Էն գիտեմ, որ չինական կամեռ առնելը հակացուցված ա: Հնդկականներն են լավը: Սամոյի տեղը էնքան էլ լավ չգիտեմ, սովորաբար Սուրմալուից եմ առնում հեծանիվի մասերը, բայց ասում են Էրեբունու հիվանդանոցի մոտերքն էլ ինչ-որ ավելի մեծ կետ կա, չգիտեմ (ով լսել ա, մի բան գիտի, ձեն հանեք
):
Իսկ ինչքա՞ն արագ ես քշում:![]()
Սամոյի արհեստանոցը Լենինգրադյան 31 է, Համալիրից Լենինգրադյանով բարձրանում ես, հենց Շինարարների մոտով թեքվում ա, էդ անկյունի վրա է: Գարաժներ կան, էդ գարաժներից մի քանիսը իրենն է, էնտեղ էլ լիքը հեծանիվներ կան տնկցրած, մի խոսքով հնարավոր չէ չգտնել
Իմ արագությունը կախված ա ճանապարհից, օրինակ մի անգամ Հանքավանից 1.5ժամում հասել եմ Երևանբայց դե ճանապարհը հեշտ էր, ուղիղ ճանապարհին էդքան արագ չեմ կարող քշել
![]()
I may be paranoid but no android!
Rammstein (01.04.2011)
Այ ես էլ եմ մտածում գամ, թե կմեռնեմ ճանապարհին? Երեկ հեծոիս ցեպի մի հատիկ ջարդվելա, վաղը գնամ Սամոն սարքի, համ էլ կասի, թե ես ու իմ հեծոն կարող ենք մասնակցել արշավին?
Ռուֆ, որոշել եմ գամ, բայց նոր հեծանիվս լվանալուց ու արգելակները ձգելուց տեսա, որ թեթեւակի պրոբլեմ կար, լրիվ մոռացել էի. էն դիմացի արգելակի ճոպանը ձգող պտուտակը (նկարում` կարմիր օղակի մեջինը) հայերեն ասած սառվատ ա եղել: Հիմա մի կերպ ձգել եմ, բայց հուսալի չի: Ասում եմ, եթե մի կես ժամ շուտ գամ (չնայած` դրա փոխելը 5 րոպե ա), Սամվելի մոտից կարա՞մ էդ մասը առնեմ, փոխեմ:
Էսօր գնացի պահեստային մի հատ կամեռ ու երկու հատ золотник առա (դրան հայերեն ո՞նց ես ասում), մի հատ էլ լույս առա:
Հա, մեկ էլ հետս ի՞նչ պիտի բերեմ, բացի երեք հատ հացից ու մի քանի պահեստամասերից:Ասենք` բանալի (կլուչ
), կամ պոմպ: Վստահ եմ, որ պետք եղած ամեն ինչ էլ կլինի, ուղղակի հետ գալու համար եմ ասում (եթե ես ու դու առանձին ենք գալու):
Բագ ջան, ճիշտ ա, խբով շատ ավելի հուսալի ա (չեմ ասում, թե Ռուֆոսը անհուսալի ա), բայց ախր
1. Չեմ ուզում շատ ուշ տուն հասնեմ (ի դեպ` էդ էլ էի ուզում հարցնեի, Ռուֆն ասեց` ամենաշուտը 19-ին կհանեն քաղաք, բա ամենաո՞ւշը երբ…Էդ հարթ ճանապարհով Երեւան հասնելը, թերեւս ավել հեշտ ա, քան հետո Կիեւյանի ու Կոմիտասի դիքերով Զեյթուն բարձրանալը):
2. Հիմնական խմբի մեջ գոնե մի հոգի ծանոթ մարդ կլինի՞: Անկապ ա լրիվ անծանոթ մարդկանց միջավայրում մնալը:![]()
Գնալուց կծանոթանաս, մի տեղ ծաղկած ծիրանենիների տակ կնստեք հաց կուտեք, հետ գալուց ամբողջ խումբը ծանոթ կլինի: Յանի Ռուֆուսն էլ ծանոթ ա էլի, մի անգամ ես երևի տեսել
Էդ սառվատի պահով զանգի Սամոյի հետ խոսա, մի քիչ շուտ կգնաս կսարքի: Հետդ մեկ էլ ուտելու բան տար մի հատ նախաճաշիկ էլիՀեծոդ, եթե շշի տեղ ունի, մի շիշ ջուր վերցրու, եթե չէ, էլի վերցրու, բայց դե ջուրը ճանապարհից էլ կառնես:
Համ էլ խմբում կարող ա զեյթունցի/մասիվցի լինի, իրանց հետ էլ տուն կհասնես:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 02.04.2011, 19:54:
Rammstein (02.04.2011)
Տեսնելը ի՞նչ կապ ունի, մենք իրար լիքը կարդացել ենք:
Լավ, հես ա կզանգեմ:
Մի անգամվա ուտելիք տանե՞մ, թե՞ երկու:
Շշի տեղ ուներ, ջարդվեց, ստից մտից կպցրեցի, կփորձեմ յոլա տանել…Փաստորեն ահագին տենց մանր մունր բաներ կան, որ էսօր պետք ա առնեի, մոռացել եմ:
Արյա՜, ուսիս գցելու նորմալ պայուսակ էլ չունեմ…Ավելի ճիշտ մի հատ ունեմ, բայց կոմպլեքսավորվում եմ դրանով գնամ:
![]()
![]()
Ուտելքը մի անգամվա վերցրու:
Առավոտյան հաց կուտես, եթե իմ նման չես կարողանում առավոտները ուտել գոնե մի հատ սնիկերս կամ խտացրած կաթ՝ կալորիական մի բան կեր:
bo(մի քանի հատ օ)m ջան, դու հաստատ գալի՞ս եսՀոյակապ ա: Կարող ա Արշակին էլ համոզեմ վաղը մեզ միանա:
Ռամշ ջան, ես հեծանվի գործիքների կոմպլեկտ ունեմ, վաղը հետս կբերեմ: Ինչ վերաբերվում ա հեծոյիդ, վաղը մի փոքր շուտ Սամոյի մոտ իջի, տեղում կսարքի: Ու պարտադիր չի, որ իմ հետ վերադառնաք, եթե ուզում եք խմբով հետ գալ, ես պրոբլեմ չունեմ![]()
I may be paranoid but no android!
Կենդանիների համար ինչ եք վերցնելու?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ