1. փաստորեն դու բարի չե՞ս
2. ախր 0 0 0-ով 255 255 255-ի վրա գրեցի, Աստվածային գործերի մասին չեմ ասում, մի հատ փոոոոքր բարիության մասին եմ ասում: ու հենց քո բարիության մասին չէ, այլ թեկուզ էն ամենաբարի քո ճանաչած մարդու մասին եմ ասում (թեկուզ աթեիստ, թեկուզ չ_աթեիստ, թեկուզ մուսուլման): դա լինում ա բարիությու՞ն մրջուն չտրորելը, բայց դե պատկերացրու քանի հատ մրջուն ա տառապում, ընտանիք կորցնում ու գիշերները չի քնում դարդից... տես քանի միլիարդ մրջուն ա տառապում (իրանց համար) ամենազօր մարդու ձեռքից... աբսուրդ ա չէ՞ հնչում
էդքանը Աստված ա արե՞լ: ինչ որ սխալ պատմության գիրք ես կարդացել կամ սխալ ես ընկալել:
քո մասին բան չեմ ասել, ուշադիր կարդա մի անգամ ևս:
1. արի չանձնավորենք
2. քո կարծիքով ինչ որ մեկը դա ուզում ա՞.. նորից եմ ասում, մեր համար վատ հասկացողությունը, դա դեռ բոլոր հարթությունների վրա չի վատ:
անաստվածի ուրիշ իմաստները կարա՞ս ասես:
օրինակ ողորմած լինի հարազատս, նա էլ էր աթեիստ, ինքն էլ ասում էր "Աստված չկա, իմ համար Աստված ասվածը իմ հերն ա եղել" էլի տարբերակ ա Աստված ունենալու, բայց դրական կողմ անաստված ասվածի չեմ տեսնում:
I love my life and I celebrate it every day...
Freeman (26.03.2011), Moonwalker (26.03.2011)
էն պատկերացումով, ինչ ես եմ հասկանում բարի ասելով, չէ, բարի չեմ, ու չկա տենց բարի մարդ: Քրիստոսն ա եղել տենց մարդ, ուրիշ ոչ ոք, կամ ես չգիտեմ դրա մասին:
Փաստորեն, եթե ճիշտ հասկացա դու մտածում ես որ մարդը աստծո համար նույնն ա, ինչ մրջյունը մարդու համա՞ր, եթե տենց ա, ու եթե իրոք աստված կա, ես ուրախ եմ, որ չեմ հավատում էդ աստծուն:
Աստվածաշունչ կարդա, իսկ նշածս դեպքերի մասին տեղեկություն կարող ես գտնել Ելից գրքում:
Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, հիմք ունեմ ենթադրելու, որ մարդու համար տառապանք պատճառող ամեն ինչ, պետք ա անընդունելի լինի նաև աստծո համար, որպեսզի չասես թե մարդը շատ ա հեռացել աստծուց ու կարող ա նրանց պատկերացումներն ու ճաշակները տարբերվել, ասեմ որ այսօրվա մարդուն տառապանք պատճառող համարյա ամեն ինչ տառապանք կպատճառեր նաև Ադամին, որը շատ մոտ էր կանգնած աստծուն:
Մարդ, որը ուրիշներից տարբերվում ա նրանով, որ չի հավատում աստծո գոյությանը, բայց նա կարող ա լինի ավելի լավ մարդ քան մարդկության մեծամասնությունը, թե բարոյական, թե հոգեբանական, թե ցանկացած այլ տեսակետից նայելիս: Ասածս մեծամտություն չհամարես, խոսքս կոնկրետ ինչ որ մեկի մասին չի:
Հուսով եմ լավ չես մտածել գրելուցդ առաջ, որովհետև ես կարամ սա որպես վիրավորանք ընդունեմ
հերթով գրելը երկար ա ստացվում սենց գրեմ ոչինչ հույսով եմ
1. բարի մարդիկ դեռ կան, իդեալիզմով եթե չտառապենք ապա մեր կողքին էլ լիքը տենց մարդկանց կգտնենք:
2. մարդուն ու ԱՍՏԾՈՆ չեմ համեմատում, իմ գրածը վերաբերվում էր բարի/լավ գործերին, խի ես ամեն անգամ հարցնում թե ես համեմատում եմ Աստծոն մարդու հետ: չնայած "մարդու մեջ պիտի լինի Աստված" վերսիան էլ եմ համաձայն:
3. Աստվածաշունչ չեմ կարդացել ու մոտակա ժամանակներս չեմ պատրաստվում:
4. հիմիկվա տառապանքների մեծամասնությունը մարդ ինքը իրա համար ա հորինում, լուրջ, շուտվանից նկատել եմ, որ մեկի համար տառապանքը մյուսի համար երջանկություն ա... չեմ հիշում որի մեջ էր հիշում ես ծառուկյանին իբր հարց են տալիս "ինչ կանեյիք եթե 1 մլն $ ունենայիք" ինքն էլ պատասխանում ա "կտխրեյի"... հիմա ասեմ որ մարդկանց հիմնական տառապանքները սոցիումի ստանդարտներից բխող "տառապանքներ" են... ես էլ եմ տառապել, բայց հետո որոշ ժամանակ անց երբ կողքից նայել եմ ինձ, իմ վիճակը ավելի լավն ա եղել քան ադամի էն ամենալավ վախտերով) խնդալս իրոք գալիս ա, բայց կատակ չեմ անում:
5. Աստված ասելով չեմ ասում էն, որ շատերը պատկերացնում են նիմբը (հայերեն չգիտեմ` ներող) գլխին լրիվ սպիտակ մարդ ա, Աստված ասելով չեմ կարա կոնկրետ բացատրեմ թե ես կոնկրետ ինչ եմ հասկանում, բայց Սրբության պարագրաֆի տակ մտնող հասկացողություն ա: հեևաբար անաստված ասելով դրա հակառակն եմ պատկերացնում:
6. չփորձես վիրավորվես, ես անկեղծ չեմ ուզում քեզ վիրավորեմ, հակառակը` հաճելի ա հետդ խոսալ:
I love my life and I celebrate it every day...
eduard30 (26.03.2011), Freeman (26.03.2011), Moonwalker (26.03.2011)
Դավ ջան, չէ, ֆիզիկայի ժամերին վատ բաներից չեն խոսում ու ինչքան վատ բան կա ընդհանրապես Աստված ա անում, իսկ ֆիզիկան պաշտպանում ա...
արա, ախր ֆիզիկայի դեմ ոչ մի բան էլ չունեմ, մի բան էլ ավել` սիրում եմ, բայց որ ուզում են որ Աստված պաշտպանի ամեն ինչից ու միշտ վատի դեպքում մեղադրում են, այ էդ մոմենտը ոնց որ հիմնային խառնուրդի վրա թթվային լուծույթ լցնեն...
էն լավ պահերին Աստծո անունը մոռանում են, իսկ էն ճգնաժամին էլ բացում են ծննդյան օրվանից ծնունդ առած բողոքի գիրքը ու սկսում են կարդալ 1-ին կետից...
I love my life and I celebrate it every day...
չեմ կարողանում ժպիտս զսպեմ, ահավոր շատ կուզեի քո, Davidus-ի ու afr-ի հետ հանդիպել իրական կյանքում, ահագին խոսալու թեմա կունենաինք: Էդ ջան, խի ա քեզ թվում թե ես չգիտեմ ինչ ա նախանձը, ու ինչի կարա վերածի մարդու կյանքը դրա առկայությունը, ես քառասուն տողանի բան եմ գրում, դու էդ ամեն ինչը անուշադրության ես տալիս, մեջբերում ես գրածիս վերջի երկու բառը, ու փորձում ես հոգեբանորեն օգնել ինձ ազատվելու նախանձից
շատ շնորհակալ եմ, չունեմ դրա կարիքը, չես պատկերացնի ինչքան քիչ նախանձ կա իմ մեջ
![]()
Հարց բոլոր հավատացյալներին, ակնկալում եմ խելամիտ, լուրջ ու կշռադատված պատասխան. ո՞րն է աստծո դերը մարդու կյանքում, հուսով եմ չի հնչի "մարդու ծնունդը" պատասխանը
Quyr Qery (26.03.2011)
մասնակի պատասխանեմ, կլի՞
իրական դերը կյանքում չի, այլ կյանքից հետո ա:
հ.գ. այ ախպեր, ես քո էս գրառման տակ դաժե շնորհակալություն եմ դրել էսօր, նախանձդ էլ թող ոնց կա նենց էլ մնա)
Վերջին խմբագրող՝ Shah: 26.03.2011, 17:07:
I love my life and I celebrate it every day...
Չէ, ինչի, եթե լավ խորհուրդ ա, կարելի ա նաև ի նկատի ունենալ: Իսկ հիմա անդրադառնանք քո ասած կոնտեքստին:
Խնդրում եմ, լայն հասարակությանը կներկայացնես, թե էս մտքերի փոխանակումից հետո որ կոնտեքստի մեջ էր կարմրացրածս մասը: Եթե սարկազմ էր, հաստատ կոնտեքստից դուրս էր, իսկ եթե չէ, ապա մի քիչ ավելի մանրամասնի, թե ընդհանրապես ինչ կապ ուներ գրածդ էդ կոնտեքստի հետ:
Մի սովետական մուլտ եմ հիշում, որտեղ գայլը, խոզը ու նապաստակը սոված իրար հետևից են վազում, մեկ էլ հանկարծ քառակուսի արկղ են գտնում, որտեղից անվերջ քանակությանբ կարողանում են վերցնել իրենց կերը՝ միս, կաղին ու գազար: Նսըում են արկղի ԿՈՂՔԸ ու սկսում լափել: Որոշ ժամանակ անց էնքան են ուտում, որ էլ տեղ չի լինում, իրանք էլ վերածվում են ճարպագունդերի: Ու էսպես, ուտելուց համ կշտանում են, համ հոգնում, չեն իմանում էլ ինչ անել, սկսում են կերի մնացուկները հետ շպրտել արկղի մեջ: Որոշ ժամանակ անց արկղը ուղղակի անհետանում է, ու սրանք էլի սկսում են իրար հետևից վազել: Էդ նորություն չի, որ սեփական հաջողության համար մարդը շնորհակալություն ա հայտնում միայն իրեն (մեր մեջ ասած ես էլ եմ տենց), այ բայց որ ընկնում ա նեղը՝ Աստված, ինչու՞ ինձ պատժեցիր, ես ի՞նչ էի արել:
Shah (26.03.2011)
Freeman (26.03.2011), Moonwalker (26.03.2011)
eduard30 (26.03.2011), Freeman (26.03.2011), Moonwalker (26.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ