User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևում օրինակ բերեցի, թե ինչ արեց աստված եգիպտացիների հետ, որոնք չէին ուզում ազատել իսարայելցիներին,
    եգիպտացիների գլխին եկածը շատ արդարացի էր։եթե տեղյակ ես այդ պատմությանը. ապա պետք է իմանաս. թէ ինչքան նախազգուշացումներ էր ստացել փարավոնը Նախքան նրանց առաջնեկների մահը։Նախազգուշացումների ձևը ծանրանում էր աստճանաբար։Ուստի կարելի է ասել.որ փարավոնը հենց իր վարմունքով ու կամքով եկավ իր պատժին։
    Մելակուս. եթե քո ատամը նոր նոր սկսում է փջանալ ու դու քայլեր չես ձեռնարկում այն բուժելու. մինչև որ ատամդ հեռացնում են.ապա համաձայնվիր որ քո կամքը եղել է ատամիդ հեռացման գործում։
    Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
    փաստորեն նա թույլ չտվեց փարավոնին դրսևորել ազատ կամք,
    Այ եթե Աստված փարավոնին զոմբիացներ ու ծրագիր տար նրան որ արձակի հրեաներին այդ դեպքում կստացվեր որ Աստված թույլ չտվեցփարավոնին դրսևորել ազատ կամք ։
    Քո օրինակը ազատ կամքին չի վերաբերվում Մելակուս։Քո օրինակը ամենաթողությանն է վերաբերվում։եթե քեզ տրված է ազատ կամք. ապա դա չի նշանակում. որ կարող ես ինչ ուզես անել ու չպատժվել։
    Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
    բազմաթիվ են օրինակներն ասվածաշնչում թե ինչպես աստված այս կամ այն մարդուն ուղղակի, կամ անուղղակի կերպով ասում է, թե նրանք ինչ պետք է անեն:
    եթե հայրը երեխային որևե հանձնարարություն է տալիս՝ դա չի նշանակում. որ բռնանում է իր երեխայի կամքի վրա։
    Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ի վերջո պատվիրանները, դու իհարկե ասելու ես, թե նա չի ստիպում կատարել պատվիրանները, ուղղակի ասում է ինչն է ճիշտ, հիմա մի օրինակ բերեմ, կներես եթե մի քիչ կոպիտ ստացվի: Հորիցդ թույլտվություն ես խնդրում տանից դուրս գալու, որին ի պատասխան հայրդ ասում ա. բալես, ես քեզ կամքի ազատություն եմ տալիս, ինչ ուզում ես արա, բայց եթե տնից դուրս եկար գլուխդ կջարդեմ: Հիմա հարց, արդյո՞ք նա քեզ տվեց կամքի ազատություն:
    Մելակուս իմ հայրը երբևե ինձ չի ասել եթե տնից դուրս եկար գլուխդ կջարդեմ։Այո՛ եթե դրսում իմ կյանքին վտանգ սպառնա ապա նա սկզբում սիրով կբացատրի որ եթե դուրս գաս կյանքդ կկորցնես։Իսկ եթե ես ամեն դեպքում հաստակեղև գտնվեմ ու փորձեմ դուրս գալ. ապա բնական է. որ ցանկացած մի սիրող հայր. գուցե և դիմի կոշտ միջոցների. որը՝ թեև տվյալ ժամանակ չեմ գիտակցի. բայց հետո. անպայման կզգամ. որ նա ճիշտ էր և համապատասխան կոշտությունը իմ օգտին էր։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (28.03.2011), eduard30 (27.03.2011), Ավետիք (27.03.2011), Արէա (27.03.2011), ՆանՍ (28.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •