր:
Այսինքնս, որ քո ուզած տարանջատումը իրականանա պետք ա նվազագույնը որ մեծամասնությունը ԱԺ-ում փոխվի: Իսկ մեծամասնությունը ԱԺ-ում երբեք չի փոխվի, քանի երկրի էսօրվա նախագահը ներկայացնում ա հենց նույն մեծամասնությունը` ՀՀԿ-ին: Էլի այսինքնս, քանի Սերժը նախագահ ա, մոռացի նրա մասին, որ ՀՀԿ-ն կարող ա իրա դիրքերը ԱԺ-ում կորցնի, ու հանկարծ օդի մեջից տարանջատում տեղի ունենա:
Մեֆ ջան, ենթադրենք ՀԱԿ-ը իրոք շատ խելոք այլեր ա անում, իրոք հեսա հասնելու ա արդար արտահերթ ԱԺ ընտրություների, բայց չմոռանանք, որ Սերժն էլ ավանակ չի, ու շաը լավ հասկանում ա ինչը ինչոց ա: Գումարած տիրապետում ա հսկայական ֆինսական ռեսուրսների, րոից ՀԱԿ-ը չունի: Իսկ Հայաստանում, սաղս էլ գիտենք, որ ուրիշ բան որ չանեն, փողով ընտրությունների արդյունքները նկարել կտան: Այնպես որ եղբայր, քանի ՀՀ-ում ընտրությունները պիտի իրականանա Սերժ նախագահի հովանում ներքո, ես անձամբ ոչ մի ընտրության արդյունքի չեմ հավատալու: Ուզում ա ՀԱԿ-ի պահանջով արվի էտ ընտրությունները, ուզում ա Պողոս առաքյալի ու միջազգային հանրության:
Էջանիշներ