Էսօրվա արշավը կատաստրոֆա էր: Արշավը սկսվում էր ժամը 10-ին, իսկ ես քնիցս արթնացա ուղիղ 10-ին

Մտածեցի սովորականի պես ուշացումով սկսած կլինեն, էն էլ պարզվեց պարտաճանաչորեն ուղիղ 10:05 սկսել են: Մի խոսքով կատաղած արագությամբ հագնվեցի, Երևանից դուրս եկա, Վահագնի թաղամասի մոտ մեկ էլ տեսնեմ դիմացի մայթին Սամոն տաքսի ա կանգնացրել ու մի տղու հեծանվախառն տեղավորում ա էդ տաքսու մեջ

Պարզվում ա, էդ տղեն վատ ա զգացել, ուշաթափվել ա, ընկել ա տռասի մեջտեղը, մի կերպ կողքի են տարել ու ուշքի են բերել
Դրանից հետո էլ ահագին տանջանքներից հետո (մթոմ) հասանք Օհանավանք, որոշ հեծանվորդներ ընդվզեցին, ապստամբեցին ու մեզ ստիպվեցին, որ Սաղմոսավանք էլ չգնանք

Տենց էլ Օհանավանքում մի երկու ժամ լռվեցինք ու առանց որևէ պատահարների բարեհաջող վերադարձանք Երևան: Հավեսը հավես էր, բայց ինչ-որ շատ կարճ էր, մենք տենց չէինք պայմանավորվել

Էջանիշներ